Մանուել Ռիկո Սինոբաս
Արտաքին տեսք
Մանուել Ռիկո Սինոբաս | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1819[1] Վալյադոլիդ, Իսպանիա |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1898 (78 տարեկան) Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս, բժիշկ և senior lecturer |
Հաստատություն(ներ) | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան, Վալյադոլիդի համալսարան և Մադրիդի կենտրոնական համալսարան |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Բժշկության թագավորական ազգային ակադեմիա[2] և Իսպանիայի Գիտությունների արքայական ակադեմիա[3][4] |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն[1] |
Ինչով է հայտնի | օդերևութաբանական ուսումնասիրություններ |
Manuel Rico Sinobas Վիքիպահեստում |
Մանուել Ռիկո Սինոբաս (իսպ.՝ Manuel Rico Sinobas, դեկտեմբերի 26, 1819[1], Վալյադոլիդ, Իսպանիա - դեկտեմբերի 21, 1898, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆիզիկոս և բժիշկ, առաջիններից մեկը Իսպանիայում, ով ուսումնասիրեց օդերևութաբանությունը։ 1861 թվականի մայիսից Իսպանիայի Բժշկական ազգային արքայական ակադեմիայի ակադեմիկոս։
Ֆիզիկայի և բժշկական գիտությունների դոկտորն իրեն նվիրեց ֆիզիկային և տարիներ շարունակ աշխատում էր Մադրիդի Կենտրոնական համալսարանի ֆիզիկայի ամբիոնում որպես պրոֆեսոր։ Եղել է Իսպանիայի Գիտությունների արքայական ակադեմիայի փոխնախագահը, Բժշկական ազգային արքայական ակադեմիայի անդամ։ Աչքի էր ընկնում օդերևութաբանության իր ուսումնասիրություններով։ Բացի այդ հրատարակել է Ալֆոնսո X Իմաստունի Libro del saber de astrología գիրքը։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Memoria sobre las causas meteorológicofísicas que producen las constantes sequías de Murcia y Almería (1851, Մադրիդ, Իսպանիայի Գիտությունների արքայական ակադեմիայից ստացել է մրցանակ)
- Manual de Física y elementos de Química (1856, Մադրիդ)
- Resumen de los trabajos meteorológicos correspondientes al año 1854, verificados en el Observatorio astronómico de Madrid. (1857, Մադրիդ)
- Los eclipses solares y muy principalmente el de 18 de julio de 1850
- Estudio del huracán que pasó sobre una parte de la Península española el día 29 de octubre de 1842
- Noticia de las auroras boreales observadas en España durante el siglo XVIII y parte del XIX
- Fenómenos de la electricidad atmosférica.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Real Academia Nacional de Medicina. «1861 - Rico Sinobas, Manuel». Վերցված է փետրվարի 7, 2015-ին.
- Enciclopedia Universal Ilustrada Europeo-Americana (Espasa), 51-րդ հատոր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.ranm.es/academicos/academicos-de-numero-anteriores/954-1861-rico-sinobas-manuel.html
- ↑ http://www.rac.es/2/2_ficha.php?id=431&idN3=39&idN4=53
- ↑ http://www.rac.es/2/2_ficha.php?id=431
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Ռիկո Սինոբաս» հոդվածին։ |
|