Մյուրից
Մյուրից
գերմ.՝ Müritz | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Գերմանիա | |
Երկիր | Գերմանիա | |
Վարչատարածքային բաժանում | Մակլենբուրգ | |
Տեսակ | սառցադաշտային | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 62 մ | |
Երկարություն | 17,8 կմ | |
Լայնություն | 9,9 կմ | |
Ավազանի մակերեսը | 117 կմ² | |
Ծավալը | 737 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 31 մ | |
Միջին խորությունը | 6,5 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 663 կմ² | |
Թափվող գետերը | Էլդե | |
Սկիզբ առնող գետերը | Էլդե | |
Վիքիպահեստում |
Մյուրից (գերմ.՝ Müritz , մորչե բառից՝ փոքր ծով), քաղցրահամ լիճ Գերմանիայի Մակլենբուրգ երկրամասում։
Մյուրիցը ամենամեծ լիճն է, որն ամբողջությամբ է գտնվում է Գերմանիայի տարածքում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիճն առաջացել է վերջին Սառցե դարաշրջանի հետևանքով։ Հետագայում հալվող սառցադաշտերի առաջացրած գոգավորությունում առաջացել է Մյուրիցը։
Մյուրից ազգային պարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը ազգային պարկ է հռչակվել 1990 թվականին։ Այն զբաղեցնում է ավելի քան 318 կմ² տարածք, որի շուրջ 65 % պատված է անտառներով, 12 % լճերով, 8 % կազմում են ճահիճները և 6 % մարգագետիններն ու արոտավայերը։ Տարածքի ներկայիս լանդշաֆտը ձևավորվել է 15 000 տարի առաջ։ Սառցադաշտերի հետևանքով այստեղ առաջացել են մորենների, գլաքարերի կուտակումներ ու բազմաթիվ գոգավորություններ։ Վերջիններս գերակշռում են այս լանդշաֆտում և հանդես են գալիս լճակների ու լճերի տեսքով։
Ազգային պարկում հաշվվում են շուրջ 100 լճեր ու հազարավոր փոքր ջրային ավազաններ[1]։
Ֆլորա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճի շրջակայքում հիմնականում աճում են եղեգնի մացառուտներ և ճահճային անտառակներ։ Իսկ լճի հարևանությամբ տարածված են սոճու հսկայական անտառներ։
Բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյուրիցի ափամերձ գոտում գտնվող քաղաքներից ամենամեծը Վարենն է։ Մյուս բնակավայրերից են (տեղաբաշխումը ժամ-սլաքի ուղղությամբ) Ռեխլինը, Պրիբորնը, Ֆիպպերովը, Լյուդորֆը, Գոտտունը, Զիտովն ու Կլինկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Natur — Müritz-Nationalpark». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մյուրից ազգային պարկ Արխիվացված 2010-02-17 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուրից» հոդվածին։ |
|