Նաջլա Մանգուշ
Նաջլա Մանգուշ արաբ․՝ نجلاء المنقوش | |
---|---|
Ծնվել է | հունիսի 7, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1] |
Քաղաքացիություն | Լիբիա և Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Eastern Mennonite University?, University of Benghazi? և Ջորջ Մեյսոնի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Foreign Minister of Libya? |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Najla Mangoush Վիքիպահեստում |
Նաջլա Մուհամմադ ալ-Մանգուշ (արաբ․՝ نجلاء المنقوش, հունիսի 7, 1973, Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), լիբիացի իրավաբան և պետական գործիչ։ Աբդել Համիդ Դբեյբայի Ազգային միասնության կառավարությունում 2021 թվականի մարտի 15-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 28-ը Լիբիայի արտաքին գործերի նախարար։ Լիբիայի արտաքին գործերի նախարարությունը գլխավորած առաջին կինը[3] և արաբական երկրների պատմության մեջ այս պաշտոնում չորրորդ կինը (2009 թվականին Նահա Մինթ Մուկնասից, 2015 թվականին Մավրիտանիայում Ֆաթմա Վալ Մինթ Սուեյնայից, 2019 թվականին Սուդանում Ասմա Աբդալլայից հետո)[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավաբանական կրթություն է ստացել է Բենգազիի համալսարանում[6], ապա այնտեղ եղել է իրավագիտության դոցենտ[7]։
Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել Է Լիբիայի անցումային ազգային խորհրդի բարձրաստիճան պաշտոնյա (2011), ղեկավարել է հասարակայնության հետ կապերի բաժինը[7][8]։
2012 թվականից ապրել է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Հարիսոնբուրգ քաղաքում[5][9]։ Եղել է Ֆուլբրայթի ծրագրի կրթաթոշակառու և ստացել է մագիստրոսի կոչում կոնֆլիկտների տրանսֆորմացիայի ոլորտում Արևելյան Մենոնիտի համալսարանի արդարության և խաղաղաշինության կենտրոնում[7][8][10]։
Որպես հակամարտությունների կարգավորման փորձագետ՝ նա Լիբիայի ներկայացուցիչն էր ԱՄՆ Խաղաղության ինստիտուտ (USIP) շահույթ չհետապնդող կազմակերպությունում, որը հիմնադրել է ԱՄՆ Կոնգրեսը միջազգային հակամարտությունների լուծման համար[7][10]։
Եղել է Ջորջ Մեյսոնի համալսարանի խաղաղաշինության և ավանդական իրավունքի ծրագրի աշխատակից Համաշխարհային կրոնների, դիվանագիտության և հակամարտությունների լուծման կենտրոնում (Center for World Religions, Diplomacy and Conflict Resolution, CRDC), ստացել է Ջորջ Մեյսոնի համալսարանում գործող Հակամարտությունների վերլուծության և լուծման կենտրոնի դոկտորի կոչում[7][8]։
2021 թվականի մարտի 15-ին դարձել Է Լիբիայի արտաքին գործերի նախարարությունը գլխավորող առաջին կինը[11]։ Փոխել Է Լիբիայի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարարին (աջակցում է Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆ Հաֆթարին) և ազգային համաձայնության կառավարության արտաքին գործերի նախարար Մուհամմադ Թահեր Սիյալուին[3]։
Տիրապետում է անգլերենին[7][8]։
2021 թվականի նոյեմբերի 6-ին Լիբիայի նախագահական խորհուրդը հեռացրել է Մոնգուշին՝ առանց խորհրդի հետ համաձայնեցնելու արտաքին քաղաքականություն վարելու համար։ Նրան նաև արգելել են ճանապարհորդել[12][13]։ Այնուամենայնիվ, վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան վիճարկել է նախագահական խորհրդի իրավունքը՝ կասեցնելու Մանգուշի գործունեությունը՝ ասելով, որ իր կառավարությունում նախարարներ նշանակելու կամ հեռացնելու իրավունքը նրա բացառիկ իրավասությունն է[14][15]։
2023 թվականի օգոստոսի 27-ին Իտալիայում Իսրայելի արտաքին գործերի նախարար էլի Քոենի հետ Նաջլա Մոնգուշի հանդիպման մասին հայտարարությունից հետո նա հեռացել է պաշտոնից և նրա դեմ հետաքննություն է սկսվել[16][17][18]։ Օգոստոսի 28-ին հեռացվել է Դբեյբեի աշխատասենյակից[19]։ Նույն օրը նա Լիբիայից փախել է նախ Թուրքիա, ապա՝ Լոնդոն, որտեղ ապրում է նրա ընտանիքը՝ վախենալով իրենց անվտանգության համար այս հարցի շուրջ Տրիպոլիում աճող անկարգությունների ֆոնին[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.breathingforgiveness.net/2013/12/anti-slavery-campaign-interview-series_29.html
- ↑ https://www.bbc.com/news/world-59514598
- ↑ 3,0 3,1 «В Ливии впервые в истории женщина вступила в должность главы МИД». ТАСС. 2021 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
- ↑ «نجلاء المنقوش: أول امرأة تتولى حقيبة الخارجية في ليبيا». BBC. 2021 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ 5,0 5,1 Новые власти присягнули Ливии // Коммерсантъ : Газета. — 2021. — № 44. — С. 6. Архивировано из первоисточника 24 Մարտի 2021.
- ↑ «В Ливии впервые в должность главы МИД вступила женщина». ИА REGNUM. 2021 թ․ մարտի 17. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Najla Mangoush – Libya's first female Foreign Minister». Libya Herald. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 16-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Program Officer for Peacebuilding and Traditional Law». CRDC. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Встреча Востока и Запада». RT. 2021 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 16-ին.
- ↑ 10,0 10,1 «Libya: Who are the five influential women ministers in the new government?». The Africa Report. 2021 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «В Ливии впервые в истории женщина вступила в должность главы МИД». ТАСС. 2021 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Глава МИД Ливии Наджла Мангуш отстранена от работы после решения выдать США фигуранта «дела Локерби»». Эхо Москвы. 2021 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Libya's presidential council suspend FM Najla al-Mangoush». ANI News. 2021 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Wintour, Patrick (2021 թ․ նոյեմբերի 7). «Libya's PM and president in dispute over foreign minister's suspension». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Libya's Presidency Council suspends foreign minister, gov't rejects the decision». National Post. Toronto, Ontario. Reuters.
- ↑ «Libya suspends foreign minister after meeting with Israeli foreign minister». Reuters (անգլերեն). 2023 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «La cheffe de la diplomatie libyenne suspendue après une rencontre « fortuite » avec son homologue israélien – Jeune Afrique». JeuneAfrique.com. 2023 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Утечка с неизвестными: встреча глав МИД Ливии и Израиля привела к скандалу». iz.ru. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Libya foreign minister dismissed after meeting Israeli counterpart: Sources». www.aljazeera.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Nova, Redazione Agenzia (2023 թ․ օգոստոսի 29). «After meeting with her Israeli counterpart, the Libyan minister flies to London from Turkey». Agenzia Nova. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաջլա Մանգուշ» հոդվածին։ |
|