Յամակասի։ Նոր սամուրայներ
Յամակասի։ Նոր սամուրայներ ֆր.՝ Yamakasi | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | մարտաֆիլմ[1][2], դրամա և կինոկատակերգություն |
Թվական | 2001 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Արիել Զեյտուն[1][2][3] |
Պրոդյուսեր | Վիրժինիա Սիլլա |
Սցենարի հեղինակ | Լյուկ Բեսոն և Philippe Lyon? |
Դերակատարներ | Laurent Piemontesi?[4][5], Nicolas Scellier?[5], Կամիլ Կոտին[5], Charles Perrière?[5], Châu Belle Dinh?[2][5], Chloé Flipo?[5], Frédéric Pellegeay?[5], Jacques Hansen?[5], Jean-Pierre Germain?[5], Ջո Պրեստիա[5], Rebecca Hampton?[5] և Ստեֆան Բուշե[5] |
Երաժշտություն | Ջոի Սթար և DJ Spank? |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Կինոընկերություն | EuropaCorp |
Տևողություն | 90 րոպե |
Հաջորդ | Les fils du vent? |
Յամակասի՝ նոր սամուրայներ (ֆր.՝ Yamakasi – Les samouraïs des temps modernes), Լյուկ Բեսոնի ֆիլմը, որը նկարահանվել է 2001 թվականին Փարիզում։ Ֆիլմի կենտրոնում ընկած է Յամակասի պարկուրի 6 հոգանոց խմբի մասին և մեգապոլիսի նրանց կյանքը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթ երիտասարդ պարկուրիստներ («երաժիշտ», «պարող», «հռթիռ», «սարդ», «պուշոկ», «բեյսբոլ» և «ցուլ» մականուններով) Յամակասիներ՝ երիտասարդության կուռքերն են։ Նրանց տեսնելով շատերը փորձում են կրկնօրինակել։ Բայց Յամակասիյի երկրպագուներից մեկի՝ Ջամելի հետ, դժբախտ պատահար է կատարվում։ Պարկուրիստի հնարքներից մեկը կրկնելու փորձի ժամանակ տղան վնասվում է։ Նա ընկնում է հիվանդանոց, և նրան հարկավոր է լինում սրտի փոխպատվաստում, իսկ եթե սրտի փոխպատվաստում չկատարվի ապա տղան կմահանա։ Սրտի փոխպատվաստման համար կար միայն մեկ հնարավորություն, բայց դա անօրինական էր և պահանջում էր հսկայական գումար, որը Ջամելի ընտանիքը չուներ։ Դրանից հետո Ջամելի մայրը փորձում է ինքնասպանություն գործել, բայց Յամակասին տեսնում և կարողանում է փրկել նրան։ Միևնույն ժամանակ նրանք տեղեկանում են Ջամելի վնասվածքի մասին։ Պարկուրիստները գալիս են բժշկի մոտ, պարզում են գումարի չափը և խոստանում վճարել այն ճիշտ ժամանակին։ Ստացվում է, որ բժիշկը գործում է միջնորդների միջոցով։ Միևնույն ժամանակ Յամակասիից մեկը գողանում է այդ միջնորդների հասցեները։ Պարկուրիստները որոշում են կազմակերպել այդ միջնորդների թալանը, վաճառել գողացված ապրանքները և գումարը բերել բժշկին։ Յամակասիի առաջին վեց թալանը բաժանված էր թիմերի, իսկ յոթերորդ թալանի ժամանակ նրանք պետք է միավորվեին։ Յոթերորդ կողոպուտի նպատակը առողջապահության նախարարի տեղակալն էր։ Յամակասին ներխուժում է տուն, զինաթափ է անում պահակներին և սկսում հավաքել իրերը։ Այդ ժամանակ պարզվում է, որ տունը շրջափակված է ոստիկանության կողմից։ Նրանք բարձրանում են տան տանիքը, ապա իրենց թալանած բոլոր իրերը լցնում են մի պայուսակի մեջ։ Նրանց մի ընկերը սպասում էր ներքևում և ստանալով պայուսակը անմիջապես հեռանում է տարածքից։ Մինչ ոստիկանների հասնելը նրանք տանիքում հորինում են մի պատմություն, որպեսզի պատմեն քրեակատարողական բաժնում։ Նրանք ձերբակալվում են և պատմելով պատմությունը նրանց հավատում է ոստիկաններից մեկը՝ Օսմինը և նրանց բաց են թողնում։ Նրանք գումարը տանում են և տալիս բժշկին։ Բժիշկը նոր սիրտ է դնում Ջամելին և Ջամելը առողջանում է։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չաու Բել Դին — «Բեյսբոլ»
- Բիլյամս Բելլ — «Սարդ»
- Մալիկ Դիուֆ — «Պուշոկ»
- Յան Նոտրա — «Երաժիշտ»
- Գիլեն Հ’Գուբա Բոյեկե — «Հռթիռ»
- Շառլ Պեռեռ — «Ցուլ»
- Լորան Պեմոնտեզի — «Պարող»
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0267129/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=29366.html
- ↑ http://www.filmaffinity.com/es/film273575.html
- ↑ http://stopklatka.pl/film/yamakasi-wspolczesni-samurajowie
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 http://www.imdb.com/title/tt0267129/fullcredits
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Լյուկ Բեսոնի ֆիլմեր
- 2001 ֆիլմեր
- Ֆրանսիական դետեկտիվ ֆիլմեր
- EuropaCorp ֆիլմեր
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Արիել Զեյթունի ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական կինոկատակերգություններ
- Ֆրանսիական քրեական ֆիլմեր
- 2000-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 2000-ականների ֆրանսերեն ֆիլմեր