Jump to content

Նիկոլայ Լիլիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Լիլիև
Ծնվել էմայիսի 26, 1885(1885-05-26)
ԾննդավայրՍտարա Զագորա, Eastern Rumelia[1]
Վախճանվել էհոկտեմբերի 6, 1960(1960-10-06)[1][2][3][…] (75 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1]
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունթարգմանիչ և գրող
Լեզուբուլղարերեն
Ազգությունբուլղարացի
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԼոզանի համալսարան
Գրական շարժումներսիմվոլիզմ
 Nikolay Liliev Վիքիպահեստում

Նիկոլայ Լիլիև (բուլղար․՝ Николай Лилиев, իսկական անունը՝ Նիկոլայ Միխայլով Պոպիվանով, մայիսի 26, 1885(1885-05-26), Ստարա Զագորա, Eastern Rumelia[1] - հոկտեմբերի 6, 1960(1960-10-06)[1][2][3][…], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1]), բուլղարացի գրող, թարգմանիչ, ազգային մշակութային գործիչ։ Բուլղարական սիմվոլիզմի վառ ներկայացուցիչ։ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1945

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Լիլիևը ծնվել է Ստարա Զագորայում ուսուցչի և քահանայի ընտանիքում։ Վաղ հասակում որբացել է։ Գիմնազիան ավարտելուց հետո աշխատել է բանկում, այնուհետև աշխատել է որպես ուսուցիչ։ Երեք կիսամյակ սովորել է Լոզանում։ Տպագրվել է 1905 թվականից, հրատարակել է լիրիկական և երգիծական պոեզիա, այլաբանական բանաստեղծություններ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ռազմական թղթակից։ 1921-1924 թվականներին աշխատել է Վիեննայում և Մյունխենում։ 1924-1928 և 1934-1960 թվականներին ղեկավարել է Սոֆիայի ազգային թատրոնի գրական մասը։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է մի շարք գրքերի։ Նրա բանաստեղծությունների շարքն ընդգրկված է ազգային պոեզիայի ոսկե ֆոնդում։ 1925 թվականից հետո 9 տարի բանաստեղծություններ չի հրատարակել։ Աշխատել է թատրոնում, որտեղ թարգմանել է Շեքսպիրի, Պիեռ Կոռնեյլի, Մորիս Մետերլինկի, Հենրիկ Իբսենի, Հուգո ֆոն Հոֆմանսթանի, Ալեքսեյ Կոնստանտինովիչ Տոլստոյի դրամաներից։

Նիկոլայ Լիլիևի ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ 1964 թվականին Սոֆիայում լույս է տեսել նրա երկերի եռահատոր ժողովածուն։

Նիկոլայ Լիլիևի գերեզմանը
  • Птици в нощта/ Թռչունները գիշերը (1918, վերահրատարկվել է 1919)
  • Лунни петна/ Լուսնկա (1922)
  • Բանաստեղծություններ (1931)
  • Բանաստեղծություններ (1960)
  • Събрани съчинения/Ստեղծագործությունների հավաքածու, 3 հատորով (1964)
  • Բանաստեղծություններ (1968)
  • Բանաստեղծություններ (1974)
  • Պոեզիա (1985)
  • Избрани преводи/ Ընտրյալ թարգմանություններ (1985)
  • Լիրիկա (1993)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Константинова Е. Г. Николай Лилиев. София: Зелена вълна, 1992
  • Александрова Н. Аз нося вашето смирение: книга за Николай Лилиев. София: Нов български университет, 2009

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Лилиев Николай // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Լիլիև» հոդվածին։