Jump to content

Մասնակից:Մանե Հովհաննիսյան99/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պղպջակաթերթ (անգլ.՝ Bubble Wrap), ենթարկվող թափանցիկ պլաստմասսե նյութ, որն օգտագործվում է փխրուն և կոտրվող իրերի փաթեթավորման համար։ Կանոնավոր դասավորված, դեպի դուրս ձգված օդով լի կիսագնդերը (փուչիկները) բարձիկների դեր են կատարում կոտրվող իրերի համար։

Պղպջակաթերթն ընդհանուր ապրանքային անվանումն է, որը պատկանում է Sealed Air Corporation-ին[1]։ 1957 թվականին երկու գյուտարարներ՝ Ալֆրեդ Ֆիլդինգիը և Մարկ Շավանը փորձել են ստեղծել եռաչափ պլաստմասսե պաստառներ։ Թեև գաղափարը ձախողվել է, նրանք պարզել են, որ իրենց ստեղծածը կարող է օգտագործվել որպես փաթեթավորման միջոց[2]։

Եզրույթն ընդհանուր օգտագործում ունի այնպիսի նմանօրինակ ապրանքների համար, ինչպիսիք են պղպջակային փաթեթավորումը[note 1] [3], օդային պղպջակային փաթեթավորումը կամ աերոպլաստը։ Ամեն դեպքում պղպջակաթերթը շարունակում է մնալ SealedAir-ի գրանցված ապրանքանիշը[4][5]։

Պղպջակաթերթ՝ ստանդարտ և գունավոր գծանշաններով, որպես էլեկտրոստատիկ լիցքաթափման նյութ՝ տարբեր չափսերի պղպջակներով

Զգայուն և կոտրվող իրերի համար բարձիկի դեր կատարող պղպջակներն ընդահանուր առմամբ հասանելի են տարբեր չափսերով՝ կախված փաթեթավորվող առարկայի չափից և նաև նրանից, թե բարձիկների ապահովության ինչպիսի աստիճան է հարկավոր։ Երկու կամ ավելի շերտերը կարող են պաշտպանել ցնցումներից և տատանումներից, մինչդեռ մեկ շերտն օգտագործվում է մակերեսային պաշտպանության համար։ Պղպջակներն օգտագործվում են նաև փոստի՝ որոշ տեսակի ծրարների փաթեթավորման համար։

Պղպջակաթերթը մեծ մասամբ ձևավորվում է պոլիէթիլենային ժապավենից՝ (LDPE), որի կաղապարված կողմը կապվում է հարթ կողմին՝ ձևավորելով օդային պղպջակներ։ Պղպջակաթերթի որոշ տեսակներ ունեն ավելի ցածր թափանցելիության խոչընդոտ, որն ապահովում է վակուումում օդի կորստի ավելի երկար կյանքն և դիմադրողականությունը։

Ամենափոքր պղպջակները կարող են լինել 6 մմ (0.24 դյույմ) տրամագծով և հասնել մինչև 26 մմ-ի (1.0 դյույմ) և ավելի, որպեսզի ապահովեն փոխադրումների ընթացքում ավելացած ցնցումների կլանումը։ Ամենատարածված պղպջակի չափսը 1 սմ-ն է [փա՞ստ]։ Բացի պլաստմասսայում առկա օդային պղպջակների չափսերից կախված պաշտպանության աստիճանին, պլաստմասսե նյութն ինքնին կարող է առաջարկել պաշտպանության որոշակի ձևեր՝ տվյալ առարկայի համար։ Օրինակ, երբ փոխադրում են զգայուն էլեկտրական մասեր և բաղադրիչներ, օգտագործվում է պղպջակաթերթի այնպիսի տեսակ, որն օգտագործվում է որպես հակաստատիկ պլաստիկ՝ վերացնելով ստատիկ շարժը՝ դրանով իսկ պաշտպանելով զգայուն էլեկտրոնային չիպերը ստատիկից, որը կարող է վնասել դրանք։ Պղպջակաթերթի առաջին լայնատարած օգտագործումներից մեկը եղել է 1960 թվականին, երբ նոր IBM 1401 համակարգիչներն առաքվեցին հաճախորդներին, որոնց մեծ մասը նախկինում երբեք չէր տեսել փաթեթավորման այս նյութը[6]։

Պղպջակաթերթով խաղացող երեխա

Քանի որ պղպջակաթերթն արձակում է դուրեկան ճտտոցի ձայն, երբ սեղմում են և փայթեցնում, այն հաճախ օգտագործվում է որպես զվարճանքի միջոց։ Այս այլընտրանքային օգտագործումն ընդունելով՝ որոշ կայքեր առաջարկում են վիրտուալ պղպջակաթերթի ծրագիր, որն իրենից ներկայացնում է մի պղպջակաթերթ, որի պղպջակներին սեղմելով օգտվողները կարող են պայթեցնել դրանք։ Մինչդեռ Mugen Puchipuchi-ն կոմպակտ էլեկտրոնային խաղալիք է, որը նմանակում է պղպջակաթերթի ճտտոցի ձայնը։

Հունվարի վերջին երկուշաբթին նշվում է պղպջակաթերթի գնահատանքի օր[7][8][9]։ Այդ օրը, պղպջակաթերթի գնահատանքի օր է նշանակվել այն բանից հետո, երբ Բլումինգթոն (Ինդիանա) նահանգում գտնվող ռադիոկայանը, ստացել է բարձրախոսների ծանրոց՝ փաթեթավորված պղպջակաթերթով, որն էլ, բացվելուց և տեղադրվելուց հետո, անսպասելիորեն սկսել է հեռարձակել այն պղպջակաթերթի պղպջակների ճտտոցի ձայնը, որով փաթեթավորված էր[10]։

Sealed Air-ը հակասականորեն որոշել է ստեղծել նոր iBubble wrap, որը հնարավոր չի լինի պայթեցնել[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշումներ
  1. The term "bubble pack" can also refer to a blister pack
Մեջբերումներ
  1. Petch, Michael (December 2, 2019). «The hype and rise of 3D printing and Avi Reichental». 3DPrintingIndustry.com. Վերցված է December 17, 2019-ին.
  2. «Bubble Film and Bags». Packaging Knowledge. Վերցված է September 28, 2010-ին.
  3. «Bubble pack». Your Dictionary. Վերցված է July 19, 2014-ին.
  4. «BUBBLE WRAP - Trademark Details». Justia Trademarks. Վերցված է June 20, 2017-ին.
  5. «BUBBLEWRAP - Trademark Details». Justia Trademarks. Վերցված է June 20, 2017-ին.
  6. Time-Life Books (Aug 2016). American Inventions: Big Ideas That Changed Modern Life. Liberty Street. ISBN 9781683306313.
  7. «StorageMart Celebrates National Bubble Wrap Appreciation Day». Inside Self-Storage. February 3, 2012.
  8. River, Nate (January 26, 2009). «For Stress Release: Bubblewrap Appreciation Day». Regular Folks United. Արխիվացված օրիգինալից March 20, 2012. Վերցված է September 23, 2009-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  9. «Bubble Wrap Appreciation Day». Sealed Air North America. Արխիվացված է օրիգինալից January 24, 2011-ին. Վերցված է February 27, 2011-ին.
  10. Barron, James (January 25, 2010). «Celebrating Half a Century of Loud, Soothing Pops». The New York Times. Վերցված է May 1, 2013-ին.
  11. Chao, Loretta (July 1, 2015). «Revamped Bubble Wrap Loses Its Pop». The Wall Street Journal. Վերցված է June 20, 2017-ին.
Հետագա ընթերցում
  • Soroka, W, "Fundamentals of Packaging Technology", IoPP, 2002, 1-930268-25-4
  • Yam, K. L., "Encyclopedia of Packaging Technology", John Wiley & Sons, 2009, 978-0-470-08704-6