Մոմե արձանների տուն (ֆիլմ, 2005)
Մոմե արձանների տուն անգլ.՝ House of Wax | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Ավստրալիա |
Ժանր | սլեշեր և սարսափ ֆիլմ |
Թեմա | սերիական մարդասպան |
Հիմք | House of Wax? |
Թվական | ապրիլի 26, 2005[1] և հունիսի 2, 2005[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ժոամե Կոյետ Սեռա |
Պրոդյուսեր | Ռոբերտ Զեմեկիս, Ջոել Սիլվեր և Սյուզան Դաունի |
Սցենարի հեղինակ | Չադ Հայես[3] և Քերի Հայես[3] |
Դերակատարներ | Էլիշա Քաթբերթ, Չադ Մայքլ Մյուրեյ, Բրայան Վան Հոլթ, Փերիս Հիլթոն, Ջարեդ Պադալեկի, Ջոն Էվերի Աբրահամս, Robert Ri'chard?, Andy Anderson?[4], Էմմա Լանգ[3] և Դեյմոն Հերրիման[3] |
Օպերատոր | Սթիվեն Ֆ. Ուինդոն |
Երաժշտություն | Ջոն Օթման |
Պատմվածքի վայր | Ավստրալիա |
Նկարահանման վայր | Ավստրալիա |
Կինոընկերություն | Village Roadshow Pictures և Dark Castle Entertainment |
Տևողություն | 113 ± 1 րոպե |
Շահույթ | 1 985 563 A$[5] |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
«Մոմե արձանների տուն» (անգլ.՝ House of Wax), ռեժիսոր Ժաումե Կոլետ-Սերայի ամերիկա-ավստրալիական արտադրության սարսափ ժանրի ֆիլմը։ Նկարահանվել է 2005 թվականին, պրեմիերան կայացել է նույն թվականի ապրիլի 27-ին։ Ֆիլմը 1953 թվականի համանուն ֆիլմի և «Մոմե արձանների թանգարանի գաղտնիքը» ֆիլմի (1933) անկախ ռիմեյքն է։
Ֆիլմի կարգախոսն է՝ «Տիրի՛ր։ Սպանի՛ր։ Եվ դեպի՛ թանգարան»։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվական։ Կինը մոմ է պատրաստում և լցնում դիմակի ձևի մեջ։ Հայտնվում է ընտանիքի հայրը՝ իր հետ բերելով երկրորդ երեխային։ Նա կնոջն ասում է, որ հանգստացնի երեխային։ Նրանք երեխային նստացնում են աթոռին և կապում, բայց երեխան ազատվում է։ Մայրը հարվածում է երեխային՝ ձեռքի մաշկը պոկելու համար։
2005 թվական (մեր օրեր)։ Չորս տղա (Նիկը, Ուեյդը, Դալթոնը և Բլեյքը) և երկու աղջիկ (Կարլին և Փեյջը) մեկնում են ամերիկյան ֆուտբոլի տարվա խաղին։ Ճանապարհին նրանք կանգ են առնում գիշերելու համար։ Երբ նրանք նստած էին խարույկի մոտ, գալիս է մի բեռնատար մեքենա և լույսը գցում ուղիղ նրանց աչքերի մեջ։ Նիկը շպրտում է շիշը՝ ջարդելով մեքենայի լուսարձակը, մեքենան հեռանում է։ Կարլին՝ Նիկի քույրը, գիշերը լսում է, թե ինչպես է վրանի շուրջը ինչ-որ մեկը քայլում։ Առավոտյան Դալթոնը հարցնում է բոլորին, թե ուր է իր տեսախցիկը։ Անտառով մեկ տարածվում է սարսափելի գարշահոտ։ Կարլին ու Փեյջը գնում են տեսնելու, թե որտեղից է տարածվում այդ հոտը։ Գնալով հոտի ուղղությամբ՝ Կարլին ընկնում է կենդանիների դիակներով լի մի փոսի մեջ։
Գալիս է մեկ այլ բեռնատար ավտոմեքենա։ Նրա վարորդը հենց այն մարդն է, որը դիակներ է բերում այստեղ։ Կարլին և իր ընկեր Ուեյդը որոշում են միասին գնալ մոտակա Ամբրոուզ քաղաք՝ ավտոմեքենայի փչացած մասը գնելու համար։ Բեռնատարի վարորդը Ամբրոուզում իջեցնում է Կարլիին և Ուեյդին ու հեռանում։ Նրանք մտնում են բենզալցակայան։ Տեսնելով, որ այնտեղ ոչ ոք չկա, գնում են մոտակա եկեղեցին, որտեղ հուղարկավորության արարողություն էր տեղի ունենում։ Նրանց մոտենում է բենզալցակայանի տերը՝ Բոն, որը դժգոհ էր, քանի որ նրանք ընդհատել էին արարողությունը։ Որոշելով մի փոքր զբոսնել՝ զույգը մտնում է ծայրամասում գտնվող մոմե արձանների տուն։ Ուշադիր զննելով տունը՝ նրանք նկատում են, որ այն ամբողջովին պատրաստված է մոմից։ Հանկարծ Կարլին հայլու մեջ նկատում է դիմակով մի դեմք։ Նրանք սարսափահար դուրս են գալիս շենքից։
Կարլին և Ուեյդը մտնում են բենզալցակայան, և այդ ժամանակ Բոն նույնպես գնում է այնտեղ։ Ուեյդը չի կարողանում գտնել ավտոպահեստամասի ճիշտ չափը։ Բոն նրանց հրավիրում է իր մոտ։ Նրանք գնում են Բոյի տուն։ Կարլին մնում է ավտոմեքենայի մեջ, և ուշադիր նայելով հասկանում, որ սա այն բեռնատարն է, որը գիշերը իրենց մոտ էր գնացել։ Ուեյդը ուշադիր զննում է բնակարանը, և հանկարծ դանակի սուր ծակոցներ է զգում։ Ուեյդին փրկվել չի հաջողվում։ Վինսենթը (Բոյի եղբայրը) Ուեյդին իջեցնում է իր նկուղ և նրանից պատրաստում մոմե արձան։ Կարլին այդ ժամանակ փակվում է բեռնատարի մեջ և փորձում զանգահարել ընկերներին։ Բոն նկատում է, որ աղջիկն ինչ-որ բան է հասկացել և փորձում է նրան դուրս հանել մեքենայից։ Աղջկան հաջողվում է գործի դնել շարժիչը և մի քանի մետր առաջ շարժվել։ Նա չի կարողանում ղեկավարել բեռնատարը, ինչի պատճառով մեքենան կանգնում է։
Կարլին դուրս է գալիս ավտոմեքենայից և սկսում վազել դեպի եկեղեցին՝ օգնություն խնդրելու նպատակով։ Հասնելով եկեղեցի՝ նա տեսնում է, որ բոլոր մարդիկ նույնպես մոմե արձաններ են։ Բոն հասնում է եկեղեցի և առևանգում աղջկան։ Նա նրան կապում է և փակում բերանը։
Այդ ժամանակ մյուսները դուրս են գալիս փոսից, գնում այլ քաղաք, սակայն հայտնվելով խցանումների մեջ՝ վերադառնում են այնտեղ, որտեղ գիշերել էին։ Փեյջը մնում է Բլեյքի հետ, իսկ Նիկն ու Դալթոնը գնում են Ամբրոուզ, որտեղ պայմանավորվել էին հանդիպել։
Նիկն այնտեղ հանդիպում է Բոյին և հետաքրքրվում իր ընկերներից, իսկ Դալթոնը գնում է մոմե արձանների տուն։ Բոն պատասխանում է, որ ոչ մեկին չի տեսել։ Կարլին նկուղում ազատվում է կապերից և փորձում գրավել եղբոր ուշադրությունը, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն էին։ Նա իր ցուցամատն անցկացնում է երկաթե ցանցի միջով, սակայն եղբոր փոխարեն դա նկատում է Բոն և Նիկից աննկատ, կոշիկից հանելով քուղը, մասերի է բաժանում աղջկա մատը։ Կարլին սկսում է բղավել։ Նիկը, ունենալով բավականին լավ ֆիզիկական տվյալներ, մի քանի հարվածով Բոյին տապալում է գետնին, ինչից հետո գնում և ազատում է քրոջը։ Դալթոնն այդ պահին մոմե արձանների տանը տեսնում է Ուեյդի մոմե արձանը։ Նա մոտենում է արձանին և մտածելով, որ մաշկի փոխարեն մոմ է, քերում է այն։ Այդ պահին սենյակ է մտնում Վինսենթը և երկու դանակով կտրում Դալթոնի գլուխը։ Նիկը և Կարլին գնում են փնտրելու ընկերներին, սակայն շուտով հասկանալով, որ նրանք այլևս չկան, որոշում են արագ հեռանալ քաղաքից։ Վինսենթը չենթարկվելով եղբոր՝ Բոյի՝ տնից դուրս չգալու հրամանին, գնում է անտառ և այնտեղ սպանում Փեյջին ու Բլեյքին։ Թաքնվելով Բոյից՝ Նիկն ու Կարլին հայտնվում են կինոթատրոնում։ Աղեղնազենով վիրավորելով Բոյին՝ նրանք գնում են իր տուն։
Ավելի ուշ՝ Բոյից հետո, տուն է վերադառնում Վինսենթը։ Տան երկրորդ հարկում Նիկը գտնում է մի լյուկ (դռնակ), որի միջով նա և Կարլին իջնում են ներքև։ Նրանք սկզբում հայտնվում են արհեստանոցում, որտեղ հայտնաբերում են Դալթոնի մոմե արձանը։ Այնուհետև հայտնվում են մոմե արձանների տանը, որտեղ և տեղի է ունենում նրանց և եղբայրների միջև եզրափակիչ մարտը։ Պարզվում է, որ Վինսենթը մոմե դիմակի տակ թաքցնում էր իր վառված դեմքը։ Կարլիին հաջողվում է սպանել երկու եղբայրներին։ Տանը հրդեհ է բռնկվում, և մոմե արձանների տունը սկսում է վառվել ինչպես մոմը։ Կարլին և Նիկը վերջին պահին կարողանում են հաջողությամբ դուրս գալ տնից։
Հաջորդ օրը գալիս է ոստիկանությունը։ Պարզվում է, որ կա նաև երրորդ եղբայրը՝ Լեսթերը, որի մասին ոչ ոք տեղեկություն չուներ։ Երբ Կարլին ու Նիկը շտապ օգնության ավտոմեքենայով դուրս են գալիս քաղաքից, աղջիկը տեսնում է կենդանիների դիակներ տեղափոխող բեռնատար ավտոմեքենայի վարորդին, որն էլ հենց երրորդ եղբայրն էր։ Նա ժպտում և ձեռքով է անում նրան։
Շտապ օգնության ավտոմեքենան հեռանում է Ամբրոուզից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Էլիշա Կատբերթ | Կարլի Ջոնս |
Չադ Մայքլ Մյուրեյ | Նիկ Ջոնս |
Բրայան Վան Հոլթ | Բո Սինքլեյըր/ Վինսենթ Սինքլեյըր |
Փերիս Հիլթոն | Փեյջ Էդվարդս |
Ջարեդ Պադալեկի | Ուեյդ Ֆելթոն |
Ջոն Էվերի Աբրահամս | Դալթոն Չապմեն |
Ռոբերտ Ռիչարդ | Բլեյք Ջոնսոն |
Դեյմոն Հերիման | Լեսթեր Սինքլեյըր |
Էնդի Անդերսոն | Շերիֆ |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմն արժանացել է «Teen Choice Awards» (2005) մրցանակի՝ «Սարսափ ժանրի լավագույն ֆիլմ» անվանակարգում[6]։ Չադ Մայքլ Մյուրեյն ստացել է մրցանակ որպես լավագույն դերասան[6], իսկ Փերիս Հիլթոնը հաղթել է «Ճիչի լավագույն տեսարան» անվանակարգում[6]։ Էլիշա Կատբերթը նույնպես առաջադրվել է այդ մրցանակի համար, սակայն չի հաղթել[7]։
- Ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ազնվամորի» (2005) մրցանակին՝ «Վատագույն ֆիլմ» անվանակարգում[8], «Ամենավատ ռեմեյք կամ սքվել»[8] և «Երկրորդ պլանի ամենավատ դերասանուհի» (Փերիս Հիլթոն) անվանակարգերում, սակայն մրցանակը շահել է միայն Հիլթոնը[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.kinokalender.com/film5317_house-of-wax.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.imdb.com/title/tt0397065/
- ↑ https://web.archive.org/web/20110218045303/http://film.vic.gov.au/resources/documents/AA4_Aust_Box_office_report.pdf
- ↑ 6,0 6,1 6,2 «'Notebook' wins eight Teen Choice awards». usatoday.com. 8/15/2005. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Breaking News - FOX Announces Nominees for "The 2005 Teen Choice Awards"». TheFutonCritic.com. 06/01/05. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 8,0 8,1 «Sequels and remakes get Razzie nods». United Press International (անգլերեն). Jan. 30, 2006. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Jackie Finlay (2006 թ․ մարտի 5). «Razzies pluck 2005 movie turkeys». BBC News. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ավստրալիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2005 ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ժաումե Կոլյետ-Սերրայի ֆիլմեր
- Սլեշեր ֆիլմեր
- Ֆիլմեր որբերի մասին
- Ֆիլմեր դիսֆունկցիոնալ ընտանիքների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2004 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1974 թվականին