Յոլանդա Հադիդ
Յոլանդա վան դեն Հերիկ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Պապենդրեխտ, Նիդեռլանդներ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն և ԱՄՆ |
Մայրենի լեզու | հոլանդերեն և ֆլամանդական բարբառներ |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | մոդել, ինտերիերի դիզայներ, գործարար և reality television participant |
Աշխատանք | Հեռուստատեսային անհատականություն,մոդել |
Ամուսին | Դևիդ Ֆոսթեր և Մոհամեդ Հադիդ |
Ծնողներ | հայր՝ Gerard van den Herik?[1], մայր՝ Ans van den Herik?[1] |
Երեխաներ | Ջիջի Հադիդ, Բելլա Հադիդ և Էնվար Հադիդ |
Կայք | Archived website |
Yolanda Hadid Վիքիպահեստում |
Յոլանդա Հադիդ (հունվարի 11, 1964, Պապենդրեխտ, Նիդերլանդներ[2] ), ամերիկա-հոլանդացի հեռուստատեսային անձ և նախկին մոդել։ Նա ավելի շատ հայտնի է որպես The Real Housewives of Beverly Hills ամերիկյան ռեալիթի շոուի աստղ։
Վաղ մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոլանդա վան դեն Հերիկը ծնվել է 1964 թվականին հունվարի 11-ին, մեծացել է Պապենդրեխտում, ապա տեղափոխվել Նիդեռլանդներ իր ծնողների և եղբոր՝ Լեոյի հետ[3]։ Երբ նա յոթ տարեկան էր հայրը մահացավ ավտովթարի հետևանքով, մորը թողնելով երկու անչափահաս երեխաների հետ[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլանդացի դիզայներ Ֆրանս Մոլենարը խնդրում է վան դեր Հերիկին փոխարինել իր մոդելներից մեկին, և հենց այդ ժամանակ էլ նա բացահայտվում է Էյլին Ֆորդի կողմից, որից հետո կնքում է պայմանագիր Ford մոդելների հետ։ Այնուհետև վան դեն Հերիկը որպես մոդել հանդես է գալիս Միլանում, Սիդնեյում, Քեյփթաունում, Տոկիոյում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Համբուրգերում[2]։ Նա վարում է մոդելի կարիերա տասնհինգ տարի, որից հետո ցանկանում է ընտանիք կազմել։ 1994 թվականին Վան դեն Հերիկը հանդիպում է Մոհամենդ Հադիդին և ամուսնանում վերջինիս հետ[4]։
Վան դեն Հերիկի առաջին ամուսնությունը Մոհամենդ Հադիդի՝ անշարժ գույքի գործակալի հետ տևել է 1994 թվականից մինչև 2000 թվականը[5]։ Զույգը ունեցավ երեք երեխա՝ Ջելենա Հադիդը, ով ծնվել է 1995 թվականի ապրիլի 23-ին , Իզաբելլան (Բելլա) ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 9-ին[2] և Անվարն ծնվել է 1999 թվականի հունիսի 22-ին[2]։
Դրանից հետո ամուսնանում է երաժիշտ, կոմպոզիտոր Դևիդ Ֆոստերի հետ Կալիֆոռնիա նահանգի Բևեռլի Հիլզ քաղաքում 2011 թվականի նոյեմբերի 11-ին, 2010 թվականին Սուրբ Ծննդյան նախօրյակի հանդիպելուց հետո[6]։
2012 թվականին Ֆոստերը ախտորոշել է լյարդային հիվանդություն, նա բազմիցս հայտարարել է դրա մասին The Real Housewives of Beverly Hills դրվագում։ 2012 թվականի դեկտեմբերին նա հաղորդել է, որ նա ներարկում է ունեցել իր թևի մեջ, օգնելու նրան բուժել լյարդային քրոնիկական հիվանդությունը։ 2013 թվականի ապրիլին նա ուներ պորտի հեռացում[7]։ 2015 թվականի հունվարին, նա բացահայտեց, որ հիվանդության պատճառով նա զրկվել է կարդալու, գրելու, հեռուստացույց դիտելու ունակությունից[8]։
2015 թնականի դեկտեմբերի մեկին Ֆոստերը հայտարարեց, որ նա և Դավիդ Ֆոստերը որոշել են բաժանվել[9]։ Ամուսնալուծությունից հետո նա փոխել է իր ազգանունը վերադարձնելով Հադիդ ազգանունը համապատասխանեցնելով իր երեխաների ազգանվան հետ[9]։ Ամուսնալուծությունը կատարվեց 2017 թվականի մայիսին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Geni(բազմ․) — 2006.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «About me – Yolanda». Yolanda.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Borgdorff, Suzanne (2015 թ․ հոկտեմբերի 9). «Bloedmooie Gigi Hadid trots op Nederlandse roots / Gorgeous Gigi Hadid's proud Dutch roots». Algemeen Dagblad / General Newspaper (dutch). Rotterdam. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին. «...haar Nederlandse Hollywoodmoeder Yolanda Foster-van den Herik. / her Dutch Hollywood mother Yolanda Foster van den Herik.»
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Yolanda H. Foster». Bravo. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Corriston, Michele (2016 թ․ փետրվարի 17). «Yolanda Drops 'Foster' as Divorce Proceeds, Takes Ex-Husband's Name Again». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Leach, Robin (2011 թ․ նոյեմբերի 16). «David Foster weds model Yolanda Hadid in fourth walk down the aisle». Las Vegas Sun. Las Vegas, Nevada. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Johnson, Zach (2013 թ․ ապրիլի 22). «Yolanda Foster Recovering From Surgery Related to Lyme Disease». Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Rice, Lynette (2015 թ․ հունվարի 19). «Real Housewives's Yolanda Foster: I've Lost the Ability to Read and Write». People. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ 9,0 9,1 McNeil, Liz (2015 թ․ դեկտեմբերի 1). «Yolanda Foster and David Foster Divorcing». People. United States. Time Inc. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոլանդա Հադիդ» հոդվածին։ |
|