Jump to content

Նինի Մարշալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինի Մարշալ
իսպ.՝ Niní Marshall
Ծնվել էհունիսի 1, 1903(1903-06-01)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Մահացել էմարտի 18, 1996(1996-03-18) (92 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
Մասնագիտությունլրագրող, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և սցենարիստ

Մարինա Էսթեր Թրավեսո (անգլ.՝ Marina Esther Traveso, հունիսի 1, 1903(1903-06-01), Բուենոս Այրես, Արգենտինա - մարտի 18, 1996(1996-03-18), Բուենոս Այրես, Արգենտինա, նաև հայտնի է իր բեմական Նինի Մարշալ անունով), արգենտինացի հումորիստ, կատակերգու դերասանուհի։ Ունի «շրջազգեստով Չապլին» և «հումորի տիկին» մականունները[1][2]։

Կյանք և աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բուենոս Այրեսում, Ռոսարիոյում լավ ճանաչված Պեդրո և Մարիա Անգելա Թրավեսոների ընտանիքում, 1903 թվականին։ Կորցնելով հորը երկու ամսական հասակում` դաստիարակվել է մոր կողմից, ով նրան «Նինի» էր կոչում։ Նրանք տեղափոխվել են Բուենոս Այրեսի Կաբալիտո թաղամաս, երբ Նինին դեռահաս էր։ Այստեղ նա սկսում է իր կարիերան գովազդում։ Նա հանդիպում է միջնակարգ դպրոցի ավագ դասարանի ուսանող, ինժեներ Ֆելիպե Էդելմանին, և նրան ամուսնանում են 1922 թվականին, իրենց միակ դստեր` Անջելեսի ծնունդից մի քանի ամիս անց։ Երջանիկ իրադարձությունից հետո անժամանակ մահանում է նրա մայրը։ Ամուսինը տարվում է խաղամոլությամբ, և ֆինանսական խնդիրների բախվելով` զույգը բաժանվում է։ Նինին նորից է ամուսնանում[3]։ 1933 թվականից աշխատանքի է անցել La Novela Semanal կանացի հայտնի ամսագրում։ Աշխատակցել է նաև Sintonía ռադիոհաղորդմանը որպես ժամանցային իրադարձությունների քննադատ և հրապարակախոս մինչև 1934 թվականը և մասնակցել է մի շարք այլ ռադիոհաղորդումների։ Լինելով բազմալեզու և բեղմնավոր գրող` նա սկսում է իր հոդվածներն ստորագրել որպես «Միթցի»։ 1936 թվականին հանդիպում է իր երկրորդ ամուսնուն` Մարսելո Սալսեդոյին։ Շուտով նա սկսել է հայտնվել Բուենոս Այրեսի թատրոնում, որտեղ մարմնավորում էր երկու սատիրկ կերպարների` Կանդիդային (Cándida) և Կատիտային (Catita): Այդ ժամանակ նա վերցում է մեկ այլ, Նինի Մարշալ, կեղծանունը[4]։

Նինի Մարշալը Սիլվիայի և Միրթա Լեգրանդի հետ` «Դաստիարակելով Նինիին» ֆիլմում (1940)

Այս դերերի շնորհիվ 1937 թվականին ստանում է Sensación Radiofónica մրցանակը Sintonía-ում իր աշխատանքի համար, ինպչես նաև` 1938 թվականին ֆիլմում նկարահանվելու աշխատանքի հրավեր է ստանում Էնրիկե Սուսինիի Լումիտոն ստուդիայում[5]։ «Աշխատող կանայք» (իսպ.՝ Mujeres que trabajan) կատակերգությունում հաջող մարմնավորած Կատիտայի դերից հետո նա հաջորդ տարի առաջարկություն է ստանում խաղալու Cándida ֆիլմում, որի համար նա նաև սցենար է գրում[6]։ Նրա շեշտված կերպարներն ու ազգային հումորի օգտագործումն իհարկե առանց չարախոսությունների չէին անցնում։ Արգենտինայում այդ ժամանակ իշխող պահպանողական կառավարությունը հրամայում է արգելել նրա ելույթները ռադիոյում 1940 թվականին, իսկ 1943 թվականին արգելք է դրվում նաև նրա կինոգործունեության վրա, ինչի արդյուքնում դերասանուհին հեռանում է Մեքսիկա[7]։ Նախագահ Խուան Պերոնի 1955 թվականի հեռացումից հետո Մարշալը վերադառնում է Արգենտինա և երկրից հեռանալուց հետո ստանում է իր առաջին դերը Խուլիո Սարասենիի «Կատիտան տիկին է» (իսպ.՝ Catita es una dama) կատակերգությունում (1956)։ Շարունակելով իր գործունեությունը ռադիոյում և թատրոնում, նա կերտում է մի շարք կատակերգական կերպարներ, որոնց շարքում են Կոսմեն, Դոնա Կատերինան, Դոնա Պոլան, Մինգոն, ազնվական Մոնիկա դե Պարդո Ունզուե Կրոստոն, Նինա Յովիտան, Պեդանտինան, Սաբելոտոդոն և Ուրսիլինան (բոլորը սատիրիկ կարծրատիպային կերպարներ են, որոշները` արական սեռի)[3]:Խաղացած վերջին դերը եղել է «Իմ ընտանիքը գեղեցիկ է» (իսպ.՝ ¡Qué linda es mi familia!) ֆիլմում։ 1981 թվականին ստացել է Կոնեքս մրցանակ[5] և թողել է շոու բիզնեսը հաջորդ տարի։ Իր հիշողությունները հրատարակել է գրքով 1985 թվականին։ Իր ընկերոջ` դրամատուրգ Անտոնիո Գասալայի համար հիշողությունները պիեսի տեսքով վերահրատարակել է 1988-ին։ 1989 թվականին ճանաչվել է Բուենոս Այրեսի պատվավոր քաղաքացի։ Պարգևը նա ստացել է ոչ թե քաղաքապետից, այլ նոր ընտրված նախագահ Կարլոս Մենեմից, ով ներողություն է խնդրել այն ճնշումների համար, որոնց դերասանուհին ենթարկվել է 40 տարի առաջ։ Արգենտինական հումորի երեք սերունդների «մեծ տիկին» Նինա Մարշալը մահացել է Բուենոս Այրեսում, 1996 թվականին, 92 տարեկան հասակում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վերնագիր Դեր Նշումներ
1938 Աշխատող կանայք, 1938 Կատալինա
1939 Կանդիդա Կանդիդա
1939 Բաժանություն Մոնտեվիդեոյում Կատալինա
1940 Ամուսնություն Բուենոս Այրեսում
1940 Մեղրամիս Ռիոյում
1940 Դաստիարակելով Նինիին Խաղում է ինքն իրեն
1940 Los celos de Cándida Կանդիդա
1941 Ես ուզում եմ լինել երգչախմբի աղջիկ
1941 ԿԱնդիդա Կանդիդա
1941 Երգչախմբի աղջիկները
1942 La mentirosa Նինի Մարտինես
1943 Կարմեն
1943 Կանդիդա, տարվա կինը Կանդիդա
1945 Madam Sans Gene
1945 Սուրբ Կանդիդա Կանդիդա
1946 Mosquita muerta Dionisia de Flavigni
1947 Երգում է Բուենոս Այրեսը
1947 Անուղեղ կանայք Նինի
1947 Սուրբ Ծննդյան տոներն աղքատների հետ Կատալինա
1948 Porteña de corazón Կատալինա
1949 Mujeres que bailan Կատալինա
1949 Una gallega en México Կանդիդա Մեքսիկական ֆիլմ
1949 Ես Մատա Հարին չեմ Նինի Իսպանական ֆիլմ
1950 A Galician Dances the Mambo Կանդիդա Մեքսիկական ֆիլմ
1950 La alegre casada Կատալինա Մեքսիկական ֆիլմ
1951 Los enredos de una Gallega Կանդիդա Մեքսիկական ֆիլմ
1952 Mi campeón Կատալինա Մեքսիկական ֆիլմ
1953 Amor de locura Կատալինա Մեքսիկական ֆիլմ
1953 Dios los cría Մեքսիկական ֆիլմ
1955 Una gallega en La Habana Կանդիդա Մեքսիկական ֆիլմ
1956 Catita es una dama Կատալինա
1964 Կլեոպատրան Կանդիդան էր Կանդիդա
1967 Ya tiene comisario el pueblo Doña Sofocación
1967 Սկանդալ ընտանիքում Լոլի
1968 Աղքատ երիտասարդ մարդու պատմությունը Կարոլինա
1971 Vamos a soñar por el amor Կարոլինա
1980 Իմ ընտանիքը գեղեցիկ է

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Werchowsky, Florencia (2008). «Fascículo Ídolos del Espectáculo Argentino: Niní». Clarín (Argentine newspaper) (Spanish).{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Alejandra Zoppi (2010 թ․ հոկտեմբերի 15). «Niní Marshall: la Chaplín con pollera» (Spanish). La Nación. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 [«MediaLab Rosario: Niní Marshall (Իսպաներեն)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին. MediaLab Rosario: Niní Marshall (Իսպաներեն)]
  4. Marrazzi, Eduardo (Revista Flash, 1996). Se nos fue redepente
  5. 5,0 5,1 [«Fundación Konex (Իսպաներեն)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Fundación Konex (Իսպաներեն)]
  6. «Cine Nacional». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. «Clarín». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինի Մարշալ» հոդվածին։