Մասոնությունն Իսպանիայում
Մասոնությունն Իսպանիայում ունի երկար ու բարդ պատմություն, որում եղել են անկման և զարգացման ժամանակաշրջաններ, մսոնական եղբայրության նկատմամբ երկարամյա հետապնդումներ և բռնաճնշումներ։ Ֆրանցիսկո Ֆրանկոյի իշխանության ժամանակ մասոնները առանց հետաքննության ու դարանի որոշման գնդակահարվում էին միայն մի պատճառով, որ կասկածվում էին եղբայրության հետ կապ ունենալու մեջ։ Իսպանիայում մասոնության համար այդ ժամանակաշրջանը, որը տևել է մի քանի հարյուրամյակ, իսպանական մասոնության մեջ թողել է մեծ հետք։ Վերջին 40 տարիներին Իսպանիայում մասոնությունը երկարամյա անգործությունից հետո կարողացավ վերականգնվել և ներկայում զարգանում է մասոնության բոլոր ուղղություններով՝ կանոնավոր, ազատական և խառը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասոնությունն Իսպանիայում, 18-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայում մասոնությունը հայտնվել է 18-րդ դարում։ 1728 թվականի փետրվարի 28-ին դուքս Ուորտոնի կողմից հիմնադրվում է առաջին օթյակը։ Նա եղել է Անգլիայի մեծ օթյակի նախկին մեծ վարպետ[1]։ Նա հիմնում է «Las Tres Flores de Lis» օթյակը կամ ինչպես այն հաճախ անվանում են՝ «Matritense»: Դրա մեջ մտնում էին Իսպանիայում բնակվող բրիտանացիները։ Անգլիայի մեծ օթյակը ճանաչում է նոր ստեղծված օթյակը և ռեգիստրում ներառում 50 համարի ներքո։ Մեկ տարի անց բացվում է ևս մեկ օթյակ այս անգամ արդեն Ջիբրալթարում։
1740 թվականին Ֆիլիպ V-ը մասոնների դեմ հրամանագիր է ստորագրում, ինչից հետո մասոնության բավականին մեծ թվով անդամներ ձերբակալվում և դատապարտվում են։ Ֆերդինանդ VI-ի 1751 թվականի հրամանագրով ազատ քարագործները առանց հետաքննության և դատարանի ոորոշման մահվան էին դատապարտվում[2]։ Այնուամենայնիվ, դարի վերջին Կառլոս III-ի գահ բարձրանալով մասոնների հետապնդումներն աստիճանաբար դադարեցին։ Արդեն 1780 թվականին հիսպանական հայտնի դիվանագետ և պետական գործիչ Արանդայի կոմս Պեդրո Պաբլո Աբրակա դե Բոլեան հիմնադրեց Իսպանիայի ազգային մեծ արևելք օթյակն ու դարձավ դրա առաջին մեծ վարպետը[3]։
Մասոնությունն Իսպանիայում, 19-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Նապոլեոնի՝ Իսպանիայի ներխուժումից հետոֆրանսիական զինվորականները Կատալոնիայում հիմնեցին մի քանի օթյակներ։ Բացի այդ, Բալերյան կղզիներում գոյություն ունեին օթյակներ, որոնց անդամագրվել էին ֆրանսիական ռազմական գերիները։
Այն փաստը, որ ֆրանսիական և անգլիական բանակների բազմաթիվ զինվորականներ, ինչպես նաև Ամերիկայում իսպանական գաղութների անկախության պատերազմի բազմաթիվ ղեկավարներ (Սիմոն Բոլիվար, Խոսե Սան Մարտին և այլն) հանդիսանում էին մասոններ, Իսպանիայում մասոնության նկատմամբ ձևավորվեց բացասական վերաբերմունք[3]։
1837 -1868 թվականների ժամանակաշրջանում Իսպանիայում մասոնները ընդհատակ էին անցել և միայն 1869 թվականին նրանց կրկին թույլատրվեց բացահայտ գործունեություն իրականացնել։ Մասոնությունը հատկապես տարածված էէր Իսպանիայի հետևյալ շրջաններում՝ Կատալոնիա, Անդլուզիա, Վալենսիա, Մուրսիա և Բալերյան կղզիներ։
1889 թվականի մայիսի 21-ին միաձուլվում են Իսպանիայի Մեծ արևելք և Իսպանիայի Մեծ ազգային արևելք օթյակները, որոնց մեծ վարպետ է դառնում Միգել Մորաիտա Սագրարիոն[4]։ Մեկ տարի անց նորաստեղծ օթյակն արդեն ուներ շուրջ 120 օթյակ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ֆիլիպիններում, Կուբայում, Պուերտո Ռիկոյում։ 19-րդ դարի վերջում Իսպանիայում մասոնությունը կրկին հայտնվում է ճգնաժամի մեջ կապված գաղութային ճգնաժամի հետ, որը հանգեցրեց Ֆիլիպինների (1896 թվական) և Կուբայի (1898 թվական) անկախության։ 1896 թվականի օգոստոսի 21-ին Մեծ իսպանական արևելք օթյակի արխիվները առգրավվում են, իսկ մի շարք մասոններ ձերբակալվում և բանտարկվում[5]։ Արդյունքում մասոնական շրջանակները ստիպված էին դադարեցնել իրենց գործունեությունը անորոշ ժամանակով։
Մասոնությունն Իսպանիայում, 20-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]1900 թվականին Փարիզում Մասոնական միջազգային կոնգրեսում Մեծ իսպանական արևելք օթյակը պաշտոնապես հայտարարեց իր գործունեության վերսկսման մասին։
Գեներալ Պրիմո դե Ռիվերայի իշխանության գալուց հետո մասոնությունը արգելվում է։ 1928 թվականի սեպտեմբերին երկու մեծ օթյակներից մեկը փակվում է, շուրջ 200 մասոններ, այդ թվում՝ մեծ վարպետներ ձերբակալվում են[6]։
1936 թվականին Մեծ իսպանական արևելք օթյակի իրավասության ներքո էին գտնվում շուրջ 200 օթյակներ, որոնց անդամների քանակը մոտավորապես 6000 էր[4], սակայն արդեն գեներալ Ֆրանկոյի իշխանության ժամանակ նա հրապարակում է մասոնների դեմ ուղղված իր առաջին հրամանագիրը, որից հետո սկսվում են ազատ քարագործների նկատմամբ մասսայական հետապնդումներ։ Մասոնների հետ կապ ունենալու փոքր-ինչ կասկածի դեպքում կասկածյալը կարող էր մահապատժի ենթարկվել։ Քաղաքացիական պատերազմում (1936-1939 թվական) Ֆրանցիսկո Ֆրանկոյի հաղթանակից հետո ավելի քան 10 հազար մարդ մասոնական եղբայրության հետ կապ ունենալու համար գնդակահարվեց[7]։ Պաշտոնապես Իսպանիայում մասոնությունն արգելվեց 1940 թվականի մարտի 2-ին։ Մեծ իսպանական արևելք օթյակի ներկայացուցիչները ստիպված էին փախչել Մեքսիկա, որտեղ նրանց ընդունեց մասոն նախագահ Կարդենաս ի դել Ռիոն։
1977 թվականին Ֆրանցիսկո Ֆրանկոյի վարչակարգի անկումից հետո ֆրանսիական մասոնական կազմակերպությունների ու իսպանական կառավարության միջև սկսվում է բանակցությունների գործընթաց, որը տեղի է ունենում Ստրասբուրգում, Փարիզում և Մադրիդում։ Բանակցությունների թեման էր Մեծ իսպանական արևելքի վերադարձն Իսպանիա[4]։ 1980 թվականին ստեղծվում է Իսպանիայի մեծ խորհրդանշական օթյակը, որը կապեր ուներ Ֆրանսիայի մեծ արևելք օթյակի հետ։ 1981 թվականին ստեղծվում է Իսպանիայի մեծ օթյակը, որը ճանաչվում է Անգլիայի միացյալ մեծ օթյակից կողմից։
Իսպանիայի ժամանակակից մասոնական կազմակերպություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսպանիայի մեծ օթյակ - հիմնադրվել է 1981 թվականին։ Ունի Անգլիայի միացյալ մեծ օթյակից կողմից ճանաչում։ Այն միավորում է 2500 մասոնների 179 օթյակում[8][9][10][11][12][13]։
- Իսպանիայի մեծ խորհրդանշական օթյակ - հիմնադրվել է 1980 թվականին։ Խառը հնազանդությամբ է գործում։ Ընդգրկված է CLIPSAS-ի մեջ։
- Կատալոնիայի մեծ արևելք - հիմնադրվել է 1989 թվականին։ Ունի 12 օթյակ։ Խառը հնազանդությամբ է գործում։
- Միջազգային խառը մասոնական մարդու իրավունքի օրդեն - Իսպանիայում առաջին օթյակը հիմնադրվել է 1921 թվականին։ 1938-ից 1979 թվականներին ստիպված է եղել դադարեցնել իր գործունեությունը[14][15][16][17]։
- Մեծ իբերական արևելք - հիմնադրվել է 2001 թվականին Բելգիայի մեծ արևելքի կողմիցց։ Խառը հնազանդությամբ է գործում[18]։
- Իսպանիայի կանանց մեծ օթյակ - Հիմնադրվել է 2005 թվականի հունիսի 4-ին։
- Իսպանիայի մեծ պրիոորատ - հիմնադրվել է 2003 թվականին Գալիայի մեծ պրիորատի կողմից։
Բացի այդ, գոյություն ունեն օթյակներ, որոնք գտնվում են Ֆրանսիայի մեծ արևելքի և Ֆրանսիայի մեծ օթյակի իրավասության ներքո։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Իսպանիայի մեծ օթյակի զինանշան
-
Միջազգային խառը մասոնական մարդու իրավունքի օրդենի զինանշան
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Grand Lodge of British Columbia and Yukon
- ↑ Х. А. Льоренте. История испанской инквизиции. Том II
- ↑ 3,0 3,1 San Juan de España Lodge Nº 28(չաշխատող հղում)>
- ↑ 4,0 4,1 4,2 «Respetable Logia Moriá nº 143». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ José Antonio Ferrer Benimeli La masonería española y la crisis colonial de 98 — p.169.(չաշխատող հղում)
- ↑ Matthew Scanlan. Freemasonry and the Spanish Civil War: Part I, the Path to War
- ↑ Pepe Rodríguez. Masonería al descubierto (Del mito a la realidad 1100—2006). — 2006
- ↑ Grande Loge d’Espagne, La masoneria abre sus puertas, Atanor Ediciones, 2012
- ↑ The history and the persecutions of Spanish Freemasonry
- ↑ Grande Loge d’Espagne, La masoneria abre sus puertas, Atanor Ediciones, 2012 (ISBN 978-84-939-6175-6)
- ↑ José María Arribas Macho, Masonería, Enciclopedia de Historia de España. V. Diccionario temático, ed Miguel Artola, Alianza Editorial, Madrid, 1991, p785
- ↑ La Matritense 7
- ↑ Esteban Cortijo, Masoneria y extremadura, Ateneo de Cáceres y Caja de Ahorros de Extremadura, 2008 (ISBN 978-84-691-4233-2)
- ↑ С. П. Карпачев, Искусство вольных каменщиков. стр 217, ISBN 978-5-990-54931-9
- ↑ «International Constitution — Droit Humain Internationale». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Карпачёв С. П., Масоны, Словарь. Издательство АСТ, 2008, ISBN 978-5-17049888-8
- ↑ Daniel Ligou, Histoire des francs-maçons en France de 1815 à nos jours, Privat, 2000
- ↑ members.jpg Արխիվացված 2012-05-25 archive.today
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Amando Hurtado. «Nosotros los Masones» EDAF, Madrid, 2005.
- José J. L. Gómez.«Entrevista a un Masón» Արխիվացված 2010-09-30 Wayback Machine Editorial Seneca, 2006.
- José Antonio Ferrer Benimeli Jefes de Gobierno masones. España 1868—1936. La esfera de los libros. 2007. ISBN 978-84-9734-665-8
- Gustavo Vidal Manzanares Masones que cambiaron la historia: 18 semblanzas masónicas. Edaf. 2007. ISBN 978-84-414-1953-7
- Pedro Álvarez Lázaro «La Masonería, escuela de formación del ciudadano». Comillas ISBN 978-84-89708-03-7
- Lacalzada de Mateo, María José, «La Masonería: Leyenda, Historia y Mito», «Fundación María Deraismes». Madrid 2007. ISBN 84-935508-0-9 ISBN 978-84-935508-0-6
- Lacalzada de Mateo, María José, «El Cimiento Mixto en Masonería, El Derecho Humano en España 1893—1963», «Fundación María Deraismes». Madrid 2007. ISBN 978-84-935508-1-3