Ուեյքֆիլդ[1] (անգլ.՝ Wakefield), քաղաք Անգլիայում, Արևմտյան Յորկշիր կոմսության վարչական կենտրոնը։ Ունի քաղաքի (անգլ.՝ city) և եպիսկոպոսական կոմսության շրջանի (անգլ.՝ metropolitan borough) կարգավիճակ։ Բնակչությունը 76 866 մարդ (2008)։
Borough of Wakefield-ը ստացել է քաղաքի կարգավիճակ 1888 թվականից՝ արտոնագրային հրովարտակի շնորհիվ։ 1913 թվականին քաղաքի բնակչությունը գերազանցեց 50 հազարի նիշը, այն վարչականորեն առանձնացված էր որպես ինքնավար միավոր (անգլ.՝ County borough)՝ դուրս գալով Ուեսթ-Ռայդինգ կոմսության ենթակայությունից։ 1974 թվականին հաստատվել են ներկայիս սահմանները 1972 թվականին ընդունված «Տարածքային ինքնակառավարման» օրենքի համաձայն (անգլ.՝ Local Government Act 1972), արտոնագրային հրովարատակը 1974 թվականին քաղաքին տվեց եպիսկոպոսական կոմսության շրջանի կարգավիճակ (անգլ.՝ metropolitan district)։
Հնում քաղաքը հանդիսանում էր տեքստիլ առևտրի կենտրոն։ Բացի այդ, քաղաքը գտնվում էր այնպիսի վայրում, որտեղ զարգացած էր ածխային արդյունաբերությունը՝ զարգացման առանցքային գործոններից մեկը։ 1984 թվականին տեղի ունեցավ Հանքափորների ցույցը. այդ ժամանակ քաղաքի բոլոր հանքերն արդեն փակված էին։ Սակայն քաղաքի շրջակայքում մնացել էին 18 հանք և ցույցերի ժամանակ ամբոխը անցնում էր քաղաքով։