Jump to content

Մարի Ստյուարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Ստյուարտ
Ծնվել է՝դեկտեմբերի 8, 1542
ԾննդավայրԼինլիթգո պալատ, Շոտլանդիայի թագավորություն[1]
Մահացել է՝փետրվարի 8, 1587(1587-02-08)[2][3][4][…] (44 տարեկան) մահապատիժ
Վախճանի վայրՖոթերինհայ ամրոց, Անգլիայի թագավորություն
Վեստմինստերյան աբբայություն
Երկիր Շոտլանդիայի թագավորություն
ՏոհմՍտյուարտներ
քաղաքական գործիչ, գերիշխան, ազնվական, իշխող թագուհի և Կոնսորտ թագուհի
ՀայրՋեյմս V (Շոտլանդիայի թագավոր)[5][1]
ՄայրՄարի դե Գիզ[5][1]
ԵրեխաներՀակոբ Ա[5][1], stillborn twin Hepburn?[3] և stillborn twin Hepburn?[3]
Հավատքկաթոլիկություն
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Մարի, Շոտլանդիայի թագուհի (անգլ.՝ Mary, Queen of Scots, դեկտեմբերի 8, 1542, Լինլիթգո պալատ, Շոտլանդիայի թագավորություն[1] - փետրվարի 8, 1587(1587-02-08)[2][3][4][…], Ֆոթերինհայ ամրոց, Անգլիայի թագավորություն), հայտնի է նաև որպես Մարի Ստյուարտ (Կաղապար:Lang-gla, անգլ.՝ Mary I Stuart) անվամբ կամ Մարի I Շոտլանդացի, Շոտլանդիայի կառավարիչ սկսած 1542 թ․ դեկտեմբերի 14-ից մինչև 1567 թ․ հուլիսի 24։

Մարին Շոտլանդիայի արքա Հակոբ V Շոտլանդացու[6] (մայրը՝ Մարի դը Գիզ[7]) միակ ողջ մնացած և օրինական երեխան էր և ընդամենը վեց օրական էր, երբ իր հայրը մահացավ և նա հայտարարվեց որպես գահի հետնորդ։ Նա անցկացրել է իր մանկության մեծ մասը Ֆրանսիայում՝ մինչ Շոտլանդիան կառավարվում էր ռեգենտների՝ ժամանակավոր կառավարիչների կողմից (ռեգենտը կառավարում էր այն դեպքում, երբ թագավորը ի վիճակի չէր, անչափահաս էր կամ բացակայում էր որոշ ժամանակ)։ 1558 թ․ նա ամուսնանում է Ֆրանսիայի թագաժառանգ, Վալուաների տոհմի ներկայացուցիչ Ֆրանցիսկ II-ի հետ։ Մարին Ֆրանսիայի թագուհին է եղել սկսած 1559 թ․ Ֆրանցիսկի գահ բարձրանալուց մինչև վերջինիս մահը՝ 1560 թ․ դեկտեմբերին։ 1561 թ․ օգոստոսի 19-ին Մարին վերադառնում է Շոտլանդիա և գնում Լեյթ նավահանգիստ։ Չորս տարի անց նա ամուսնանում է իր զարմիկի՝ Հենրի Ստյուարտի հետ, ավելի հայտնի որպես Լորդ Դարնլի, և 1566 թ․ հունիսին ծնվում է նրանց որդին՝ Հակոբը։

1567 թ․ փետրվարին Դարնլիի նստավայրը պայթյունով ոչնչացվում է, իսկ Դարնլիին գտնում են այգում սպանված։ Ենթադրվում էր, որ Դարնլիի սպանությունը կազմակերպվել է Բոթվելի 4-րդ կոմսի՝ Ջեյմս Հեփբորնի կողմից, բայց նա 1562 թ․ ապրիլին արդարացվեց մեղադրանքից և հաջորդ ամիս ամուսնացավ Մարիի հետ։ Զույգի դեմ ապստամբությունից հետո Մարին բանտարկվեց Loch Leven ամրոցում[8]։ 1567 թ․ հուլիսի 24-ին նա ստիպված էր հրաժարվել գահից ի օգուտ իր մեկ տարեկան որդու։ Գահը հետ վերադարձնելու անհաջող փորձից հետո նա փախավ հարավ՝ օգնություն փնտրելու իր զարմուհու՝ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ի մոտ։ Նախկինում Մարին հավակնում էր Եղիսաբեթի գահին և համարվում էր օրինական գահաժառանգ ոչ միայն շոտլանդացիների, այլ նաև մի շարք անգլիական կաթոլիկների, ինչպես նաև «Հարավի ապստամբության» մասնակիցների կողմից։ Ընդունելով Մարիին որպես վտանգ, Եղիսաբեթը բանտարկում է նրան Անգլիայի տարբեր ամրոցներում։ Տասնութ տարուց ավել հսկողության տակ գտնվելուց հետո 1586 թ․ Մարին կասկածվեց Եղիսաբեթի սպանության համար պայմանավորվածության մեջ և հաջորդ տարի գլխատվեց Ֆոթերինգհեյ ամրոցում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Fraser A. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 Kindred Britain
  6. «James V of Scotland» (անգլերեն). 2019 թ․ հունիսի 11. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. «Mary of Guise» (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 6. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. «Loch Leven Castle» (անգլերեն). 2019 թ․ հունիսի 26. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Ստյուարտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 316