Jump to content

Միրիամ Մակեբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրիամ Մակեբա
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Zenzi Miriam Makeba
Նաև հայտնի է որպեսMama Africa
Ծնվել էմարտի 4, 1932(1932-03-04)[1][2][3][…]
Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[4]
Երկիր Ալժիր և  ՀԱՀ
Մահացել էնոյեմբերի 9, 2008(2008-11-09)[1] (76 տարեկան)
Կաստել Վոլտուրնո, Կազերտա, Կամպանիա, Իտալիա
Ժանրերmarabi?, ռոք[5], Էթնիկ երաժշտություն, African popular music?, ջազ և township music?
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, ստուդիական երաժիշտ և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ[5]
ԼեյբլStrut Records?, RCA Victor, Մերկուրի Ռեքորդս, Kapp Records?, Collectables Records?, Warner Bros. Records, Ռեփրայզ Ռեքորդս, Philips Records և Sonodisc?
ԱմուսինStokely Carmichael? և Hugh Masekela?
Պարգևներ
Կայքmiriammakeba.co.za
 Miriam Makeba Վիքիպահեստում

Միրիամ Մակեբա (անգլ.՝ Zenzile Miriam Makeba, մարտի 4, 1932(1932-03-04)[1][2][3][…], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[4] - նոյեմբերի 9, 2008(2008-11-09)[1], Կաստել Վոլտուրնո, Կազերտա, Կամպանիա, Իտալիա), հարավաֆրիկացի երգչուհի, քաղաքացիական իրավունքների համար պայքարող մարտիկ։ «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, հայտնի է նաև որպես Մամա Աֆրիկա։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրիամ Մակեբան ծնվել է Յոհաննեսբուրգում 1932 թվականի մարտի 4-ին։ Նրա ծնողները պատկանում էին բանտու ժողովուրդների խմբին։ Մայրը սվազի էր, հայրը կոսա, որը մահացել էր, երբ Միրիամը դեռ 6 տարեկան էր։

Միրիամ Մակեբան երգեցողություն է սովորել Կիլմերտոնի նախապատրաստական ինստիտուտում շուրջ 8 տարի։ Սկզբում Միրիամը շրջագայություններով հանդես էր գալիս սիրողական խմբի հետ։ Նրա պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է 20-րդ դարի 50-ական թվականներին Manhattan Brothers հարավաֆրիկյան խմբում։ Այնուհետև նա ստեղծեց իր սեփական The Skylarks խումբը, որը կատարում էր ջազ և Հարավային Աֆրիկայի ավանդական մեղեդիների համակցությամբ ստեղծված ստեղծագործություններ։ 1959 թվականին իր ապագա ամուսնու` Հյու Մասեկելոյի հետ միասին մասնակցում է «Քինգ-քոնգ» մյուզիքլին։ Թեև Միրիամ Մակեբան արդեն հաջողակ կատարող էր, բայց իր ձայնագրությունների համար աննշան գումարներ էր վաստակում, չստանալով հեղինակային խրախուսական միջոցներ։ Իր կարիերան շարունակելու համար նա ձգտում էր մեկնել ԱՄՆ։ Բեկումը տեղի ունեցավ 1959 թվականին անկախ հեղինակ Լայոնելա Ռոգոզինի կողմից «Վերադարձիր, Աֆրիկա» վավերագրական ֆիլմի նկարահանումներից հետո։ Միրիամ Մակեբան այցելեց Վենետիկի կինոփառատոն, որտեղ կայացավ ֆիլմի պրեմիերան։

ՀԱՀ-ից հեռանալուց հետո, Միրիամ Մակեբան տեղափոխվեց Լոնդոն, որտեղ հանդիպեց Հարրի Բելաֆոնտեին, որն էլ օգնեց նրան ճանաչման հարցում և հայտնի դառնալ Ամերիկայում։ Այնտեղ նա ձայնագրեց իր բազմաթիվ ճանաչված հիթերը, այդ թվում «Պատա Պատան», «The Click Song»-ը («Կոնգկոտվանեն», «Qongqothwane» կոսա լեզվով), «Մալայկան»։ 1966 թվականին Հարրի Բելաֆոնտի հետ համատեղ նա ստացավ Գրեմմի մրցանակ էթնիկ (ժողովրդական բանահյուսության) ոճի լավագույն ալբոմի համար։ Մրցանակ ստացած An Evening With Belafonte/Makeba (Երեկոն Բելաֆոնտի և Մակեբայի հետ) ալբոմը նվիրված էր ՀԱՀ սևամորթ բնակչության ողբալի վիճակին։

1960 թվականին, երբ մոր մահվան հետ կապված Միրիամ Մակեբան փորձեց վերադառնալ ՀԱՀ, նա հայտնաբերեց, որ իր անձնագիրը անվավեր է։ 1963 թվականին, ՄԱԿ-ում ապարտհեյդի դեմ ելույթից հետո, նա զրկվեց ՀԱՀ քաղաքացիությունից և երկիր վերադառնալու իրավունքից։ Դրա հետ կապված նրան շնորհվեց 10 երկրի պատվավոր քաղաքացիություն և ստացավ 9 անձնագիր։

1968 թվականին նա ամուսնացավ տրինիդադցի ակտիվիստ, քաղաքացիական իրավունքների պաշտպան Ստոկլի Կարմայքլի հետ։ Այս ամուսնությունն ԱՄՆ-ում քննադատության ենթարկվեց, որի արդյունքում չեղյալ հայտարարվեցին երգչուհու արդեն իսկ նախատեսված համերգներն ու ձայնագրությունները։ Այս առնչությամբ ամուսինները տեղափոխվեցին Գվինեա, որտեղ դարձան նախագահ Ահմեդ Սեկու Տուրեի ընտանիքի մտերիմ ընկերները։ 1973 թվականին ամուսնալուծվելուց հետո Միրիամ Մակեբան շարունակեց իր ելույթները հիմնականում Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Եվրոպայում։ Նա հանդես է եկել 1974 թվականին Մուհամմեդ Ալիի և Ջորջ ֆորմանի հանրահայտ հանդիպման ընթացքում։ Նա եղել է նաև ՄԱԿ-ում Գվինեայի ներկայացուցիչը, որի համար 1986 թվականին ստացել է Դագ Համարշոլդի անվան մրցանակ[9]։

Վերադարձ Հարավային Աֆրիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Նելսոն Մանդելան համոզեց Միրիամ Մակեբային վերադառնալ հայրենիք։ 1991 թվականի նոյեմբերին հրավիրյալի կարգավիճակով նա մասնակցում է Բիլ Կոսբի շոուին և նկարահանվում , «Օլիվիան դուրս է գալիս աքսորավայրից » ֆիլմի դրվագում։ 1992 թվականին նա նկարահանվում է 1976 թվականին ՀԱՀ-ում տեղի ունեցած երիտասարդական հուզումների մասին պատմող Սարաֆինա ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի դերում։ Նա մասնակցում է նաև 2002 թվականին նկարահանված «Amandla!: A Revolution in Four-Part Harmony» վավերագրական ֆիլմին, որտեղ այլ մասնակիցների հետ միասին հիշում է ապարտեիդի օրերը։

2000 թվականի հունվարին ՀԱՀ-ում թողարկված նրա «Հայրենիք» (Homeland) ալբոմը, առաջադրվում է Գրեմմիի «Լավագույն արտասահմանյան ալբոմ» անվանակարգում։ 2001 թվականին նա պարգևատրվում է Օտտո Գանայի անվան խաղաղության մեդալով «Ժողովուրդների միջև խաղաղության համար պայքարի և փոխըմբռնման բնագավառում ակնառու ծառայությունների համար»։ 2002 թվականին կիսում է Polar Music Prize մրցանակը[10][11] Ռուսաստանի քաղաքացի Սոֆիա Գուբայդուլինայի հետ։ 2004 թվականին հարյուր նշանավոր հարավաֆրիկացիների ցանկում ընտրվում է 38-րդը։ 2005 թվականին նա սկսում է հրաժեշտի համերգներով համաշխարհային շրջագայությունները, այն երկրներում, որտեղ հանդես էր եկել իր ստեղծագործական կարիերայի ընթացքում։ Որոշ տեղեկությունների համաձայն կյանքի վերջին տարիներին նա տառապում էր հոդաբորբով։

Իտալական Կազերտա քաղաքի մոտակայքում իր պատվին 2008 թվականի նոյեմբերի 9-ին կազմակերպված համերգի ընթացքում Միրիամ Մակեբան վատ էր զգացել։ Համերգը կազմակերպվել էր նաև ի աջակցություն գրող Ռոբերտո Սավիանոյի, որն առճակատման էր գնացել նեապոլիտանական Կամորա մաֆիոզ կազմակերպությանը։ Երգչուհին սրտի կաթված էր ստացել հանրահայտ «Պատա Պատա» (Pata Pata) հիթի կատարման ժամանակ։ Նա տեղափոխվում է հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվում և հաջորդ օրը Միրիամ Մակեբան մահանում է։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Miriam Makeba: 1960 - RCA LSP2267
  • The Many Voices Of Miriam Makeba: 1960 - Kapp KL1274
  • The World Of Miriam Makeba: 1963 - RCA LSP2750
  • Makeba: 1964 - RCA LSP2845
  • Makeba Sings: 1965 - RCA LSP3321
  • An Evening With Belafonte/Makeba (Հարրի Բելաֆոնտեի հետ])։ 1965 - RCA LSP3420
  • The Magic of Makeba: 1965 - RCA LSP3512
  • The Magnificient Miriam Makeba: 1966 - Mercury 134016
  • All About Miriam: 1966 - Mercury 134029
  • Miriam Makeba In Concert!: 1967 - Reprise RS6253
Միրիամ Մակեբան և Դիզզի Գիլլեսպին 1991 թվականի համատեղ համերգի ընթացքում
  • Pata Pata: 1967 - Reprise RS6274
  • Makeba!: 1968 - Reprise RS6310
  • Live in Tokyo: 1968 - Reprise SJET8082
  • Keep Me In Mind: 1970 - Reprise RS6381
  • A Promise: 1974 - RCA YSPL1-544
  • Live In Conakry - Appel A L’Afriqu: 1974 - Sonodisc SLP22
  • Miriam Makeba & Bongi: 1975 - Sonodisc SLP48
  • Live in Paris: 1977 - CD6508
  • Country Girl: 1978 - Sonodisc ESP165518
  • Comme Une Symphonie d’Amour: 1979
  • Sangoma: 1988 - WB 925673-1
  • Welela: 1989 - Gallo CDGSP3084
  • Eyes On Tomorrow: 1991 - Gallo CDGSP3086
  • Sing Me A Song: 1993 - CDS12702
  • Homeland, 2000 - Putumayo PUTU1642
  • Live at Berns Salonger, Stockholm, Sweden, 1966: 2003 - Gallo Music GWVCD-49
  • Reflecting, 2004 - Gallo Music GWVCD-51
  • Makeba Forever, 2006, Gallo Music CDGURB-082
  • The Queen Of African Music - 17 Great Songs, 1987
  • Africa 1960-65 recordings, 1991
  • Eyes On Tomorrow, 1991
  • The Best Of Miriam Makeba & The Skylarks: 1956-1959 recordings, 1998
  • Mama Africa: The Very Best Of Miriam Makeba, 2000
  • The Guinea Years, 2001
  • The Definitive Collection, 2002
  • The Best Of The Early Years, 2003

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրիամ Մակեբա» հոդվածին։