Jump to content

Յանդեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանդեքս
Կայքի գլխավոր էջը
yandex.com
ԿարգախոսНайдётся всё
Տեսակբազմազգ ընկերություն, հանրային ընկերություն և բիզնես ձեռնարկություն
Երկիր Ռուսաստան
Շտաբ կայանՄոսկվա, Ռուսաստան, Ամստերդամ, Նիդերլանդներ և Սխիպհոլ, Հարլեմերմեյր, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Գրանցումայո
Լեզուռուսերեն, անգլերեն, թուրքերեն
ՍեփականատերConsortium. Perviy? և Nebius Group?
Մայրական ընկերությունYandex IJSC?
ՀեղինակԱրկադի Վոլոժ
Բացված2000
Ընթացիկ կարգավիճակգործող
Եկամուտ50,9 միլիարդ ռուբլի (2014 թ.)
 Yandex Վիքիպահեստում

Յանդեքս (ռուսերեն՝ Яндекс), ռուսական հայտնի որոնողական համակարգ։ Համարվում է 4-րդը աշխարհի որոնողական համակարգերի շարքում իր տարածվածությամբ[1]։

Յանդեքս որոնողական համակարգը պաշտոնապես իր օգտագործողներին է ներկայացվել 1997 թ.-ի սեպտեմբերի 23-ին։ Որպես առանձին որոնողական համակարգ ձևավորվել է 2000 թ.-ին։ Յանդեքս որոնողական համակարգի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ Այն նաև գրասենյակներ ունի Ուկրաինայում, Բելառուսում, Թուրքիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում[2]։

Ղեկավար անձնակազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Խուդավերդյան — Յանդեքս ընկերությունների գլխավոր գործադիր տնօրեն

Տիգրան Խուդավերդյան - գլխավոր տնօրեն։

Բոլոր ծառայությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեբ-ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոնողական-տեղեկատվական

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Որոնում և ya.ru
  • Կատալոգ - վեբ կայքերի կատալոգ։
  • Նորություններ - օրվա գլխավոր նորությունները, որոնք ստացվել են հիմնական Զլմ-ներից։ Հնարավոր է նաև նորության որոնում համակարգում։
  • Յանդեքս ինքնաթիռիկներ - օնլայն սերվեր, որը թույլ է տալիս գտնել ցանկացած ինքնաթիռի գտնվելու վայրը օնլայն ռեժիմով։
  • Յանդեքս գնացքիկներ - օնլայն սերվեր, որը թույլ է տալիս գտնել ցանկացած գնացքի գտնվելու վայրը օնլայն ռեժիմով։
  • Որոնում բլոգերում և ֆորումներում - բլոգերի և ֆորումների որոնում։
  • Մարկետ - տարբեր ապրանքների որոնում և վաճառք։
  • Բառարաններ - հանրագիտարաններ, տեղեկագրքեր, բառարան-թարգմանիչներ։
  • Նկարներ - նկարների որոնում։
  • Վիդեո - տեսահոլովակների որոնում, վիդեոհոսթինգ։
  • Քարտեզներ - աշխարհի քարտեզ։ Ընդ որում ՌԴ խոշոր քաղաքների քարտեզները ներկայացված են ամենայն մանրամասնությամբ։
  • Ժողովրդական քարտեզ - ծառայություն, որի շնորհիվ օգտագործողը կարող է ստեղծել իր սեփական քարտեզները։
  • Աֆիշա - տեղեկատվություն միջոցառումների մասին՝ կինո, թատրոն, համերգներ, սպորտ, ակումբներ և այլն։
  • Եղանակ - եղանակի տեսություն։
  • Հեռուստածրագիր - տեղական եթերային, կաբելային և արբանյակային ալիքների հեռուստածրագիր։
  • Չվացուցակ - ինքնաթիռների, գնացքների մանրամասն չվացուցակ։
  • Ավտո - վաճառվող ավտոմեքենաների որոնում։
  • Աշխատանք - թափուր աշխատատեղերի որոնում։
  • Անշարժ գույք - վաճառվող անշարժ գույքի որոնում։
  • Գրքեր - գրքերի, հրատարակչությունների, հեղինակների որոնումներ։
  • Ժամանակ - ժամանակը աշխարհի տարբեր քաղաքներում։
  • Դզեն - մեդիտատիվ որոնում
  • Երաժշտություն - երաժշտության որոնում և լսում (Հայաստանում հասանելի չէ)
  • Փոստ - էլեկտրոնային փոստ
  • Ֆոտո - ֆոտոհոսթինգ
  • Ժողովուրդ - անձնական կայքերի ստեղծում և անվճար հոսթինգ։
  • Փող - վճարային համակարգ, որը հնարավորություն է տալիս վճարումներ կատարել։
  • Անդամագրում - նորությունների համար անդամագրում։
  • Լենտա - օնլայն RSS-դիտարկիչ։
  • Իմ գտածոները - օգտագործողի որոնումների պատմություն։
  • Իմ շրջապատը - սոցիալական կայք, որը գնեց Յանդեքսը 2007 թ-ի մարտ ամսին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Clayton, Nick (2013 թ․ փետրվարի 11). «Yandex Overtakes Bing as World's Fourth Search Engine». Wall Street Journal. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին. (անգլ.)
  2. Yandex — Locations (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանդեքս» հոդվածին։