Միլ Մի-38
Միլ Մի-38Ми-38 | |
---|---|
Տեսակ | միջին բազմանպատակ ուղղաթիռ |
Ենթատեսակ | transport helicopter? |
Արտադրող | Մոսկվայի Մ.Լ. Միլի անվան ուղղաթիռային գործարան |
Առաջին թռիչք | 2003 թվականի դեկտեմբերի 22 |
Միավոր արտադրված | 4 փորձնական տարեկան[1][2][3] |
Մշակման նախագծի արժեք | 2 միլիարդ ռուբլի[4] |
Միավորի արժեք | 15-17 միլիոն ԱՄՆ դոլար[5] |
Mil Mi-38 Վիքիպահեստում |
Միլ Մի-38 (ռուս.՝ Ми-38)՝ ռուսական բազմանպատակ ուղղաթիռ։ «Մի-38 ուղղաթիռ» պետական ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից[6]։ Սերիական արտադրությունն իրականացվելու է Կազանի ուղղաթիռային գործարանում[7]։
Ստեղծման և արտադրության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նախագծման սկիզբը՝ 1981 թվական
- Լե Բուրժեում մոդելի շնորհանդեսը՝ 1989 թվական
- Մակետը՝ 1991 թվական
- Բնօրինակային մակետի շնորհանդեսը, Մոսաէրոշոու, 1992 թվական
- Երկու փորձնական նմուշների արտադրության սկիզբ՝ 1993 թվական
- Ավարտին հասցված մակետի շնորհանդես՝ ՄԱԿՍ-95։
Մի-38 բազմանպատակ ուղղաթիռը օգտագործվում է բեռների և ուղևորների, այդ թվում նաև VIP փոխադրումների համար։ Կարող է օգտագործվել նաև որպես որոնողափրկարարական ուղղաթիռ և օդային շտապ օգնություն, ցամաքի և ջրային տարածությունների վրայով թռիչքներ կատարելու համար։ Մի-38 ուղղաթիռն ունի մի շարք պրոգրեսիվ առանձնահատկություններ (մասնավորապես «ապակե խցիկ» երկու օդաչուի համար և կոմպոզիտ նյութերի լայն կիրառում, այդ թվում կրող և պոչային պտուտակներում)։
Նախնական շարժիչային համակարգը բաղկացած է Կլիմովի ТВ7-117В տուրբովալ երկու շարժիչներից 2350 ձիաուժ հզորությամբ, ավելի վաղ մշակվում էր «Pratt & Whitney Canada» ընկերության PW127TS շարժիչներով՝ 2500 ձիաուժ հզորությամբ[8][9]։
Մշակվել է Մի-38 ուղղաթիռի մի քանի տեսակ՝ ներառյալ ռազմական օժանդակ և հատուկ, 32 հոգու համար նախատեսված ուղևորատար, մասնագիտացված բեռնատար, սանիտարական և օդային դիտարկման համար նախատեսված տարբերակներ։
2010 թվականի դեկտեմբերի 24-ին Մի-38 միջին քաղաքացիական տրանսպորտա-ուղևորատար ուղղաթիռի 2-րդ փորձնական տարբերակը կատարել է իր առաջին երկար թռիչքը։ Մի-38 ուղղաթիռի փորձնական տարբերակն ունի «Pratt & Whitney Canada» ընկերության PW127TS տուրբովալ շարժիչներ, ինչպես նաև «Տրանզաս Ավիացիա» ընկերության արտադրության ԻԲԿՕ-38 ավիոնիկայի համալիր, որտեղ իրականացված է «ապակե խցիկի» գաղափարը[10]։
Տեղադրված կոմպոզիտային պտուտակի թևերը փոփոխության կարիք չունեն ուղղաթիռի շահագործման ողջ ժամանակի ընթացքում ի տարբերություն Մի-8 ուղղաթիռների մետաղական պտուտակների թևերի[11]։
2013 թվականի մայիսին հավաքվել է 3-րդ փորձնական նմուշը, որը համալրված էր նոր ռուսական արտադրության Կլիմովի ТВ7-117В շարժիչներով։ Փորձարկիչ թռիչքները սկսվել են 2013 թվականի նոյեմբերի 12-ին[12][13]։
Կազանի ուղղաթիռային գործարանում հավաքված Մի-38 չորրորդ փորձնական նմուշը համարվում է այդ մոդելի վերջին ենթասերիական ուղղաթիռը[14]։ Այն իր առաջին թռիչքն իրականացրել է 2014 թվականի հոկտեմբերի 16-ին[15]։ Չորրորդ փորձնական տարբերակը երրորդից տարբերվում է Aerazur ընկերության հարվածակայուն վառելիքային համակարգով և մեծացված պատուհաններով։ 2014 թվականի հոկտեմբերի 20-ին չորրորդ փորձնական նմուշը ուղարկվել է թռիչքային փորձարկումների[16]։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի-38 ուղղաթիռն իրականացված է դասական սխեմայով 6-թևանի կրող պտուտակով, 4-թևանի X-աձև ղեկային պտուտակով (առաջին անգամ կիրառվել է Մի-28 ուղղաթիռի վրա) և ղեկավարվող կայունացուցիչով, պտուտակները պատրաստված են ապակեպլաստիկից, ընդ որում դրանց ռեսուրսները գրեթե անսահմանափակ են։ Ֆյուզելյաժն իրականացված է դյուրալյումինից, ոչ ուժային մասերը՝ 3 շերտանի կոմպոզիտային պանելներից։ Ուղղաթիռի շասին էներգակլանիշ է, 15 մետր բարձրությունից վայր ընկնելու դեպքում վառելիքի բռնկումը բացառված է։
Երկու շարժիչների տեղակայումը ռեդուկտորների ետևում թույլ է տվել բարելավել աէրոդինամիկան և ուղղաթիռի թռիչքատեխնիկական բնութագիրը։
Բեռնատար խցիկի չափերը զգալիորեն մեծացվել են՝ երկարությունը կազմում է 8,7 մ, լայնությունը՝ 2,34 մ, բարձրությունը՝ 1,82 մ, ծավալը՝ 29,5 մ³: Մի-38 ուղղաթիռն ունակ է տեղափոխել մինչև 6 տոննա բեռ խցիկի ներսում և մինչև 7 տոննա՝ օդային կախոցով։ Ուղղաթիռի վրա բեռների բեռնումն իրականացվում է րամպայի օգնությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Делегации Алжира в Татарстане представлены вертолёты Казанского вертолётного завода(չաշխատող հղում)
- ↑ Казанский Вертолётный Завод принял делегацию из КНР(չաշխատող հղում)
- ↑ Прототип нового российского многоцелевого вертолета Ми-38 отправлен на летные испытания
- ↑ Серийное производство Ми-38 начнется в 2009 году
- ↑ Научно-техническая конференция по применению вертолёта Ми-38
- ↑ Холдинг «Вертолёты России» на базе ОАО «МВЗ им. М. Л. Миля» проведёт презентацию второго прототипа вертолёта Ми-38
- ↑ Главы министерств Туркменистана посетили Казанский вертолётный завод(չաշխատող հղում)
- ↑ Ми-38 на сайте "Вертолёты России".
- ↑ «DEPENDABLE PW100TS» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Новый гражданский вертолёт Ми-38 совершил первый перелёт из Казани в Москву». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Ударная тройка вертолетов «Миля» | Оборонпром». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Состоялся первый полет нового вертолета Ми-38 с российскими двигателями ТВ7-117В
- ↑ Видео первого полета ОП-3.
- ↑ «Предсерийный прототип Ми-38 производства «Вертолетов России» совершил первый полет». 20.10.2014. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Предсерийный прототип Ми-38 производства "Вертолетов России" совершил первый полет». 21.10.2014.
- ↑ «Прототип нового российского многоцелевого вертолета Ми-38 отправлен на летные испытания». 20.10.2014.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ми-38 на сайте milhelicopter.com Արխիվացված 2017-01-22 Wayback Machine
- Средний многоцелевой вертолёт Ми-38 Արխիվացված 2009-06-25 Wayback Machine — ОАО МВЗ им. М. Л. Миля
- Ми-38 идёт в серию.
- В Казани будет построен второй опытный экземпляр вертолёта Ми-38 Արխիվացված 2009-06-25 Wayback Machine
- На Ми-38 установят российские двигатели ТВ7-117В
- Фото Ми-38 (ОП-1, RA-38011) в полёте.
- Фото Ми-38 (ОП-2, 38012) в полёте.