Յուրի Ավանեսի Շահմուրադով (փետրվարի 27, 1942(1942-02-27)[1], Ջաբրայիլ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ըմբիշ (ազատ ոճ, 2-րդ միջին քաշ), մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1970), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1973), մանկավարժական գիտությունների թեկնածու։
Ավարտել է Դաղստանի մանկավարժական համալսարանը (1968), Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը (1980)։ Աշխարհի (1970), Եվրոպայի (1966, 1967, 1969), ԽՍՀՄ (1967-1970, 1972) չեմպիոն։ Ազատ ոճիըմբշամարտիՍՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչ (1972-1981), 1981 թվականից՝ ՍՍՀՄ Պատգամավորների խորհրդին առընթեր ֆիզիկական մշակույթի և սպորտի կոմիտեի մենամարտային մարզաձևերի վարչության պետի տեղակալ։ Պարգևատրվել է «Պատվո նշան», ժողովուրդների բարեկամության և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։
↑ 1,01,11,21,31,4Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 426.
↑ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ ԼՂՀ Հադրութի շրջանի, իսկ ԱՀ վարչատարածքային բաժանման համաձայն՝ Ադրբեջանի Խոջավենդի շրջանի կազմում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 426)։