Jump to content

Միխաին Լոպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխաին Լոպես
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1982(1982-08-20)[1] (42 տարեկան)
ԾննդավայրHerradura, Pinar del Río Province, Կուբա[2]
Քաղաքացիություն Կուբա
ԿրթությունՀավանայի համալսարան[3]
Մասնագիտությունըմբիշ
 Mijaín López Վիքիպահեստում

Միխաին Լոպես Նունյես (իսպ.՝ Mijaín López Núñez, օգոստոսի 20, 1982(1982-08-20)[1], Herradura, Pinar del Río Province, Կուբա[2]), հունա-հռոմեական ոճի կուբացի ըմբիշ։ Առավել տիտղոսակիր հունա-հռոմեկան ոճի ըմբիշներից մեկն է պատմության մեջ, օլիմպիական հնգակի չեմպիոն է, աշխարհի հնգակի չեմպիոն, աշխարհի եռակի փոխչեմպիոն, համաամերիկյան խաղերի հնգակի հաղթող, համաամերիկյան առաջնության իննակի հաղթող։

Միխաին Լոպեսի ելույթները խոշոր մրցաշարերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային օլիմպիական խաղեր

  • 2004 — Աթենք — մինչև 120 կգ — 5-րդ տեղ
  • 2008 — Պեկին — մինչև 120 կգ — ոսկե մեդալ
  • 2012 — Լոնդոն — մինչև 120 կգ — ոսկե մեդալ
  • 2016 — Ռիո դե Ժանեյրո — մինչև 130 կգ — ոսկե մեդալ
  • 2020 — Տոկիո — մինչև 130 կգ — ոսկե մեդալ
  • 2024 — Փարիզ — մինչև 130 կգ — ոսկե մեդալ

Աշխարհի առաջնություն

Համաամերկյան խաղեր

Համաամերկյան առաջնություն

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սկսած 2000-ականների վերջերից Լոպեսի հիմնական հակառակորդը հանդիսանում է Թուրքիայի ներկայացուցիչ Ռիզա Կայաալփը։ Այդ դասական դիմակայության վեց մենամարտերի արդյունքում Լոպեսը տարել է չորս հաղթանակ[4]։
  • Դասական դիմակայություն էր ձևավորվել նաև Լոպեսի և ՌԴ ներկայացուցիչ Խասան Բարոևի միջև, ընդ որում առաջին երկու մենամարտերում հաղթել էր Բարոևը, վերջին երկուսում՝ Լոպեսը[5]։
  • Լոպեսը հինգ մենամարտ է անցկացրել Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Պատրիկեևի դեմ՝ պարտվելով նրան միայն առաջին մենամարտում[6], երբ Պատրիկեևը դեռևս հանդես էր գալիս ՌԴ դրոշի ներքո[7]։
  • Նրա ավագ եղբայր Միկել Լոպես Նունյեսը զբաղվել է բռնցքամարտով և 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերում գերծանր քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 DiGiacomo P. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Mijaín López: biografía del luchador cinco veces campeón olímpico
  3. https://www.periodicocubano.com/mijain-lopez-biografia-del-luchador-cinco-veces-campeon-olimpico/
  4. Kayaalp, Riza vs Lopez Nunez, Mijain; iat.uni-leipzig.de (անգլ.) /վերցված է 2016-01-03/
  5. Baroev, Khassan vs Lopez Nunez, Mijain; iat.uni-leipzig.de (անգլ.) /վերցված է 2016-01-03/
  6. Lopez Nunez, Mijain vs Patrikeev, Youri; iat.uni-leipzig.de (անգլ.) /վերցված է 2016-01-03/
  7. Правда русского армянина. Супертяж Юрий Патрикеев; sovsport.ru (ռուս.) /վերցված է 2016-01-03/
  8. Միկել Լոպեսի օլիմպիական վիճակագրությունը; sports-reference.com Արխիվացված 2011-05-19 Wayback Machine (անգլ.) /վերցված է 2016-01-03/

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխաին Լոպես» հոդվածին։