Jump to content

Ներո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներո
Տեսակլիճ և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան[1]
ՎարչատարածքՅարոսլավլի մարզ
Երկարություն13 կմ
Լայնություն8 կմ
ԲԾՄ93 մետր
Խորություն3,6 մետր
Մակերես54,4 կմ²
Ավազանի տարածք1220 կմ²
Ավազանի երկիր Ռուսաստան
Լիճ հոսող գետKuchebesh?, Ishnya? և Sara?
Քարտեզ
Քարտեզ

Ներո կամ Ռոստովյան լիճ (ռուս.՝ Не́ро, Росто́вское о́зеро, устар. Каово[2]), քաղցրահամ լիճ Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասում՝ Յարոսլավլի մարզի հարավարևմտյան մասում։ Այդ մարզի խոշորագույն լիճն է։ Համարվում է տարածաշրջանային նշանակության բնության հուշարձան[3]։

Լճի հայելու մակերեսը՝ 51,3-ից 54,4 կմ²[4], ջրահավաք ավազանի մակերեսը՝ 1220 կմ²[5]։ Լճի մակարդակի տարեկան տատանումները միջին հաշվով կազմում են 230 սմ։ Երկարությունը 13 կմ է, լայնությունը՝ 8 կմ, առավելագույն խորությունը՝ մինչև 3,6−4 մետր (միջին խորությունը կազմում է 1 մետր)[6]։ Ափերը ցածրադիր են, հատակը պատված է սարոպելի՝ բազմադարյա հատակային նստվածքի հզոր շերտով[4], որի առավելագույն հաստությունը հասնում է մինչև 12 մետրի, միջին հաստությունը կազմում է 1,5-2,5 մ[7] (այլ տվյալներով՝ 4-5 մ)։ Ջրի կտրվածքը գտնվում է 93-ից 95 մետրի վրա[4][8]։ Լիճը նոյեմբերին սառչում է, ապրիլին սառցազերծվում։ Սնուցումը խառն է՝ ձնհալի ջրերի գերակայությամբ։ Լճի ջուրն ունի գերազանցապես հիդրոկարբոնատային կազմ, նկատվում են քլորի և սուլֆատների իոնների անսովոր մեծ խտացումներ, ինչը բացատրության կարիք ունի[9]։ Լիճը ենթարկվում է էվտրոֆիկացիայի, որը վերջին հարյուրամյակներում մշտապես աճում է։

Լճում կան մի շարք կղզիներ, որոնցից համեմատաբար ընդարձակ են Լվովյանը («Անտառային կղզին») և Սուրբծննդյանը (Քաղաքայինը)։ Լիճ են թափվում 20-ից ավելի վտակներ[8], դրանցից առավել մեծ են Սարան, Իշնյան, Կուչեբեշը, Մազիխան, Վարուսը, Չուչերկան, Ունիցան, Սուլան։ Լճից սկիզբ է առնում մեկ գետ՝ Վյոքսան[10]։ Անցյալում լիճ է թափվել նաև Ուսիե գետը[11]։

Ներոյի ափերին ընկած են հետևյալ բնակավայրերը. Ռոստով քաղաքը, Պորեչյե-Ռիբնոյե քաղաքատիպ ավանը, Ուգոդիչի[12], Վորժա, Լվի գյուղերը։

Պետրոս Առաջինը ծրագրել էր իր առաջին նավատորմն ստեղծել այստեղ[13], սակայն պարզելով, որ փոքր խորություններով հատվածներ կան, հրաժարվել է այդ մտքից և առաջին նավը ջուր է իջեցրել Պլեշչեևո լճում[14]։

Ներոյի ջրերում առաջին շոգենավը հայտնվել է 1883 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. «Ростовское озеро». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. ООПТ|Озеро-Неро|Озеро Неро|2019-12-16
  4. 4,0 4,1 4,2 Կաղապար:Вода России
  5. Государственный водный реестр (2009-03-29). «Неро». textual.ru (ռուսերեն). Минприроды России. Արխիվացված օրիգինալից 2009-03-29-ին. Վերցված է 2018-12-20-ին.
  6. Москвитин А. И. Стратиграфия плейстоцена Европейской части СССР. — Тр. ГИН АН СССР. №. 156. — М.: Наука, 1967. — 236 с.
  7. Константинов Е. А., Карпухина Н. В., Захаров А. Л., Бричёва С. С., Украинцев В. Ю., Лазукова Л. И., Рудинская А. И. Колебания уровне озера Неро в голоцене // Геоморфология и палеогеография. — 2023. — Т. 54, № 2. — С. 51-60. — doi:10.31857/S2949178923020044.
  8. 8,0 8,1 Алёшинская З. В., Гунова В. С. Плейстоценовые озера Ростовской котловины и её окрестностей // История плейстоценовых озер Восточно-Европейской равнины. — СПб.: Наука, 1998. — С. 345—350. — 406 с. — ISBN 5-02-024848-7
  9. Гунова В. С., Лефлат О. Н. Голоценовое и современной состояние экосистемы озера Неро(ռուս.) // Вестник Московского университета. Серия 5: География. — 1997. — № 4. — С. 42–45.
  10. карта|O-37-103
  11. Ukraintsev V. Yu., Konstantinov E. A., Zakharov A. L. Drainage changes in the Nero Lake Basin, central European Russia // Limnology and Freshwater Biology. — 2020. — В. 4. — Т. 4. — № 1. — С. 476–477. — doi:10.31951/2658-3518-2020-A-4-476
  12. Ширяев С. О. (1890–1907). «Угодичи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. Чижиков Н. В. Геоморфология и почвы бассейна озера Неро и реки Устье-Которосль. — Труды лаборатории сапропелевых отложений. №. VI. — М.: Издательство АН СССР, 1956. — С. 130—144. — 215 с.
  14. Бикбулатов Э. С., Литвинов А. С. Необходимость и целесообразность реконструкции экосистемы озера Неро // Чистая вода: проблемы и решения. — 2011. — № 3—4. — С. 63—65.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներո» հոդվածին։