Մուղանի դաշտավայր
Արտաքին տեսք
Մուղանի դաշտավայր, կամ Մուղանի տափաստան, Կուր-Արաքսյան դաշտավայրի մաս Ադրբեջանում։ Տարածքի հարավարևմտյան մասը գտնվում է Իրանում։ Մուղանի դաշտավայրը հարավում աստիճանաբար ձուլվում է Լենքորանի դաշտավայրի հետ։ Մեծ մասամբ ծովի մակարդակից ցածր ալյուվիալ հարթավայր է։ Տարածված են մոխրագույն, մարգագետնամոխրագույն, մոխրաշագանակագույն, մարգագետնային, երբեմն՝ աղակալված հողերը։ Բուսականությունը կիսաանապատային է։ Ոռոգվում է ջրանցքներով։ Դաշտավայրում զբաղվում են բամբակագործությամբ։ Կան ձմեռային արոտավայրեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 78)։ |