Մորիս դը Գերեն
Մորիս դե Գերեն Georges-Pierre Maurice de Guérin | |
---|---|
Ծննդյան անուն | Ժորժ Պիեռ Մորիս դը Գերեն |
Ծնվել է | օգոստոսի 4, 1810[1][2] |
Ծննդավայր | Անդիյակ |
Վախճանվել է | հուլիսի 19, 1839[3][4][5][…] (28 տարեկան) |
Վախճանի վայր | Andillac |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | ֆրանսերեն |
Ազգություն | ֆրանսիացի |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Ստանիսլասի քոլեջ |
Maurice de Guérin Վիքիպահեստում |
Ժորժ Պիեռ Մորիս դը Գերեն (ֆր.՝ Georges-Pierre Maurice de Guérin, օգոստոսի 4, 1810[1][2], Andillac - հուլիսի 19, 1839[3][4][5][…], Andillac), ֆրանսիացի բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ազնվական ընտանիքում, 1832 թվականին միացել է աբբա Ֆելիստե Ռոբեր դե Լամենեյի քրիստոնեա-սոցիալիստական խմբին, հետագայում համագործակցել է կաթոլիկ պարբերականներում՝ «Revue Européenne» և «La France Catholique»: Այնուհետև շրջանից տեղափոխվել է Փարիզ։ Մահացել է թոքախտից։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1836 թվականին նա նախկինում գրված ամեն ինչ ոչնչացրել է։ Բացի բանաստեղծություններից և օրագրից, Գերենի գրչին են պատկանում մի քանի արձակ բանաստեղծություններ, դրանցից լավագույններն են համարվում «Կենտավրոսը» և «Բաքաոսուհին»։
Ժառանգություն և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերենի ստեղծագործությունները նրա մահից հետո հրատարակել է Ժորժ Սանդը «Revue des Deux Mondes» երկշաբաթյա ամսագրում։ Գերենի օգնականը եղել է նրա քույրը՝ Էժենի դը Գերենը։ Նրանց նամակագրությունը տպագրվել է 1862 թվականին Ժյուլ Բարբեյ դ’Օրևիլյիի կողմից։ Էժենի և Մորիս դը Գերենի մասին էսսեն պատկանում է անգլիացի բանաստեղծ և գրաքննադատ Մեթյու Առնոլդին, այն ընդգրկվել է նրա «Քննադատական ակնարկներ» ժողովածուում (1861)։ XX դարում Գերենին ուշադրություն դարձրեցին սիմվոլիստներ՝ Ռեմի դը Գուրմոնը, Կարլ Ժորիս Հյուիսմանսը։ «Կենտավրոսը» ռոմանտիկ արձակ բանաստեղծության լավագույն նմուշ է համարվում։ 1968 թվականին Ֆրանսիայում ստեղծվել է Էժենի և Մորիս դը Գարենի բարեկամների ընկերություն, որի հովանու ներքո հրատարակվում են նրանց գրվածքները, ինչպես նաև աշխատություններ նրանց մասին։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Le Centaure. 1838
- La Bacchante. 1838
- Œuvres complètes de Maurice et d’Eugénie de Guérin (3 vv.), 1869 et 1922
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 5,0 5,1 5,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Barbano O.M. Giacomo Leopardi e Maurice de Guerin. Torino: Clausen, 1904
- Zyromski E. Maurice de Guerin. Paris: A. Colin, 1921
- Gourmont R.de. Promenades littéraires, V-e série. Paris: Mercure de France, 1923
- Jaloux Ed. L’esprit des livres, 1-e série. Paris: Plon, 1925
- Harcourt B. d'. En marge du romantisme. Maurice de Guérin et le poème en prose. Paris: Société d'éditions «Les belles lettres», 1932
- Decahors E. Maurice de Guérin; essai de biographie psychologique. Paris: Bloud & Gay, 1932
- Brooks V.W. The malady of the ideal; Obermann, Maurice de Guérin and Amiel. Philadelphia: University of Pennsylvania Press, 1947
- Renker A. La cité intérieure: Maurice de Guérin und Friedrich Hölderlin. Munchen: H. Post Presse, 1960
- Moreau P. Maurice de Guérin; ou, Les métamorphoses d’un centaure. Paris: Lettres modernes, 1965.
- Huet-Brichard M.-C. Maurice de Guérin: imaginaire et écriture. Paris: Lettres modernes, 1993
- Peyrade J. La vie au Cayla et dans la région au temps des Guérin, 1805—1848. Andillac: Amitié guérinienne, 1996
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս դը Գերեն» հոդվածին։ |
|