Միխալ Մարտիկան, (սլովակ.՝ Michal Martikán, ծնվ.՝ 1979 թվական, մայիսի 18), սլովակ թիավար ով սկսել է իր կարիերան 1990 թվականի կեսերից։ 1996 թվականին նա եղավ առաջին մարզիկը ով հաղթեց ոսկե մեդալ Օլիմպիական խաղերումՍլովակիայի համար, երբ երկիրը 1993 թվականին ձեռք բերեց անկախություն։ Ընդհանուր նա հաղթել է 5 օլիմպիական մեդալ (2-ը ոսկե, 2-ը արծաթ, 1-ը բրոնզ), որը հանդիսանում է առավելագույնը թիավարության ոլորտում։ Նա չորս անգամ արժանացել է աշխարհի չեմպիոնի տիտղոսի C-1 անհատական կատեգորիայում։ Նա համարվում է լավագույն C-1 կարգի թիավարներից մեկը։
16 տարեկանում, Միխալը դարձավ ամենաերիտասարդ Աշխարհի ոսկե գավաթին արժանացած թիավարը, երեք ամիս անց 17 տարեկանում Միխալը Օլիմպիական խաղերում առաջին խաղից հետո գտնվում էր վեցերորդ հորիզոնականում[1]։ Նա կորցնելու բան չուներ, նա շարունակելով խաղը բարելավեց հաշիվը և գրավեց երկրորդ տեղը և Սլովակիայում դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Նա 2000 թվականին մասնակցեց օլիմպիական խաղերին, առաջատար լինելով ավարտեց խաղը։ Սիդնեյի խաղերում նա գրանցեց լավագույն հաշիվը ընտրական փուլում, բայց եղավ հինգերորդ տեղում ավարտելով վերջնական խաղը։ Երկրորդ խաղում նա հանդես եկավ կատարյալ ձևով, այդ ժամանակ նա եղաց ամենաարագ մասնակիցը։ Նա դարձավ արծաթե մեդալակիր, ոսկե մեդալակիրը Ֆրանսիացի Թոնի Էսթանգութն էր։ 2004 թվականի օլիմպիական խաղերի որակավորման փուլում նա կրկին լինում է առաջատար։ Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում նա վաստակում է ամենաբարձր միավորը։ 2008 թվականինՊեկինում կրկին ստանում է Օլիմպիական խաղերի տիտողոսի[2]։ 2012 թվականիԼոնդոնի օլիմպիական խաղերում վաստակում է բրոնզե մեդալ։ Նա միակն է այդ սպորտաձևում որ հաղթել է հինգ օլիմպիական մեդալներ, 1996 թվականից մինչև 2012 թվականը։