Մասնակից:Mary Sargsyan/Ավազարկղ
Զիգմունդ Ֆրոյդ (Զիգմունդ Շլոմո Ֆրոյդ; 6 մայիս 1856 – 23 սեպտեմբեր, 1939), ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծության` հոգեվերլուծաբանի և հիվանդի միջև երկխոսության միջոցով հոգեկան հիվանդությունները բուժելու կլինիկական մեթոդի հիմնադիր:[4]Ֆրոյդը ծնվել է գալիցիական հրեաների ընտանիքում՝ Մորավիրայի (այժմ գտվում է Չեխիայի տարածքում) Ֆրայբերգ քաղաքում, որը այդ ժամանակ գտնվում էր Ավստրիական կայսրության մեջ: 1881 թվականին Վիեննայի համալսարանում ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան:[5][6] 1885-ին՝ բարձրագույն կրթությունն ստանալուց հետո, նրան շնորհվում է նյարդախտաբանության դոցենտի, իսկ 1902 թվականին՝ պրոֆեսորի կոչում:[7] Ֆրոյդը ապրել և աշխատել է Վիեննայում՝ 1886 թվականից այնտեղ ծավալելով կլինիկական հոգեբանության իր փորձերը: Նացիստներից փախչելու համար 1938-ին հեռանում է Վիեննայից: Ֆրոյդը մահացել է Մեծ Բրիտանիայում՝ հայրենիքից հեռու, 1939 թվականին:
Հոգեվերլուծությունը մշակելիս Ֆրոյդը ստեղծել է թերապիայի մի շարք մեթոդներ, որոնցից է ազատ ասոցիացիաների մեթոդը: Հայտնաբերել է նաև տրանսֆերի կամ փոխանցման երևույթը (անգլերեն՝ transference)՝ հաստատելով վերջինիս կենտրոնական դերը վերլուծական պրոցեսում: Սեռականության Ֆրոյդի վերասահմանումը՝ մանկական ձևերի ներառումը սահմանման մեջ, օգնեցին նրան ձևակերպել Էդիպյան բարդույթը և սահմանել այն որպես հոգեվերլուծական տեսության կենտրոնական սկզբունք:[8] Ֆրոյդի երազների՝ իբրև մարդու ցանկությունների իրականացումների վերլուծությունը ապահովեց նրան մի շարք մոդելներով, որոնք հիմք հանդիսացան ախտանիշների կազմության և արտամղման հիմքում ընկած մեխանիզմների կլինիկական վերլուծության համար: Այս ամենի վրա հիմնվելով՝ Ֆրոյդը ընդլայնեց անգիտակցականի մասին իր տեսությունը և ձևավորեց մարդու հոգեկանի մի մոդել բաղկացած իդից, էգոյից և սուպերէգոյից:[9] Ֆրոյդը առաջ քաշեց լիբիդո հասկացությունը՝ սեռական էներգիա, որ ներդրում ունի մտավոր գործընթացներում և կառույցներում ու հարուցում է սիրային կապվածություն, մահվան հակում, կոմպուլսիվ վարքագիծ, ատելություն, ագրեսիա և նևրոտիկ մեղքի զգացողություն:[10] Իր հետագա աշխատություններում Ֆրոյդը մեկնաբանել և քննադատել է նաև կրոնը և մշակույթը:
Չնայած հոգեվերլուծության կիրառումը որպես ախտորոշիչ և կլինիկական մեթոդ ընդհանուր առմամբ մերժվում է, այնուամենայնիվ, այն դեռևս իր ազդեցությունը ունի հոգեբանության, հոգեբուժության և հոգեթերապիայի ոլորտներում, ինչպես նաև հումանիտար գիտություններում: Այն շարունակում է մեծամասշտաբ և խիստ վիճահարույց բանավեճերի տեղիք տալ՝ իր թերապևտիկ արդյունավետության, գիտական կարգավիճակի կամ ֆեմինիզմի վրա ունեցող ազդեցության վերաբերյալ:[11] Այնուհանդերձ, Ֆրոյդի հայացքները լայն տարածում են գտել ժամանակակից արևմտյան մտածողության և փոփ մշակույթի մեջ: Ֆրոյդի մահից հետո Ուիսթեն Հյու Օդենը 1940 թվականին իր բանաստեղծական տուրքն է մատուցել Ֆրոյդի հիշատակին, նկարագրելով նրան որպես «մտածողության մի ամբողջական մթնոլորտ... նրա ներքո մենք վարում ենք տարբեր կյանքեր»:[12]
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանքը և կրթությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրոյդը ծնվել է հրեական ընտանիքում, Մորավիայի Ֆրայբերգ քաղաքում՝ Ավստրիական Կայսրությունում (հետագայում՝ Պրշիբոր, Չեխիայի Հանրապետություն): Նա ութ երեխաներից առաջինն էր:[13]Նրա ծնողները Գալիցիայից էին, այժմ՝ Ուկրանիա: Հայրը՝ Ջաքոբ Ֆրոյդը (1815–1896) բրդավաճառ էր և իր առաջին ամուսնությունից ուներ երկու որդի. Էմանուելը (1833–1914) և Ֆիլիպը(1836–1911): Ջաքոբի ծնողները հասիդական հրեացիներ էին, և չնայած Ջաքոբը հեռացել էր ավանդույթներից՝ նա ուսումնասիրում էր Թորա: Ֆրոյդի մայրը՝ Ամալյա Նատանսոնը, քսան տարի երիտասարդ էր քան ամուսինը, և վերջինիս երրորդ կինն էր: Նրանց պսակադրեց Ռաբբի Այզեք Նոյ Մանհայմերը 1855 թվականի հուլիսի 29-ին:[14] Նրանք ֆինանսապես անապահով էին և ապրում էին Schlossergasse փողոցի 117 տանը, որը պատկանում էր մի փականագործի: Նրանք տան սենյակներից մեկը վարձել էին, որտեղ էլ ծնվեց նրանց որդին՝ Զիգմունդը: [15]Երեխայի վրա նշան կար, ինչը, նրա մոր կարծիքով, կանխորոշում էր տղայի բախտավոր ապագան:[16]
1859 թվականին Ֆրոյդի ընտանիքը լքում է Ֆրայբերգը: Ֆրոյդի խորթ եղբայները արտագաղթում են Մանչեսթեր՝ Անգլիա՝բաժանելով նրան վաղ մանկության ‹‹անբաժանելի›› խաղընկերոջից՝ Էմանուելի որդուց՝ Ջոնից:[17] Ջաքոբ Ֆրոյդը իր կնոջ և երկու երեխաների հետ միասին(Ֆրոյդի քույրը՝ Աննան, ծնվել է 1860-ին, իսկ եղբայրը՝ Հուլիոսը՝1857, մահացել է մանուկ հասակում) սկզբում ապաստան է գտնում Լայպցիգում, իսկ հետո՝ 1860-ին, ուղևորվում Վիեննա, որտեղ էլ ծնվում են Ֆրոյդի չորս քույրերը և եղբայրը. Ռոզան (1860), Մարիան (1861), Ադոլֆայնը (1862), Պաուլան (1864) և Ալեքսանդրը (1866): 1865 թվականին իննամյա Ֆրոյդը ընդունվում է Լեոպոլշտադթի նշանավոր Kommunal-Real գիմնազիան: Ինչպես պարզվում է, նա բացառիկ ընդունակությունների տեր աշակերտ էր: 1873-ին Ֆրոյդը գերազանց ավարտում է միջնակարգ դպրոցը: Նա սիրում էր գրականություն և վարժ տիրապետում էր գերմաներենին, ֆրասերենին, իտալերենին, իսպաներենին, անգլերենին, եբրայերենին, լատիներենին և հունարենին:[18]
17 տարեկանում Ֆրոյդը ընդունվում է Վիեննայի համալսարան: Նա մտադիր էր սովորել իրավաբանություն, սակայն փոխարենը՝ընտրում է բժշկական ֆակուլտետը, որտեղ նա անցնում է նաև փիլիսոփայություն՝ Ֆրանց Բրենթանոյի դասավանդմամբ, ֆիզիոլոգիա՝ Էրնստ Բղյուքեի, և կենդանաբանություն՝ դարվինիստ պրոֆեսոր Կարլ Կլաուսի դասավանդմամբ:[19] 1876-ին Ֆրոյդը չորս շաբաթ է անցկացնում Կլաուսի՝ Տրիեստում գտնվող կենդանաբանական լաբորատորիայում՝ անդամահատելով հարյուրավոր օձաձկների ուսումանսիրելու համար դրանց արական վերարտադրողական օրգանները: 1877 թվականին Ֆրոյդը տեղափոխվում է Էրնստ Բղյուքեի ֆիզիոլոգիայի լաբորատորիա, որտեղ շուրջ վեց տարի նա համեմատում է մարդկանց ուղեղները և այլ ողնաշարավորների անողնաշարավորների հետ. ինչպիսիք են՝ գորտերը, խեցգետինները, օձաձկները: Նյարդային հյուսվածքի վերաբերյալ նրա հետազոտական աշխատանքը կենսաբանությունից՝ խթանեց նեյրոնի հետագա հայտնաբերման գործընթացը 1890-ականներին:[21] Ֆրոյդի հետազոտական աշխատանքը ընդհատվում է 1879-ին, քանի որ նա մեկնում է մեկամյա պարտադիր զինվորական ծառայության: Երկարատև ազատ ժամանակը թույլ է տալիս նրան վերջացնել Ջոն Ստյուարտ Միլի էսսեների շարքից չորսի պատվերով թարգմանությունը:[22] 1881-ին ստանում է բժշկագիտության դոկտորի աստիճան:[23]
Վաղ կարիերան և ամուսնությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրոյդը սկսում է իր բժշկական կարիերան Վիեննայի գլխավոր հիվանդանոցում 1882 թվականին: Գլխուղեղի կառուցվածքին նվիրված հետազոտական աշխատանքը՝ նպաստում է 1884-ին կոկաինի հանգստացնող ազդեցության վերաբերյալ մի ազդեցիկ աշխատանքի հրատարակմանը, իսկ աֆազիայի մասին հետազոտական աշխատանքը հիմք կդառնա նրա առաջին գրքի տպագրմանը (On the Aphasis: a Critical Study, 1891): Շուրջ երեք տարի Ֆրոյդը աշխատում է հիվանդանոցի տարբեր բաժանմունքներում: Ժամանակը անցկացնելով Թեոդոր Մեյներտի հոգեբուժական կլինիկայում և տեղի հոգեբուժարանում՝ որպես փոխարինող բժիշկ աշխատելով՝ նա էլ ավելի էր հետաքրքրվում կլինիկական աշխատանքով: Հրատարակված ուսումնասիրությունների մեծ քանակը նրա համար ճանապարհ է հարթում ձեռք բերելու համալսարանի դասախոսի կարգավիճակ և ստանալու նյարդախտաբանության դոկտորի աստիճան 1885-ին, որը, չնայած անվճար պաշտոն էր, անյուամենայնիվ, լիազորում է նրան դասախոսելու Վիեննայի համալսարանում:[24]
1886-ին Ֆրոյդը հրաժարվում է հիվանդանոցի իր պաշտոնից և հաճախում մասնավոր պարապմուքների՝ մասնագիտանալով ‹‹նյարդային հիվանդությունների›› ոլորտում: Նույն տարում ամուսնանում է Այզեք Բերնայսի` Համբուրգի բարձրագույն ռաբբիի (հրեական կենտրոնական առաջնորդ) թոռնուհու՝ Մարթա Բերնյասի հետ: Նրանք ունենում ենք վեց երեխա. Մաթիլդան (1887), Ջեյն-Մարտինը (1889), Օլիվերը (1891), Էրնստը (1892) Սոֆիան (1893) և Աննան (1895): 1891-ից մինչև 1938-ին Վիեննայից հեռանալը, Ֆրոյդը ընտանիքի հետ միասին ապրում է Բերգրասսե 19 հասցեում՝ Ներքին քաղաքի հարևանությամբ՝ Վիեննայի պատմական շրջանում:
1896 թվականին Միննա Բերնայսը` Մարթա Ֆրոյդի քույրը, փեսացուի մահվանից հետո դառնում է Ֆրոյդների ընտանքի մշտական անդամ: Նրա և Ֆրոյդի միջև մտերիմ հարաբերություները ասեկոսեների տեղիք են տալիս, որոնք տարածվում են Կարլ Յունգից: Շվեյցարական հյուրանոցի 13-րդ համարի սենյակի նախօրոք պատվերը՝ Ֆրոյդի ստորագրությամբ, 1898 թվականի օգոստոսին իր քենու հետ ճանապարհորդելիս ներկայացվել է որպես սիրավեպի վառ ապացույց:[25]
Ֆրոյդը սկսել է ծխախոտ օգտագործել 24 տարեկան հասակում, իսկ հետո արդեն անցել է սիգարի օգտագործմանը: Նա կարծում էր, որ ծխելը բարելավում է իր աշխատունակությունը և ստուգում ինքնակառավարումը՝ չափավորելով դրա օգտագործումը: Չնայած իր գործընկեր Վիլհելմ Ֆլիսսի նախազգուշացումներին՝ Ֆրոյդը շարունակում է ծխելը, ինչը ի վերջո հանգեցնում է ներբերանային քաղցկեղի: 1897-ին Ֆրոյդը բացատրում է Ֆլիսսին, որ կախվածությունները, ներառյալ ծխախոտը, փոխարինում են ձեռնաշարժությանը. ‹‹միակ հիանալի սովորությանը››:[27]
Ֆրոյդը հիանցմունք էր տածում փիլիսոփայության իր մասնավոր ուսուցչի՝ Բրենտանոյի հանդեպ, որը հայտնի էր ընկալման և ինքնադատողության վերաբերյալ իր տեսություններով: Բրենտանոն անդրադառնում է անգիտակցական մտքի գոյության խնդրին իր ‹‹Հոգեբանությունը էմպիրիկ տեսանկյունից›› (Psychology from an Empirical Standpoint: 1874) աշխատության մեջ: Թեպետ Բրենատոն հերքում է նրա դրա գոյությունը՝ անգիտակցականի մասին նրա մեկնաբանումը հավանաբար օգնում է Ֆրոյդին ծանոթանալ հասկացության հետ:[28] Ֆրոյդը օգվտում է նաև Չարլզ Դարվինի՝ էվոլուցիայի ուսմունքից, ինչպես նաև ազդվում է Էդուարդ վոն Հարտմանի Անգիտակցականի փիլիսոփայությունը (The Philosophy of the Unconscious: 1869) գրքից: Ֆրոյդի համար նշանակալի ազդեցություն ունեցան նաև Ֆեխները և Հերբարտը,[29] իսկ վերջինիս ‹‹Հոգեբանությունը որպես գիտություն›› (Psychology as Science) աշխատությունը, իհարկե, վիճահարույց է, բայց համարվում է թերագնահատված այս ոլորտում:[30] Ֆրոյդը ուսումնասիրում է նաև Թեոդոր Լիպպսի գործերը, որը ‹‹անգիտակցական և կարեկցանք›› հասկացությունները հետազոտող ժամանակակից նշանավոր տեսաբաններից էր:[31]
Չնայած Ֆրոյդը դեմ էր իր հոգեվերլուծական ներըմբռնումները փիլիսոփայական նախորդ տեսություններին կապելուն՝ նրա և Շոպենհաուերի[32] ու Նիցշեի աշխարհընկալումների միջև նկատվել են նմանություններ: Այնուամենայնիվ, Ֆրոյդը պնդում է, որ վերջիններիս գործերին ծանոթ չի եղել, նախքան կյանքի վերջին տարիները: Մի պատմաբանի եզրակացությամբ՝ Ֆրոյդը նամակագրական կապի մեջ է եղել պատանեկության տարիների ընկերներից մեկի՝ Էդվարդ Զիլբերշտայնի հետ, ում խոստովանել է, որ կարդացել է Նիցշեի ‹‹Դժբախտության ծնունդը›› ( The Birth of Tragedy) աշխատությունը, ինչպես նաև ‹‹Անժամանակ կշռադատում››-ի առաջին երկու էսսեները տասնյոթ տարեկան հասակում:[33] 1900 թվականին՝ Նիցշեի մահվան տարում, Ֆրոյդը գնում է նրա աշխատությունների ժողովածուները: Նա ասում է իր ընկեր Ֆլիսսին, որ հույս ունի այնտեղ գտնել ‹‹այն կարևոր բառերը, որ մութ են մնում ինձ համար››: Ավելի ուշ նա ասում է, որ այդպես էլ չի բացել գրքերը:[34] Ֆրոյդը Նիցշեի գործերը մեկնաբանել է ‹‹որպես տեքստեր, որոնց ավելի լավ է դիմադրել, քան թե ուսումնասիրել››: Փիլիսոփայության վերաբերյալ նրա հետաքրքրությունը նվազում է, երբ նա որոշում է սկսել նյարդաբանի կարիերան:[35]
Ֆրոյդը ամբողջ կյանքում բնագրով կարդացել է Ուիլյամ Շեքսպիրի գործերը և նշում է, որ մարդկային հոգեբանությունը ըմբռնելու իր կարողությունը մասամբ բխում է Շեքսպիրից:[36] Ֆրոյդի հրեական արմատները և հավատարմությունը իր աշխարհիկ հրեական ինքնությանը էական ազդեցություն ունեցան նրա մտավոր և բարոյական աշխարհայացքի ձևավորման գործում, հատկապես՝ ինչը վերաբերում է մտավոր չհարմարվողականությանը և անհնազանդությանը, քանի որ նա առաջինն է, որ մատնացույց է անում իր ինքնակենսագրության ուսումնասիրությունը:[37] Այս ամենը հետագա ազդեցություն կունենա հոգեվերլուծության շուրջ ձևավորվող գաղափարների վրա՝ մասնավորապես դրանց հանդիպող մտահոգությունների հանգամանալից մեկնաբանություննով և ‹‹ցանկությունների սահմանը օրենքով››:[38]
Հոգեվերլուծության զարգացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1885 թվականի հոկտեմբերին Ֆրոյդը երեքամսյա կրթաթոշակով մեկնում է Փարիզ սովորելու ականավոր նյարդաբան Ժան-Մարտին Շարկոյի հետ, որը այդ ժամանակ գիտական փորձեր էր կատարում հիպնոսի շուրջ: Ֆրոյդի հետագա հիշատակումներում այս փորձությունը պատճառ է դառնում նրա ՝ բժշկական նյարդախտաբանություն կտրուկ շրջադարձին և հեռանալը ֆինանսապես քիչ խոստումնալից նյարդաբանի կարիերայից:[40] Շարկոն մասնագիտացել էր հիստերիայի և հիպնոսի հանդեպ գզայունության ուսումնասիրության մեջ, ինչը նա հանդիսատեսի առաջ հաճախ ցույց էր տալիս իր հիվանդների վրա:
1886-ին Ֆրոյդը վերադառնում է Վիեննա և այնտեղ սկսում կլինիկական աշխատանքների՝ իր գաղտնի փորձերը հիպնոսի կիրառմամբ: Նա օգտվում է իր ընկեր և համագործակից Ջոզեֆ Բրեյերի հիպնոսի մեթոդից, որը տարբերվում էր Ֆրանսիայում իր ուսումնասիրած մեթոդից: Բրեյերի հիվանդներից հատկապես մեկի բուժումը շրջադարձային է դառնում Ֆրոյդի կլինիկական փորձերում: Աննա Օ. անունով հայտնի հիվանդին հրավիրել էին խոսելու իր ախտանիշների մասին հիպնոսի ընթացքում (ինչպես նա էր հաճախ օգտագործում ‹‹խոսելով բուժում››արտահայտությունը): Այս կերպ խոսելով ՝ նա հանգստանում է, քանի որ վերհիշում է տրավմատիկ միջադեպերը և դրանց առաջացման աղբյուրները:
Կլինիկական փորձերի անկանոն արդյունքները ի վերջո ստիպում են Ֆրոյդին թողնել հիպնոսի կիրառումը: Նա հանգում է այն եզրակացությանը, որ գոյություն ունի ախտանիշները մեղմելու ավելի կայուն և արդյունավետ մեթոդ. այն է խրախուսել հիվանդներին առանց անկաշկանդվելու, ազատ խոսել ցանկացած մտքի, հիշողության կամ, իրենց հետ պատահած, որևէ դեպքի շուրջ: Ի լրումն այս գործողության (որը նա անվանում է ազատ ասոցիացիա)` Ֆրոյդը պարզում է, որ հիվանդների երազների մանրազնին վերլուծությունը կարող է բացահայտել անգիտակցականի բարդ կառուցվածքը, ինչպես նաև վեր հանել պաշտպանական ռեակցիայի գործողությունը, որը նրա եզրահանգմամբ, ընկած էր ախտանիշների ձևավորման հիմքում:
Նոր տեսությունների զարգացումը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Ֆրոյդը տառապում է սրտի անբավարարվածությունից, տհաճ երազներից և տևական ընկճախտից ‹‹նյարդագարությունից››, որը նա կապում էր հոր մահվան հետ (1896թ.)[42] և որը դրդեց նրան սեփական երազների և մանկության հիշողությունների ‹‹ինքնավերլուծությանը››: Հոր հանդեպ ունեցած թշնամանքը և մրցակցային խանդը մոր ՝հոր հանդեպ տածած սիրո, դրդեցին նրան հիմնովին վերանայել նևրոզների վերաբերյալ իր սկզբնական տեսությունը: Կլինիկական վաղ փորձերը հիմք ընդունելով՝ Ֆրոյդը այն կարծիքին էր, որ մանկության տարիների սեռական բռնությունը հանդիսանում է հոգեբանական մի շարք նևրոզների (հիստերիա, օբսեսիվ նևրոզներ) առաջացման գլխավոր պատճառը: Հիմա վերջինս հայտնի էր որպես ‹‹Ֆրոյդի գայթակղման տեսություն››:[43] Ինքնավերլուծության շնորհիվ՝ Ֆրոյդը հերքում է այն տեսությունը, որ յուրաքանչյուր նևրոզ պարտադիր պայմանավորված է մանկության տարիների սեռական բռնությունով, փոխարենը բանավիճելով, որ այդ տեսարանները ունեն պատճառահետևանքային կապ, սակայն նշանակություն չունի՝ դրանք իրական են, թե՝ ոչ, քանի որ երկու դեպքում էլ դրանք նևրոզի հարուցիչ են, միայն եթե պաշտպանված (ճնշված) հիշողությունների կարգում են:[44]
Մանկության տարիների, սեռական բռնությամբ պայմանավորված, բոլոր նևրոզների ընդհանուր բացատրությունից՝ անցում կատարելով մի նոր երևույթի, որ հանդիսանում է ինքնավար սեքսուալության առաջացման պատճառը, հիմք է դառնում Էդիպյան բարդույթի շուրջ հետագա տեսության ձևավորման համար:[45] Ֆրոյդը նկարագրում է իր կլինիկական մեթոդը և սկսում հիստերիայի հոգեծին ծագման տեսությունը, խոսում մի շարք դեպքերի մասին իր և Ջոզեֆ Բրեյերի ‹‹Հետազոտություն հիստերիայի մասին›› համատեղ աշխատության մեջ (Studies on Hysteria: 1895): 1899-ին լույս է տեսնում Ֆրոյդի ‹‹Երազների մեկնաբանությունը›› աշխատությունը, որտեղ, հետևելով գոյություն ունեցող տեսության գրաքննադատությանը, նա մանրամասնորեն մեկնաբանում է իր հիվանդների, ինչպես նաև սեփական երազները՝ ‹‹երազների հետազոտության›› ցանկությունների բավարարման, պաշտպանողական ռեակցիայի և ցենզուրայի տեսանկյունից: Այնհուհետև նա ներկայացոնում է մտքի կառուցվածքի մոդելը (անգիտակցականը, մինչգիտակցականը, գիտակցականը), որի վրա էլ հիմնված է այս աշխատությունը: Համառոտ տարբերակը տպագրվել է 1901 թվականին (On dreams): Այն աշխատությունները, որոնք դեռ մասսայականություն էին վայելելու ամբողջ աշխարհում Ֆրոյդը ներկայացնելու էր կլինիկական փորձերից զատ տեսությունները. ‹‹Ամենօրյա կյանքի հոգեախտաբանությունը›› ( The Psychoapathology of Everyday Life: 1901) , ‹‹Հումորը և նրա կապը անգիտակցականի հետ›› (Jokes and their Relation to the Unconscious):[46] ‹‹Երեք ակնարկ սեքսուալության տեսության մասին›› ( Three Essays on the Theory of Sexuality: 1905): Ֆրոյդը մանրամասնում է մանկական սեքսուալությունը՝ նկարագրելով վերջինիս ‹‹բազմաձև այլասերման›› տեսակները և սեքսուալ ինքնության ձևավորման ‹‹շարժառիթները››:[47] Նույն տարում լույս տեսած ‹‹Հիստերիայի վերլուծության մի դեպք›› (Դորա) (Fragment of a case of Hyteria; Dora) աշխատությունը՝ դառնում է ավելի հայտնի և հակասական դեպքերի հետազոտություններից մեկը:[48]
Հարաբերությունները Ֆլիսսի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնական շրջանում Ֆրոյդը արժևորում և ապավինում է իր գերմանացի ընկերոջ՝ քիթ-կոկորդ-ականջաբան Վիլհելմ Ֆլիսսի հոգևոր աջակցությանը, ում առաջին անգամ հանդիպում է 1887-ին: Երկուսն էլ հեռացել էին փորձարարական և տեսական գերակշիռ գաղափարներից, քանի որ նպատակ ունեին սեքսուալության ընկալման վերաբերյալ արմատական նոր տեսություններ զարգացնելու: Ֆլիսսը առաջարկում էր մարդու՝ կեսնաբանական ռիթմերի և քիթ-կոկորդի կապը հասուն սեռական օրգանների հետ, որոնք այսօր կոչվում են կեղծ գիտական: Նա կիսում էր սեքսուալության որոշ կողմերի կարևորության վերաբերյալ Ֆրոյդի հայացքները. ձեռնաշարժության, ընդհատված սեռական հարաբերության և պահպանակների օգտագործման, որոնք, էթիոլոգիայի տեսանկյունից, այն ժամանակ կոչվում էին ‹իրական նևրոզներ››. հիմնականում՝ նյարդագարություն և ֆիզիկապես դրսևորվող տագնապի ախտանիշներ:[49] Նամակագրական երկար կապի միջոցով Ֆրոյդը օգտվում է Ֆլիսսի՝ մանկական սեքսուալության և բիսեքսուալության շուրջ ենթադրություններից, որոնցից ելնելով՝ ձևավորում և վերանայում է իր գաղափարները: Մտքի համակարգված տեսության առաջին փորձերը՝ նրա ‹‹Գիտական հոգեբանության ծրագիր›› ը գիրքը, նկարագրվում է որպես մետահոգեբանություն, որտեղ անմիջական մասնակցություն ունի նաև Ֆլիսսը:[50] Անյուամենայնիվ, նյարդաբանության և հոգեբանության միջև տարանջատման ջանքերը ի վերջո անհաջողության են մատվնում, քանի որ Ֆլիսսին ուղղված նամակները բացահայտում են, [51]որ ծրագրի խելամիտ գաղափարներին կրկին պետք է անդրադառնալ ‹‹Երազների մեկնաբանությունը›› աշխատության վերջին գլխում:[52]
Ֆրոյդը պարբերաբար վիրահատում էր քթի խոռոչները Ֆլիսսի մոտ՝ բուժելու ռնգային ռեֆլեքսի նևրոզը,[53] իսկ ավելի ուշ ուղարկում է իր հիվանդներից մեկին՝ Էմմա Էքշտայնին: Ըստ Ֆրոյդի՝ նրա ախտանիշների պատմությունը ներառում էր նաև ոտքի ուժեղ ցավերը, որոնք ուղեկցվում էին սահմանափակ շարժունակությամբ. ինչպես նաև դաշտանային ցիկլի և ստամքոսի ցավերով: Այս ցավերը, համաձայն Ֆրոյդի տեսությունների, հաճախակի ձեռնաշարժության արդյունք էին, և քանի որ քթի և սեռական օրգանների հյուսվածքները կապված են, ապա հիվանդությունը կբուժվեր քթախեցիների հեռացմամբ:[54[55]] Ֆլիսսի կատարած վիրահատությունը աղետաբեր հետևանքներ ունեցավ, որոնց արդյունքը քթի առատ և հաճախակի արյունահոսությունն էր. Ֆլիսսը կես մետրանոց վիրակապը անզգուշորեն թողել էր Էքշտայնի քթի խոռոչում, որի հետագա հեռացումը ամբողջովին աղավաղեց կնոջ արտաքին տեսքը: Թեպետ Ֆրոյդը իրազեկ էր Ֆլիսսի մեղավորությանը՝ նա սկզբում կտրականապես խուսափում էր լրացուցիչ վիրահատությունից: Միայն նամակագրության միջոցով նա կարողացավ զգուշորեն խոսել այդ թեմայից ՝ նշելով Ֆլիսսի կործանարար դերի մասին, իսկ դեպքի շուրջ հետագա նամակները միտումնավոր լռությամբ էին ուղեկցվում, կամ Էքշտայնի հիստերիայի և դեմքի փրկության թեմայի քննարկումներով: Ուսումնասիրելով Էքշտայնի դեռահասության տարիների ինքնասպանության փորձերը և քթի ( և դաշտանային ցիկլի) անկանոն արյունահոսությունը, ի վերջո եզրակացնում է, որ Ֆլիսսը ‹‹բոլորովին անմեղ է››, քանի որ Էքշտայնի հետվիրահատական շրջանի ներքին արյունահոսությունը հիստերիկ ‹‹երազանքների արյունահոսություններ են››` կապված ‹‹իր հիվանդությամբ սիրվելու վաղեմի երազանքի հետ›› և ‹‹կրկին արթնացնում է (Ֆրոյդի) հոգատարություն››: Էքշտայնը, այնուամենայնիվ, շարունակում է իր հետազոտությունները Ֆրոյդի հետ: Նա վերականգնում է շարժվելու ունակությունը և ինքնուրույն շարունակում է զբաղվել հոգեվերլուծության ուսումնասիրությամբ:[56][57][54]
Ֆրոյդը Ֆլիսսին անվանում էր ‹‹կենսաբանության Կեպլեր››իսկ հետագայում գալիս է այն որոշման, որ հոմոսեքսուալ կապվածությունը և ‹‹հատկապես իր հրեական խորհրդապաշտության›› մնացորդները ընկած են իր հրեա ընկերոջ և վերջինիս տեսական և փորձարարական աշխատանքների հանդեպ հավատարմության հետևում: Նրանց ընկերությունը տհաճ ավարտ է ունենում, երբ Ֆրոյդը մերժում է ընդունել Ֆլիսսի սեքսուալ պարբերականության ընդհանուր տեսությունը: Ֆլիսսը բարկանում է, մեղադրում Ֆրոյդին դավադրության և գրագողության մեջ: Նրանց ընկերությունը վերջնականապես ավարտվում է, երբ Ֆլիսսը այդպես էլ չի արձագանքում Ֆրոյդի համագործակցական առաջարկին՝ տպագրելու ‹‹Սեքսուալության տեսության երեք ակնարկ›› աշխատությունը:[58]
Հետևորդները
[խմբագրել | խմբագրել կոդը]1902թվականին Ֆրոյդը ի վերջո վճռում է իրականացնել համալսարանի պրոֆեսոր դառնալու իր երկարատև ձգտումը: Պրոֆեսորի կոչումը [59] էական նշանակություն ուներ Ֆրոյդի ճանաչման և հեղինակության համար, չնայած պաշտոնը վարձատրվող չէր, և զատ էր դասավանդելու պարտականություններից (1902-ին նրան կշնորհվի բարձրագույն պրոֆեսորի կոչում):[60] Չնայած համալսարանից ստացած աջակցությանը՝ նա երկարատև տարիներով հեռացվում է աշխատանքց իշխանությունների կողմից, և միայն իր նախկին ազդեցիկ հիվանդներից մեկի՝ Բարոնես Մարիա Ֆերշտելի միջամտությամբ է վերականգնում աշխատանքը: Ֆերշտելը (հավանաբար) ստիպված է լինում կաշառել կրթության նախարարին արժեքավոր կտավով:[61] Այսպես, բարելավելով հեղինակությունը՝ Ֆրոյդը շարունակում է իր կանոնավոր դասախոսությունները, որ, 1880-ականների կեսերից ի վեր, որպես Վիեննայի համալսարանի դոցենտ, ամեն կիրակի փոքրաթիվ ուկնդիրների ներկայությամբ կարդում էր համալսարանի հոգեբուժական կլնիկայի լսարանում:[62]
1902-ի աշնանից ի վեր՝ վիեննացի մի շարք բժիշկներ, որոնք հետաքրքրություն էին ցուցաբերել Ֆրոյդի գործերի հանդեպ, ամեն չորեքշաբթի՝ կեսօրին, հրավիրվում են նրա բնակարան՝ քննարկելու հոգեբանության և նյարդախտաբանության հետ կապված մի շարք հարցեր:[63] Այս խումբը կոչվում էր ‹‹Չորեքշաբթի օրվա հոգեբանների ակումբ››(Psychologische Mittwochs-Gesellschaft), և վերջինս էլ ազդարարեց հոգեվերլուծաբանության համաշխարհային շարժման սկիզբը:[64] Ֆրոյդը հիմնադրում է այս ակումբը բժիշկ Վիլհելմ Շտեկելի առաջարկությամբ: Շտեկելը սովորել էր Վիեննայի համալսարանի բշժկագիտության ֆակուլտետում Ռիչարդ ֆոն Քրաֆտ-Էբինգի ներքո: Նրա անցումը հոգեվերլուծությանը պայմանավորված էր Ֆրոյդի շնորհիվ իր սեռական խնդիրի արդյունավետ բուժմամբ, ինչպես նաև Երազների մեկնաբանության ընթերցմամբ, որի վերաբերյալ նա հետագայում դրական կարծիք է արտահայտել Վիեննայի ‹‹Neues Wiener Tagblatt››թերթում:[65]
Ակումբի մնացած երեք անդամները, որոնց Ֆրոյդը հրավիրել էր ( Ալֆրեդ Ադլեր, Մաքս Քահանե և Ռուդոլֆ Ռայթլեր) նույնպես բժիշկներ էին,[66] իսկ ծագումով հիգն էլ հրեա էին:[67] Քահանեն և Ռայթլերը Ֆրոյդի մանկության տարիների ընկերներից էին: Նրանք միասին հաճախել էին նույն ավագ դպրոցը, իսկ Ռայթլերը անգամ՝ նույն համալսարանը: Նրանք տեղյակ էին Ֆրոյդի ընթացիկ գաղափարներից, քանի որ ամեն կիրակի մասնակցում էին երեկոյան դասախոսություններին:[68] Քահանեն է առաջին անգամ Շտեկելին ծանոթացնում Ֆրոյդի գործերին : 1901-ին Վիեննայի ‹‹Bauernmarkt››նրբանցքի վրա Քահանեն բացել էր ամբուլատոր հիվանդների համար նախատեսված հոգեբանական մի կլինիկա, որի տնօրենը նույնպես ինքն էր:[63] Նույն տարում լույս է տեսնում նրա ‹‹Ընդհանուր բժշկության համառոտ բնութագիր ուսանողների և բժշկագիությամբ զբաղվողների համար››ձեռնարկը, որտեղ նա զետեղված է նաև Ֆրոյդի հոգեվերլուծության մեթոդի համառոտ նկարագիրը:[62] 1907 թվականին անհայտ պատճառներով Քահանեն կապերը խզում է Ֆրոյդի հետ և լքում ‹‹Չորեքշաբթի››հոգեբանական ակումբը, իսկ 1923-ին ինքնասպանություն է գործում : Ռայթլերը ջերմային բուժման կլինիկայի տնօրենն էր, որը հիմնադրել էր 1901-ին ‹‹Dorotheergasse››-ի վրա:[63] 1917-ին նա վաղաժամ է հեռանում է կյանքից: Ֆրոյդի շրջապատում Ադլերը ամենատաղանդավոր բժիշկներից մեկն էր: Նա սոցիալիստ էր և 1898-ին գրել էր ‹‹A Healf Manual for the Tailoring Trade››(Առողջության ձեռնարկ առևտրի համար)-ը: Նա հատկապես հետաքրքրված էր հոգեբուժության հասարակական ազդեցությամբ:[70]
Մաքս Գրաֆը՝ վիեննացի երաժշտագետ և ‹‹Լիթըլ Հանս››ի հայրը, առաջին անգամ հանդիպել էր Ֆրոյդին 1900 թվականին և հենց առաջին այցից էլ ակումբի անդամ էր դարձել:[71] Գրաֆը նկարագրում է ակումբի սկզբնական հանդիպումները , դրանց արարողակարգը և մթնոլորտը հետևյալ տողերով.
‹‹ Հանդիպումները ուղեկցվում էին որոշակի արարողակարգով: Նախ և առաջ, անդամներից մեկը ներկայացնում էր մի աշխատանք: Այնուհետև մատուցվում էր սուրճ և խմորեղեն, մեծ քանակությանբ սիգար և ծխախոտ: Տասնհինգ րոպե հետո սկսվում էր քննարկումը: Վերջին և խաբուսիկ խոսքը միշտ Ֆրոյդինն էր: Սենյակում, ասես, նոր կրոնի հիմք էր դրվում: Ֆրոյդը նոր մարգարեն էր, որ մինչև այժմ մշակել էր հոգեբանական հետազոտությունների գերիշխող մեթոդները, որոնք իրական էին թվում:[70]
Մինչև 1906 թվականը խմբի անդամների թիվը հասնում է տասնվեցի՝ ներառյալ Օտտո Ռանկը, որը խմբում որպես քարտուղար էր աշխատում:[70] Նույն տարում Ֆրոյդը նամակագրական կապ է սկսում ԿարլԳուստավ Յունգի (որը ակադեմիական ոլորտում արդեն հայտնի հետազոտող էր և ուսումնասիրություններ էր տանում բառ- ասոցիացիայի և մաշկի էլետրական ակտիվության շուրջ) և Ցյուրիխի համալսարանի մի դասախոսի հետ, որը Ցյուրիխի Բուհգոլցի հոգեբուժարանում Էյգեն Բլեյերի օգնականն էր:[72][73] 1907-ի մարտին Յունգը և Լուդվիգ Բինսվանգերը (նույնպես շվեյցարիացի հոգեբույժ) գալիս են Վիեննա՝ այցելելու Ֆրոյդին և մասնակցելու խմբակային քննարկումներին: Հետագայում նրանք Ցյուրիխում հիմնադրում են հոգեվերլուծական մի փոքր խմբակ: 1908-ին խմբակի անունը աստիճանաբար տարածվում է, և ‹‹Չորեքշաբթի››խմբակը վերանվանվում է որպես ‹‹Վիեննայի հոգեվերլուծության ակումբ››:
1910-ին[76] ակումբին առաջին անգամ միանում են նաև կանայք. Տատյանա Ռոզենթալը և Սաբինա Շպիլրայնը, որոնք ռուս հոգեբույժներ էին և Ցյուրիխի համալսարանի բժշկական դպրոցի շրջանավարտներ: Նախքան դասերը ավարտելը՝ Շպիլրայնը Բուհգոլցում Յունգի հիվանդներից էր, իսկ նրանց հարաբերությունների անձնական և կլինիկական մանրամասները դարձել էին Ֆրոյդի և Յունգի նամակագրության գլխավոր թեմաներից մեկը: Երկու կանայք էլ մեծ ներդրում ունեն ռուսական հոգեվերլուծության ակումբի գործունեության մեջ (1910):[77]
Ֆրոյդի վաղ հետևորդները առաջին անգամ պաշտոնապես հանդիպեցին Զալցբուրգի Բրիստոլ հյուրանոցում 1908 թվականի ապրիլի 27-ին: Հետադարձ հայացք գցելով այդ հանդիպմանը, կարելի է ասել, որ վերջինս հոգեվերլուծության առաջին միջազգային համագումարն էր,[78] որ հրավիրվել էր Էրնեստ Ջոնսի առաջարկությամբ, այնուհետև Լոնդոնից մի նյարդաբանի, որ պատահաբար հայտնաբերել էր Ֆրոյդի գործերը և սկսել էր սեփական փորձերում կիրառել նրա հոգեվերլուծության մեթոդները: Ջոնսը մի տարի առաջ մի կոնֆերանսի ժամանակ հանդիպել էր Յունգին, և հիմա նրանք կրկին հանդիպեցին Ցյուրիխում, որպեսզի կազմակերպեին համագումարը: Ջոնսի խոսքերով. ‹‹42 ներկաներից կեսը արդեն վերլուծաբանններ էին, կամ էլ դեռ դառնալու էին››:[79] Ջոնսից, Վիեննայի և Ցյուրիխի ներկայացուցիչներից բացի՝ Ֆրոյդին և Յունգին աջակցում էին նաև հետագա հոգեվերլուծական շարժման ականավոր ներկայացուցիչներ ԿարլԱբրահամը և Մաքս Այթինգոնը՝ Բեռլինից, Շանդոր Ֆերենցին՝ Բուդապեշտից, և Աբրահամ Բրիլլը՝ Նյու-Յորքից:
Ֆրոյդի աշխատանքները բարելավելու համար համագումարում կարևոր որոշումներ էին ընդունվում: ԿարլՅունգի խմբագրությամբ 1909-ին լույս է տեսնում ‹‹Հոգեվերլուծական և հոգեախտաբանական հետազոտությունների Տարեգիրք››(Jahrbuch für Psychoanalytische und Psychopathologische Forschungen) ամսագիրը, որին հետևում է ‹‹Հոգեվերլուծության մասին›› (Zentralblatt für Psychoanalyse) գլխավոր թերթը (1910) Ադլերի և Շտեկելի կողմից: 1911-ին Ռանկի խմբագրությամբ լույս է տեսնում մի ամսագիր՝ նվիրված մշակութային և գրական ոլորտում հոգեվերլուծության կիրառմանը: 1913-ին կրկին Ռանկի կողմից լույս է տեսնում ‹‹Հոգեվելուծության միջազգային պարբերաթերթը›› (Internationale Zeitschrift für Psychoanalyse):[80] Հոգեվերլուծաբանների միջազգային միության պլանները հստակեցվոմ և ի կատար է ածվում Նյունբերգի համագումարի ժամանակ 1910-ին, որտեղ (Ֆրոյդի աջակցությամբ) համագումարի առաջին նախագախ է ընտրվում Յունգը:
Հոգեվերլուծության հիմքերը անգլիախոս հասարակության մեջ տարածելու համար Ֆրոյդը դիմում է Բրիլլին և Ջոնսի օգնությանը: Նրանք հրավիրվում են Վիեննա՝ մասնակցելու Զալցբուրգի համագումարին, և այդ ժամանակ էլ կատարվում է աշխատանքի բաժանում. Բիլլը զբաղվելու էր Ֆրոյդի գրքերի թարգմանության հարցով (իհարկե, պաշպանելով Ֆրոյդի հեղինակային իրավունքները), իսկ Ջոնսին, որ նույն տարում՝ ավելի ուշ, Տորոնտոյի համալսարանում պաշտոն էր զբաղեցնելու, հանձնարավում է Հյուսիսային Ամերիկայի ակադեմիական և բժշկական կյանքում Ֆրոյդի գաղափարների համար հարթակ ստեղծել:[81] Ջոնսի ջանքերը ճանապարհ հարթեցին Ֆրոյդի հետագա աշխատանքների համար: 1909-ի սեպտեմբերին Քլարք համալսարանի ղեկավար Ստենլի Հոլլի հրավերով Ֆրոյդը, Յունգի և Ֆերենցիի ուղեկցությամբ, մեկնում է Միացյալ Նահանգներ (Մասսաչուսեթս, Վուստեր), որտեղ նա հոգեվերլուծության վերաբերյալ հինգ դասախոսություն է կարդում:[82] Այն իրադարձությունը, որի ժամանակ Ֆրոյդը արժանանում է հոգեբանության դոկտորի կոչմանը, սկիզբ է դնում նրա աշխատությունների հրապարային ճանաչմանը, ինչպես նաև գրավում համաշխարհային մամուլի ուշադրությունը: Ֆրոյդի լսարանը ներառում էր նաև Հարվարդի համալսարանի նյարդային համակարգի հիվանդությունների պրոֆեսոր, ականավոր նյարդաբան և հոգեբույժ Ջեյմս Ջեքսոն Պութմանին: Վերջինս հրավիրել էր Ֆրոյդին քաղաքից դուրս գտնվող իր առանձնատուն, որտեղ նրանք շուրջ չորս օր լայնածավալ քննարկումններ էին վարում: Հետագայում Փութմանը հրապարակավ հավանություն է տալիս Ֆրոյդի աշխատանքներին, ինչը շրջադարձային է դառնում Միացյալ Նահանգների հոգեվերլուծության զարգացման համար: [82]Երբ, 1911-ի մայիսին Փութմանը և Ջոնսը հիմնադրեցին Ամերիկյան հոգեվերլուծության ասոցիացիան, նրանք, համապատասխանաբար, ընտրվեցին նախագահի և նախարարի պաշտոններում: Բիլլը հիմնադրում է Նյու-Յորքի հոգեվերլուծական ակումբը: Նրա կողմից Ֆրոյդի գործերի թարգմանությունները սկսում են երևալ 1909 թվականից:
Հրաժարականը ՄՀԱ-ից
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետագայում Ֆրոյդի որոշ հետևորդներ դուրս եկան Միջազգային Հոգեվերլուծության Միությունից և հիմնադրեցին իրենց սեփական դպրոցները: 1909 թվականից Ադլերի հայացքները ակնհայտորեն սկսեցին տարբերվել Ֆրոյդի հայացքներից (հատկապես` նևրոզների ընկալման հարցում): Քանի որ Ադլերի մոտեցումները գնալով անհամատեղելի էին դառնում ֆրոյդիզմի հետ, և Վիեննայի հոգեվերլուծական ակումբի հերթական հանդիպման ժամանակ (փետրվար, 1911) բազմաթիվ անհամապատասխան կարծիքներ կային նրանց գաղափարների միջև, Ադլերը որոշեց ինքնակամ հրաժարական տալ նախագահի պաշտոնից: Միևնույն ժամանակ Շտեկելը նույնպես պաշտոնաթող եղավ: Ադլերը վերջնականապես հեռացավ խմբից 1911 թվականի հունիսին: Նա մտադիր էր նոր կազմակերպություն հիմնել այն ինը անդամների հետ միասին, որոնք նույնպես հրաժարական էին տվել:[83] Նոր միությունը սկզբնական շրջանում անվանվեց Ազատ հոգեվերլուծաբանների ակումբ, սակայն շուտով վերանվանվեց որպես Անհատական հոգեբանության ակումբ:
Առաջին համաշխարհային պատկերազմին հաջորդող տարիներին Ադլերը ավելի է զարգացնում անհատական հոգեբանության վերաբերյալ իր մշակած մեթոդները:[84] 1912-ին լույս է տեսնում Յունգի՝ ‹‹Լիբիդոյի փոփոխումները և խորհրդանիշները›› աշխատությունը (անգլերենով տպագրվում է 1916-ին ‹‹Անգիտակցականի հոգեբանություն››վերնագրով), որտեղ ակնհայտ երևում է նրա և Ֆրոյդի հայացքների տարբերությունը: Իր մեթոդը հոգեվերլուծությունից առանձնացնելու նպատակով՝ Յունգը կոչում է այն վերլուծական հոգեբանություն[85]: Ակնկալելով նրանց հարաբերությունների վերահաս ավարտը՝ Էռնեստ Ջոնսը ձեռնամուխ է լինում համագործակիցների մի գաղտնի հանձնախումբի կազմավորմանը, որը կզբաղվեր հոգեվերլուծական շարժման տեսական և հասարակական ժառանգության պահպանմամբ: Հանձնախումբը կազմավորվում է 1912-ի աշնանը: Վերջինիս անդամներն են դառնում Ֆրոյդը, Ջոնսը, Աբրահամը, Ֆերենցին, Ռանկը և Հանս Զաքսը: Մաքս Այթինգթոնը միանում է խմբին 1912-ին: Հանձնախմբի յուրաքանչյուր անդամ պարտավորվում է հրապարակայնորեն հանդես չգալ ընդդեմ հոգեվերլուծություն նախկին տեսության և դրա հիմնական համոզմունքների: Այս ամենից հետո Յունգը հրաժարական է տալիս ‹‹Տարեգրքի››(Jahrbuch)- ի խմբագրի պաշտոնից, իսկ ավելի ուշ՝ 1914-ի ապրիլին, նաև ՄՀԱ-ի նախագահի պաշտոնից: Հաջորդ տարվա հուլիսին Ցյուրիխի ակումբը նույնպես հեռացավ ՄՀԱ-ից[86]:
Ավելի ուշ՝ նույն տարում, Ֆրոյդը տպագրում է ՝ ‹‹Հոգեվերլուծական շարժման պատմությունը››վերնագրով մի հոդված, որի բնագիր տարբերակը (գերմաներեն) սկզբում հրատարակվում է Տարեգրքում: Այստեղ նա խոսում է հոգեվերլուծական շարժման ստեղծման և զարգացման, ինչպես նաև՝ Ադլերի և Յունգի հրաժարականի մասին:
Ֆրոյդի նեղ շրջապատը վերջնականապես պառակտվում է 1924-ին, երբ լույս է տեսնում Ռանկի ‹‹Ծնվելու տրավման››աշխատությունը: Հանձնախմբի մնացած անդամները այն դիտում են որպես հոգեվերլուծության տեսության կենտրոնական սկզբունքից (Էդիպյան բարդույթ) հեռացում: Ռանկը արժանանում է Աբրահամի և Ջոնսի բուռն քննադատությանը, և թեպետ Ռանկը և Ֆրոյդը փորձում են պահպանել իրենց երկար տարիների ընկերությունը՝ նրանք վերջնականապես խզում են կապերը, երբ 1926-ին Ռանկը հրաժարական է տալիս ՄՀԱ-ի իր պաշտոնից և Վիեննայից մեկնում է Փարիզ: Նրա պաշտոնը զբաղեցնում է Աննա Ֆրոյդը[87]: Ռանկը ի վերջո հաստատվում է Միացյալ Նահանգներում, որտեղ նա կրկնում է Ֆրոյդի տեսությունը, ինչը ՄՀԱ-ի ուսմունքի մասին տհաճ ազդեցություն է թողնելու նոր սերնդի տեսաբանների վրա:
Վաղ հոգեվերլուծական շարժում
[խմբագրել | խմբագրել կոդը]1910 թվականին ՄՀԱ֊ի հիմնադրումից հետո հոգեվերլուծական միությունների միջազգային համակարգը, գիտահետազոտական հաստատությունները և կլինիկաները արդեն մեծ ճանաչում ունեին, և Առաջին աշխարհամարտից հետո հետագա անելիքները համակարգելու նպատակով՝ կես տարին մեկ անցկացվող համաժողովների կանոնավոր ժամանակացույց կազմվեց[88] :
1910֊ին Աբրահամը և Այթինգտոնը հիմնում են Բեռլինի Հոգեվերլուծական Միությունը , իսկ 1920֊ին՝ Բեռլինի Հոգեվերլուծական Ինստիտուտը և Պոլիկլինիկան։ Պոլիկլինիկայի՝ անվճար բուժման և մանկական անալիզների նորամուծությունը, ինչպես նաև բեռլինյան ինստիտուտի կողմից հոգեվերլուծական հետազոտությունների ստանդարտացումը էական ազդեցություն ունեցան ավելի մեծամասշտաբ հոգեվերլուծական շարժման վրա։ 1927֊ին Բեռլինի ծայրամասերից մեկում Էրնստ Զիմմելը հիմնադրում է Շլոս Թեգելի կլինիկան (Schloss Tegel Sanatorium), որը հոգեվերլուծական բուժման ոլորտում իր տեսակի մեջ առաջինն էր։ Ֆրոյդը ստեղծում է հիմնադրամ կլինիկայի ծախսերը հոգալու համար, իսկ նրա որդին՝ մասնագիտությամբ ճարտարապետ Էրնստը, զբաղվում է կառույցի բարեկարգմամբ։ Կլինիկան փակվում է 1931֊ին՝ տնտեսական ճգնաժամի պատճառով[89]:
1910 թվականին Մոսկվայի Հոգեվերլուծական Միությունը վերածվում է Ռուսաստանի Հոգեվերլուծական Միության, իսկ 1922֊ին՝ Ինստիտուտի։ Ֆրոյդի ռուս հետևորդները առաջինն էին որ ներդրում ունեցան նրա աշխատությունների թարգմանության գործում․ «Երազների մեկնաբանումը» գրքի ռուսերեն թարգմանությունը լույս տեսավ 1904 թվականին՝ Բրիլլի անգլերեն հրատարակությունից ինը տարի շուտ։ Ռուսական Ինստիտուտը եզակի էր նրանով, որ ֆինանսական աջակցություն էր ստանում կառավարությունից Ֆրոյդի աշխատությունների թարգմանության և հրատարակման գործում[90]: Ֆինանսավորումը կտրուկ դադարեցվում է 1924֊ին, երբ իշխանության է գալիս Իոսիֆ Ստալինը, և հոգեվերլուծությունը դատապարտվում է գաղափարական հիմքերի վրա[91]:
1911 թ․-ին, Ամերիկյան Հոգեվերլուծական Ասոցիացիայի հիմնադրմանը աջակցելուց հետո, Էրնեստ Ջոնսը Կանադայից վերադառնում է Մեծ Բրիտանիա, իսկ 1913-ին հիմնադրում Լոնդոնի Հոգեվերլուծական Միությունը։ 1919 թվականին նա լուծարում է այս կազմակերպությունը, որի գլխավոր անդամները Յունգի հետևորդներն էին, և հիմնում է Բրիտանական Հոգեվերլուծական Միությունը, ստանձնելով նախագահի պաշտոնը մինչև 1944֊ը։ Հոգեվերլուծության Ինստիտուտը հիմնադրվում է 1924֊ին, իսկ Լոնդոնի Հոգեվերլուծության Կլինիկան՝ 1926֊ին․ երկուսն էլ ղեկավարվում էին Ջոնսի կողմից[92]:
Վիեննայի կլինիկան (1922) և Վիեննայի Հոգեվերլուծական Ինստիտուտը (1924) գտնվում էին Հելեն Դոյչի[93] , իսկ Բուդապեշտի Հոգեվերլուծական Ինստիտուտը (1913) և կլինիկան (1929) Ֆերենցիի ղեկավարության ներքո։ Հոգեվերլուծական միություններ և ինստիտուտներ են հիմնվում Շվեյցարիայում (1919), Ֆրանսիայում (1926), Իտալիայում (1932), Հոլանդիայում (1933), Նորվեգիայում (1933) և 1933֊ին Պաղեստինում (Երուսաղեմ)՝ Այթինգտոնի կողմից, որը արտագաղթել էր Բեռլինից՝ Ադոլֆ Հիտլերի իշխանության գալուց հետո [94] :
Նյու Յորքի Հոգեվերլուծական Միությունը հիմնադրվում է 1931֊ին։ 1922֊ի Բեռլինյան Համաժողովը վերջինն էր, որին Ֆրոյդը մասնակցեց[95]: Նրա խոսքը արդեն անհասկանալի էր դարձել ծնոտի քաղցկեղի դեմ արված մի շարք վիրահատությունների արդյունքում։ Իր հիմնական հետևորդների հետ կանոնավոր նամակագրության և գաղտնի Կոմիտեի հանդիպումների միջոցով նա շարունակում է տեղեկացված մնալ ընթացիկ իրադարձությունների զարգացմանը։ Կոմիտեն շարունակում է իր գործունեությունը մինչև 1927 թվականը: Մինչ այդ ՄՀԱ֊ում հետազոտական զարգացումները (այդ թվում Միջազգային Հետազոտական Հանձնախմբի հիմնադրումը) ուղղված էին հոգեվերլուծության տեսության և կիրառման փոխանցմանը։ Ինչևէ, սիրողական վերլուծության խնդրի շուրջ կային էական տարակարծություններ․ այն է, հոգեվերլուծական հետազոտություններին բժշկական որակավորում չունեցող թեկնածուների մասնակցության հարցը ։ Վերջինիս վերաբերյալ Ֆրոյդը դրականորեն է արտահայտվում իր «Սիրողական վերլուծության խնդիրը» (1926) գրքում։ Ամերիկյան միությունը, որը իր մտահոգությունն էր արտահայտում մասնագիտական ստանդարտների և դատավարության ռիսկի շուրջ, (թեպետ, մանկական վերլուծաբանները անկախ էին) կտրականապես դեմ էր ֆրոյդյան գաղափարներին։ Ֆրոյդի եվրոպացի գործընկերներից ոմանք նույնպես կիսում էին այս մտահոգությունը։ Ի վերջո նրանք հասան համաձայնության, որը թույլ էր տալիս թեկնածության չափանիշները սահմանելիս լինել ինքնավար[96] ։ 1930֊ին հոգեբանության և գերմանական գրական մշակույթի մեջ ունեցած ներդրման համար Ֆրոյդը պարգևատրվում է Գյոթեի մրցանակով[97]:
Հիվանդները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդների դեպքերը նկարագրելիս Ֆրոյդը օգտագործել է կեղծանուններ։ Հիվանդներից ոմանք հայտնի են հետևյալ կեղծանուններով․ Սեսիլ (Աննա ֆոն Լիբեն), Դորա (Իդա Բաուեր, 1882-1945), տիկին Էմմի ֆոն Ն․ (Ֆաննի Մոզեր), օրիորդ Էլիզաբեթ ֆոն Ռ․ (Իլոնա Վայս)[98] , օրիորդ Կատերինա (Աուրելյա Կրոնիխ) , օրիորդ Լյուսի Ռ, Լիթըլ Հանս (Հերբերտ Գրաֆ, 1903-1973), Ռեթ Մեն (Էրնստ Լանցեր, 1878-1914), Էնոս Ֆինգի (Ջոշուա Վայլդ, 1878-1920)[99], և Վուլֆ Մեն (Սերգեյ Պանկեև, 1887-1979)։ Այլ հայտնի հիվանդներից են․ Բրազիլիայի արքայազն Պեդրո Ագուստո (1866-1934), Հ․Դ․ (1886-1961), Էմմա Էքշտայն (1865-1924), Գուստավ Մալեր (1860-1911), որի հետ Ֆրոյդն ունեցել է միայն մեկ երկարատև խորհրդատվություն, արքայադուստր Մարի Բոնապարտ, Էդիթ Բանֆիլդ Ջեքսոն (1895-1977)[100] և Ալբերտ Հիրսթ (1887-1974)[101]:
Քաղցկեղ
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թվականի փետրվարին Ֆրոյդի մոտ ախտորոշվում է լեյկոպլակիա՝ շատ ծխելու հետևանքով բերանի խոռոչում առաջացած բարորակ գոյացություն։ Սկզբնական շրջանում Ֆրոյդը գաղտնի է պահում իր հիվանդությունը, սակայն 1923-ի ապրիլին նա այդ մասին տեղեկացնում է Էրնստ Ջոնսին, ասելով, որ գոյացությունը հեռացվել է։ Ֆրոյդը դիմում է մաշկաբան Մաքսիմիլիան Շտայներին, որը խորհուրդ է տալիս թողնել ծխելը, սակայն ստում է հիվանդության լրջության մասին՝ մեղմացնելով իրավիճակը։ Ավելի ուշ Ֆրոյդը հանդիպում է Ֆելիքս Դոյչին, որը նկատում է, որ գոյացությունը քաղցկեղածին է։ Նա այդ մասին տեղեկացնում է Ֆրոյդին՝ կիրառելով «վատ լեյկոպլակիա» մեղմասությունը, խուսափելով «Էպիթելիոմա» մասնագիտական ախտորոշումից։ Դոյչը հորդորում է Ֆրոյդին դադարել ծխել և հեռացնում է գոյացությունը։ Ֆրոյդին բուժում է քիթ֊կոկորդ֊ականջաբան Մարկուս Հայեկը, որի կարողություններին նա նախապես ծանոթ էր։ Իր կլինիկայի ամբուլատոր բաժանմունքում Հայեկը կատարում է կոսմետիկական անտեղի վիրահատություն։ Ֆրոյդը արնահոսում է վիրահատության ընթացքում և վիրահատությունից հետո, սակայն նրա կյանքը հրաշքով փրկվում է։ Հետագայում Ֆրոյդը կրկին հանդիպում է Դոյչին։ Դոյչը տեսնում է, որ հետագայում ևս մեկ վիրահատություն կպահանջվի, սակայն չի ասում, որ պատճառը քաղցկեղն է՝ մտավախություն ունենալով, որ Ֆրոյդը, հնարավոր է, ինքնասպանություն գործի[102]:
Փախուստը նացիզմից
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականի հունվարին Գերմանիայում իշխում էր Նացիոնալ֊սոցիալիստական կուսակցությունը, և Ֆրոյդի աշխատությունները ևս հայտնվում են այրված ու ոչնչացված գրքերի շարքում։ Ֆրոյդը այս մասին գրում է Էրնեստ Ջոնսին․ «Ինչպիսի՜ առաջընթաց... Միջնադարում նրանք ինձ էլ կայրեին, իսկ հիմա բավարարվում են միայն գրքերովս»[103] ։ Ֆրոյդը շարունակում է թերագնահատել թափ առնող նացիստական շարժումը և պատրաստվում մնալ Վիեննայում՝ նույնիսկ հետևել 1938-ի մարտի 13֊ի Անշլյուսին, որն իրենից ենթադրում էր Ավստրիայի միավորումը Նացիստական Գերմանիային և դրան հաջորդող կատաղի հակասեմիտիզմի բռնկումը[104]։ Ջոնսը, որ այդ ժամանակ Միջազգային Հոգեվերլուծական Ասոցիացիայի նախագահն էր, մարտի 15֊ին Լոնդոնից մեկնում է Վիեննա՝ համոզելու Ֆրոյդին փոխել իր միտքը և ապաստան փնտրել Բրիտանիայում։ Այս հեռանկարը, ինչպես նաև Գեստապոյի կողմից Աննայի ձեռբակալումը և հարցաքննությունը, ի վերջո ապացուցեցին Ֆրոյդին, որ ժամանակն էր լքելու Ավստրիան[104] ։ Հաջորդ շաբաթ Ջոնսը վերադառնում է Լոնդոն՝ իր հետ վերցնելով Ֆրոյդի տրամադրած արտագաղթողների ցուցակը, որում տեղ գտածներին ներգաղթի թույտվություն էր հարկավոր։ Վերադառնալով Լոնդոն՝ Ջոնսը օգտագործում է իր անձնական ծանոթությունը Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սըր Սեմուել Հոարի հետ՝ խնդրելով նրան հոգալ անցագրերի ծախսերը։ Դրանք տասնյոթն էին, և հնարավորության դեպքում տրվում էր աշխատանքային թույլտվություն։
Ջոնսը օգտագործում է իր ծանոթությունները նաև գիտական շրջանակներում՝ համոզելով Լոնդոնի թագավորական ընկերության նախագահ Սըր Ուիլյամ Բրեգին գրել Արտաքին գործերի նախարար Լորդ Հալիֆաքսին և խնդրել, որ դիվանագիտական ճնշումը Բեռլինում և Վիեննայում ընթանա Ֆրոյդի օգտին։ Ֆրոյդին աջակցում են նաև ամերիկացի դիվանագետները՝ հատկապես նրա նախկին հիվանդ և Ֆրանսիայում Ամերիկայի դեսպան Ուիլյամ Բուլլիթը։ Բուլլիթը փորձում է ԱՄՆ նախագահ Ռուզվելտի ուշադրությունը հրավիրել Ֆրոյդների ընտանիքին սպառնացող վտանգին։ Արդյունքում, Վիեննայում Ամերիկայի հյուպատոս-գեներալ Ջոն Կուպեր Վիլեյը կանոնավոր հսկողություն է սահմանում Բերգրասսե 19 հասցեում։ Նա նաև հեռախոսազանգի միջոցով միջամտում է Գեստապոյի կողմից Աննա Ֆրոյդի հարցաքննությանը[105] ։
Մեկնումը Վիեննայից տեղի է ունենում մի քանի փուլով. 1938-ի ապրիլ-մայիս ամիսներին։ Ֆրոյդի թոռը՝ Էրնստ Հալբերշտադթը, Ֆրոյդի որդու՝ Մարտինի կինը և երեխաները մեկնում են Փարիզ ապրիլին։ Ֆրոյդի հարսը՝ Միննա Բերնեյսը մեկնում է Լոնդոն մայիսի 5-ին, Մարտին Ֆրոյդը՝ հաջորդ շաբաթ, իսկ Ֆրոյդի դուստրը՝ Մաթիլդան, ամուսնու՝ Ռոբերտ Հոլլիչերի հետ, մայիսի 24-ին[106] ։
Մինչև ամսվա վերջ Ֆրոյդի՝ Լոնդոն մեկնելու նախապատրաստությունները ձախողվում և դադարեցվում են նացիստական իշխանության հետ տարված օրինականորեն ծայրահեղ ծանր և ֆինանսապես՝ գռփողական բանակցությունների հետևանքով։ Ռայխկոմիսսարը, նացիստական ռեժիմի վերահսկմամբ, զբաղվում էր Ֆրոյդի և ՄՀԱ-ի ունեցվածքի կառավարմամբ, որի գլխավոր վարչությունը գտնվում էր Ֆրոյդի տան մոտակայքում։ Ֆրոյդին ուղարկում են բժիշկ Անտոն Զաուերվալդի մոտ, որը սովորել էր Վիեննայի համալսարանի քիմիայի ֆակուլտետում պրոֆեսոր Ջոզեֆ Հերցիգի՝ Ֆրոյդի հին ընկերոջ ղեկավարությամբ։ Ֆրոյդի մասին ավելի մանրամասն իմանալու նպատակով՝ Զաուերվալդը կարդում է նրա գրքերը և կարեկցանքով լցվում նրա հանդեպ։
Չնայած նրան հանձնարարված էր բացահայտել Ֆրոյդի բանկային հաշիվների մանրամասները և կազմակերպել ՄՀԱ-ի պատմական արխիվների ու գրադարանի ոչնչացումը՝ Զաուերվալդը չի իրականացնում դրանցից և ոչ մեկը։ Փոխարենը՝ նա վերացնում է այն ապացույցը, որ Ֆրոյդը ուներ բանկային օտար հաշիվներ և ՄՀԱ-ի արխիվներն ու գրադարանը տեղափոխում է Ավստրիայի Ազգային Գրադարան, որտեղ դրանք պահպանվում են մինչև պատերազմի ավարտը։ Չնայած Զաուերվալդի միջամտությունը թեթևացնում է Ֆրոյդի հայտնի ունեցվածքի հարկավճարի բեռը, ՄՀԱ-ի պարտքերի և Ֆրոյդի այլ արժեքավոր հնությունների հարկերը, այնուամենայնիվ, գանձվում են: Քանի որ Ֆրոյդը չէր կարող մուտք գործել սեփական հաշվեհամարները, նա դիմում է արքայադուստր Մարի Բոնապարտին՝ ֆրանսիացի իր ամենաազդեցիկ և հարուստ հետևորդին, որը եկել էր Վիեննա օգնության ձեռք մեկնելու: Նա է, որ տրամադրում է անհրաժեշտ բոլոր ֆինանսական միջոցները[108], ինչի շնորհիվ` Զաուերվալդին հաջողվում է ելքի վիազներ ստորագրել Ֆրոյդի, նրա կնոջ՝ Մարթայի, և աղջկա՝ Աննայի համար: Հունիսի 4-ին, Արևելյան ճեպընթացով նրանք՝ տան տնտեսուհու և բժիշկի հետ միասին, մեկնում են Վիեննայից և հաջորդ օրը ժամանում Փարիզ, որտեղ գիշերում են Մարիա Բոնապարտի տանը, և հունիսի 6-ին միայն հասնում Լոնդոնի Վիկտորիա կայարանը:
Շուտով Սալվադոր Դալին, Ստեֆան Ցվայգը, Լեոնարդ Վուլֆը, Վիրջինիա Վուլֆը և Հ.Գ. Վելլսը այցելում են Ֆրոյդին, որպեսզի անձամբ ողջունեն նրան: Արքայադուստր Մարիան հունիսի վերջին այցելում է Ֆրոյդին՝ քննարկելու Վիեննայում մնացած նրա չորս քույրերի ճակատագիրը: Ելքի վիզայի ապահովման՝ նրա հետագա փորձերը անհաջողության են մատնվում, և նրանք բոլորն էլ մահանում են նացիստական համակենտրոնացման ճամբարներում[109]:
Վաղ 1939-ին Զաուերվալդը անհայտ պատճառներով ժամանում է Լոնդոն, որտեղ նա հանդիպում է Ֆրոյդի եղբորը՝ Ալեքսանդրին[110]: 1945-ին Ավստրիայի դատարանը գտնում և բանտարկում է նրան՝ որպես նացիստական կուսակցության ծառայողի՝ գործողությունների պատճառով: Նրա կնոջ պաշտպանական խոսքին ի պատասխան՝ Աննա Ֆրոյդը հաստատում է, որ Զաուերվալդը իր պաշտոնը օգտագործել է Ֆրոյդի շահերի օգտին: Աննայի միջամտությունը օգնում է, և 1947-ին Զաուերվալդին ազատ են արձակում[111]:
Նոր տանը՝ 20 Մարեսֆիլդ Գարդենսում (Համպսթենդ, Հյուսիսային Լոնդոն), Ֆրոյդի սենյակը նույն կերպ վերակառուցվում է, որտեղ նա շարունակում է հիվանդներ ընդունել, մինչև հիվանդության վերջին փուլը: Ֆրոյդը աշխատում է նաև վերջին գրքի՝ ‹‹Մոզեզ և Մոնոթեիզմ››-ի վրա, որը լույս է տեսնում գերմաներենով 1938-ին, իսկ անգլերենով՝ 1939-ին : Ֆրոյդի ‹‹Հոգեվերլուծության ընդհանուր նկարագիր››անավարտ աշխատությունը լույս է տեսնում հետմահու[112]:
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան 1939 թվականի սեպտեմբերի կեսերը Ֆրոյդի ծնոտի քաղցկեղը սարսափելի ցավեր էր պատճառում նրան և համարվում՝ անբուժելի: Ֆրոյդի կարդացած վերջին գիրքը Բալզակի ‹‹Շագրենի կաշին››էր, որը նրա մեջ արթնացնում է օրեցօր վատթարացող ֆիզիկական թուլության զգացողությունը: Մի քանի օր անց նա դիմում է բժիշկ ընկեր և փախստական Մաքս Շուրին՝ հիշեցնելով, որ իրենք արդեն քննարկել են հիվանդության վերջին փուլերը: ‹‹Շու՛ր, հիշու՞մ ես ծանր պահին ինձ մենակ չթողնելու մեր ‹‹պայմանը››: Ինձ թվում է, արդեն ժամանակն է. ամեն օր ես անիմաստ տանջվում եմ››: Երբ Շուրը պատասխանում է որ ամենևին էլ չի մոռացել իր ընկերոջը, Ֆրոյդը ասում է. ‹‹Շնորհակալ եմ քեզ: Խնդրում եմ, խոսիր Աննայի հետ, և եթե նա կարծում է, որ միակ լուծումը դա է, ապա այս ամենը ի վերջո կավարտվի››: Աննա Ֆրոյդը ցանկանում է հետաձգել հոր մահը, սակայն Շուրը ասում է, որ նրան տանջելն անիմաստ է: 1939 թվականի սեպտեմբերի 23-ին՝ առավոտյան ժամը 3-ին, Ֆրոյդը մահանում է մորֆիի մահացու չափաբաժնի ներարկումից[113][114] : Ֆրոյդի կյանքի վերջին ժամերի մասին Շուրը բազմաթիվ զեկուցումներ է կատարել, որոնք, ըստ Ֆրոյդի գլխավոր կենսագիրների, ունեն մի շարք անհամապատասխանություններ: Հետագա հետազոտությունները ցույց են տալիս, որ Շուրը հիվանդասենյակում չի եղել, երբ Աննա Ֆրոյդի գործընկեր Ժոզեֆին Շտրոսսը ներարկում է մորֆինի վերջին չափաբաժինը, որի արդյունքում Ֆրոյդը մահանում է 1939թ.-ի սեպտեմբերի 23-ի կեսգիշերին[115]:
Ֆրոյդի մահվանից երեք օր անց նրա մարմինը դիկակիզվում է Լոնդոնի հյուսիսում գտնող Գոլդերս Գրինի դիակիզարանում: Հուղարկավորության կազմակերպումը կատարվում է Հարրոդս հանրախանութի օգնությամբ՝ Ֆրոյդի որդի՝ Էրնստի գլխավորությամբ[116]: Իրենց հրաժեշտի խոսքերն են ասում Էրնստ Ջոնսը և ավստրիացի հեղինակ Ստեֆան Ցվայգը: Հետագայում Ֆրոյդի աճյունը տեղափոխվում է Էրնստ Ջորջի կոլումբարիումի դիակիզարան: Այն դրված է որդու՝ Էրնստի կողմից [117] պատրաստված պատվանդանի վրա՝ հին հունական կրատերի մեջ[116], որի վրա պատկերված է Դիոնիսոսը: Կրատերը Ֆրոյդին էր նվիրել Մարի Բոնապարտը, և նա տարիներ շարունակ պահել էր այն Վիեննայի իր աշխատասենյակում: Ֆրոյդի կնոջ՝ Մարթայի մահվանից հետո(1951), նրա աճյունը նույնպես դրվում է աճյունասափորի մեջ[118]:
Գաղափարները
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]1873 թվականին Ֆրոյդը ընդունվում է Վիեննայի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետը[119]: Այնտեղ նա սովորում է շուրջ 9 տարի, քանի որ հետաքրքրված էր նյարդաֆիզիոլոգիական հետազոտություններով՝ մասնավորապես օձաձկների սեռական օրգանների կառուցվածքի և ձկների նյարդային համակարգի ֆիզիոլոգիական ուսումնասիրություններով: Ֆրոյդը հետաքրքրված էր նաև Ֆրանց Բրենտանոյի փիլիսոփայության դասերով: Ֆինանսական խնդիրների պատճառով՝ նա հաճախում էր նյարդաբանության մասնավոր դասերի, իսկ 1881-ին՝ 25 տարեկանում, ստանում է բժշկագիտության դոկտորի ասիճան[120]: 1880-ականներին նրա մտահոգությունների գլխավոր առարկան ուղեղի կառուցվածքը էր՝ հատկապես երկարավուն ուղեղի: Նա խոսում է աֆազիայի շուրջ տարվող կարևոր բանավեճերի մասին 1891-ի ‹‹Աֆազիայի մասին›› մենախոսության մեջ, որտեղ նա գործածում է ագնոզիա տերմինը և բացատրում նյարդաբանական դեֆիցիտի իր ընկալումը: Ինչպես Էյգեն Բլոյերը, Ֆրոյդը նույնպես շեշտը դնում է ավելի շուտ ուղեղի գործառույթի, քան թե՝ կառուցվածքի վրա:
Ֆրոյդը առաջիններից էր, որ ուսումնասիրում է մանկական ուղեղային կաթված կոչվող հիվանդությունը, որը այն ժամանակ հայտնի էր որպես՝ ‹‹ուղեղի պարալիզում››: Այս թեմայի շուրջ նա հրատարակում է մի քանի հոդվածներ և նշում, որ հիվանդությունը արդեն գոյություն է ունեցել, երբ սկսել են այն նկատել և ուսումնասիրել: Ֆրոյդը նշում էր, որ Վիլյամ Ջոն Լիթըլը (առաջին բժիշկը, որ երբևէ ուշադրություն է դարձրել ուղեղի կաթվածի վրա) սխալվում էր՝ կարծելով, որ դրա պատճառը ծնվելու պահին թթվածնի պակասն է: Փոխարենը՝ նա ասում է, որ ծնվելու պահին բարդությունները պարզապես ախտանիշներ են:
Ֆրոյդը հույս ուներ, որ իր հետազոտությունը գիտական ամուր հիմք կհանդիասնա թերապևտիկ մեթոդի համար: Ֆրոյդյան թերապիայի, կամ հոգեվերլուծության նպատակը ճնշված մտքերը և զգացմունքները գիտակցական մակարդակին հասցնելն է, որպեսզի հիվանդը ազատվի տևականորեն աղավաղված ապրումներից: Սովորաբար անգիտակցական մտքերը և զգացմունքները գիտակցական մակարդակի են բերվում՝ խրախուսելով հիվանդին խոսել իր երազների մասին և ուշադրությունը սևեռել ազատ զուգորդումներին, որի ժամանակ հիվանդը բարձրաձայնում է իր մտքերը առանց նախնական պատրաստության[121]: Հոգեվերլուծության մեջ կարևոր դեր է կատարում նաև փոխանցման գործոնը, որի միջոցով հիվանդը վերլուծաբանին է ներկայացնում այն զգացմունքները և մտքերը, որոնք բխում են իր կյանքի նախկին իրադարձություններից: Փոխանցման մեթոդը սկզբում դիտվում էր որպես անտեղի երևույթ, որ խոչընդոտում է ճնշված հիշողությունների ապաքինմանը և հիվանդների անկողմնակալությանը, սակայն նախքան 1912-ը Ֆրոյդը կարևորում էր դրա դերը թերապևտիկ գործընթացում[122]: Ֆրոյդի հոգեվերլուծության վաղ աշխատանքները կարելի է կապել Յոզեֆ Բրոյերի հետ: Ֆրոյդը Բրոյերին է վերագրում, Աննա Օ.-ի դեպքի բուժմամբ, հոգեվերլուծական մեթոդի հայտնաբերումը: 1880-ի նոյեմբերին Բրոյերին կանչում են մշտական հազից բուժելու 21-ամյա չափազանց խելացի մի կնոջ (Բերթա Պապենհայմ): Ըստ Բրոյերի՝ մշտական հազի պատճառը հիստերիան էր: Նա պարզում է, որ մահամերձ հորը խնամելիս, նրա մոտ զարգանում են բազմաթիվ ախտանիշներ՝ ներառյալ տեսողական խնդիրներ, պարալիզացում և վերջույթների կծկում, որոնք նույնպես հիստերիայի արդյունք են: Բրոյերը սկսում է տեսնել իր հիվանդին գրեթե ամեն օր, քանի որ նրա ախտանիշները ավելի են խորանում: Նա տեսնում է, որ կնոջ մոտ պարբերաբար նկատվում է գիտակցության կարճատև կորուստ: Նա պարզում է, որ լսելով իր խրախուսանքները, նա պատմում է անիրական պատմություններ երեկոյան գիտակցության կարճատև կորուստի ժամանակ: Նրա վիճակը կարգավորվում է և ախտանիշներից շատերը վերանում, նախքան 1881-ի ապրիլը: Նույն ամսում՝ հոր մահից հետո, նրա վիճակը կրկին վատթարանում է: Բրոյերը նշում է, որ կնոջ ախտանիշները ի վերջո հանկարծակի նվազում են, և նա լիովին ապաքինվում է՝վերհիշելով այն իրադարձությունները, որոնք հանգեցրել են տվյալ ախտանիշնի առաջացմանը[123]: Բուժմանը հաջորդող տարիներին Աննա Օ.-ն երեք կարճատև շրջան է անցկացնում առողջարանում՝ ‹‹հիստերիայի›› և ‹‹մարմնական ախտանիշների››[124] հայտնաբերման հետևանքով, ուստի որոշ հեղինակներ կասկածի տակ են դնում նրա բուժման վերաբերյալ Բրոյերի հրատարակած հոդվածը[125][126] [127]: Ռիչարդ Սկյուզը մերժում է Բրոյերի մեկնաբանությունը և դիտում այն իբրև ֆրոյդյան և հակահոգեվերլուծական կրկնություն, որը վերաբերում է ոչ միայն դեպքի անհուսալի նկարագրությանը, այլ նաև Աննա Օ.-ի ձախողված բուժմանը[128]: Ֆրենկ Սուլլովեյը պնդում է, որ ‹‹Ֆրոյդի դեպքերի պատմությունները լի են գրաքննությամբ, աղճատումներով և չափազանցված պնդումներով››[129]:
Սեռականության տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ 1890-ականներին Ֆրոյդը օգտագործում էր Բրոյերի նկարագրած բուժման մեթոդը, որը անվանում էր ‹‹ճնշման տեխնիկա››, ինչպես նաև մեկնաբանման և վերստեղծման իր նոր վերլուծական տեխնիկան: Համաձայն Ֆրոյդի՝ այս ժամանակաշրջանի մասին հետագա զեկուցումների ՝ 1890-ականների կեսերին, իր հիվանդներից շատերի վրա այս մեթոդը փորձելուց հետո, նրանց մոտ ախտորոշվել է վաղ տարիքում սեռական բռնության դեպքեր: Նա հավատում էր այս պատմություններին, որոնք օգտագործում էր՝ որպես սեռականության տեսության հիմքեր, սակայն հետագայում եզրակացնում է, որ դրանք պարզապես երևակայակության արդյունք են: Սկզբում նա բացատրում է, որ սրանք ունեն ինֆանտիլ ձեռնաշարժության հիշողությունները ‹‹պաշտպանելու›› գործառույթ, սակայն հետագա տարիներին գրում է, որ դրանք ներկայացնում են Էդիպյան երևակայությունը, որը սեռական և էությամբ կործանարար բնազդների հետևանք է[130]:
1895 թվականի հոկտեմբերին Ֆլիսսին ուղղված նամակներում Ֆրոյդը պարզաբանում է, որ հոգեբանական նևրոզների հիմքում ընկած են վաղ տարիքում սեռական բռնության անգիտակցական հիշողությունները: Նա ասում է, որ իր հիվանդներից շատերի մոտ իսկապես նկատել է բռնության դեպքեր[131]: 1896-ի առաջին կեսերին Ֆրոյդը հրատարակում է սեռականության տեսության վերաբերյալ երեք հոդված՝ նշելով, որ իր ներկա հիվանդները սեռական բռնության խորապես ճշված հիշողություններ ունեն դեռևս վաղ մանկությունից[132]: Այդ հոդվածներում Ֆրոյդը նշում է, որ հիվանդների հիշողությունները գիտակցական մակարդակի վրա չեն, ուստի և դրանք պետք է երևան հանել, քանի որ անգիտակցական հիշողությունները հանգեցնում են հիստերիայի կամ օբսեսսիվ նևրոզների: Հիվանդները ենթարկվեցին զգալի ճնշման՝ ‹‹վերարտադրելու›› ինֆանտիլ սեքական բռնության ‹‹տեսարանները››, որոնք ըստ Ֆրոյդի՝ ճնշված էին անգիտակցական մակարդակում[133]: Սովորաբար հիվանդները վստահ չէին, որ Ֆրոյդի կլինիկական պրոցեդուրայի ժամանակ իրական բռնության դեպքեր էին հիշում: Նա նշում է, որ նույնիսկ սեռական բռնության ենթադրյալ ‹‹վերարտադրումից›› հետո, հիվանդները, ցավոք սրտի, արտահայտում էին իրենց անվստահությունը[134]:
Ֆրոյդի ճնշում գործադրելու տեխնիկան և կլինիկական պրոցեդուրաները ներառում էին վերլուծական հետևություններ և ախտանիշների խորհրդանշական մեկնաբանում հայտնաբերելու համար ինֆանտիլ սեռական բռնության հիշողությունների առաջացման պատճառները: ‹‹Հիստերիայի ծագումը›› հավելվածում Ֆրոյդը ասում է. ‹‹Այս ամենը ճիշտ է (երեխաների սեռական բռնությունը), սակայն պետք է նշել, որ դա գրելուս ժամանակ, ես դեռ շարունակում է գերագնահատել իրականությունը և թերագնահատել երևակայությունը[138]: Մի քանի տարի անց Ֆրոյդը հաստատակամորեն մերժում է իր գործընկեր Ֆերենցզիի պնդումը, որ իր հիվանդների՝ սեռական բռնության դեպքերը իրական հիշողություններ են, այլ ոչ թե պարզապես երևակայության արդյունք, և խորհուրդ է տալիս Ֆերենցզիին՝ հրապարակավ կարծիք չարտահայտել այդ մասին[137]: Կարին Ահբել-Ռապպեն նշում է. ‹‹Ես այլևս չեմ հավատում. արդյո՞ք Ֆրոյդը հրաժարվեց սեռականության տեսությունից: Նա սկսեց ինֆանտիլ ինցեստի և դրա ազդեցության հետքերով գնալ, իսկ հետո մեծ հաշվով հրաժարվեց այս տեսությունից››[139]:
Կոկաին
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես բժշկագետ՝ Ֆրոյդը վաղուց օգտագործում էր կոկաինը իբրև ցավազրկող և առույգ մնալու միջոց: Նա կարծում էր, որ կոկաինը բուժում է մտավոր և ֆիզիկական խնդիրները, և 1884թվականի ‹‹Կոկաինի մասին›› հոդվածում նա գովերգում է դրա դրական կողմերը: 1883-ից մինչև 1887 թվականը նա գրում է մի քանի հոդվածներ՝ առաջարկելով կոկանի բժշկական գործածումը իբրև հակադեպրեսանտ: Նա համարյա գիտական գովասանքի է արժանանում հայտնաբերելու համար կոկաինի անզգայացնող կարողությունը, որի մասին նա տեղյակ էր, սակայն միայն հակիրճ էր նշել[140]: (Կարլ Քոլլերը՝ Վիեննայում Ֆրոյդի գործընկերը, արժանանում է այդ գովասանքին 1884-ին, երբ նա տեղեկացնում է բժշկական հասարակությանը, որ կոկաինը կարելի է օգտագործել աչքի բարդ վիրահատության ժամանակ): Ըստ Ֆրոյդի՝ կոկաինը կարող է օգտագործվել նաև մորֆինի կախվածության դեմ[141]: Նա խորհուրդ է տալիս իր ընկերոջը՝ Էրնստ ֆոն Ֆլայշլ-Մարքսովին օգտագործել կոկաին, քանի որ վերջինս դիահերձում կատարելիս վարակում էր ստացել, և արդյունքում տառապում էր նյարդերի տևական ցավից, որը մեղմելու համար օգագործում էր մորֆին: (որից արդեն կախվածություն ուներ): Նա շտապեց` պնդելով, որ Ֆլայշլ-Մարքսովը ազատվել է կախվածությունից, և այդպես էլ չի ընդունում իր մեղավորությունը: Ֆլայշլ-Մարքսովի մոտ զարգանում է ‹‹կոկաինի սուր փսիխոզ›› և նա շուտով վերադառանում է մորֆինի օգտագործմանը: Մի քանի տարի անց՝ անտանելի ցավից տառապելուց հետո, նա մահանում է[142]: Կոկաինի օգտագործումը՝ որպես անզգայացնող միջոց, այն հազվադեպ ապահով դեպքերից էր, սակայն երբ կախվածութան և չափից շատ դոզայի դեպքերը սկսեցին տարածվել ամբողջ աշխարհում, Ֆրոյդի բժշկական համբավը ինչ-որ տեղ արատավորվեց[143]:
‹‹Կոկաինի դեպքից հետո››[144] Ֆրոյդը այլևս հրապարակայնորեն չի խոսում կոկաինի մասին, սակայն շարունակում է երբեմն օգտագործել այն ընկճախտի, գլխացավի և քթի բորբոքման համար: Նա թողնում է կոկաինի օգտագործումը 1896-ին[145]:
Անգիտակցականը
[խմբագրել | խմբագրել կոդը]‹‹Անգիտակցական›› հասկացությունը Ֆրոյդի համար կենտրոնական խնդիրներից էր: Նա կարծում էր, որ եթե պոետները և մտածողները երկար ժամանակ է, ինչ գիտեն անգիտակցականի մասին, ապա ինքը վստահ էր, որ դա հոգեբանության ոլորտում կստանար գիտական ճանաչում: Այս հասկացությունը ոչ պաշտոնականորեն հայտնվեց Ֆրոյդի գործերում:
Անգիտակցականը առաջին անգամ ներկայացվել է արտամղման երևույթի հետ բացատրելու համար, թե ինչ է կատարվում արտամղված մտքերի հետ: Ֆրոյդը պնդում էր, որ ‹‹անգիտակցական›› հասկացությունը հիմնված է արտամղման տեսության վրա: Նա առաջարկում է մի շրջանակ, որտեղ մտքերը արտամղվում են, և հեռացվում են գիտակցական մակարդակից և հանգամանքների բերումով նորից հայտնվում են այնտեղ: Այս պնդման հիմքում ընկած են տրավմատիկ հիստերիայի ուսումնասիրության դեպքերը, որոնք բացահայտեցին, որ հիվանդների վարքագիծը անհնար է մեկնաբանել առանց այն մտքերի և գաղափարների վերհուշի, որոնց մասին նրան պատկերացում անգամ չունեին: Այս փաստը հաստատվում է այն հետատազոտությանով, որ հիպնոսը արհեստականորեն խթանում է նման վարքագիծը, որի ժամանակ գաղափարները զետեղվում են մարդու մտքում: Այս ամենը ցույց է տալիս, որ թեպետ հիվանդի համար այս գաղափարները ոչինչ չեն նշանակում, այնուամենայնիվ, սկզբնական շրջանում դրանք նույնպես գործուն են եղել:
Ինչպես Յոզեֆ Բրոյերը, այդպես էլ Ֆրոյդը առաջարկում է այն հիպոթեզը, որ հիտերիայի դրսևորումները առաջանում են այն գաղափարներից, որոնք ոչ միայն պետք է պատճառաբանվեն, այլ նաև՝ ուսումնասիրվեն: Ֆրոյդի և Բրոյերի միջև տարակարծություն է առաջանում, երբ նրանք փորձում են իրենց հիպոթեզերին հիմնավորված բացատրություններ տալ: Բրոյերը կողմ էր հիպնոիդ վիճակների հիպոթեզին, մինչդեռ Ֆրոյդը առաջարկում էր պաշտպանական մեխանիզմը: Ըստ Ռիչարդ Վոլլհայմի՝ թեպետ հիստերիայի և հիպնոսի հետևանքների միջև կան նմանություններ՝ Բրոյերի հիպոթեզը, այնուամենայնիվ, ավելի հավանական է թվում, իսկ Ֆրոյդինը նախընտրելի է միայն արտամղման մեթոդը հաշվի առնելու դեպքում [146]:
Սկզբում Ֆրոյդը կարծում էր, որ արտամղման գործընթացը տեղի է ունենում անգիտակցական մակարդակում, սակայն մինչև ‹‹Պաշտպանության նյարդախտաբանությունը›› հոդվածի գրելը (1896), նա ակնհայտորեն կարծում էր, որ արտամղումը (որը, ըստ նրա, վերաբերում էր պաշտպանության (անգիտակցականի) ֆիզիկական մեխանիզմին) տեղի է ունենում անգիտակցական մակարդակի վրա: ‹‹Երազների մեկնությունը›› և ‹‹Հումորը և դրա կապը անգիտակցականի հետ›› աշխատություններում Ֆրոյդը զարգացնում է անգիտակցականի շուրջ իր տեսությունները, որտեղ նա խոսում է խտացման և տեղաշարժման՝ իբրև անգիտակցական մտավոր աշխատանքի անքակտելի գործոնների մասին: 1912 թվականին Ֆրոյդը ներկայացնում է մտքի անգիտակցական աշխատանքի մասին իր հիպոթեզերի առաջին համակարգված աշխատանքը՝ պատասխանելով Լոնդոնի հոգեբուժական հետազոտությունների միության գործունեությանը աջակցելու հրավերին: 1915-ին Ֆրոյդը ներկայացնում է ‹‹Անգիտակցականը›› վերնագրով մետաֆիզիոլոգիական մի հոդված, որտեղ ավելի մանրամասնորեն է խոսում վերոհիշյալ թեմաների շուջ: Այս գործերում, Ֆրոյդը փորձում է տարբերակել ‹‹անգիտակցական›› հասկացությունը հոգեվերլուծության ստեղծումից առաջ և հետո, որտեղ նա պարզում է թաքնված և գործուն մի շարք գաղափարներ [146]:
Երազներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրոյդը կարծում էր, որ երազները կատարում են քունը պահպանելու գործառույթ՝ հանդես գալով իրականացված ցանկությունների դերում, որոնք հակառակ պարագայում, կարթնացնեն երազ տեսնողին.[147]: Ըստ Ֆրոյդի տեսության՝ երազները առաջանում են առօրյա կյանքի մտքերի և իրադարձությունների հետևանքով: Նրա պնդումը, որ երազները գործում են որպես ցանկությունների իրականացումներ, հիմնված է ‹‹երազների աշխատանքի›› վրա ՝ ձևափոխված որպես ՝ մտքի ‹‹երկրորդական ընթացք>>, որը կառավարվում է լեզվի կանոններով և իրականության սկզբունքներով և անցնում անգիտակցական մտքի ‹‹հիմնական ընթացք››, որն արդեն կառավարվում է հաճույքի սկզբունքի, ցանկության բավարարման և մանկության արտամղված սեքսուալ տեսարանների կողմից[148]: Քունը պահպանելու նպատակով՝ ‹‹երազների աշխատանքը›› ծածկում է երազի արտաղմված կամ ‹‹թաքնված›› բովանդակությունը բառերի և պատկերների փոխազդեցության շնորհիվ, որոնք Ֆրոյդը նկարագրում է համապատասխան տերմիններով. խտացում, տեղաշարժում և աղավաղում: Այս ամենը ստեղծում է երազի ‹‹անհայտ բովանդակությունը››՝ պատմված երազում: Ըստ Ֆրոյդի՝ տհաճ ‹‹ակնհայտ բովանդակությունը›› նույնպես կարող է ներկայացնել ցանկության իրականացումը, թերևս՝ թաքնված բովանադակության սահմաններում: Կլինիկական աշխատանքներում Ֆրոյդը խրախուսում էր ազատ ասոցիացիաների մեթոդը երազի ‹‹անկհայտ բովանդակության››-ը հասնելու համար, որը կհեշտացներ վերջինիս մուտքը դեպի ‹‹թաքնված բովանդակություն››: Ֆրոյդը կարծում էր, որ երազների՝ այս տեսակ մեկնաբանումը, կնպաստի նևորզների ախտանիշների առաջացման պարզաբանմանը և կօգնի մեղմացնել դրանք ախտաբանական հետևանքները[149]:
Աշխատությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1891 On Aphasia
- 1895 Studies on Hysteria (co-authored with Josef Breuer)
- 1899 The Interpretation of Dreams
- 1901 On Dreams (abridged version of The Interpretation of Dreams)
- 1904 The Psychopathology of Everyday Life
- 1905 Jokes and Their Relation to the Unconscious
- 1905 Three Essays on the Theory of Sexuality
- 1907 Delusion and Dream in Jensen's Gradiva
- 1910 Five Lectures on Psycho-Analysis
- 1910 Leonardo da Vinci, A Memory of His Childhood
- 1913 Totem and Taboo: Resemblances between the Psychic Lives of Savages and Neurotics
- 1915–17 Introductory Lectures on Psycho-Analysis
- 1920 Beyond the Pleasure Principle
- 1921 Group Psychology and the Analysis of the Ego
- 1923 The Ego and the Id
- 1926 Inhibitions, Symptoms and Anxiety
- 1926 The Question of Lay Analysis
- 1927 The Future of an Illusion
- 1930 Civilization and Its Discontents
- 1933 New Introductory Lectures on Psycho-Analysis
- 1939 Moses and Monotheism
- 1940 An Outline of Psycho-Analysis
Դեպքերի պատմություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1905 Fragment of an Analysis of a Case of Hysteria (the Dora case history)
- 1909 Analysis of a Phobia in a Five-Year-Old Boy (the Little Hans case history)
- 1909 Notes upon a Case of Obsessional Neurosis (the Rat Man case history)
- 1911 Psycho-Analytic Notes on an Autobiographical Account of a Case of Paranoia (the Schreber case)
- 1918 From the History of an Infantile Neurosis (the Wolfman case history)
- 1920 The Psychogenesis of a Case of Homosexuality in a Woman[2]
- 1923 A Seventeenth-Century Demonological Neurosis (the Haizmann case)
Հոդվածներ սեքսուալության մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1906 My Views on the Part Played by Sexuality in the Aetiology of the Neuroses
- 1908 "Civilized" Sexual Morality and Modern Nervous Illness
- 1910 A Special Type of Choice of Object made by Men
- 1912 Types of Onset of Neurosis
- 1912 The Most Prevalent Form of Degradation in Erotic Life
- 1913 The Disposition to Obsessional Neurosis
- 1915 A Case of Paranoia Running Counter to the Psycho-Analytic Theory of the Disease
- 1919 A Child is Being Beaten: A Contribution to the Origin of Sexual Perversions
- 1922 Medusa's Head
- 1922 Some Neurotic Mechanisms in Jealousy, Paranoia and Homosexuality
- 1923 Infantile Genital Organisation
- 1924 The Dissolution of the Oedipus Complex
- 1925 Some Psychical Consequences of the Anatomical Distinction between the Sexes
- 1927 Fetishism
- 1931 Female Sexuality
- 1938 The Splitting of the Ego in the Process of Defence
Ինքնակենսագրական հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1899 An Autobiographical Note
- 1914 On the History of the Psychoanalytic Movement
- 1925 An Autobiographical Study (1935 Revised edition with Postscript).
The Standard Edition
[խմբագրել | խմբագրել կոդը]The Standard Edition of the Complete Psychological Works of Sigmund Freud. Trans. from the German under the general editorship of James Strachey, in collaboration with Anna Freud, assisted by Alix Strachey, Alan Tyson, and Angela Richards. 24 volumes, London: Hogarth Press and the Institute of Psycho-Analysis, 1953–1974.
- Vol. I Pre-Psycho-Analytic Publications and Unpublished Drafts (1886–1899).
- Vol. II Studies in Hysteria (1893–1895). By Josef Breuer and S. Freud.
- Vol. III Early Psycho-Analytic Publications (1893–1899)
- Vol. IV The Interpretation of Dreams (I) (1900)
- Vol. V The Interpretation of Dreams (II) and On Dreams (1900–1901)
- Vol. VI The Psychopathology of Everyday Life (1901)
- Vol. VII A Case of Hysteria, Three Essays on Sexuality and Other Works (1901–1905)
- Vol. VIII Jokes and their Relation to the Unconscious (1905)
- Vol. IX Jensen's 'Gradiva,' and Other Works (1906–1909)
- Vol. X The Cases of 'Little Hans' and the Rat Man' (1909)
- Vol. XI Five Lectures on Psycho-Analysis, Leonardo and Other Works (1910)
- Vol. XIII Totem and Taboo and Other Works (1913–1914)
- Vol. XIV On the History of the Psycho-Analytic Movement, Papers on Meta-psychology and Other Works (1914–1916)
- Vol. XV Introductory Lectures on Psycho-Analysis (Parts I and II) (1915–1916)
- Vol. XVI Introductory Lectures on Psycho-Analysis (Part III) (1916–1917)
- Vol. XVII An Infantile Neurosis and Other Works (1917–1919)
- Vol. XVIII Beyond the Pleasure Principle, Group Psychology and Other Works (1920–1922)
- Vol. XIX The Ego and the Id and Other Works (1923–1925)
- Vol. XX An Autobiographical Study, Inhibitions, Symptoms and Anxiety, Lay Analysis and Other Works (1925–1926)
- Vol. XXI The Future of an Illusion, Civilization and its Discontents and Other Works (1927–1931)
- Vol. XXII New Introductory Lectures on Psycho-Analysis and Other Works (1932–1936)
- Vol. XXIII Moses and Monotheism, An Outline of Psycho-Analysis and Other Works (1937–1939)
- Vol. XXIV Indexes and Bibliographies (Compiled by Angela Richards,1974)
Correspondence
[խմբագրել | խմբագրել կոդը]- Selected Letters of Sigmund Freud to Martha Bernays, Ansh Mehta and Ankit Patel (eds), CreateSpace Independent Publishing Platform, 2015. 978-1-5151-3703-0
- Correspondence: Sigmund Freud, Anna Freud, Cambridge: Polity 2014. 978-0-7456-4149-2
- The Letters of Sigmund Freud and Otto Rank: Inside Psychoanalysis (eds. E.J. Lieberman and Robert Kramer). Johns Hopkins University Press, 2012.
- The Complete Letters of Sigmund Freud to Wilhelm Fliess, 1887–1904, (editor and translator Jeffrey Moussaieff Masson), 1985, 978-0-674-15420-9
- The Sigmund Freud Carl Gustav Jung Letters, Publisher: Princeton University Press; Abr edition, 1994, 978-0-691-03643-4
- The Complete Correspondence of Sigmund Freud and Karl Abraham, 1907–1925, Publisher: Karnac Books, 2002, 978-1-85575-051-7
- The Complete Correspondence of Sigmund Freud and Ernest Jones, 1908–1939., Belknap Press, Harvard University Press, 1995, 978-0-674-15424-7
- The Sigmund Freud – Ludwig Binswanger Correspondence 1908–1939, London: Other Press 2003, 1-892746-32-8
- The Correspondence of Sigmund Freud and Sándor Ferenczi, Volume 1, 1908–1914, Belknap Press, Harvard University Press, 1994, 978-0-674-17418-4
- The Correpondence of Sigmund Freud and Sándor Ferenczi, Volume 2, 1914–1919, Belknap Press, Harvard University Press, 1996, 978-0-674-17419-1
- The Correspondence of Sigmund Freud and Sándor Ferenczi, Volume 3, 1920–1933, Belknap Press, Harvard University Press, 2000, 978-0-674-00297-5
- The Letters of Sigmund Freud to Eduard Silberstein, 1871–1881, Belknap Press, Harvard University Press, 978-0-674-52828-4
- Psycho-Analysis and Faith: The Letters of Sigmund Freud and Oskar Pfister. Trans. Eric Mosbacher. Heinrich Meng and Ernst L. Freud. eds London: Hogarth Press and the Institute of Psycho-Analysis, 1963.
- Sigmund Freud and Lou Andreas-Salome; Letters, Publisher: Harcourt Brace Jovanovich; 1972, 978-0-15-133490-2
- The Letters of Sigmund Freud and Arnold Zweig, Publisher: New York University Press, 1987, 978-0-8147-2585-6
- Letters of Sigmund Freud – selected and edited by Ernst Ludwig Freud, Publisher: New York: Basic Books, 1960, 978-0-486-27105-7
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freud had a small lithographic version of the painting, created by Eugène Pirodon (1824–1908), framed and hung on the wall of his Vienna rooms from 1886 to 1938. Once Freud reached England, it was immediately placed directly over the analytical couch in his London rooms.
- ↑ «The Psychogenesis of a case of Homosexuality in a Woman: 1920: Sigmund Freud». Lacanianworks.net. Արխիվացված է օրիգինալից 31 October 2014-ին. Վերցված է 20 August 2014-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
References
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alexander, Sam. "In Memory of Sigmund Freud", The Modernism Lab, Yale University, retrieved 23 June 2012.
- Appignanesi, Lisa and Forrester, John. Freud's Women. Penguin Books, 2000.
- Auden, W.H. "In Memory of Sigmund Freud", 1940, poets.org, retrieved 23 June 2012.
- Bloom, Harold. The Western Canon. Riverhead Books, 1994.
- Blumenthal, Ralph. "Hotel log hints at desire that Freud didn't repress", International Herald Tribune, 24 December 2006.
- Clark, Ronald W. (June 1980). Freud: The Man and the Cause (1st ed.). Random House Inc (T). ISBN 978-0-394-40983-2.
- Cohen, David. The Escape of Sigmund Freud. JR Books, 2009.
- Cohen, Patricia. "Freud Is Widely Taught at Universities, Except in the Psychology Department", The New York Times, 25 November 2007.
- Eissler, K.R. Freud and the Seduction Theory: A Brief Love Affair. Int. Univ. Press, 2005.
- Eysenck, Hans. J. Decline and Fall of the Freudian Empire. Pelican Books, 1986.
- Ford, Donald H. & Urban, Hugh B. Systems of Psychotherapy: A Comparative Study. John Wiley & Sons, Inc, 1965.
- Freud, Sigmund (1896c). The Aetiology of Hysteria. Standard Edition 3.
- Freud, Sigmund and Bonaparte, Marie (ed.). The Origins of Psychoanalysis. Letters to Wilhelm Fliess: Drafts and Notes 1887–1902. Kessinger Publishing, 2009.
- Fuller, Andrew R. Psychology and Religion: Eight Points of View, Littlefield Adams, 1994.
- Gay, Peter. Freud: A Life for Our Time. W. W. Norton & Company, 2006 (first published 1988).
- Gay, Peter (ed.) The Freud Reader. W.W. Norton & Co., 1995.
- Gresser, Moshe. Dual Allegiance: Freud As a Modern Jew. SUNY Press, 1994.
- Holt, Robert. Freud Reappraised: A Fresh Look At Psychoanalytic Theory. The Guilford Press, 1989.
- Hothersall, D. History of Psychology. 3rd edition, Mcgraw-Hill, 1995.
- Jones, E. Sigmund Freud: Life and Work Vol 1: The Young Freud 1856–1900, Hogarth Press, 1953.
- Jones, E. Sigmund Freud: Life and Work Vol 2: The Years of Maturity 1901–1919, Hogarth Press, 1955
- Jones, E. Sigmund Freud: Life and Work Vol 3: The Final Years 1919–1939, Hogarth Press, 1957
- Juergensmeyer, Mark. Terror in the Mind of God: The Global Rise of Religious Violence. University of California Press, 2004.
- Juergensmeyer, Mark. "Religious Violence", in Peter B. Clarke (ed.). The Oxford Handbook of the Sociology of Religion. Oxford University Press, 2009.
- Kovel, Joel. A Complete Guide to Therapy: From Psychoanalysis to Behaviour Modification. Penguin Books, 1991 (first published 1976).
- Leeming, D.A.; Madden, Kathryn; and Marlan, Stanton. Encyclopedia of Psychology and Religion. Springer Verlag u. Co., 2004.
- Mannoni, Octave. Freud: The Theory of the Unconscious, London: Verso, 2015 [1971].
- Margolis, Deborah P. (1989). «Freud and his Mother». Modern Psychoanalsys. 14: 37–56.
- Masson, Jeffrey M. (ed.). The Complete Letters of Sigmund Freud to Wilhelm Fless, 1887–1904. Harvard University Press, 1985.
- Meissner, William W. "Freud and the Bible" in Bruce M. Metzger and Michael David Coogan (eds.). The Oxford Companion to the Bible. Oxford University Press, 1993.
- Michels, Robert. "Psychoanalysis and Psychiatry: A Changing Relationship", American Mental Health Foundation, retrieved 23 June 2012.
- Mitchell, Juliet. Psychoanalysis and Feminism: A Radical Reassessment of Freudian Psychoanalysis. Penguin Books, 2000.
- Palmer, Michael. Freud and Jung on Religion. Routledge, 1997.
- Pigman, G.W. (1995). «Freud and the history of empathy». The International Journal of Psychoanalysis. 76 (2): 237–56. PMID 7628894.
- Rice, Emmanuel. Freud and Moses: The Long Journey Home. SUNY Press, 1990.
- Roudinesco, Elisabeth. Jacques Lacan. Polity Press, 1997.
- Sadock, Benjamin J. and Sadock, Virginia A. Kaplan and Sadock's Synopsis of Psychiatry. 10th ed. Lippincott Williams & Wilkins, 2007.
- Sulloway, Frank J. (1992) [1979]. Freud, Biologist of the Mind. Beyond the Psychoanalytic Legend. Harvard University Press. ISBN 978-0-674-32335-3.
{{cite book}}
: External link in
(օգնություն)|origyear=
- Vitz, Paul C. Sigmund Freud's Christian Unconscious. The Guilford Press, 1988.
- Webster, Richard. Why Freud Was Wrong: Sin, Science and Psychoanalysis. HarperCollins, 1995.
Further reading
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brown, Norman O.. Life Against Death: The Psychoanalytic Meaning of History. Hanover, NH: Wesleyan University Press, Second Edition 1985.
- Cioffi, Frank. Freud and the Question of Pseudoscience. Peru, IL: Open Court, 1999.
- Cole, J. Preston. The Problematic Self in Kierkegaard and Freud. New Haven, CT: Yale University Press, 1971.
- Crews, Frederick. The Memory Wars: Freud's Legacy in Dispute. New York: The New York Review of Books, 1995.
- Crews, Frederick. Unauthorized Freud: Doubters Confront a Legend. New York: Penguin Books, 1998.
- Dufresne, Todd. Killing Freud: Twentieth-Century Culture and the Death of Psychoanalysis. New York: Continuum, 2003.
- Dufresne, Todd, ed. Against Freud: Critics Talk Back. Stanford: Stanford University Press, 2007.
- Ellenberger, Henri. Beyond the Unconscious: Essays of Henri F. Ellenberger in the History of Psychiatry. Princeton: Princeton University Press, 1993.
- Ellenberger, Henri. The Discovery of the Unconscious: The History and Evolution of Dynamic Psychiatry. New York: Basic Books, 1970.
- Esterson, Allen. Seductive Mirage: An Exploration of the Work of Sigmund Freud. Chicago: Open Court, 1993.
- Gay, Peter. Freud: A Life for Our Time. London: Papermac, 1988; 2nd revised hardcover edition, Little Books (1 May 2006), 864 pages, 978-1-904435-53-2; Reprint hardcover edition, W.W. Norton & Company (1988); trade paperback, W.W. Norton & Company (17 May 2006), 864 pages, 978-0-393-32861-5
- Gellner, Ernest. The Psychoanalytic Movement: The Cunning of Unreason. London: Fontana Press, 1993.
- Grünbaum, Adolf. The Foundations of Psychoanalysis: A Philosophical Critique. Berkeley: University of California Press, 1984.
- Grünbaum, Adolf. Validation in the Clinical Theory of Psychoanalysis: A Study in the Philosophy of Psychoanalysis. Madison, Connecticut: International Universities Press, 1993.
- Hale, Nathan G., Jr. Freud and the Americans: The Beginnings of Psychoanalysis in the United States, 1876–1917. New York: Oxford University Press, 1971.
- Hale, Nathan G., Jr. The Rise and Crisis of Psychoanalysis in the United States: Freud and the Americans, 1917–1985. New York and Oxford: Oxford University Press, 1995.
- Hirschmüller, Albrecht. The Life and Work of Josef Breuer. New York University Press, 1989.
- Jones, Ernest. The Life and Work of Sigmund Freud. 3 vols. New York: Basic Books, 1953–1957
- Jung, Carl Gustav. The Collected Works of C. G. Jung Volume 4: Freud and Psychoanalysis. Routledge & Kegan Paul Ltd, 1961.
- Macmillan, Malcolm. Freud Evaluated: The Completed Arc. Cambridge, Massachusetts: The MIT Press, 1997.
- Marcuse, Herbert. Eros and Civilization: A Philosophical Inquiry into Freud. Boston: Beacon Press, 1974
- Masson, Jeffrey Moussaieff. The Assault on Truth: Freud's Suppression of the Seduction Theory. New York: Pocket Books, 1998
- Puner, Helen Walker. Freud: His Life and His Mind. New York: Dell Publishing Co., 1947
- Ricœur, Paul. Freud and Philosophy. New Haven: Yale University Press, 1970.
- Rieff, Philip. Freud: The Mind of the Moralist. Garden City, New York: Anchor Books, 1961
- Roazen, Paul. Freud and His Followers. New York: Knopf, 1975, hardcover; trade paperback, Da Capo Press (22 March 1992), 600 pages, 978-0-306-80472-4
- Roazen, Paul. Freud: Political and Social Thought. London: Hogarth Press, 1969.
- Roth, Michael, ed. Freud: Conflict and Culture. New York: Vintage, 1998.
- Schur, Max. Freud: Living and Dying. New York: International Universities Press, 1972.
- Stannard, David E. Shrinking History: On Freud and the Failure of Psychohistory. Oxford: Oxford University Press, 1982.
- Webster, Richard. Why Freud Was Wrong: Sin, Science and Psychoanalysis. Oxford: The Orwell Press, 2005.
- Wollheim, Richard. Freud. Fontana, 1971.
- Wollheim, Richard, and James Hopkins, eds. Philosophical essays on Freud. Cambridge: Cambridge University Press, 1982.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Mary Sargsyan/Ավազարկղ կատեգորիայում։ |
- Sigmund Freud at the Encyclopædia Britannica
- Sigmund Freud Assists Friend Paul Federn, 1936: Original Letter Shapell Manuscript Foundation
- Essays by Freud at Quotidiana.org
- Freud Archives at Library of Congress
- Freud Museum, Maresfield Gardens, London
- Freud, Sigmund and Anna Collection available on Kansas Memory
- International Network of Freud Critics
- International Psychoanalytical Association, founded by Freud in 1910
- Sigmund Freud Collection at Bartleby.com (15 works in English)
- Sigmund Freudի գործերը Գուտենբերգ նախագծում
- Bibliography of Sigmund Freud's writings
- A Young Girl's Diary (1921) probably by Hermine Hug-Hellmuth, prefaced with a letter from Freud dated 27 April 1915
- Who Was Sigmund Freud? by Dr. Henry Abramson
- Sigmund Freud Personal Manuscripts