Շիվինի, Վանի թագավորության դիցարանի գլխավոր աստվածներից՝ դիցակարգի գերագույն եռյակում՝ երրորդը (Խալդիից և Թեյշեբայից հետո։ Շիվինիի կինը (զույգը) համարվել է Տուշպուեա դիցուհին։ Պաշտամունքի գլխավոր կենտրոնները հավանաբար եղել են Տուշպա և Ուիշինիբերդաքաղաքները։ Ուրարտական հաշտից ցանկի համաձայն՝ Շիվինիին զոհաբերվել են 4 եզ, 8 ոչխար։ Սովորաբար պատկերվել է գնդին ծնկած և ձեռքերը վեր պարզած տղամարդու տեսքով՝ թևավոր արևի սկավառակը (իր խորհրդանշանը) գլխավերևում։ Ուրարտական ամիսներից մեկը կոչվել է Շիվինիի անունով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 511)։