Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկա
Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկա | |
Կուսակցություն՝ | Մալթայի աշխատավորների կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մալթայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | դեկտեմբերի 7, 1958[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Օրմի, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Մալթա |
Ամուսին | Edgar Preca? |
Կայք՝ | president.gov.mt/il-president-ta-malta/bijografija-tal-president/ |
Պարգևներ | |
Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկա (անգլ.՝ Marie Louise Coleiro Preca, դեկտեմբերի 7, 1958[1], Օրմի, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), մալթացի քաղաքական-ազատական գործիչ, 2014 թվականի ապրիլի 4-ից մինչև 2019 թվականի ապրիլի 4-ը Մալթայի 9-րդ նախագահ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկան ծնվել է 1958 թվականի վերջին, Մալթա կղզու կենտրոնում (այն ժամանակ՝ բրիտանական գաղութ)՝ Կորմի քաղաքում։ Ավարտել է Մալթայի համալսարանը։
Դարձել է մալթական կուսակցությունը գլխավորած առաջին կինը, երբ 1982-1991 թվականներին զբաղեցրել էր գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Բացի այդ, նա տարբեր ժամանակներում անդամակցել է սոցիալիստական երիտասարդների ազգային բյուրոյին, եղել է կանանց կուսակցության նախագահ (1996-2001) և «Il-Ħelsien» կուսակցական լրագրի խմբագիր։
1998 թվականից նա Մալթայի Լեյբորիստական կուսակցությունից ընտրվել է Մալթայի Խորհրդարանի անդամ։ Երբ Ալֆրեդ Սանտը հրաժարական տվեց Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից, մասնակցել է նոր ղեկավարի ընտրությանը, բայց անհաջող կերպով։ 2013 թվականի մարտին միացել է Ժոզեֆ Մուսկաթի կառավարությանը՝ որպես ընտանիքի և սոցիալական համերաշխության գործերի նախարար։ 2014 թվականի մարտի սկզբին երկրի վարչապետը նրան առաջարկել է Մալթայի նախագահի պաշտոնը և նա շուտով հաստատվել է տվյալ պաշտոնում[4]։ Ապրիլի 4-ին ստանձնեց նախագահի պաշտոնը։
2019 թվականի ապրիլի 4-ին նախագահի պաշտոնում նրան հաջորդել է Ջորջ Վելան[5]։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկան Մալթայի 2-րդ կին նախագահն է Ագաթա Բարբարայից հետո[6]։
- Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկան Մալթայի ամենաերիտասարդ նախագահն էր[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալթայի մրցանակներ
Երկիր | Տարեթիվ | Մրցանակ | Տառեր | |
---|---|---|---|---|
Մալթա | 2014 թվականի ապրիլի 4 | Գրոսմեյստեր և Ազգային վաստակների Պատվո շքանշան | K.U.O.M. | |
Մալթա | 2014 թվականի ապրիլի 4 | «Հանուն հանրապետության բարօրության» շքանշան |
Երկիր | Հանձնման տարեթիվ | Մրցանակ | Տառեր | |
---|---|---|---|---|
Միացյալ Թագավորություն | 2015, նոյեմբեր[7] — | Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի պատվավոր ասպետուհի | GCMG | |
Ուկրաինա | 2017 թվականի մայիսի 15[8] — | Իշխան Յարոսլավ Իմաստունի առաջին աստիճանի շքանշանի ասպետուհի | ||
Իտալիա | 2017 թվականի սեպտեմբերի 7[9] — | Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան | ||
Պորտուգալիա | 2015 թվականի մայիսի 15 | Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշան | GColIH |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ 3,0 3,1 «Новым президентом Мальты назначена Мари-Луиз Колейро Прека». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Мария Луиз Колейро Прека станет новым президентом Мальты». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Scicluna, Luke (2019 թ․ ապրիլի 2). «George Vella approved as Malta's next President». Times of Malta. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Coleiro Preca to be named as President within days.
- ↑ Honorary awards(անգլ.)
- ↑ Указ Президента України № 130/2017 від 15 травня 2017 року «Про нагородження орденом князя Ярослава Мудрого»(ուկր.)
- ↑ Официальный сайт Президента Италии(իտալ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մալթայի նախագահի պաշտոնական կայք (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկա» հոդվածին։ |
|
- Մալթայի համալսարանի շրջանավարտներ
- Դեկտեմբերի 7 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Պետական գործիչներ
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Պետության կին ղեկավարներ
- Կանայք քաղաքականությունում
- Հասարակագետներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- Կին նախագահներ