Մարս-4
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | Լավոչկինի ԳԱՄ |
COSPAR ID | 1973-047A |
NSSDCA ID | 1973-047A |
SCN | 06742 |
Գործարկման ամսաթիվ | 1973 հուլիսի 21, 19:30:59 UTC[1][2] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն |
Զանգված | 3440 կգ[3] |
Մարս-4 (ռուս.՝ Марс 4, նաև 3ՄՍ համար 52Ս), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի հետազոտությունների համար, Մարս ծրագրի մաս։ Կայանը կառուցվել է 4ՄՎ միջմոլորակային կայանների հենքի վրա։ Կայանների արձակման համար օգտագործվել է «Բլոկ Դ» վերին աստիճանով Պրոտոն ծանր կրող հրթիռով։ Կայանը պետք է դառնար Մարսի ուղեծրակայան, սակայն համակարգչի խափանման պատճառով, այն ընդամնը անցավ մոլորակի մոտով[4]։
Կայան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարս-4 կայանի վրա տեղադրված էին մի շարք գիտական գործիքներ հետազոտություններ կատարելու համար։ Բացի տեսախցիկներից, այն ուներ ռադիոաստղադիտակ, ինֆրակարմիր ռադիոմետրով, բազմակի լուսաչափեր, բևեռաչափեր, մագնիսաչափ, պլազմային թակարդներ, էլեկտրաստատիկ անալիզատոր, գամմա ճառագայթների սպեկտրոմետր և ռադիոզոնդ[5]։
Լավոչկինի բյուրոյի կողմից կառուցված Մարս-4-ը 1973 թվականին Մարս արձակված երկու 3ՄՍ կայաններից առաջինն էր, որին հաջորդեց Մարս-5-ը։
1973 թվականի արձակման պատուհանի ընթացքում արձակվեցին ևս երկու 3ՄՊ տեսակի կայաններ՝ Մարս-6 և Մարս-7, իջեցվող սարքերով։
Արձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանը արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից 1973 թվականի հուլիսի 21-ին, արձակման համար օգտագործվեց Պրոտոն կրող հրթիռ[2]։ Կրող հրթիռի բոլոր աստիճանները աշխատեցին նորմալ, կայանը տեղադրվեց Երկրի ուղեծիր և հետագայում Բլոկ Դ-ի միջոցով ուղղվեց դեպի Մարս մոլորակ։
1973 թվականի հուլիսի 30-ին ուղեծրի ուղղում կատարելուց կարճ ժամանակ անց կայանի երկու համակարգիչները խափանվեցին, ինչի հետևանքով Մարս 4-ը չկարողացավ մանևրներ կատարել։ Արդյունքում այն չկարողացավ մտնոլ Մարսի ուղեծիր և միայն անցավ նրա մոտով։ Ընդամենը 12 լուսանկար է արվել 1974 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 15:32-ից մինչև 15:38, երբ կայանը թռչում էր Մարսի մոտով՝ 1844 կմ ամենամոտ հեռավորությամբ[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Krebs, Gunter. «Interplanetary Probes». Gunter's Space Page. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 2,0 2,1 McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Mars 4». NASA. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Mars 4». US National Space Science Data Centre. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Siddiqi, Asif A. (2002). «1973». Deep Space Chronicle: A Chronology of Deep Space and Planetary Probes 1958-2000 (PDF). Monographs in Aerospace History, No. 24. NASA History Office. էջեր 101–106. Արխիվացված (PDF) օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Siddiqi, Asif A. (2016). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration 1958-2016, NASA History Program Office, http://www.nasa.gov/ebooks.
|