Նեսլիհան Աթագյուլ
Ծնվել է | օգոստոսի 20, 1992 (32 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա[1] |
Կրթություն | Yeditepe University? |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասանուհի և մոդել |
Ընտրանի | Ստամբուլի երկու դեմքը, Սև սեր և Դեսպանի աղջիկը |
Ամուսին(ներ) | Կադիր Դողուլու[2] |
neslihanatagul.com | |
Նեսլիահան Աթագյուլ (թուրքերեն՝ Neslihan Atagül, օգոստոսի 20, 1992, Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք դերասանուհի և մոդել[3][4]։ Ներկայումս Աթագյուլը նկարահանվում է Սև սեր հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերն է Բուրակ Օզչիվիտը։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեսլիհան Աթագյուլը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 20-ին Ստամբուլում` վարորդի ընտանիքում։ Նեսլիհանը ունի չերքեզական ծագում։ Նեսլիհանը նշել է, որ ինքը ունի նաև ավագ եղբայր։ Իր կարիերան սկսել է` նկարահանվելով գովազդային հոլովակներում։ 2005- 2006 թվականներին մասնակցել է Tofita, Valenza Kids, Sütaş ընկերությունների գովազդներում։ 2006 թվականին առաջին անգամ նկարահանվել է «Առաջին սեր» ֆիլմում։ 2008- 2009 թվականներին Նեսլիհանը նկարահանվել է «Տերևաթափ» սերիալի 34 սերիաներում։
2013 թվականին Նեսլիհան Աթագյուլը միացավ «Ստամբուլի երկու դեմքը» սերիալի նկարահանմանը` մարմնավորելով գլխավոր հերոսուհու Ներիմանի դերը։
Դերասանուհուն մեծ ճանաչում բերեց Էլիֆի դերը, որը նա խաղացել է «Այն ամենը, ինչ որ մնացել է ինձ քեզանից» (2015) ֆիլմում։
Չնայած երիտասարդ տարիքին, դերասանուհին արդեն ստացել է միջազգային ճանաչում և մի շարք մրցանակներ, որոնցից մի քանիսը նա ստացել է «Քավարան» ֆիլմի համար։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի կեսերից Նեսլիհանը հանդիպում է թուրք հայտնի դերասան Կադիր Դողուլուի հետ։ 2015 թվականի նոյեմբերի 26-ին զույգը նշվեց։ Հարսանիքը տեղի է ունենեցել 2016 թվականի հուլիսի 8-ին։
Դերասանուհին սիրում է կարդալ գրքեր։ Նրա սիրելի հեղինակներից է Ֆրանց Կաֆկան, Կարլոս Կաստանեդան, Ուրսուլա Կրյոբեր Լե Գուինն, ինչպես նաև հետաքրքրվում է Թիմ Բարթոնի և Դեյվիդ Լինչի ֆիլմերով։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանուհու մրցանակներ | |||
---|---|---|---|
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Ֆիլմ |
2007 | «Ոսկե կոկոն» 14-րդ կինոփառատոն (Ադան) | Երիտասարդ պոտենցիալ աստղ | Առաջին սեր |
2012 | «Վաղը» միջազգային կինոփառատոն (Մոսկվա) | Լավագույն դերասանուհի | Քավարան |
2012 | «Ոսկե կոկոն» 19-րդ կինոփառատոն (Ադան) | Երիտասարդ պոտենցիալ աստղ | Քավարան |
2012 | 25-րդ միջազգային կինոփառատոն (Տոկիո) | Լավագույն դերասանուհի | Քավարան |
2012 | Միջազգային կինոփառատոն (Պունա) | Լավագույն խաղ | Քավարան |
2012 | SIYAD մրցանակ 45-րդ Անթալիական կինոփառատոն | Լավագույն դերասանուհի | Քավարան |
2013 | 16-րդ «Թռչող փայտավել» միջազգային կինոփառատոն | Ամենաերիտասարդ վհուկ | Քավարան |
2016 | Magazinci.com Ինտերնետ ԶԼՄ-ների կինոմրցանակ | Տարվա դերասանուհի | Սև սեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.kimnereli.net/neslihan-atagul.html
- ↑ https://www.ensonhaber.com/galeri/kadir-dogulu-ile-neslihan-atagul-evlendi
- ↑ «Who is Neslihan Atagül?». Milliyet.
- ↑ «Ayıp olur istemem!». Sabah. 2012 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թուրք դերասանուհիներ
- Թուրք մոդելներ
- Ստամբուլում ծնված դերասանուհիներ
- 21-րդ դարի թուրք դերասանուհիներ
- Անձինք:Ստամբուլ
- Թուրք կինոդերասանուհիներ
- Թուրք հեռուստադերասանուհիներ
- Չերքեզական ծագմամբ թուրքեր
- Թուրք կին մոդելներ
- Թատրոնի թուրք դերասանուհիներ