Մարի Տրենտինյան
Մարի Տրենտինյան ֆր.՝ Marie Trintignant | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1962[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուլոն Բիյանկուր, Ֆրանսիա[4] |
Մահացել է | օգոստոսի 1, 2003[1][2][3][…] (41 տարեկան) |
Մահվան վայր | Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Trintignant |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ընտրանի | Série noire?, Story of Women?, The Groundhogs? և White Lies? |
Ծնողներ | հայր՝ Ժան-Լուի Տրենտինյան, մայր՝ Nadine Trintignant? |
Ամուսին(ներ) | Սամյուել Բենշետրիտ և Կանտա Բերտրան |
Համատեղ ապրող(ներ) | Richard Kolinka?, Ֆրանսուա Կլյուզե և Կանտա Բերտրան[5] |
Երեխա(ներ) | Jules Benchetrit?[6], Roman Kolinka?[6], Paul Cluzet?[7] և Léon Othnin-Girard?[6] |
Մարի Տրենտինյան (ֆր.՝ Marie Trintignant, հունվարի 21, 1962[1][2][3][…], Բուլոն Բիյանկուր, Ֆրանսիա[4] - օգոստոսի 1, 2003[1][2][3][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարի Տրենտինյանը համբավավոր դերասան Ժան Լուի Տրենտինյանի և սցենարիստ ու ռեժիսոր Նադին Տրենտինյանի դուստրն է։ Կինոյում նրա առաջնելույթը տեղի է ունեցել 1971 թվականին՝ «Դա միայն ուրիշների հետ է պատահում» ֆիլմում, որտեղ նկարահանվել են նաև հանրահայտ դերասաններ Կատրին Դենյովն ու Մարչելո Մաստրոյանին։ Այդ կինոնկարի ռեժիսորը Մարիի մայրն էր՝ Նադին Տրենտինյանը, ով դստերը նկարահանել է ընդհանուր առմամբ տասներկու ֆիլմերում։ Մարին նկարահանվել է նաև հոր հետ, օրինակ՝ Էտտորե Սկոլայի «Սանդղեվանդ» կինոնկարում։ Իրեն հռչակ բերած ֆիլմերում նա մարմնավորել է կանացի մռայլ դերեր։
Ողբերգական մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի հուլիսին Մարին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում էր, որտեղ մասնակցում էր Նադին Տրենտինյանի՝ գրող Սիդոնի Կոլետի կյանքի մասին պատմող նոր հեռուստաֆիլմի նկարահանումներին։ Այդտեղ էր նաև Մարիի ընկերը՝ «Noir Desir» ֆրանսիական երաժշտախմբի մեներգիչ Բերտրան Կանտան, ում հետ նա սիրային հարաբերությունների մեջ էր արդեն մեկուկես տարի։ 2003 թվականի հուլիսի 27-ին վերջինս խանդի հողի վրա հարվածներ հասցրեց Մարիին՝ պատճառելով գլխի ծանր վնասվածքներ; Դերասանուհին մի քանի օր կոմայի մեջ էր; 2003 թվականի հուլիսի 31-ին նրան տեղափոխեցին Փարիզի արվարձաններից մեկում գտնվող Արտմանի համաբուժարանը, որտեղ նա մեկ օր անց վախճանվեց։ Դիահերձումը փաստեց, որ մահվան պատճառը դեմքին հասցված հարվածներից առաջացած գանգուղեղային վնասվածքն է։
2006 թվականի օգոստոսի 6-ին, սգո արարողությունից հետո, Մարի Տրենտինյանը հուղարկավորվեց փարիզյան նշանավոր Պեր Լաշեզ գերեզմանատանը։
2003 թվականի հոկտեմբերին Նադին Տրենտինյանը հրատարակեց «Իմ դուստր Մարին» գիրքը, որտեղ աղջկա մահվան մեջ մեղադրեց Բերտրան Կանտային։ 2004 թվականի մարտի 29-ին վերջինս դատապարտվեց ութ տարվա ազատազրկման՝ չկանխամտածված սպանության և տուժածին օգնություն ցույց չտալու համար, իսկ 2007 թվականի հոկտեմբերին բանտից պայմանականորեն վաղաժամկետ ազատ արձակվեց՝ «լավ վարքի համար»։
Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարի Տրենտինյանը ունեցել է չորս երեխա՝ չորս տարբեր հայրերից։ Ամուսնացած է եղել միայն իր կրտսեր տղայի հոր՝ Սամյուել Բենշետրիի հետ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 — Դա միայն ուրիշների հետ է պատահում / Ça n’arrive qu’aux autres
1973 — / Défense de savoir
1979 — Սև սերիա / Série noire
1980 — Սանդղեվանդ / La Terrazza — Իզաբելա
1982 — Կարմիր առավոտ / Un matin rouge
1983 — / Les Îles
1984 — Հաջորդ ամառ / L'été prochain
1987 — Ջեռուցումն արգելված է / Noyade interdite
1988 — Կանացի գործ / Une affaire de femmes
1988 — Ամուրիուհին / La Garçonne — Մոնիկա Լերբիե, «ամուրիուհի»
1990 — Հռչակի թևերը / Wings of Fame
1990 — Ամռան գիշերը քաղաքում / Nuit d'été en ville
1990 — «Ալբերտո» ճեպընթացը / Alberto Express
1991 — Սիրահարները՝ Նոր կամրջից / Les Amants du Pont-Neuf
1991 — Բետտին / Betty
1993 — Նուրբ թիրախ / Cible émouvante
1993 — /Les Marmottes
1995 — Սաները / Les apprentis
1996 — / Des nouvelles du bon Dieu
1996 — / Le Cri de la soie
1996 — / Ponette
1996 — / Portraits chinois
1997 — Զարմիկը / Le Cousin
1998 — / …Comme elle respire
2000 — Մահվան թատրոն / Promenons-nous dans les bois
2000 — Մարգարտակղզու իշխանը / Le prince du Pacifique
2003 - Ջենիսն ու Ջոնը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées mirror
- ↑ https://www.lexpress.fr/actualite/societe/cantat-trintignant-les-clefs-du-proces_491589.html
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.purepeople.com/article/mort-de-marie-trintignant-rares-photos-de-son-fils-paul-cluzet-replique-parfaite-de-ses-celebres-parents_a495207/1
- ↑ https://www.elle.fr/People/La-vie-des-people/News/Marie-Trintignant-et-Francois-Cluzet-qui-est-leur-fils-Paul-Cluzet-4142740
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Տրենտինյան» հոդվածին։ |
|
- Հունվարի 21 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Օգոստոսի 1 մահեր
- 2003 մահեր
- Նոյի-Սյուր-Սեն քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ֆրանսիացի դերասանուհիներ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Թատրոնի դերասանուհիներ
- Սպանված դերասանուհիներ
- Ֆրանսիացի կինոդերասանուհիներ