Jump to content

Միլուդ Շաաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլուդ Շաաբի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1930(1930-09-15)[1]
ԾննդավայրQ28874988?, Mzilate, Essaouira Province, Մարոկկո
Մահացել էապրիլի 16, 2016(2016-04-16)[2][3] (85 տարեկան)
Մահվան վայրՀամբուրգ, Գերմանիա
Քաղաքացիություն Մարոկկո
Մայրենի լեզուարաբերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գործարար
Զբաղեցրած պաշտոններՄարոկկոյի ներկայացուցիչների պալատի անդամ
ԿուսակցությունԱռաջադիմության և սոցիալիզմի կուսակցություն, Իսթիքլալ կուսակցություն և Շրջակա միջավայրի և կայուն զարգացման կուսակցություն
ԵրեխաներԱսմա Շաաբի և Ֆաուզի Շաաբի
 Miloud Chaabi Վիքիպահեստում

Միլուդ Շաաբի (արաբ․՝ ميلود الشعبي‎‎, սեպտեմբերի 15, 1930(1930-09-15)[1], Q28874988?, Mzilate, Essaouira Province, Մարոկկո - ապրիլի 16, 2016(2016-04-16)[2][3], Համբուրգ, Գերմանիա), մարոկկացի գործարար ու քաղաքական գործիչը, որի կարողությունը 2015 թվականին կազմել է 800 մլն դոլար[4], Միլուդ Շաաբին եղել է «YNA Holding» ընկերության հիմնադիրը և Մարոկկոյում «Ryad Mogador» հյուրանոցների և «Aswak Assalam» սուպերմարկետների ցանցերի սեփականատերը։ Նա հայտնի է եղել ալկոհոլի դեմ իր խիստ դիրքորոշմամբ․ հյուրանոցների և սուպերմարկետների ցանցերում արգելված էր ալկոհոլի վաճառքը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլուդ Շաաբին ծնվել է Աքվերմուդում՝ Էսաուիրայի մոտ գտնվող փոքրիկ բերբերական գյուղում, աղքատի ընտանիքում։ Վաղ տարիքից սովորել է մզկիթում և հերթափոխով աշխատել որպես հովիվ և ֆերմեր։ Կարճ ժամանակաընթացքում դպրոցում ուսումնասիրել է Ղուրանն ու կարդալու և գրելու հմտությունները[5]։

15 տարեկանում նա բավականաչափ գումար է հետ գցել և Մարաքեշից տեղափոխվել է Կենիտրա, որտեղ 1948 թվականին հիմնել է իր առաջին շինարարական ընկերությունը[6]։

Միլուդ Շաաբի անունը տեղ է գտել Կենիտրայում առևտրային բիզնեսով զբաղվող ֆրանսիացիների, որոշ հրեա և հայտնի մարոկկացի գործարարների կողքին։

Շուտով Միլուդ Շաաբին սկսեց հետաքրքրվել կերամիկական արդյունաբերությամբ և 1964 թվականին հիմնեց կերամիկայի իր սեփական ընկերությունը։ Կարճ ժամանակաընթացքում նա այդ բիզնեսում դարձել է փորձառու և հետաքրքրվել այլ ընկերությունների ձեռքբերմամբ։ Միլուդ Շաաբինը ֆրանսիական ընկերությանը համագործակցելու առաջարկ է արել, սակայն մերժում ստացել նրանից։ 1985 թվականին նա գնել է այդ ընկերությունը և հիմնադրել «Յուննա Գրուպ» ընկերությունը, որը դարձել է Մարոկկոյի ամենահզոր հոլդինգային ընկերություններից մեկ։

1992 թվականին նա հիմնել է ստվարաթուղթ արտադրող «JBC» ընկերությունը, իսկ 1993 թվականի նոյեմբերին պայմանագիր է կնքել «Société Nationale d 'Electrolyse et de Petrochimie» («SNEP») նավթաքիմիական ընկերությունը գնելու համար[7]։ 1994 թվականին նա հիմնել է «ELECTRA» ընկերությունը, որը զբաղվել է էլեկտրական բաղադրիչների արտադրությամբ։ 1998 թվականին նա հիմնել է «Aswak Assalam» առևտրային ցանցը, իսկ 1999 թվականին՝ «Ryad Mogador» հյուրանոցների ցանցը։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլոուդ Շաաբին եղել է «Առաջադիմություն և սոցիալիզմ» կուսակցության ազդեցիկ պատգամավորներից մեկը[8]։ Նախքան 2014 թվականի իր հրաժարականը նա 1984 թվականից սկսած հաղթել է Մարոկկոյի բոլոր խորհրդարանական ընտրություններում[9][10][11].։ Նա մի քանի անգամ փոխել է իր քաղաքական կուսակցությունը։ 2008 թվականի հուլիսին նա սուր քննադատության է ենթարկել նախկին վարչապետ Դրիս Ջեթին՝ պետական սեփականությունը ցածր գներով վաճառելու համար[12]։

Բարեգործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին «Ֆորբս» ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագիրը նրա կարողությունը գնահատել է մոտ 3 միլիարդ դոլար, ինչը նրան դարձրել է այն ժամանակվա Աֆրիկայի վեցերորդը և Մարոկկոյի ամենահարուստ մարդը։

Շաաբին հայտնի է եղել նաև իր բարեգործական գործունեությամբ. նա իր կարողության 10%-ը նվիրաբերել է Մարոկկոյում առաջին ամերիկյան համալսարանի կառուցմանը[13]։

Շաաբինը եղել է Մարոկկոյի խոշոր բարեգործական կազմակերպություններից մեկի՝ «Miloud Chaâbi Foundation» օպերատորը[14]։

Շաաբինի դուստրը՝ Ասմա Շաաբինը, 2003֊2009 թվականներին եղել է Էս Սուվեյրայի քաղաքապետը, առաջին կինը, որը նման պաշտոն է զբաղեցրել Մարոկկոյում[15]։ 2014 թվականին նա խորհրդարանում փոխարինել է հորը[16]։ Որդին՝ Մոհսինը, եղել է ներկայացուցիչների պալատի անդամ[17], նրա հանգուցյալ որդին՝ Մուհամեդը և մյուս որդին՝ Ֆաուզին նախկինում զբաղեցրել են նույն պաշտոնները[18][19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://historygreatest.com/miloud-chaabi-moroccan-businessman-died-at-86
  2. 2,0 2,1 2,2 http://www.jeuneafrique.com/318692/economie/maroc-miloud-chaabi-milliardaire-autodidacte-decede/
  3. 3,0 3,1 3,2 http://www.usinenouvelle.com/article/maroc-deces-de-miloud-chaabi-patron-et-fondateur-du-groupe-ynna-holding.N387428
  4. «Africa’s Billionaires». Forbes. Retrieved 2017-09-12.
  5. «الشعبي.. راعي الغنم الذي أصبح مليارديرا» Chaabi, the shepherd who became a billionaire. Aljazeera (in Arabic). Retrieved 2019-12-09.
  6. Maroc Diplomatique (5 décembre, 2016): «Miloud Chaâbi ou la pionnière exception».
  7. New World Business. Euromoney Publications, (1994), p. 320.
  8. Susan Franceschet, Mona Lena Krook, Jennifer M. Piscopo, Jennifer M Piscopo. «The Impact of Gender Quotas», (2012), p. 81.
  9. «ميلود الشعبي Արխիվացված 2019-12-29 Wayback Machine». مجلس النواب، البرلمان، المملكة المغربية (in Arabic). 2014-10-10. Retrieved 2017-09-12.
  10. «Chambre des représentants Արխիվացված 2020-10-16 Wayback Machine». Chambre des représentants (in French). Retrieved 2017-09-12.
  11. Yabiladi.com. «الملياردير ميلود الشعبي يستقيل من مجلس النواب» (in Arabic). Retrieved 2017-09-12.
  12. Atika Haimoud. «La polémique entre Chaâbi et Sefrioui fait sortir Driss Jettou de sa réserve», (juillet 24, 2008).
  13. «Moroccan Miloud Chaabi donates portion his wealth to education». Bridgizz.com. Archived from the original on April 4, 2009. Retrieved March 8, 2009.
  14. «La Fondation Miloud Chaabi». The Miloud Chaâbi Foundation. Retrieved March 8, 2009.
  15. «أسماء الشعبي تخلف والدها الملياردير في البرلمان» (in Arabic). Retrieved 2017-09-12.
  16. «أسماء الشعبي برلمانية جديدة في مجلس النواب Արխիվացված 2018-11-01 Wayback Machine». الأسبوع الصحفي (in Arabic). Retrieved 2017-09-12.
  17. «بعد استقالة الميلياردير الشعبي من البرلمان..نجله محسن يلتحق بحزب مزوار — فبراير.كوم | موقع مغربي إخباري شامل يتجدد على مدار الساعة». فبراير.كوم | موقع مغربي إخباري شامل يتجدد على مدار الساعة (in French). 2014-12-30. Retrieved 2017-09-12.
  18. «فوزي الشعبي Արխիվացված 2019-09-05 Wayback Machine». مجلس النواب، البرلمان، المملكة المغربية (in Arabic). 2014-10-10. Retrieved 2017-09-12.
  19. «Mort de Mohamed Chaâbi, fils du milliardaire marocain Miloud Chaâbi». Bladi.net (in French). Retrieved 2017-09-12.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]