Jump to content

Ողջերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ողջերը
անգլ.՝ Alive
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, վավերագրական դրամա, ֆիլմ աղետի մասին, ֆիլմ փրկվելու մասին, դրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
Թեմաօդագնացություն, ավիապատահար և Մարդակերություն
ՀիմքAlive: The Story of the Andes Survivors?
Թվական1993, հունվարի 15, 1993[1] և մայիսի 13, 1993[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրենկ Մարշալ[3][4][5][…]
ՊրոդյուսերՔեթլին Քենեդի և Ռոբերտ Ուոթս
Սցենարի հեղինակՋոն Պատրիկ Շենլի
ԴերակատարներԻթան Հոուք[4][5][6][…], Vincent Spano?[4][6][7], Ջոշ Հեմիլթոն[4][6][7], Ջոն Հեյմս Նյուտոն[6], Իլեանա Դուգլաս[6], Ջոշ Լուկաս[6], Դենի Նուչի[6], Ջոն Մալկովիչ[6], Դևիդ Քաբիթ[6], Gordon Currie?[6], Ջեք Նոուզուորֆի[6], Jason Gaffney?[6], Richard Ian Cox?[6], Sam Behrens?[6], Էլի Քիթս, Խոսե Ցունիգա, Բրյուս Ռամզի, John Cassini?, Jerry Wasserman?, Jan D'Arcy?, Michael DeLorenzo?, Chad Willett?, Michael Woolson?, Diana Barrington? և Christian Meoli?
ՕպերատորՓիթեր Ջեյմս և Փիթեր Ջեյմս
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՈւիլյամ Գոլդենբերգ
Պատմվածքի վայրՈւրուգվայ
ԿինոընկերությունParamount Pictures, Touchstone Pictures, The Kennedy/Marshall Company և Cinema International Corporation?
Տևողություն127 րոպե
Շահույթ36 733 909 $[8]

Ողջերը (անգլ.՝ Alive, այլ թարգմանությամբ՝ Ողջ մնալ), 1993 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ, որի հիմքում Ուրուգվայի զինուժի համար 571 չվերթի իրական դեպքերն են։

Նկարահանված է Պիրս Պոլ Ռիդի «Ողջերը. Փրկվածների պատմություն Անդերում» գրքի հիման վրա։

Ուրուգվայական «Տամու» ավիաընկերության ինքնաթիռը, որում գտնվում էին ռեգբիի «Օլդ Կրիստիանս» թիմի անդամներ և նրանց հարազատներ թռչում է դեպի Սանտյագո, որտեղ պետք է տեղի ունենար ընկերական հանդիպում տեղի թիմերից մեկի հետ։

Սակայն ուժեղ մառախուղի պայմաններում ինքնաթիռը կորցնում է կառավարումը և բախվելով Անդերի գագաթներից մեկին, վայր ընկնում։ Անկումից հետո անձնակազմի մի մասը մահանում է։

Ինքնաթիռի որոնողական աշխատանքները արդյունք չեն տալիս, իսկ մի քանի օր անց դրանք ընդհանրապես դադարում են։ Փրկվածները այդ մասին տեղեկանում են իրենց մոտ գտնվող ռադիոյի միջոցով։

Երբ նրանց մոտ եղած սննդամթերքի պաշարը վերջանում է, սովից չմահանալու համար ողջերը սկսում են ուտել մահացածների մարմինները։ Վիճակը դժվարանում է նաև նրանով, որ մահացածների մեջ կային ողջերի բարեկամներ և միայն նրանց մարմիններն են մնում անվնաս։

Անձնակազմի անդամներից մեկը՝ Նանդո Պարադոն, որոշում է ընկերոջ հետ կտրել անցնել ձյունապատ լեռները փրկություն գտնելու հույսով ...

  • Իթան Հոուք - Նանդո Պարադո
  • Վինսենթ Սպանո - Անտոնիո Բալբի
  • Ջոշ Համիլթոն - Ռոբերտո Կանեսսա
  • Բրյուս Ռեմսեյ - Կառլիտոս Պաես
  • Ջոն Հեյմս Նյուտոն - Անտոնիո Վիսինտին
  • Դևիդ Կրիգել - Գուստավո Սերբինո
  • Քևին Բրեզնահան - Ռոյ Հառլի
  • Սեմ Բերենս - Խավիեր Մետոլ
  • Իլյանա Դագլաս - Լիլիանա Մետոլ
  • Ջեք Նոուզուորտի - Բոբբի Ֆրանսուա

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ավիավթարից ողջ մնացած Նանդո Պարադոն մասնակցել է ֆիլմի նկարահանումներին։
  • Ավիավթարը տեղի է ունեցել 1972 թ. հոկտեմբերի 13-ին։
  • Իրական մահացածների անունները, բացի Նանդո Պարադոյի մորից, քրոջից և Խավիեր Մետոլի կնոջից, ֆիլմում փոխված են եղել։
  • Վթարի տեսարանը նկարահանվել է 9 օր։
  • Նկարահանող խմբի անդամների մեծ մասը ընդունում էին հատուկ հաբեր լեռներում երկար ժամանակ մնալուց առաջացող ծովային հիվանդության դեմ։
  • Նկարահանումների հիմնական վայրը կանադական Պանորամա լեռնային քաղաքն էր։
  • Նկարահանող ողջ անձնակազմին (մոտ 150 հոգի) նկարահանումների վայր տեղափոխում էին 5 ուղղաթիռ։
  • Որպեսզի մարդակերության տեսարանը ավելի իրականին մոտ լիներ, դերասանները 2 օր հաց չէին կերել, իսկ որպես մարդու մարմին, նրանք ուտում էին հնդկահավի միս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]