Մանեթոն
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մանեթոն | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 3-րդ դար |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Պտղոմեոսյան Եգիպտոս |
Կրոն | Եգիպտական դիցաբանություն |
Մասնագիտություն | քրմապետ, պատմաբան և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | քրմապետ |
Մանեթոն (հին հունարեն՝ Μανέθων, լատին․՝ Manetho), կամ Մանեթոն Սեբենիթոսցի, հելլենիստական դարաշրջանի Եգիպտոսի պատմիչ և քուրմ, ապրել է մ.թ.ա. 3-րդ դարում Սեբենիթոս քաղաքում։ Ի թիվս այլ աշխատությունների գրել է հունարեն լեզվով «Եգիպտոսի պատմություն» (Ἀιγυπτιακά, Aigyptiaka) երկը, որտեղ շարադրել է երկրի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև իր օրերը։ Երկում զետեղված են նաև հին Եգիպտոսի փարավոնների արքայացանկերը։ Մանեթոնի երկերը ամբողջությամբ մեզ չեն հասել, նրա «Եգիպտոսի պատմությունից» առատորեն օգտվել են մի շարք անտիկ հեղինակներ, այդ թվում նաև Հովսեփոս Փլավիոսը և Եվսեբիոս Կեսարացին, որոնց միջոցով այն հայտնի է նաև հայ պատմիչներին, մասնավորապես՝ Մովսես Խորենացուն։
|