Jump to content

Յուխտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յուխտ, խոշոր եղջերավոր անասունների, ձիերի, խոզերի մաշկից համակցված դաբաղմամբ ստացված կաշի։ Պետք է ունենա բավականաչափ օդա- և գոլորշիաթափանցելիություն, անջրթափանցելիություն։ Կոշիկի երեսացու կաշին լինում է յուխտային և քրոմային դաբաղմամբ։

Յուխտից պատրաստում են աշխատանքային, զինվորական կոշիկներ և սանդալներ։ Կոշիկի յուխտը պետք է լինի նաև քրտնակայուն և գոլորշիաթափանցելի։ Ռետինե ներբաններով, տաք վուլկանացման մեթոդով ամրացվող կոշիկների համար կիրառվում է ջերմակայուն յուխտ։ Սանդալների յուխտը պետք է լինի առավել առաձգական, բայց փափուկ, քիչ ճարպածծված (8-16% ճարպ), ունենա լավ դրվագծված արտաքին մակերևույթ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 131