Jump to content

Շիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիլա
Ռուսական խոհանոց և Շվեդական խոհանոց
Տեսակսննդատեսակ
Ենթատեսակսննդամթերք, կերակուր և kasha?
Առաջացման երկիրԵվրոպա և Աֆրիկա
 Porridges Վիքիպահեստում
Հնդկացորենի շիլա

Շիլա, ջրում (կամ կաթում) լիովին եփված հատիկեղենից պատրաստված ուտեստ՝ երբեմն այնպիսի հավելումներով, ինչպիսիք են աղը, շաքարավազը, համեմունքները, կաթը, միրգը և չրերը, մուրաբան։

Շիլան շատ է տարածված ռուսական խոհանոցում, բազմաթիվ երկրներում նախաճաշի ավանդական ուտելիքն է։ Ավանդաբար շիլան պատրաստում են կավե կամ թուջե թաղարներում՝ ռուսական վառարանում, այժմ նաև կաթսաներում՝ խոհանոցային ջեռոցների վրա եփելով, կամ հատուկ ափսեի մեջ՝ միկրոալիքային վառարանի մեջ դնելով։

Ռուսաստանում շիլան միշտ եղել է բանակում ամենահաճախ հանդիպող տաք ուտելիքը, հատկապես՝ ռազմերթերի պայմաններում։ Այստեղից էլ եկել է բանակային խոհարարի մասնագիտության հաճախ գործածվող մյուս տարբերակը՝ «շիլայաեփ»։ Զինվորները շիլաներին տալիս են բարբառային մականուններ, օրինակ՝ գարեձավարի շիլային բանակում անվանում են կոտորակառումբ կամ գնդերիթ՝ արտաքնապես դրանց բնորոշ լինելու պատճառով։ Գարեձավարի շիլային բանակում նաև անվանում են կիրզա և այլն։

Շիլան նաև հանդիսանում է մանկական սննդի անքակտելի մասը։

Շիլան կարելի է համեմել կաթով, ձիթապտղով, բրինզայով, անյուղ պանրով, կարագով, չամիչով, ծիրանաչրով, չրերով և այլ օգտակար ու համեղ հավելումներով։

Շիլայի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
    • Դեժեն. վարսակաձավարի ալյուրով պատրաստված շիլա,
  • Գարեձավարի շիլա. լիովին եփված գարեձավարից պատրաստված շիլա, որը պատրաստում են ինչպես կաթով, այնպես էլ ջրով,
    • Գարու շիլա. գարեձավարի շիլա՝ պատրաստված մանր աղացված գարեձավարից (գարուց)՝ պատրաստված առանց նախապես հղկելու և թեփազատելու, այդ իսկ պատճառով մեծ քանակությամբ թեփ ունի,
  • Ցորենի շիլա. ցորենից պատրաստված շիլա,
  • Կորեկաձավարի շիլա. կորեկաձավարից պատրաստված շիլա,
  • Բրնձի շիլա. բրնձից պատրաստված ուտեստ, որը եփում են, քանի դեռ չի փափկել, որպես կանոն՝ եփվում է կաթի մեջ,
  • Վարսակալյուրով պատրաստված շիլաներ։

Եգիպտացորենի ալյուրից պատրաստվում են այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են մամալիգան և պոլենտան

«Դուբինուշկա» շիլան միանգամից մի քանի տեսակի ձավարեղենից և բանջարեղենից է պատրաստվում, որոնք կաթսայի մեջ շերտերով[1] են դրվում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]