Ուիլյամ Մոուզլին ծնվել է Շօփսքոմբում, Անգլիայում[2]։ Հայրը Փիթեր Մոուզլին է (կինոգործիչ)[2][3], իսկ մայրը՝ Ջուլիետ Մոուզլին։ Ուիլյամն ունի կրտսեր եղբայր և քույրէ Բենջամինը և Դեյզին։ Մոուզլին հաճախել է Շիփսքոմբի հիմնական դպրոցը (անգլ.՝ Sheepscombe County Primary School1991 թվականից 1998 թվականը և շարունակել է ուսումը «Վայքլիֆֆ» քոլեջում (անգլ.՝ Wycliffe College), ապա «Մարլինգ» տղաների դպրոցում (անգլ.՝ Marling School)[2]:
2012 թվականին Ուիլյամ Մոուզլին խաղացել է «Ընկալում» ամերիկյան հեռուստասերիալի դրվագներից մեկում։ 2014 թվականին դերասանը ստացել է արքայազն Լիամ Հենսթրիջի դերը «Արքայական ընտանիքի անդամներ» սերիալում[5]։ 2015 թվականին խաղացել է Բրենթ Ռայան Գրինի «Քող» ֆիլմում[6]։