Մարալիկ
Քաղաք | ||
---|---|---|
Մարալիկ | ||
Մարալիկի համայնապատկեր | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Անիի շրջան | |
Համայնքապետ | Արման Սարիբեկյան | |
Հիմնադրված է | 1828 թ. | |
Առաջին հիշատակում | 5-րդ դար | |
Այլ անվանումներ | Կապուտան | |
Մակերես | 4.06 կմ² | |
ԲԾՄ | 1750 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 5 300[1] մարդ (2021) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | մարալիկցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (242) | |
Փոստային ինդեքս | 2901 | |
Փոստային դասիչ | 2901 | |
Ավտոմոբիլային կոդ | 48 | |
| ||
Մարալիկ, քաղաք Հայաստանի Շիրակի մարզում։ Հանդիսանում է Անի համայնքի կենտրոնը։
Այստեղով անցնում են Գյումրի-Թալին-Երևան մայրուղին և Մարալիկ-Արթիկ-Գյումրի երկաթգիծը։ …
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարալիկը մարզկենտրոն Գյումրի քաղաքից հեռու է 27 կմ դեպի հարավ։ Զբաղեցնում է 4․06 կմ2 մակերես։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարսկական և թուրքական տերությունների տիրապետությունից Արևելյան Հայաստանի վերջնական դուրս գալուց (1826-28 թթ) հետո Մարալիկում (այն ժամանակ՝ Մոլլա-Գյուկչա), ըստ ծխական հաշվառման, բնակություն հաստատեցին Արևմտյան Հայաստանի Մուշ, Տարոն, Խնուս, Վերին Բասեն, Ալաշկերտ, Էրզրում բնակավայրերից տեղափոխված 59 ընտանիք՝ 371 մարդ։
1927 թ. հոկտեմբերի 28-ին ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ Մոլլա-Գյոկչան վերանվանվեց Կապուտան։ 1929 թ. Կապուտանն ընդգրկվել է Լենինականի գավառի կազմում։ 1935 թ. հուլիսի 26-ին ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ Կապուտանը վերանվանվեց Մարալիկ։
1962 թ. Մարալիկն ստանում է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ 1991 թ. սեպտեմբերի 21-ից Մարալիկը անկախ Հայաստանի Անիի շրջանային կենտրոնն էր։ 1996 թ. ընդգրկվել է Շիրակի մարզի կազմում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնիները 1828-1829 թթ.-ին գաղթել են Կարսից, Խնուսից, Ալաշկերտից և Մուշից։
Մարալիկի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1980 | 1989 | 2001 | 2004 | 2011 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 971 | 1302 | 1646 | 1882 | 2177 | 4443 | 7590[3] | 5782 | 5800 | 5398[4] | 5500 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի վարչատարածքում կա 1800 հա վարելահող, որից 240 հա ոռոգելի։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ, զարգանում է նաև արդյունաբերությունը։
Մարալիկի ամենախոշոր արդյունաբերական ձեռնարկությունը բամբակամանվածքային ֆաբրիկան է (ունեցել է մոտ 2000 աշխատող), որն այժմ մասամբ է գործում։ Ամենահինը Լուսատեխնիկական էլէկտրասարքավորումների գործարանն է (1962 թ.), որն ունեցել է 600 աշխատող, այժմ չի գործում։ Ներկայումս չեն գործում նաև շինանյութերի և շինիրերի կոմբինատը, երեք շինարարական կազմակերպությունները, պանրագործարանը, ավտոտրանսպորտային ձեռնարկությունը, երկաթուղային կայարանը, կինոթատրոնը, կենցաղային սպասարկման կոմբինատը։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարալիկում պահպանվել են 1903 թվականիի Սուրբ Աստվածածին (Կարմիր վանք) եկեղեցին՝ վերակառուցված (1898-1903) 5-րդ դարի հինավուրց եկեղեցու հիմքի վրա, 19-րդ դարի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու ավերակները, և 19-րդ դարում վերակառուցված Սուրբ Ստեփանոսի վանքը։ Մարալիկի հյուսիս-արևելքում պապհպանվել են նաև Ք.ա. 2-րդ հազարամյակի կիկլոպյան ամրոց, դամբարանադաշտ և բնակատեղի։ «Ղուշի»-ի կոչված մատուռը որը պատկանում է ուշ միջնադարյան շրջանին, գտնվում է Մարալիկից 4.5 կմ հյուսիս-արևելք։
Քաղաքի վարչատարածքում կարելի է գտնել բազմաթիվ վաղ և ուշ միջնադարյան շրջանի խաչքարեր։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործում են կապի և փոստային ծառայություններ, երկու դպրոց, ուսումնարան, մշակույթի տուն, շրջանային գրադարան, հյուրանոց, երկու նախադպրոցական հիմնարկ, հանրային սննդի օբյեկտներ և այլն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գիշերային Մարալիկ
-
Դեպի Փոքր հրապարակ տանող փողոց
-
Մարալիկի նախկին կոլտնտեսական գրասենյակը
-
Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան
-
Ձորակապ համայնքը
-
Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը Մարալիկի հրապարակում
-
Անհայտ զինվորի հուշարձան
-
Մարալիկի զբոսայգին (բուլվար)
-
Սուրբ Աստվածածին (Կարմիր վանք) եկեղեցին
-
Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին նվիրված հուշաքար
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսան Ավետիսյան (ծ. 1960), ՀԱՕԿ նախագահ (1994-1998), Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ,
- Ալեքսանդր Սայադյան (ծ. 1949), հաղորդավար,
- Ահարոն Ասատրյան (1996-2020)[5], զինվորական, դիպուկահար, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից,
- Արամ Տեր-Սահակյան (ծ. 1957) ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ (2010-2011),
- Արտակ Ավետիսյան (1973-1994), Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ-հրամանատար, հակատանկիստ,
- Գրիգոր Կյուրեղյան (1912-1970), պատմաբան, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից,
- Հենրիկ Մելիքյան (1926-2004), պատմաբան,
- Ռոբերտ Աբաջյան (1996-2016), Պաշտպանության բանակի զինծառայող, Քառօրյա պատերազմի մասնակից, հետմահու Արցախի հերոս, ծագումով մարալիկցի[6][7],
- Սերոբ Սարգսյան[8] ( ծ. 1997), դուդուկահար,միջազգային մրցույթների դափնեկիր, մարալիկցի հայտնի դուդուկահար Վաշինգտոն Ուռումյանի թոռը,
- Սպարտիոն Նազարյան (1927-2014), ՀԽՍՀ վաստակավոր գյուղատնտես (1975), սոցիալիստական աշխատանքի հերոս (1976)
- Ստեփան Գալստյան (ծ. 1963), Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ։
- Վահրամ Շահինյան (ծ. 1958), Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ, Արդարադատության գեներալ-լեյտենանտ։
- Վարդան Ուռումյան, ռաբիս երգիչ։
- Վարդան Ուռուտյան, տնտեսագետ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր 2018-2023 թթ․[9], տնտեսագիտության թեկնածու։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անիի շրջանի հոգևոր կենտրոնների ցանկ
- Մարալիկի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Շիրակի մարզ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ» (PDF). ՀՀ Վիճակագրական կոմիտե. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 131» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 1-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 769
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ http://orchestra.am. «Ասատրյան Ահարոն Նորայրի». orchestra.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|last=
- ↑ «Մարալիկ քաղաքում 2-րդ տարին անընդմեջ անցկացվեց ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին». «Shamshyan.com». 2017 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Ռոբերտ Աբաջյանը Մարալիկ անունը հենց լսում էր, փշերի վրա էր». Գևորգ Աբաջյան». «Tsayg.am». 2017 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ http://orchestra.am. ««Նարեկացի» նվագախումբ / Երաժիշտներ». orchestra.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|last=
- ↑ «Ագրարային համալսարանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել». «panorama.am». 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անի խոշորացված համայնքի պաշտոնական կայք
- Մարալիկի համայնքապետարան Արխիվացված 2017-02-12 Wayback Machine
|
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարալիկ կատեգորիայում։ |