Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կենտրոնական կամպուս (Մեխիկո)
Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կենտրոնական կամպուս | |
Campus central de la Ciudad Universitaria de la Universidad Nacional Autónoma de México* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Մեքսիկա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Կոորդինատներ | 19°19′59″ հս․. լ. 99°11′07″ ամ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | (անհայտ նստաշրջան) |
Համար | 1250 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Մեխիկոյի կենտրոնական կամպուս (իսպ.՝ Campus central de la Ciudad Universitaria de la Universidad Nacional Autónoma de México), Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի գլխավոր կամպուսը։ Գտնվում է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Կոյոկա շրջանում։
Ձևավորվել է մոդեռնիզմի ոճով՝ ճարտարապետներ Մարիո Պանիի և Էնրիկե դել Մորալի, Դոմինգո Գարսիա Ռամոսի, Արմանդո Ֆրանկո Ռովիրայի և այլոց կողմից։ Շինարարական աշխատանքները տևել են 1949-ից մինչև 1952 թվականը։ Այն բաղկացած է ավելի քան 40 ֆակուլտետներից և ինստիտուտներից, մշակույթի կենտրոնից, կենտրոնական գրադարանից և մի քանի թանգարաններից։ Զբաղեցնում է 177 հա տարածք։ Ռեկտորատը և գրադարանները զարդարված են մեքսիկական մոնումենտալ որմնանկարչության հայտնի ներկայացուցիչներ Խոսե Դավիդ Ալֆարո Սիկեյրոսի և Խուան Օ ՛Գորմանի որմնանկարներով։ Քաղաքի տարածքում է գտնվում 1968 թվականի Օլիմպիական խաղերի գլխավոր մարզադաշտը, որի զարդարանքին մասնակցել է Դիեգո Ռիվերան[1]։
Այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում 2007 թվականին[1]՝ որպես «20-րդ դարի մոդեռնիզմի հիանալի օրինակ՝ պատկերելով քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարական տեխնոլոգիաների, բնապատկերային ճարտարապետության և դրանց մեքսիկական ավանդույթների տարրերի հետ համատեղելու արվեստի փոխհարաբերություննը»[2]։
Մոտակա մետրոյի կայարաններն են «Ունիվերսիդադը» և «Կապիլկոն»։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ռեկտորատ
-
Բժշկական ֆակուլտետի շենք
-
Կենտրոնական գրադարանի շենք
-
Համալսարանական այգի
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Tavares Lopez, Edgar (2008 թ․ փետրվար). «Ciudad Universitaria». México Desconocido. 372: 90–92.
- ↑ UNESCO. «Central University City Campus of the Universidad Nacional Autónoma de México (UNAM)». Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կենտրոնական կամպուս (Մեխիկո)» հոդվածին։ |
|