Նախնիների կանչը (ֆիլմ, 2020)
«Նախնիների կանչը», (անգլ.՝ The Call of the Wild), լիամետրաժ ֆիլմ՝ նկարահանված 20th Century Fox ստուդիայի կողմից Ջեք Լոնդոնի համանուն վեպի հիման վրա[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկե տենդի ժամանակաշրջանում Բեք անունով խոշոր, բայց չարաճճի ընտանի շունը՝ սերբերնարի և շոտլանդական կոլլիի խառնուրդը, երջանիկ ապրում է Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Կլարե քաղաքի իր տանը, իր տիրոջ՝ դատավոր Միլլերի հետ (Ալեքս Սոլովից)։ Բեքի խենթ բնավորության պատճառով Միլլերը նրան վռնդում է տանից։ Դյուրահավատ Բեքին առևանգում են շների վաճառքով զբաղվողները և բեռնատար նավով ուղարկում են Ալյասկա, նավում նրա հետ դաժան են վարվում։ Յուկոնում Բեքը վերադարձնում է ընկած շրթհարմոնը ծեր ոսկեհան Ջոն Թորնթոնին (Հարիսոն Ֆորդ), հետո նրան վաճառում են փոստարար Պերրոյին (Օմար Սի) և նրա օգնական Ֆրանսուային (Կարա Գի)։ Նրանք ճամփորդում են շնային լծասահնակով՝ առաքելով նամակներ Յուկոնում։ Բեքը ծանոթամում է այլ շների հետ, այդ թվում ոհմակի կատաղի ղեկավար, Շպից անունով հասկիի հետ։
Ճամփորդության ընթացքում նա շահում է Ֆրանսուայի և մնացած շների վստահությունը, ինչը շատ է բարկացնում Շպիցին։ Մի գիշեր Բեքը վազում է նապաստակի հետևից բլուրն ի վեր։ Նրան հաջողվում է բռնել նապաստակին, բայց նա ազատ է արձակում նրան, որից հետո Շպիցը սպանոմ է նապաստակին և հարձակվում Բեքի վրա, որպեսզի հաստատի ոհմակում իր իշխանությունը։ Բեքը հաղթում է Շպիցին՝ խայտառակելով ոհմակի ղեկավարին։ Ստորացված Շպիցը փախչում է անտառ, որ էլ երբեք չվերադառնա։ Անհանգիստ Պերրոն ակամա Շպիցին փոխարինում է անփորձ Բեքով քանի վոր մնացած շները հրաժարվում են։ Ի ուրախություն Պերրոյի, Բեքի ուժն ու արագությունը թույլ են տալիս սահնակին ժամանակին հասնել փոստային բաժանմունք։ Այնտեղ Թորնթոնը փոստատարին է փոխանցում իր կնոջն ուղղված նամակը, որտեղ պատմում է որդու համար իր անհագստությունների մասին։ Երբ սահնակը վերադառնում է, Պերրոն ստանում է ծանուցում իր գործից հեռացվելու մասին և վաճառում է լծասահնակը անսկզբունք ավանտյուրիստ Հելին (Դեն Սթիվենս), ով իր ընկերներ Մերսեդեսի (Քարեն Գիլան) և Չարլզի (Քոլին Վուդել) հետ ոսկի է փնտրում՝ ստիպելով շներին աշխատել մինչև ուժասպառ լինելը՝ ծանր բեռ քաշելով։
Երբ նրանք կանգնում են հանգստանալու, Հելը սպառնում է սպանել Բեքին, ով հրաժարվում է սահնակը քաշել անկայուն սառույցի վրայով։ Ժամանկին հայտնված Թորնթոնը փրկում և վերցնում է իր հետ Բեքին, որից հետո խելացնոր Հելը քշում է սահնակը լճի վրայով։ Որոշ ժամանակ անց Հելը սրճարանում հանդիպում է Թորնթոնին և ասում է, «որ իր պատճառով կորցրեց ամբողջ կարողությունը»։ Չարլզն ու Մերսեդեսը մահանում են, իսկ շները փախչում և հարձակվում են ծերունու վրա։ Պատահարի ականատես դարձած Բեքը հարձակվոււմ է Հելի վրա։ Ապրելով ծերունու հետ՝ Բեքը ուղեկցում է նրան ճանապարհորդությունների ընթացքում, որտող նրանք կարող են ազատ ապրել վայրի բնությունում։ Իջնելով գետի ուղղությամբ՝ նրանք հովտում լքված խրճիթ են գտնում, որտեղ էլ որոշում են մնալ։ Միևնույն ժամանակ Հելը հետևում է նրանց՝ կարծելով, որ նրանք իրենից ոսկի են թաքցնում։
Վայրի բնությունում Թորնթոնը զբաղվում է ձկնորսությամբ և ոսկի փնտրելով. Բեքը հետաքրքրվում է սպիտակ էգ գայլով, որը ապրում է նույն տարածքում։ Որոշելով, որ Բեքը ավելի լավ է շարունակի իր կյանքը իր ընտրած ուղիով, Թորնթոնը ազատ է արձակում Բեքին գայլերի հետ ապրելու։ Հանկարծ հայտնվում է զինված Հելը և սկզբում գցում է Թորնթոնի ձեռքի լամպը, ինչի պատճառով խրճիթը վառվում է, իսկ հետո մարտի ժամանակ մահացու վիրավորում է նրան։ Ուշացած Բեքը սպանում է Հելին՝ հրելով նրան վառվող խրճիթի մեջ։ Բեքը անց է կանցնում վերջին գիշերը իր տիրոջ հետ, որից հետո հրաժեշտ է տալիս նրան և հեռանում գայլերի հետ ապրելու։ Այնտեղ նա ձագեր է ունենում և դառնում ոհմակի առաջնորդը՝ վերջապես ընդունելով իր նախնիների կանչը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թերրի Նոթարի — Բեք
- Հարրիսոն Ֆորդ[5][6][7] — Ջոն Թորնթոն
- Օմար Սի — Պերրո
- Դեն Սթիվենս[8] — Հել
- Քարեն Գիլան — Մերսեդես
- Բրեդլի Ուիթֆորդ — դատավոր Միլլեր
- ՈՒես Բրաուն — ոստիկան
- Քարա Գի— Ֆրանսուա
- Քոլին Վուդել — Չարլզ
- Ալեքս Սոլովից — Միններ
- Սքոթ ՄաքԴոնալդ — Դոուսոն
Գնահատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Rotten Tomatoes վեբ-ագրեգատորում ֆիլմն ստացել է 63% գնահատական 10-ից 6 միջին բալով 208 կարծիքի հիման վրա[9]։ Internet Movie Database-ում ֆիլմը գնահատել են 10-ից 6.8[10]: Metacritic ագրեգատորում ֆիլմն ստացել է 47% գնահատական 100-ից 43 կարծիքի հիման վրա[11]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]1903 թվական - Նախնիների կանչը, Ջեկ Լոնդոնի վեպը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (unspecified title) — Turkey.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 Internet Movie Database — 1990.
- ↑ «219 фильмов 2019 года — часть первая». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «The Cast of 'Working Girl,' Then and Now». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Harrison Ford Eyes 'Call of the Wild' (EXCLUSIVE)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Netflix: All of Harrison Ford's 'Indiana Jones' Movies Coming in January». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Dan Stevens Joins Harrison Ford in 'Call of the Wild' (EXCLUSIVE)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «The Call of the Wild». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «The Call of the Wild». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «The Call of the Wild». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախնիների կանչը (ֆիլմ, 2020)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2020 ֆիլմեր
- 2020-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2020-ականների անգլերեն ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր շների մասին
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1890-ականներին
- Ֆիլմեր գայլերի մասին
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ