Jump to content

Նռնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նռնակ

Նռնակ, պայթյունի դեպքում առաջացող բեկորներով և հարվածային ալիքով հակառակորդի կենդանի ուժի ու մարտական տեխնիկայի ոչնչացման համար նախատեսված զենքի տեսակ։ Նռնակները արձակում են հրանոթից, նռնականետից կամ նետում են ձեռքով։ Նռնակը բաղկացած է մետաղական իրանից, պայթուցիկ նյութի լիցքից ն պայթուցիչից։ Տարբերում են հարվածային գործողության (խոչընդոտի հանդիպելիս պայթող) և դիստանցիոն (հետագծի որոշակի կետում պայթող) նռնակներ։ Ձեռքի նռնակները ունեն ձեռքի հակահետևակային նռնակներ

  • 1․ ապահովիչ պահանակի օղակ,
  • 2․ բռնկիչի ձգանի լծակ,
  • 3․ իրան,
  • 4․ պայթուցիկ լիցք․
  • 5․ բռնկիչ տարբեր ձևեր,

0,3—1,2 կգ զանգված պայթելիս գոյացնում են մինչև 3 հազար բեկոր։ Դրանց ոչնչացնող ազդեցության շառավիղը 5—200 մ է։ Ըստ նշանակման լինում են հակահետևակային, հակատանկային և հատուկ (քիմիական, ծխասփյուռ, հրկիզող) ձեռքի նռնակներ։ Հրետանային նռնակներին հաճախ անվանում են արկեր։ Հրացանային նռնականետերից արձակվող նռնակները (տրամաչափը՝ 60—80 մմ, զանգվածը՝ մինչև 1 կգ) բաժանվում են բեկորայինի և զրահահարի։ Ձեռքի նռնականետներից արձակվող նռնակները (տրամաչափը՝ 40—90 մմ, զանգվածը՝ 0,2— 5 կգ) բաժանվում են զրահահարի և բեկորաֆուգասայինի։ Կան ուսումնական նռնակներ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նռնակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 397