Jump to content

Մեքսիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեքսիկա
Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Estados Unidos Mexicanos
Մեքսիկայի դրոշ
Դրոշ
Մեքսիկայի Զինանշան
Զինանշան
Ազգային օրհներգ՝ 
«Himno Nacional Mexicano»
«Մեքսիկայի ազգային օրհներգ»
Մեքսիկայի դիրքը
Մեքսիկայի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Մեխիկո
Պաշտոնական լեզու իսպաներեն (մեքսիկական իսպաներեն)
Կրոն (2023) Կրոնական կազմ

71%՝ Քրիստոնեություն

17%՝ անկրոն

8%՝ այլ կրոն
Կառավարում Դաշնային նախագահական հանրապետություն[1]
 -  Նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադոր
 -  Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նորոնյա
 -  Պատգամավորական պալատի նախագահ Իֆիխենիա Մարտինես Էրնանդես
 -  Գերագույն դատարանի նախագահ Նորմա Լուսիա Պինյա Էրնանդես
Անկախություն Իսպանիայից 
 -  Անկախության պատերազմի սկիզբ սեպտեմբերի, 16 1810 
 -  Անկախության հռչակագրի ընդունում սեպտեմբերի 27, 1821 
 -  Անկախության ճանաչում դեկտեմբերի 28, 1836 
 -  Առաջին Սահմանադրության ընդունում հոկտեմբերի 4, 1824 
 -  Երկրորդ Սահմանադրության ընդունում փետրվարի 5, 1857 
 -  Այժմյան Սահմանադրության ընդունում փետրվարի 5, 1917 
 -  Ջրային (%) 1.58 (2024)[2]
Բնակչություն
 -  2023 նախահաշիվը 129,875,529  (10-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2024 գնահատում
 -  Ընդհանուր $3.434 մլրդ[3] (12-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $25,963[3] (70-րդ)
ՀՆԱ (անվանական) 2024 գնահատում
 -  Ընդհանուր $2.017 տրիլիոն[3] (12-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $15,249[3] (63-րդ)
Ջինի (2018) 41.8 
ՄՆԶԻ (2022) 0.781 (77-րդ)
Արժույթ Մեքսիկական պեսո (Mex$) (MXN)
Ժամային գոտի (ՀԿԺ−8 to −5)
 -  Ամռանը (DST) տատանվող (ՀԿԺ−7 to −5)
Ազգային դոմեն .mx
Հեռախոսային կոդ +52

Մեքսիկա (իսպ.՝ México), պաշտոնապես` Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (իսպ.՝ Estados Unidos Mexicanos), պետություն Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքի հարավում: Զբաղեցնելով 1,972,550 քառակուսի կիլոմետր տարածք[4]՝ համարվում է տարածքի մեծությամբ աշխարհի 13-րդ երկիրը։ Միևնույն ժամանակ, շուրջ 130 միլիոն բնակչության ցուցանիշով Մեքսիկան 10-րդն է ամենաբնակեցված պետությունների թվում՝ հանդիսանալով բնակչության թվով աշխարհի ամենամեծ իսպանախոս պետությունը[5]։ Մեքսիկան սահմանադրական հանրապետություն է, որը բաղկացած է 31 նահանգներից և մայրաքաղաքային ինքնավարություն ունեցող Մեխիկո քաղաքից։ Մեխիկոն նաև երկրի ամենամեծ քաղաքն է, որն աշխարհի ամենաբազմամարդ մետրոպոլիտենական տարածքներից մեկը: Մեքսիկան հյուսիսում սահմանակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, հարավ-արևելքում՝ Գվատեմալային և Բելիզին։ Երկիրը ծովային սահմաններ ունի նաև Խաղաղ օվկիանոսի արևմուտքում, Կարիբյան ծովի հարավ-արևելքում և Մեքսիկական ծոցի հետ արևելքում[6]:

Մարդկային ներկայությունը նախակոլումբոսյան Մեքսիկայում թվագրվում է դեռևս մ.թ.ա. 8000-ական թվականներին՝ այն դարձնելով համաշխարհային քաղաքակրթության վեց օրրաններից մեկը: Մեզոամերիկյան տարածաշրջանը, որի մաս է կազմում նաև Մեքսիկայի ժամանակակից տարածքը, եղել է մարդկային մի շարք քաղաքակրթությունների բնօրրան՝ ներառյալ Օլմեկյան, Մայայական, Զապոտեկյան, Տեոտիուական և Պուրեպեչական: Ավելի ուշ շրջանում Մեքսիկայի տարածքի զգալի մասը բնակեցվել է ացտեկների կողմից, սակայն զարգացած միջնադարում նվաճվել Էռնան Կորտեսի գլխավորած Իսպանական կայսրության կոնկիստադորների կողմից։ Իսպանական տիրապետության սկզբում էլ հիմնադրվել է Նոր Իսպանիայի գաղութային տարածքը, որի կենտրոնը դարձել է Տենոչտիտլան բնակավայրը՝ այժմյան Մեխիկոն[7]: Հաջորդ երեք դարերի ընթացքում Իսպանիան ընդլայնել իր տարածքային վերահսկողության սահմանները, տեղաբնիկներին պարտադրել կաթոլիկ քրիստոնեական կրոնը, տարածել իսպաներենը որպես հիմնական լեզու և գաղութի արծաթով հարուստ ընդերքի պաշարները ծառայեցրել Իսպանական կայսրության էքսպնասիոնիստական քաղաքականության համար[8]։ Գաղութատիրական դարաշրջանն ավարտվել է 19-րդ դարի սկզբին Մեքսիկայի անկախության պատերազմի հաջող ելքով պայմանավորված։

Անկախությունից հետո Մեքսիկան բախվել է քաղաքական և սոցիալ-տնտեսական նշանակալի ցնցումների: 1846 թվականին սկսված ամերիկա-մեքսիկական պատերազմի արդյունքում Մեքսիկան կրել է զգալի տարածքային կորուստների՝ այդ թվում ԱՄՆ-ի կազմում ճանաչել Տեխասը[9]։ 1857 թվականին ընդունված Սահմանադրության մեջ ներդրված ազատական բարեփոխումները հանգեցրել են ներքին հակամարտության սկզբնավորման, Ֆրանսիական ռազմախուժման և Մեքսիկական երկրորդ կայսրության ստեղծման, որին հակազդել է Բենիտո Խուարեսի գլխավորած հանրապետական դիմադրությունը: 19-րդ դարավերջին վերելք է ապրել Պորֆիրիո Դիասի դիկտատուրան, որին ընդդիմանալու նպատակով 1910 թվականին բռնկել է Մեքսիկական հեղափոխությունը՝ հանգեցնելով արմատական փոփոխությունների, ներառյալ՝ 1917 թվականի Սահմանադրության ընդունման։ 20-րդ դարում Մեքսիկան գրանցել է նշանակալի տնտեսական աճ, բայց նաև բախվել զանգվածային բռնաճնշումների և ընտրակեղծարարության խնդիրներին: 20-րդ դարավերջին նկատվել է տեղաշարժ դեպի նեոազատական քաղաքական կուրս, որի վառ դրսևորումը 1994 թվականի զանգվածային անկարգությունների պայմաններում Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագրի ստորագրումն էր Կանադայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։

Մեքսիկան նորահայտ արդյունաբերական և զարգացող երկիր է[10], որն ունի աշխարհի 12-րդ խոշորագույն տնտեսությունը անվանական ՀՆԱ-ի և ՀՆԱ-ի ցուցանիշներով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների գրանցված թվաքանակով Մեքսիկան առաջինն է Ամերիկա աշխարհամասում և յոթերորդն աշխարհում[11]։ Այն նաև աշխարհի 17 մեգաբազմազան երկրներից թվում է և համաշխարհային մակարդակում հինգերորդն իր կենսաբազմազանությամբ[12]։ Մեքսիկան նշանավոր զբոսաշրջային ուղղություն է. 2022 թվականի դրությամբ այն աշխարհի վեցերորդ ամենաշատ այցելվող պետությունն է՝ տարեկան 42,2 միլիոն այցելուներով[13]: Խոշոր տնտեսական ցուցանիշները, բնակչության թվաքանակը, գլոբալ մշակութային ազդեցությունը և երկրի կայուն ժողովրդավարացուման միտումները Մեքսիկան դարձնում են տարածաշրջանային և միջին ուժ[14][15][16], որն ունի ազդեցիկ տերություն դառնալու տեսանելի ներուժ[17][18][19][20]։ Չնայած վերջին տասնամյակների ընթացքում Մեքսիկայի գրանցած զգալի քաղաքական և սոցիալ-տնտեսական ձեռքբերումներին, երկիրը շարունակում է պայքարել սոցիալական անհավասարության, աղքատության, համակարգային կոռուպցիայի և մասշտաբային հանցավորության դեմ[21]։ 2006 թվականից ի վեր թմրամիջոցների ապօրինի շրջանառության սինդիկատների միջև շարունակվող հակամարտությունը, որը ստացել է «Մեքսիկական նարկոպատերազմ» անվանումը, հանգեցրել է ավելի քան 120,000 մարդկանց մահվան[22]: Մեքսիկան ՄԱԿ-ի, G20-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի, Ամերիկյան պետությունների կազմակերպության լիիրավ անդամ է։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայի հիմնական բնակիչները մեքսիկացիներն են, որոնք ձևավորվել են իսպանացիների, բնիկ հնդկացիների, մասամբ՝ նաև նեգրերի միախառնման հետևանքով։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, սակայն բնիկ ժողովուրդները՝ ացտեկները, մայաները, հուաստեկները և այլք, խոսում են մայրենի լեզուներով և պահպանում իրենց մշակութային առանձնահատկությունները։

Խոշոր քաղաքներն են Մեխիկոն, Գվադալախարան, Մոնտեռեյը, Պուեբլան։

Հին շրջանում (մինչև 16-րդ դար) Մեքսիկայի տարածքում զարգացած են եղել հնդկացիների (տոտոնակներ, տոլտեկներ, ացտեկներ, մայաներ) գեղարվեստական մշակույթները։ Զբաղվել են խեցեգործությամբ և փայտե իրերի, մանր քանդակների պատրաստմամբ։

Սակայն իսպանացիների կողմից Մեքսիկայի նվաճումը կործանարար ազդեցություն ունեցավ հնդկացիների ինքնատիպ մշակույթի վրա։ Այդուհանդերձ, բնիկների գեղարվեստական ավանդույթները որոշակիորեն ներգործեցին գաղութային շրջանում ձևավորված արվեստի վրա, և երկու մշակույթների համատեղումը կանխորոշեց Մեքսիկայի հետագա ազգային արվեստի ավանդույթները։

Ներկայումս Մեքսիկան Լատինական Ամերիկայի առավել զարգացած երկրներից է. արդյունահանում են արծաթ, ոսկի, նավթ, գունավոր և հազվագյուտ մետաղներ։ Մշակում են ցորեն, բրինձ, շաքարեղեգ, սրճենի, եգիպտացորեն (հայրենիքը Մեքսիկան է)։

Մայրաքաղաք Մեխիկոն աշխարհի խոշորագույն քաղաքներից է, որտեղ զուգակցվում է հին դարերի ու ժամանակակից ճարտարապետությունը։ Հանրահայտ են գեղանկարիչներ Դիեգո Ռիվերան, Խոսե Օրոսկոն, Դավիդ Սիկեյրոսը, Ֆրիդա Կալոն, գրողներ Կառլոս Ֆուենտեսը, Օկտավիո Պասը և ուրիշներ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեքսիկայի ֆիզիկական քարտեզ

Մեքսիկա պետությունը գտնվում է Արևմտյան կիսագնդում՝ 14°, 33 °N և 86 ° և 119 ° աշխարհագրական լայնություններում։ Մեքսիկայի տարածքի մեծ մասը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, սակայն նրա տարածքի հարավային մի փոքր հատված՝ Ներքին Կալիֆոռնիայի նահանգը գտնվում է Կենտրոնական Ամերիկայում։ Մեքսիկայի կենտրոնամերիկյան տարածքը կազմում է ամբողջ տարածքի 12 %-ը[23]։ Սակայն ընդհանուր առմամբ Մեքսիկան համարվում է հյուսիսամերիկյան պետություն՝ Կանադայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին[24]։

Ամենաբարձր լեռը Օրիսաբա գործող կոնաձև հրաբուխն է՝ 5675 մետր բարձրությամբ։ Այն գտնվում է նաև 18.491 ծովի մակարդակից բարձրության վրա[25]։ Մեքսիկայի ընդհանուր տարածքը կազմում է 1.972.550 կմ²։ Այն տարածքի մեծությամբ աշխարհի 14-րդ ամենախոշոր պետությունն է, իսկ իսպանախոս երկրների մեջ՝ երկրորդը։ Սահմանակցում է հյուսիսում Ամերիկայի Միացյալ Նահանգներին (3,141 կմ), իսկ հարավում՝ Գվատեմալային և Բելիզին։ Ափերը ողողում են Խաղաղ օվկիանոսի ջրերը։

Կենսաբազմազանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յագուար

Մեքսիկան կենսաբանական ռեսուրսներով աշխարհի 18-րդ առաջատար երկիրն է։ Այստեղ տարածված են ավելի քան 200,000 տարբեր տեսակներ, որոնք կազմում են աշխարհի կենդանական աշխարհի և կենսաբազմազանությունների 10-12 %-ը։ Մեքսիկան աշխարհում առաջատարն է՝ սողունների տարածվածությամբ (707 հայտնի տեսակներ), երկրորդը՝ կաթնասունների տարածվածությամբ (438 տեսակներ), չորրորդը՝ երկկենցաղների բազմազանությամբ (290 տեսակներ)։ Չորրորդ տեղն է զբաղեցնում նաև բույսերի թվով (26000 տեսակի բույսեր)։ Նրանցից 2500 տեսակները համարվում է վտանգված տեսակներ և գրանցված են կարմիր գրքում։

2002 թվականի տվյալներով, Մեքսիկան երկրորդ ամենաարագ անապատացող երկիրն է աշխարհում։ Այս ցուցանիշով նա զիջում է միայն Բրազիլիային։ Մեքսիկայի տարածքի 170,000 կմ² տարածքը կանաչ գոտիներ են՝ անտառներ, ազգային պարկեր և ազգային արգելոցներ։ Դրանք իրենցից ներառում են 34 կենսոլորտային պահուստներ (անփոփոխ էկոհամակարգեր), 67 ազգային պարկեր, 4 բնական հուշարձաններ (պաշտպանված է անժամկետ իրենց գեղագիտական, գիտական կամ պատմական արժեքը) և այլն։

Մեքսիկայի տարածքում հայտնաբերվե են Ամերիկայի տարածքում հանդիպող տարբեր տեսակի մշակաբույսեր և ուտելի բույսեր։ Մեքսիկայի տարածքում մշակվում է կակաո, ավոկադո, լոլիկ, եգիպտացորեն, վանիլ, գուավա, ցուկկինի, և այլն։ Այստեղ աճեցվում են նաև լոբու տարբեր տեսակներ, չիլի պղպեղներ (Հալապենո) և այլն։

Մեքսիկայում ապրում են տարբեր տեսակի կենդանիներ, որոնց մեջ կան նաև էնդեմիկ կենդանատեսակներ, օրինակ՝ Մեքսիկական մկնային պարկամուկ, Մեքսիկական գայլ, Մեքսիկական գորշ սկյուռ, Մեքսիկական հողի սկյուռ, Մեքսիկական ծովամուկ և այլն։ Ապրում են նաև այլ կենդանատեսակներ, օրինակ՝ Վիրջինյան պարկամուկ, փոքր խոյադելֆին, յագուար, ամերիկյան սև արջ, ամերիկյան արագիլ, գորշ աղվես և այլն։

Ացտեկա մարզդաշտը, աշխարհի 6-րդ ամենամեծ մարզադաշտը

1968 թվականին Մեքսիկայում տեղի են ունեցել XIX Օլիմպիւական խաղերը՝ Մեքսիկան դարձնելով առաջին լատինաամերիկյան երկիրը, որտեղ մեկնարկել են խաղերը[26]։ 1970 և 1986 թվականներին այստեղ տեղի են ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը[27]։

Մեքսիկայի ամենահայտնի սպորտաձևը ֆուտբոլն է։ Ենթադրվում է, որ ֆուտբոլը Մեքսիկա են բերել կոռնեցի հանքագործները 19-րդ դարի վերջում։ 1902 թվականին բրիտանական ազդեցությամբ ձևավորվեց հինգ-թիմային լիգան[28][29]։

Մեքսիկայի գլխավոր ակումբներից են՝

  • Ամերիկա, 12 առաջնություն
  • Դեպորտիվո Գուադալախարա, 11 առաջնություն
  • Տոլուկա, 10 առաջնություն[30]

Անտոնիո Կարբախալը առաջին ֆուտբոլիստն էր, որ հայտնվեց աշխարհի խաղերում[31] և Հուգո Սանչեսը IFFHS կողմից դարձավ 20-րդ դարի լավագույն CONCACAF խաղացող[32]։

Մեքսիկայի պրոֆեսիոնալ բեյսբոլի լիգան կոչվում է Liga Mexicana de Beisbol: Չնայած զիջում է Միացյալ Նահանգների, Կարիբյան երկրների և Ճապոնիայի թիմերին, Մեքսիկայի թիմը նույնպես ունեցել է միջազգային ձեռքբերումներ։

2013 թվականին Մեքսիկայի բասկետբոլի թիմը հաղթեց Ամերիկայի բասկետբոլի առաջնությունում և ձեռք բերեց 2015 թվականի առաջնությունը հյուրընկալելու պատիվը[33]։

Հայտնի սպորտաձևերից է ցլամարտը։ Գրեթե բոլոր խոշոր քաղաքներում կան ցլամարտի հրապարակներ։ Մեխիկոյի Plaza México-ն ամենամեծ ցլամարտի կենտրոնն է աշխարհում։ Այն տեղավորում է 55,000 մարդ։

Հայտնի մեքսիկացի բռնցքամարտիկներ են Վինսենթ Սալդիվարը, Ռուբեն Օլիվարեսը, Սալվադոր Սանչեսը, Խուլիո Սեզար Չավեսը, Ռիկարդո Լոպես Նավան, Էրիկ Մորալեսը[34]։

Հայտնի մեքսիկացի ատլետներ են գոլֆեր Լորենա Օչոան[35], Անա Գևարան՝ 400 մետր թռիչքով աշխարհի նախկին չեմպիոն և 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ֆերնանդո Պլատեսը։

Առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականից Մեքսիկան գտնվում է բնակչության առողջության անցումային փուլում, մահացության ախտանիշների ցուցանիշները նույն են ինչ Գերմանիայի և Ճապոնիայի նման բարձր զարգացած երկրներում[36]։ Բժշկական ենթակառուցվածները զարգացած են հիմնականում խոշոր քաղաներում[37][38], մինչդեռ գյուղական բնակչությունն ունի առաջադեմ բժշկական սարքավորումների կարիք, և հիվանդ հաճախորդներըն ստիպված են մոտ բնակավայրեր տեղափոխվել համապատասխան բժշկական օգնության կամ խնամքի համար։

Պետության կողմից ֆինանսավորվող Մեքսիկական սոցիալական անվտանգության ինստիտուտը (IMSS) և Պետական աշխատողների սոցիալական անվտանգության և ծառայությունների ինստիտուտը (ISSSTE) էական դեր են խաղում առողջապահության և սոցիալական անվտանգության հարցերում։ Մեծ կարևորություն ունեն նաև մասնավոր առողջապահական ծառայությունները, որոնք ապահովում են բժշկական ծառայությունների 13%-ը[39]։

Հանրային համալսարաններում հաճախ անցկացվում են բժշկական վերապատրաստումներ։ Գվադալախարայի համալսարանը ամերիկացի ուսանողներին վերապատրաստելու պայմանագիր ունի Միացյալ Նահանգների հետ։ Մասնավոր բուժօգնության, դեղորայքի արժեքը Մեքսիկայում ավելի ցածր է, քան Հյուսիսային Ամերիկայի այլ գործընկերների մոտ[37]։

Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան

2004 թվականին Մեքսիկայի մինչև 14 տարեկան բնակիչների գրագիտության մակարդակը կազմում էր 97 %[40], 15 տարեկանից բարձր՝ 91 %[41]: Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային տվյալների՝ այս ցուցանիշով Մեքսիկան զբաղեցնում է 24-րդ տեղը[42]։

Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանը համաձայն 2009 թվականին հրատարակված Թայմզ-ի բարձրագույն կրթության չափանիշների աշխարհի 200 առաջնակարգ համալսարանների շարքում զբաղեցնում է 190-րդ տեղը[43]։

Մասնավոր բիզնես դպրոցները նույնպես համապատասխանում են միջազգային չափանիշներին։ PADE և EGADE բիզնես դպրոցները, Պանամերիկյան համալսարանը և Մոնթերեյի տեխնոլոգիայի և բարձրագույն կրթության ինստիտուտը համաձայն «Ուոլ սթրիթ ջըրնալի» տվյալների գտնվում են գլխավոր տասնյակում[44]։

Կառավարություն և ոստիկանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն

Ըստ կառավարման համակարգի՝ Մեքսիկան դաշնային կամ ֆեդերատիվ հանրապետություն է, որը կառավարվում է Մեքսիկայի ժողովրդի կողմից ընտրված պաշտոնական թեկնածուն՝ նախագահի անունից։ Նախագահի կառավարությունը հիմնված է 1917 թվականին ընդունված Սահմանադրության և օրենքների հիման վրա։ Սահմանադրությունը ներառում է երեք բաժիններ՝ ժողովրդավարություն և հանրապետություն, պետական և քաղաքական կառավարություններ[45]։ Ըստ սահմանադրության Մեքսիկայի յուրաքանչյուր նահանգ ունի ինքնավարություն, սակայն պետք է առաջնորդվի սահմանադրության դրույթներով։ Մեքսիակայի ենթակա յուրաքանչյուր տարածք ունի հանրապետական կառավարման համակարգ և կառավարվում է գործադիր մարմնի՝ նահանգապետի կամ Մեքսիկայի նախագահի կողմից նշանակված այլ պաշտոնյայի կողմից[46]։

Մեքսիկայի նախագահը Մեքսիկայի բարձրագույն պետական պաշտոնյան է[47]։ Մեքսիկայի նախագահը ընտրվում է 6 տարի ժամկետով, իսկ ընտրությունները անցկացվում են մեկ փուլով։ Հաղթողը որոշվում է հավաքած ձայների մեծամասնությամբ։ 2012 թվականին Մեքսիկայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում Մեքսիկայի նախագահ ընտրվեց Էնրիկե Պենիա Նիետոն։

Մեքսիկական Սահմանադրությունը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա՝

Մեքսիկայի իշխանության օրենսդիր ճյուղը Երկպալատ խորհրդարանն է[48], որը կազմված է հանրապետական կառավարմամբ սենատից և պատգամավորների պալատից։ Մեքսիկայի կոնգրեսը կարող է ընդունել օրենքներ, հայտարարել պատերազմ, հավաքել հարկեր և տուրքեր, հաստատել միջազգային պայմանագրեր այլ երկրների հետ և վավերացնել դիվանագիտական նշանակումները։

Մեքսիկայի իշխանության օրենսդիր մարմնի՝ խորհրդարանին վերաբերվող փոփոխությունները կատարվում եմ քվեարկությունների միջոցով։ Մեքսիկայում գործում է ազատ ընտրական իրավունքը և քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր անձիք։ Սեռական և տարիքային սահմանափակումներ չկան։ Պատգամավորների պալատը կազմված է 500 պատգամավորներից, որոնք կազմում են խորհրդարանի մի մասը։

500 պատգամավորներից 300-ը ընտրվում են դաշնային ընտրատարածքում կատարվող մեծամասնական ընտրությունների արդյունքում։ Մնացած 200-ը միայն ընտրվում են համամասնական ընտրություններում։ Մեքսիկայի ստորին մյուս պալատը՝ սենատը կազմված է 128 սենատորներից։ Նրանցից 64-ը ընտրվում են մեծամասնական, իսկ մնացած 64-ը համամասնական և առանձին քվեարկությունների միջոցով։

Մեքսիկայի արդարադատության գերագույն մարմինը և հանրապետական կառավարման իշխանության երրորդ ճյուղը Մեքսիկայի Միացյալ Նահանգների դատական մարմինն է։ Մեքսիկայի գլխավոր դատարանը արդարադատության օրենսդիր դատարաններն են։ Այն կազմված է կոլեգիալ, ունիտար և մարզային դատարաններից, ինչպես նաև դատական դաշնային խորհուրդից։

Ոստիկանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեքսիկայի դաշնային ոստիկանության շենքը

Մեքսիկայի դաշնային ոստիկանությունը Մեքսիկայի ոստիկանական գերագույն մարմինը[49], որը բաժանված է տարբեր գործակալությունների։ Այն հաճախ կոչվում է նաև ոչ այնքան տարածված և ոչ գրական "Federales" տերմինով։ Որպես կանոն, Մեքսիկայի դաշնային ոստիկանության աշխատակիցները զինված են ատրճանակով և կրում են մուգ կապույտ կամ մոխրագույն մարտական համազգեստ։

Մեքսիկայի դաշնային ոստիկանությունը ստեղծվել է չորս տարբեր դաշնային կանխարգելիչ կազմակերպությունների 1998-1999 թվականների միաձուլումից հետո։ Այս մարմինը ստեղծվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում նարկոկարտելների աճող սպառնալիքը կանխելու նպատակով։ Մեքսիկայի դաշնային ոստիկանությունը ներառում է դաշնային ճանապարհային ոստիկանական և ֆինանսական ոստիկանության բաժիններ[50], որոնք կոչվում է նաև քննչական և ազգային անվտանգության կենտրոններ։

Մեքսիկայի դաշնային ոստիկանության զինված ուժերը համարվում է Մեքսիկական բանակի 3-րդ ռազմական ոստիկանության բրիգադը։ Մեքսիկայի Դաշնային ոստիկանությունը ներառում է նաև քննչական բաժանմունք։ Մեքսիկայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը Մեքսիկայի նախագահն է։

Արտաքին հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայի արտաքին քաղաքականության մեջ կարևոր նշանակություն ունեն Մեքսիկայի նախագահը և Արտաքին գործերի նախարարությունը[51]։ Մեքսիկայի սահմանադրության 89-րդ հոդվածի 10-րդ կետի դրույթները սահմանում են, որ Մեքսիկայի կառավարությունը և բնակչությունը պարտավորվում է հարգել այլ պետությունների Միջազգային օրենքը, պետությունների իրավական հավասարությունը, նրանց ինքնիշխանության ու անկախության։ Մեքսիկացիները պարտավորվում չմիջամտել այլ երկրների ներքին և արտաքին գործերին, հակամարտություններին տալ խաղաղ կարգավորում և խթանել միջազագային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության զարգացումը[52][53]։

Մեքսիկան մի շարք միջազգային կազմակերպությունների և միությունների ակտիվ մասնակից և հիմնադիր է։ Այս երկիրը համարվում է Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ)[54][55], Իբերո-ամերիկյան պետությունների համագործակցության[56] և Ռիո խմբի ակտիվ մասնակից-անդամ[57]։ 2008 թվականին Մեքսիկան ստացել է 40 մլն դոլար ՄԱԿ-ի ընդհանուր բյուջեից[58]։ Պետությունը եղել է Լատինոամերիկյան տնտեսական Կազմակերպության անդամ[59][60]։

Զինված ուժեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեքսիկական ռազմաօդային ուղղաթիռ

Մեքսիկայի զինված ուժերը կազմված են երկու տարբեր ստորաբաժանումների միջև[61]։ Առաջին բաժինը Մեքսիկայի ցամաքային ուժերն են, որոնք իրենց մեջ ներառում են Մեքսիկայի ռազմաօդային ուժերը։ Երկրորդ բաժինը Մեքսիկայի ռազմածովային ուժերն են, որի մեջ է մտնում Մեքսիկայի ծովային նավատորմը[62]։ Մեքսիկայի Զինված ուժերը պահպանում զգալի ենթակառուցվածքներ, որի մեջ մտնում են օբյեկտների նախագծման, հետազոտական և թեստավորման զենքերը, տրանսպորտային միջոցները, օդանավերը, նավատորմի նավերի մեծ մասը, պաշտպանական համակարգեր և տարբեր տեսակի էլեկտրոնիկա[63]։

Վերջին տարիներին Մեքսիկան բարելավել է իր զինվորական մեթոդները, հրամանատարությունը և տեխնոլոգիական կառույցները։ Մեքսիկայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը համարվում է Մեքսիկայի նախագահը։ Մեքսիակն հնարավորություն ունի արտադրելու միջուկային զենք, սակայն նա չի օգտվել այդ հնարավորությունից։ Պատմականորեն, Մեքսիկան բացառությամբ երկրորդ աշխարհամարտի, համարվում է չեզոք երկիր[64]։ Մեքսիկան համարվում է Մեքսիկայի և ՄԱԿ-ի խաղաղապահ երկրներից մեկը։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկան կամ Մեքսիկայի Միացյալ Նահանգները կառուցվածքով դաշնային կամ ֆեդերատիվ երկիր է։ Մեքսիկան վարչականորեն բաժանված է 31 նահանգների և մայրաքաղաքային ինքնավարություն ունեցող Մեքսիկա քաղաքի միջև։ Մեքսիկայի յուրաքանչյուր նահանգ ունի իր ինքնավարությունը, առանձին սահմանադրությունը և դատական մարմինը։ Նահանգները կառավարվում են նահանգապետների կողմից, որոնք ընտրվում են 6 տարի ժամկետով։

Մեքսիկայի վարչական բաժանում
Դաշնային օկրուգ Վարչական կենտրոն Տարածք[65],
կմ²
Բնակչություն[66],
(2010) մարդ
Խտություն,
մարդ/կմ²
0 Դաշնային օկրուգ (Distrito Federal) Մեխիկո (México) 1499 8 851 080 5904,66
1 Ագուասկալիենտես (Aguascalientes) Ագուասկալիենտես (Aguascalientes) 5589 1 184 996 212,02
2 Գերերո (Guerrero) Չիլպասինգո դե լոս Բրավո (Chilpancingo de los Bravo) 63 749 3 388 768 53,16
3 Գուանախուատո (Guanajuato) Գուանախուատո (Guanajuato) 30 589 5 486 372 179,36
4 Դուրանգո (Durango) Վիկտորիա դե Դուրանգո (Victoria de Durango) 119 648 1 632 934 13,65
5 Իդալգո (Hidalgo) Պաչուկա դե Սոտո (Pachuca de Soto) 20 987 2 665 018 126,98
6 Խալիսկո (Jalisco) Գվադալախարա (Guadalajara) 80 137 7 350 680 91,73
7 Կամպեչե (Campeche) Սան Ֆրանցիսկո դե Կամպեչե (San Francisco de Campeche) 51 833 822 441 15,87
8 Կերետարո (Querétaro) Սանտյագո դե Կերետարո (Santiago de Querétaro) 11 769 1 827 937 155,32
9 Կինտանա Ռոո (Quintana Roo) Չետումալ (Chetumal) 50 350 1 325 578 26,33
10 Կոաուիլա (Coahuila) Սալտիլյո (Saltillo) 151 571 2 748 391 18,13
11 Կոլիմա (Colima) Կոլիմա (Colima) 5455 650 555 119,26
12 Հարավային Ստորին Կալիֆոռնիա (Baja California Sur) Լա Պաս (La Paz) 73 677 637 026 8,65
13 Մեխիկո (México) Տոլուկա դե Լերդո (Toluca de Lerdo) 21 461 15 175 862 707,14
14 Միչոական (Michoacán) Մորելիա (Morelia) 59 864 4 351 037 72,68
15 Մորելոս (Morelos) Կուեռնավակա (Cuernavaca) 4941 1 777 227 359,69
16 Յուկատան (Yucatán) Մերիդա (Mérida) 39 340 1 955 577 49,71
17 Նայարիտ (Nayarit) Տեպիկ (Tepic) 27 621 1 084 979 39,28
18 Նուևո Լեոն (Nuevo León) Մոնտեռեյ (Monterrey) 64 555 4 653 458 72,09
19 Չիուաուա (Chihuahua) Չիուաուա (Chihuahua) 247 087 3 406 465 13,79
20 Չիապաս (Chiapas) Տուստլա Գուտիեռես (Tuxtla Gutiérrez) 73 887 4 796 580 64,92
21 Պուեբլա (Puebla) Պուեբլա դե Սարագոսա (Puebla de Zaragoza) 33 919 5 779 829 170,40
22 Սակատեկաս (Zacatecas) Սակատեկաս (Zacatecas) 75 040 1 490 668 19,86
23 Սան Լուիս Պոտոսի (San Luis Potosí) Սան Լուիս Պոտոսի (San Luis Potosí) 62 848 2 585 518 41,14
24 Սինալոա (Sinaloa) Կուլյական (Culiacán) 58 092 2 767 761 47,64
25 Սոնորա (Sonora) Էրմոսիլյո (Hermosillo) 184 934 2 662 480 14,40
26 Ստորին Կալիֆոռնիա (Baja California) Մեխիկալի (Mexicali) 70 113 3 155 070 45,00
27 Վերակրուս (Veracruz) Խալապա-Էնրիկես (Xalapa-Enríquez) 72 815 7 643 194 104,97
28 Տաբասկո (Tabasco) Վիլյաերմոսա (Villahermosa) 24 661 2 238 603 90,78
29 Տամաուլիպաս (Tamaulipas) Սյուդադ Վիկտորիա (Ciudad Victoria) 79 829 3 268 554 40,94
30 Տլասկալա (Tlaxcala) Տլասկալա դե Խիկոտենկատլ (Tlaxcala de Xicohténcatl) 3914 1 169 936 298,91
31 Օախակա (Oaxaca) Օախակա դե Խուարես (Oaxaca de Juárez) 95 364 3 801 962 39,87
Ընդամենը 1 967 138 112 336 538 57,11

Հայերը Մեքսիկայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայի հայ գաղութը կազմավորվել է 1920-ական թվականներից հետո։ Հայերը կենտրոնացած են հիմնականում Մեխիկոյում, մասամբ էլ՝ Պուեբլա քաղաքում։ Ներկայումս նրանց թիվը մոտ 400 է, սակայն համայնքը դեռևս կազմավորված չէ. չունի հավաքատեղի կամ ազգային որևէ կազմակերպություն։

Մեքսիկայի նշանավոր հայերից են գործարարներ Ս. Պալունյանը և Շ. Քրդիկյանը, ճարտարագետ Ջ. Նշանյանը, ֆիզիկոս Շ. Հաճյանը, աստղագետ դոկտոր Պ. Փիշմիշը և այլք։ Մեխիկոյում է ապրել ու ստեղծագործել բանաստեղծ և թատերագիր Մկրտիչ Հաճյանը, Մեքսիկայի կառավարության կազմում աշխատել է հայազգի Խոսե Սարուխանը (Սարուխանյան)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Political Constitution of the United Mexican States, title 2, article 40» (PDF). MX Q: SCJN. Արխիվացված է օրիգինալից (PDF) 11 May 2011-ին. Վերցված է 14 August 2010-ին.
  2. «Surface water and surface water change». Organisation for Economic Co-operation and Development (OECD). Արխիվացված օրիգինալից 24 March 2021-ին. Վերցված է 11 October 2020-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «World Economic Outlook Database, April 2024 Edition. (Mexico)». www.imf.org. International Monetary Fund. 16 April 2024. Վերցված է 16 April 2024-ին.
  4. «Mexico». The World Factbook. Central Intelligence Agency. Արխիվացված է օրիգինալից 26 January 2021-ին.
  5. «Censo Población y Vivienda 2020». inegi.org.mx. INEGI. Արխիվացված օրիգինալից 14 February 2022-ին. Վերցված է 26 January 2021-ին.
  6. Merriam-Webster's Geographical Dictionary, 3rd ed.
  7. Brading, D.A., The First America: The Spanish Monarchy, Creole Patriots, and the Liberal State.
  8. Ricard, Robert, The Spiritual Conquest of Mexico, Lesley Byrd Simpson, trans.
  9. Greenberg, Amy S. (2013). A wicked war : Polk, Clay, Lincoln, and the 1846 U.S. invasion of Mexico. New York. ISBN 978-0-307-47599-2. Արխիվացված օրիգինալից 21 February 2024-ին. Վերցված է 5 March 2022-ին.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. Paweł Bożyk (2006). «Newly Industrialized Countries». Globalization and the Transformation of Foreign Economic Policy. Ashgate Publishing. էջ 164. ISBN 978-0-7546-4638-9. Արխիվացված օրիգինալից 4 November 2023-ին. Վերցված է 23 July 2018-ին.
  11. Արխիվացված 4 Փետրվար 2024 Wayback Machine UNESCO World Heritage sites, accessed 9 May 2022
  12. «What is a mega-diverse country?». Mexican biodiversity. Արխիվացված է օրիգինալից 7 September 2019-ին. Վերցված է 13 July 2019-ին.
  13. «México ocupa el sexto lugar en turismo a nivel mundial». www.expansion.mx. CNN Expansión. 28 August 2018. Արխիվացված օրիգինալից 23 December 2019-ին. Վերցված է 8 January 2019-ին.
  14. James Scott; Matthias vom Hau; David Hulme. «Beyond the BICs: Strategies of influence». The University of Manchester. Արխիվացված է օրիգինալից 25 May 2017-ին. Վերցված է 11 April 2012-ին.
  15. Nolte, Detlef (October 2010). «How to compare regional powers: analytical concepts and research topics». Review of International Studies. 36 (4): 881–901. JSTOR 40961959. Արխիվացված օրիգինալից 2 March 2021-ին. Վերցված է 17 November 2020-ին.
  16. «Oxford Analytica». Արխիվացված է օրիգինալից 24 April 2007-ին. Վերցված է 17 July 2013-ին.
  17. «G8: Despite Differences, Mexico Comfortable as Emerging Power». ipsnews.net. 5 June 2007. Արխիվացված է օրիգինալից 16 August 2008-ին. Վերցված է 30 May 2010-ին.
  18. Mauro F. Guillén (2003). «Multinationals, Ideology, and Organized Labor». The Limits of Convergence. Princeton University Press. էջ 126 (table 5.1). ISBN 978-0-691-11633-4. Արխիվացված օրիգինալից 21 February 2024-ին. Վերցված է 23 July 2018-ին.
  19. David Waugh (2000). «Manufacturing industries (chapter 19), World development (chapter 22)». Geography, An Integrated Approach (3rd ed.). Nelson Thornes. էջեր 563, 576–579, 633, and 640. ISBN 978-0-17-444706-1. Արխիվացված օրիգինալից 4 February 2024-ին. Վերցված է 23 July 2018-ին.
  20. N. Gregory Mankiw (2007). Principles of Economics (4th ed.). Mason, Ohio: Thomson/South-Western. ISBN 978-0-324-22472-6. Արխիվացված օրիգինալից 4 February 2024-ին. Վերցված է 23 July 2018-ին.
  21. «Global Peace Index 2019: Measuring Peace in a Complex World» (PDF). Vision of Humanity. Institute for Economics & Peace. June 2019. Արխիվացված է օրիգինալից (PDF) 27 August 2019-ին. Վերցված է 4 June 2020-ին.
  22. Brianna Lee; Danielle Renwick; Rocio Cara Labrador (24 January 2019). «Mexico's Drug War». Council on Foreign Relations. Արխիվացված օրիգինալից 16 July 2019-ին. Վերցված է 19 July 2019-ին.
  23. «Nord-Amèrica, in Gran Enciclopèdia Catalana». Grec.cat. Արխիվացված է օրիգինալից 2016-05-15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  24. Parsons, Alan; Jonathan Schaffer (2004 թ․ մայիս). Geopolitics of oil and natural gas. Economic Perspectives. U.S. Department of State.
  25. «Mexico Topography». Nationsencyclopedia.com. 2007 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  26. «2016 Binational Olympics». San Diego Metropolitan. 2003 թ․ դեկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  27. «About CONCACAF». The Confederation of North, Central American and Caribbean Association Football (CONCACAF). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  28. «Introduction». Federacion Mexicana de Futbol. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 1-ին.
  29. «Mexico – List of Final Tables». Rec.Sports.Soccer Statistics Foundation.
  30. «Mexico – List of Champions». Rec.Sports.Soccer Statistics Foundation.
  31. «CNNSI.com – 2002 World Cup — World Cup Hall of Fame: Antonio Carbajal — Wednesday May 08, 2002 10:46 PM». Sportsillustrated.cnn.com. 2002 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
  32. «Hugo Sánchez donó trofeos pichichi y mejor jugador CONCACAF al Real Madrid» (Spanish). Terra.com. 2008 թ․ հունվարի 14. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  33. «FIBA – Mexico to host 2015 FIBA Americas Championship». FIBA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  34. «All-Time Greatest Boxers». Sports.espn.go.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  35. «LPGA Rolex Women's World Golf Rankings» (PDF). 2007 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  36. «Mexico – Health Care and Social Security». Countrystudies.us. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  37. 37,0 37,1 «Health Care in Mexico». Expatforum.com. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  38. «Health Care Issues Mexico». Kwintessential.co.uk. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 4-ին.
  39. «Sistema Nacional de Información en Salud – Infraestructura». Sinais.salud.gob.mx. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  40. «INEGI literacy report −14, 2005». Inegi.gob.mx. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.
  41. «INEGI literacy report 15+, 2005». Inegi.gob.mx. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.
  42. «Mexico: Youth Literacy Rate». Global Virtual University. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 2-ին.
  43. «The Times Higher Awards 2009». The Times Higher Education Supplement. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  44. «Recruiter's scoreboard Highlights» (PDF). The Wall Street Journal/Harris Interactive survey of corporate recruiters on business schools. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 4-ին.
  45. «Third Title, First Chapter, About Electoral systems» (PDF). Código Federal de Instituciones y Procedimientos Electorales (Federal Code of Electoral Institutions and Procedures) (Spanish). Congress of the Union of the United Mexican States. 1990 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. «Third Title, First Chapter, About Electoral systems, Article 11-1» (PDF). Código Federal de Instituciones y Procedimientos Electorales (Federal Code of Electoral Institutions and Procedures) (Spanish). Congress of the Union of the United Mexican States. 1990 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  47. «Articles 80 to 93». Political Constitution of the United Mexican States. Congress of the Union of the United Mexican States. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 3-ին.
  48. «Articles 90 to 107». Political Constitution of the United Mexican States. Congress of the Union of the United Mexican States. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 3-ին.
  49. «Miembros Titulares». ODCA. 2008 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  50. «Entrevista a la Lic. Beatriz Paredes Rangel, Presidenta dle Comité Ejecutivo Nacional del PRI». Wayback.archive.org. 2008 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  51. Internal Rules of the Ministry of Foreign Affairs (2001 թ․ օգոստոսի 10). «Article 2, Section 1» (Spanish). Ministry of Foreign Affairs. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  52. Political Constitution of the United Mexican States (1917 թ․ փետրվարի 5). «Article 89, Section 10» (PDF) (Spanish). Chamber of Deputies. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  53. Palacios Treviño, Jorge. «La Doctrina Estrada y el Principio de la No-Intervención» (PDF) (Spanish). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  54. UN (1945 թ․ նոյեմբերի 7). «United Nations Member States». UN official website. Վերցված է 2009 թ․ ապրիլի 6-ին.
  55. Velázquez Flores (2007), p. 145.
  56. Organization of Ibero-American States. «Members» (Spanish). OEI official website. Վերցված է 2009 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  57. Ministry of Foreign Affairs (2007 թ․ մարտի 7). «El Presidente Felipe Calderón Hinojosa en la Ceremonia de Entrega de la Secretaría Pro Témpore del Grupo de Río» (Spanish). Gobierno Federal. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  58. United Nations (2008). «Regular Budget Payments of Largest Payers». Global Policy. Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին.
  59. Organisation for Economic Co-operation and Development (1994 թ․ մայիսի 18). «Members». OECD official website. Վերցված է 2009 թ․ ապրիլի 6-ին.
  60. «Chile joins the OECD's Economic Club». BBC News. 2010 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
  61. «Mexican Naval missile (in Spanish)». Expreso.com.mx. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  62. «Buque logístico multipropósito» (Spanish). Wayback.archive.org. 2004 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  63. «The 5.56 X 45 mm: 2006». Thegunzone.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.
  64. «Mexican navy 2006 activities official report». Semar.gob.mx. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  65. «World Gazetteer». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  66. City Population - Statistics & Maps of the Major Cities, Agglomerations & Administrative Divisions for all Countries of the World

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկա» հոդվածին։