Jump to content

Ուիլյամ Ռամզայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Ռամզայ
William Ramsay
Ծնվել էհոկտեմբերի 2, 1852(1852-10-02)[1][2][3][…]
Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6]
Մահացել էհուլիսի 23, 1916(1916-07-23)[1][2][3][…] (63 տարեկան)
Հայ Ուիքոմ, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]
բնական մահով
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունքիմիկոս, պրոֆեսոր, պատմաբան և հնագետ
Հաստատություն(ներ)Լոնդոնի համալսարանի քոլեջ, Ստրայթկլայդի համալսարան, Բրիստոլի համալսարան և Գլազգոյի համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերԹյուբինգենի համալսարան[7], Գլազգոյի համալսարան (1871)[8], Գլազգոյի ակադեմիա և Թյուբինգենի համալսարան (1872)[8]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[9]
Գիտական ղեկավարՎիլհելմ Ռուդոլֆ Ֆիտտինգ
Եղել է գիտական ղեկավարMorris Travers?
Ինչով է հայտնիՆոբելյան գազեր
Պարգևներ
Ամուսին(ներ)Margaret Johnstone Marshall?
 William Ramsay Վիքիպահեստում

Ուիլյամ Ռամզայ (անգլ.՝ William Ramsay), (հոկտեմբերի 2, 1852(1852-10-02)[1][2][3][…], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] - հուլիսի 23, 1916(1916-07-23)[1][2][3][…], Հայ Ուիքոմ, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]), անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս, 1888 թվականից Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ։

Նոբելյան մրցանակակիր (1904

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Ռամզայը ծնվել է 1852 թվականին Գլազգոյում ինժեներ Ուիլյամ Ռամզեյի և Կատերին Ռոբերտսոնի ընտանիքում։ Երկրաբան Սըր Անդրյու Ռամզեյի զարմիկն է։ Սովորել է Գլազգոյի, Հայդելբերգի և Թյուբինգենի համալսարաններում։ Աշխատել է Լոնդոնի և Բրիստոլի համալսարաններում։ Բրիստոլի համալսարանի (1880 թվականից) և Լոնդոնի համալսարանական քոլեջի (1887-1913 թվականներ) պրոֆեսոր։ Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1913 թվականից)։ Սկզբում զբաղվել է մոլեկուլային ֆիզիկայի հարցերով։ 1884 թվականին որոշել է ցինկի ատոմական զանգվածը, 1887 թվականին ացետիլենից և ցիանաջրածնից սինթեզել է պիրիդին։ 1893 թվականին առաջարկել է հեղուկի մոլեկուլային կշռի որոշման եղանակ՝ ըստ նրա մակերևութային լարվածության մեծության։ Հայտնաբերել և ուսումնասիրել է արգոն (Ռելեյի հետ), հելիում, կրիպտոն, քսենոն և նեոն (Մ. Տրավերստի հետ) չեզոք գազերը։ Հետազոտություններ ունի նաև մաքուր հեղուկների ատոմամոլեկուլային կառուցվածքի ու մակերևութային լարվածքության, ռադիոակտիվության և այլ բնագավառներում։ Չեզոք գազերի հայտնագործության և նրանց հատկությունների ուսումնասիրության համար 1904 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։ 1895 թվականին Ռամզայը հայտնագործել է հելիումը երկրային պայմաններում (հայտնի է, որ այն դիտվել է առաջին անգամ արևի լույսի սպեկտրում)։ Չեզոք գազերի վերջին ներկայացուցիչը՝ արգոնը Ռամզայը ստացել է 1903 թվականին։ Նույն թվականին Ֆրեդերիկ Սոդդիի հետ ապացուցել է ռադիումից հելիումի ստացումը։ Սա առաջին փորձնական հաստատումն է տարրերի փոխակերպման։
1910 թվականին պատրաստել է միկրոկշեռքը, որը հնարավորություն է տալիս կատարելու կշռումներ (0.1 մմ3 ծավալով) մինչև 109 ճշտությամբ[17][18]։ 1911-1912 թվականներին եղել է Բրիտանական ասոցիացիայի նախագահը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամզայն ամուսնացել է Մարգարեթ Յոհանսոն Մարշալի հետ։ Ունեցել է մեկ աղջիկ՝ Կատերին Էլիզաբեթը և որդի՝ Ուիլյամ Ջորջը, ով մահացել է 40 տարեկանում։ Մինչև կյանքի վերջն ապրել է Հազելմերում, Բաքինգհամշայր։ 63 տարեկանում մահացել է քաղցկեղից։ Թաղված է Հազելմերի ծխական եկեղեցում։

Սըր Ուիլյամ Ռամզայի անվան կապույտ հուշատախտակը

Ռամզայն եղել է իր ժամանակի ամենաբազմակողմանի ու լայն հետաքրքրությունների տեր մտավորական, տիրապետել է մի քանի հին ու ժամանակակից լեզուների։ Սիրել է երաժշտություն, հրաշալի նկարել է, նվագել է դաշնամուր և ջութակ, եղել է վարպետորեն պարող, զբաղվել է տարբեր մարզաձևերով։

Նոթինգ Հիլի Արունդել պարտեզներ 12 հասցեում փակցված է նրա անվան կապույտ հուշատախտակը։ Հազելմերի Սըր Ուիլյամ Ռամզայ դպրոցն անվանվել է գիտնականի անունով[19]։

  • Նոբելյան մրցանակ, 1904 թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Watson K. D. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Рамзай Уильям // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  6. 6,0 6,1 6,2 Ramsay, Sir William // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 22.
  7. (unspecified title) / Tübingen University Archives
  8. 8,0 8,1 Курилов В. В. Рамзай, Вильям (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1899. — Т. XXVI. — С. 251—252.
  9. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  10. The Nobel Prize in Chemistry 1904Nobel Foundation.
  11. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  12. https://www.fi.edu/en/laureates/william-ramsay
  13. https://en.gdch.de/gdch/prizes-and-awards/gdch-awards/august-wilhelm-von-hofmann-commemorative-medal.html
  14. Award winners : Davy Medal
  15. https://www.rsc.org/prizes-funding/prizes/find-a-prize/longstaff-prize/previous-winners/
  16. https://www.nobelprize.org/prizes/chemistry/1904/ramsay/biographical/
  17. Սըր Ուիլյամ Ռամզայի կենսագրականը
  18. Նոբելյան դասախոսություն, Հազվագյուտ մթնոլորտային գազեր
  19. «Սըր Ուիլյամ Ռամզայ դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, 1901-2000, Գիրք Ա, Երևան-2007։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ռամզայ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։