* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Մարտին Պալերմո (իսպ.՝ Martín Palermo, Martín Palermo, նոյեմբերի 7, 1973(1973-11-07)[1][2][3], Լա Պլատա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, ներկայումս մարզիչ։ Հանդես է եկել Արգենտինայի հավաքականում։ «Բոկա Խունիորս» ակումբի լավագույն հարձակվողներից մեկն է և երկրպագուների սիրելին։ Հայտնի է El Loco (հայ.՝ Խելագար) մականունով։ «Բոկա Խունիորսի» ակումբում խփել է 234 գոլ, ինչը ռեկորդային է։
Պալերմոն սկսել էր իր պրոֆեսիոնալ կարիերան հայրենի քաղաքի «Էստուդիանտես» ակումբում, 1997 թվականին նա տեղափոխվեց "Բոկա Խունիորս", որտեղ հասավ մեծ նվաճումների։ Նա դարձել է Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ 1998 թվականին, իսկ 2000 թվականին նա «Ռեալ Մադրիդի» դարպասը խփեց երկու գոլ, ինչի շնորհիվ «Բոկան» հաղթել է Միջմայրցամաքային Գավաթի առաջնության խաղում։