Jump to content

Շղարշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շղարշ (ֆր.՝ voile), թեթև, թափանցիկ, ցանցկեն, հարթամակերես կամ նախշավոր գործվածք (բամբակե, կիսամետաքսե և այլն)։ Հարթամակերես շղարշը մշակվում է հենքաթելերի և միջնաթելերի միահյուսմամբ՝ շղարշ գործող մեքենաների վրա։ Օգտագործվում է կանացի շրջազգեստների ու սպիտակեղենի, ինչպես նաև հատային ապրանքների պատրաստման և հարդարման համար։ Նախշավոր շղարշը մշակվում է ժանյակ գործող մեքենաների վրա և օգտագործվում վարագույրների, ծածկոցների համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 523
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շղարշ» հոդվածին։