Յունաս Էրիկսոն
Յունաս Էրիկսոն | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Սիգտունա, Սիգտունա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | ֆուտբոլային մրցավար և գործարար |
Զբաղեցրած պաշտոններ | ՖԻՖԱ-ի մրցավար |
Jonas Eriksson (referee) Վիքիպահեստում |
Յունաս Էրիկսոն (մարտի 28, 1974, Սիգտունա, Սիգտունա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ ֆուտբոլային մրցավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականից աշխատել է միայն որպես մրցավար, մինչ այդ եղել է սպորտային հեռարձակումների իրավունքների վաճառքի ընկերության հիմնադիրը, սակայն նրան և երկու այլ գործընկերների պատկանող ընկերությունը վաճառվել է ֆրանսիական Groupe Lagardère հոլդինգին 75 մլն եվրոյով, որի 15%-ը փոխանցվել է Յունաս Էրիկսոնին[1]։ ՖԻՖԱ-ի մրցավար է 2002 թվականից։ 2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերի խաղարկության մրցավարներից մեկը Լեհաստանում և Ուկրաինայում և 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը Ֆրանսիայում։ Բրազիլիայում կայացած Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլի մրցավարներից մեկը[2]։
Մրցավարությամբ սկսել է զբաղվել 1994 թվականից, 2000 թվականից վարել է Շվեդիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի հանդիպումները։ Միջազգային հանդիպումներ սկսել է վարել 2002 թվականից։ Բազմիցս եղել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական հանդիպումների գլխավոր մրցավարը։
2009 թվականին ճանաչվել է Շվեդիայի լավագույն ֆուտբոլային մրցավար[3]։ Միջինը մեկ խաղում ներկայացնում է 2,74 դեղին և 0,07 կարմիր քարտեր (2012 թվականի փետրվարի տվյալները)[4]։
2018 թվականի մայիսի 30-ին հայտարարեց իր մրցավարական կարիերայի ավարտի մասին՝ հայտարարելով, որ մրցավարների ընտրության ժամանակ նեպոտիզմի և անթափանցիկության պատճառով Շվեդ մրցավարները չեն ստանում իրենց արժանի հանդիպումների քանակը, ինչպես նաև, որ նա իմացել է աշխարհի գավաթի խաղարկությանը չմասնակցելու մասին թերթերից, և որ հենց դա է ծառայել որպես առանցքային գործոններից մեկը, որն ազդել է կարիերան ավարտելու որոշման վրա[5]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ aftonbladet.se: «Elitdomaren Jonas Eriksson om sitt 75-miljonersklipp» (շվեդ.)
- ↑ «Referees & Assistant referees for the 2014 FIFA World Cup» (PDF). FIFA. 2014 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Årets domare 2006—2010 Արխիվացված 2011-12-10 Wayback Machine (շվեդ.)
- ↑ Profilo dell’arbitro Jonas Eriksson(չաշխատող հղում) (իտալ.)
- ↑ Jonas Eriksson avslutar domarkarriären Արխիվացված 2022-05-17 Wayback Machine (շվեդ.)