Յամբ
Երկվանկ | |
---|---|
˘ ˘ | պիռհիքոս, շեշտանկում |
˘ ¯ | յամբ |
¯ ˘ | քորեյ, մեծասար |
¯ ¯ | սպոնդեյ |
Եռավանկ | |
˘ ˘ ˘ | տրիբրախ |
¯ ˘ ˘ | դակտիլ, ստեղն |
˘ ¯ ˘ | ամֆիբրաքոս, քողաղոտ |
˘ ˘ ¯ | անապեստ, վերջատանջ |
˘ ¯ ¯ | բաքխիուս |
¯ ¯ ˘ | անտիբաքխիուս |
¯ ˘ ¯ | կրետիկ, ամֆիմակր |
¯ ¯ ¯ | մոլոսուս |
Մեծավերջ, Յամբ (հին հունարեն՝ ἴαμβος, հվնբր. ἴαμβύκη երաժշտական գործիքի անվանումից), 1) երկու վանկանի բանաստեղծական ոտքի տեսակ[1]։
Անտիկ տաղաչափության (չափական) մեջ յամբը բաղկացած էր սկզբում մեկ կարճ և ապա մեկ երկար վանկերից (U—), իսկ ժամանակակից (վանկաշեշտային տաղաչափություն) պոեզիայում՝ մեկ անշեշտ և մեկ շեշտված վանկերից (‿ ـʼ)։ Յամբական տողի մեջ շեշտերն ընկնում են զույգ վանկերի վրա, թեև շեշտերից մեկը կամ մի քանիսը կարող են բացակայել։ Յամբով գրված տողի սխեման է.
- ‿ ـʼ/‿ ـʼ/‿ ـʼ/‿ ـʼ/‿ ـʼ/...
Յամբական չափը ոտանավորի ամենատարածված տեսակներից մեկն է։ Օրինակ, ռուսական պոեզիայում երկերի ճնշող մեծամասնությունը գրված է յամբերով (մանավանդ քառոտնյա տողերով)։
- Мой дя́՛дя са́՛мых че́՛стных пра́՛вил…
Հայկական բանաստեղծության մեջ միայն առանձին դեպքերում կարելի է հանդիպել զուտ յամբական տողերի, ինչպես՝
Տեսա՛ երա՛զ մի վա՛ռ,
Ոսկի՛ մի դո՛ւռ տեսա՛,
Վըրա՛ն փերո՛ւզ կամա՛ր.
Սյունե՛րը հո՛ւր տեսա՛...
(Վ. Տերյան)
Նայե՛ց-նայե՛ց Սայաթ-Նովե՛ն, ամպի՛ նմա՛ն տխո՛ւր մնա՛ց.
Ասա՛վ՝ Չարե՛նց, էս գոզալի՛ց սրտի՛ս մե հի՛ն մրմո՛ւռ մնա՛ց...
(Ե. Չարենց)
2) Անտիկ գրականության մեջ յամբեր էին կոչվում նաև երգիծական ոտանավորները։ Նոր ժամանակներում ևս հեղինակները երբեմն յամբեր են անվանել իրենց երգիծական կամ խոհական-փիլիսոփայական բանաստեղծությունները։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յամբ, բանաստեղծական չափ, Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907 (ռուս.)
- С. А. Матяш. Вольный ямб русской поэзии XVIII-XIX вв.։ Жанр, стиль, стих. СПб.։ Филологический факультет СПбГУ, 2011. 494 с., 1 000 экз., ISBN 978-5-8465-1133-0 (ռուս.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 212-213.
Վանկաշեշտային չափեր |
---|
Քորեյ • Յամբ • Դակտիլ • Ամֆիբրաքոս • Անապեստ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 116)։ |