Շարտրի տաճար
Շարտրի տաճար ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Chartres | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար, փոքր բազիլիկ և հավաքածու |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Շարտր[2][3] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Շարտրի թեմ |
Օծման թվական | 1260 |
Հոգևոր կարգավիճակ | տաճար |
Հիմնական ամսաթվերը | 1145 |
Ներկա վիճակ | գործող |
Կազմված է | Stained glass windows of the cathedral of Chartres? |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[2] և Համաշխարհային ժառանգություն[4] |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Անվանված | Շարտր |
Ճարտարապետ | Master of Chartres?[1] |
Ճարտարապետական ոճ | դասական գոթիկա |
Կառուցման սկիզբ | 1194 |
Կառուցման ավարտ | 1260 |
Հիմնադրված | 1145 |
16,4 մետր | |
Երկարություն | 130 մետր |
Լայնություն | 16,4 մետր |
Բարձրություն | 113 մետր |
Մակերես | 1,06 հեկտար, 62,43 հեկտար |
Cathédrale Notre-Dame de Chartres Վիքիպահեստում | |
cathedrale-chartres.org(ֆր.)(անգլ.) |
Շարտրի տաճար | |
Chartres Cathedral* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Ֆրանսիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | i. ii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1979 (3-րդ նստաշրջան) |
Համար | 81 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 81 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Շարտրի տաճար (ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Chartres), կաթոլիկ տաճար, որ գտնվում է Էր և Լուար դեպարտամենտի Շարտր քաղաքում։ Գտնվում է Փարիզից 90 կմ հարավ-արևմուտք։ Գոթիկայի ճարտարապետության գլուխգործոցներից է։ 1979 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարտրի տաճարի տեղում հնում եղել են եկեղեցիներ։ 876 թվականից Շարտրում պահվում է հանգուցյալ Սուրբ Աստվածածնի պատկերով սավան։ Առաջին Մայր տաճարի փոխարեն, որ այրվել է 1020 թվականին, կառուցվել է հսկայական կրիպտեով ռոմանական տաճար։ Այն դիմացել է 1134 թվականի հրդեհին, որն ընդգրկել է գրեթե ողջ քաղաքը, սակայն խիստ տուժել է 1194 թվականի հունիսի 10-ի հրդեհից։ Այս հրդեհից, որը բռնկվել էր կայծակից, չեն վնասվել արևմտյան ճակատի աշտարակները և կրիպտեն։ Սուրբ սավանի հրաշագործ փրկությունը կրակից համարվել է սուրբ նշան և առիթ հանդիսացել նոր, ավելի մեծ շինության կառուցման։
Նոր տաճարի կառուցումը սկսվել է 1194 թվականին՝ ամբողջ Ֆրանսիայից հավաքված նվիրատվությունների շնորհիվ։ Քաղաքաբնակները շինանյութ են ներկրել Շարտրի մերձակայքի քարհանքերից։ Նոր տաճարը կառուցվել է հնի հիման վրա՝ իր մեջ ընդգրկելով այն։ Հիմնական աշխատանքները՝ ներառյալ անվակունդի կառուցումը, ավարտվել են 1220 թվականին։ Տաճարի օծումը կատարվել է 1260 թվականի հոկտեմբերի 24-ին Լյուդովիկոս IX-ի ներկայությամբ։
2019 թվականի ապրիլի 15 ին , 13րդ դարից մինչև մեր օրերը հասած տաճարը սկսեց այրվել և հավասարվեց հողին։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Եռակունդ շինությունը հիշեցնում է լատինական խաչ` կարճ, եռակունդ տրանսեպտով։ Տաճարի արևելյան մասը ունի մի քանի կիսաշրջանաձև մատուռներ, որոնցից երեքը նկատելիորեն անցնում են կիսաշրջանի սահմանները։ Մնացած չորսն ունեն ավելի փոքր խորություն։ Շարտրի տաճարի կամարի կառուցման պահին այն ամենաբարձրն է եղել Ֆրանսիայում` ի հաշիվ կոնտրֆորսներին հենված արկբուտանների։ Աբսիդը պահող լրացուցիչ արկբուտանները կառուցվել են 14-րդ դարում։ Շարտրի տաճարն առաջինն էր, որի կառուցման մեջ օգտագործվել են ճարտարապետական այնպիսի տարրեր, որոնք նրան հաղորդել են մինչ այդ չտեսնված ներքին գծեր, ինչի հաշվին էլ մեծացել են պատուհանները և անվակունդի բարձրությունը (36մ)։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարի արտաքին տեսքի առանձնահատկությունը նրա երկու խիստ տարբեր աշտարակներն են։ 1140 թվականին կառուցված հարավային աշտարակի 105-մետրանոց սրաձողը առանձնանում է ռոմանական բուրգի պարզունակ տեսքով։ Հյուսիսային աշտարակը, որն ունի 113մ բարձրություն, մնացել է ռոմանական տաճարից, իսկ 16-րդ դարում ավելացված սրաձողը ուշ գոթիկայի ոճով է կառուցված։
Շարտրի տաճարը բաղկացած է ինը պորտալից, որից երեքը պահպանվել են ռոմանական հին տաճարից։ Հյուսիսային պորտալը վերագրվում է 1230 թվականին։ Այն զարդարված է Հին կտակարանի կերպարների քանդակներով։ Հարավային պորտալը, որը կառուցվել է 1224-1250 թվականների միջակայքում, պարունակում է Նոր կտակարանի սյուժեներով քանդակներ, որոնց կենտրոնական թեման ահեղ դատաստանն է։ Աստվածամոր և Հիսուս Քրիստոսին նվիրված արևմտյան պորտալը, որ առավելապես հայտնի է Թագավորական անունով, թվագրվում է 1150 թվականին և հայտնի է Հիսուսի պատկերով՝ 12-րդ դարում ստեղծված։
Հյուսիսային և հարավային տրանսեպտների մուտքերը զարդարված են 13-րդ դարի քանդակներով։ Ամբողջ տաճարում հաշվվում են մոտ 10.000 քանդակային պատկերներ քարից և ապակուց[5]։
Տաճարի հարավային մասում գտնվում է 16-րդ դարի աստղագիտական ժամացույց։ Մինչև 1793 թվականին դրա մեխանիզմի խափանումը այն ցույց է տվել ոչ միայն ժամը, այլև շաբաթվա օրը, ամիսը, արևածագի և արևամուտի ժամանակը, Լուսնի փուլերը, աստղակերպի ընթացիկ նշանը։
Ինտերիեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տպավորիչ է տաճարի ինտերիերը։ Ընդարձակ անվակունդը, որի հավասարը չկա ողջ Ֆրանսիայում, ձգվում է դեպի արևելյան մասում գտնվող աբսիդը։ Տաճարի հսկայական սյուները միացած են չորս հզոր որմնասյուներով։ Խորանը և երգչախմբի համար նախատեսված մասը տարածությունից զատված են փորագրված պատով, որը, կառուցվելով 16-րդ դարում, հետագա երկու հարյուրամյակների ընթացքում պատվել է աստվածաշնչյան կերպարների տարբեր քանդակներով։
Տաճարը հայտնի է գունավոր վիտրաժներով, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2.000 մ²[5]։ Վիտրաժները յուրօրինակ են. դրանք ընդգրկում են մոտ 150 պատուհան, որոնցից ամենահները ստեղծվել են 12-րդ դարում։ Բացի արևմտյան ճակատում գտնվող վիտրաժային վարդերից՝ հայտնի է նաև 1150 թվականին վերագրվող «Աստվածամայրը գեղապակուց» կոմպոզիցիան։
Շարտրի տաճարի առանձնահատուկ գծերից է այն հանգամանքը, որ գույները հագեցած են և պարզ. գույների ստացման այս եղանակի գաղտնիքը չի պահպանվել։ Տաճարի հատակը զարդարված է 1205 թվականի լաբիրինթոսով։ Այն խորհրդանշոմ է հավատացյալի՝ դեպի Աստված տանող ուղին։ Լաբիրինթոսն ունի միայն մեկ ճանապարհ։ Լաբիրինթոսը չափերով համընկնում է արևմտյան ճակատի վարդե պատուհանին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համաձայն «Հեռավոր, մով բարձունք» գիտաֆանտաստիկ վավերագրական ֆիլմի՝ Շարտրի տաճարի լաբիրինթոսն օգնել է լարերի տեսության բացահայտմանը։
- Շարտրի տաճարում լավ են պահպանվել միջնադարյան վիտրաժները, այդ թվում՝ վարդակ պատուհանները։ Այդ շրջանի վիտրաժներում գերիշխում են մուգ կարմիր և կապույտ գույները, իսկ բաց գույները հազվադեպ են հանդիպում։ Տաճարի ապակեպատ տարածքի մակերեսը 2044 մ² է։
Դրսևորումներ գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրե Մորուայի պատմվածքի գլխավոր հերոսը ցանկանում էր գնել «Շարտրի տաճար» կտավը։ Պատմվածքում կտավը վերագրվել է էդուարդ Մանեին, ոչ թե Կամիլ Կորոյին։
- Ժ. Գյուիսմանի «Տաճար» վեպում կերպավորված է հենց Շարտրի տաճարը։
- Տիտանի Հարդի «Վարդի լաբիրինթոս» վեպում բազմիցս հիշատակվում են Շարտրի տաճարն ու լաբիրինթոսը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica, 1968.
- ↑ 2,0 2,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ http://whc.unesco.org/fr/list/81/documents/
- ↑ 5,0 5,1 Розмари Бартон, Ричард Кэвендиш, Бригитте Ледерер. Атлас чудес света. Выдающиеся архитектурные сооружения и памятники всех времён и народов. Издательство БММ АО, 1995 г. с.28. ISBN 5-88353-003-6
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տաճարի պաշտոնական կայք Արխիվացված 2011-01-20 Wayback Machine
- Շարտրի պաշտոնական կայք զբոսաշրջիկների համար
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարտրի տաճար» հոդվածին։ |
|