Jump to content

Մինդանաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինդանաո
Տեսակկղզի
ՄայրցամաքԱսիա
Երկիր Ֆիլիպիններ
Ամենաբարձր կետԱպո
Մակերես97 530 կմ²
Մասն էՄինդանաո
Աշխարհագրական տեղադրությունՖիլիպիններ
Ջրլիցի ափինՖիլիպինյան ծով, Սուլավեսի, Սուլու ծով և Մինդանաո (ծով)
Քարտեզ
Քարտեզ

Մինդանաո (Mindanao), կղզի Ֆիլիպինյան կղզեխմբում։ Տարածությունը 94․6 հազար քառակուսի կմ է։ Ափագիծը կտրտված է։

Ռելիեֆում հերթագայվում են հրաբխային զանգվածներն ու դաշտավայրերը։ Կան գործող հրաբուխներ (Ապո լեռ, 2954 մ, Ֆիլիպինների ամենաբարձր կետը)։ Հաճախակի են երկրաշարժերը։ Կան քարածխի, երկաթի և գունավոր մետաղների հանքավայրեր։ Կլիման մերձհասարակածային է, մուսսոնային, հարավում՝ հասարակածային։ Խոշոր գետերն են Մինդանաոն և Ագուսան։ Տարածված են արևադարձային և մուսսոնային անտառները։ Մշակում են բրինձ, մանիլյան կանեփաթել, արքայախնձոր, կոկոսյան արմավենի։ Մինդանաոյում են Դավաո, Զամբոանգա քաղաքները։

Կաղապար:Ֆիլիպիններ-անավարտ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինդանաո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 557