Jump to content

Մայրցամաքային Եվրոպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայրցամաքային Եվրոպայի սահմանները 
Կարոլինգյան Եվրոպայի (800-887) տարածք (Կարոլինգներ)
«Հիմնական Եվրոպայի» (core Europe) «վեցնյակ» երկրները, որոնք 1951 թվականին ստորագրել են Փարիզյան պայմանագիրը  (ցույց է տրված կապույտ գույնով, Ֆրանսիական չորրորդ հանրապետությունը ցույց է տրված Ալժիրի հետ)
Ռեգինա Եվրոպա քարտեզ (Սեբաստիան Մյունստեր, 1570), բացառությամբ Սկանդինավյան և Բրիտանական կղզիների, բայց ներառում է նաև ԲուլղարիանՄոսկովիան, Սկյութիան, Թաթարիան։ Սիցիլիան ընդգրկվում է Եվրոպայում Գլոբուս խորհրդանիշի տեսքով։

Կոնտինենտալ կամ մայրցամաքային Եվրոպա (անգլ.՝ Continental or mainland Europe), Եվրոպա մայրցամաքի մաս, բացի շրջակա կղզիներից[1][2], որը կարող է մեկնաբանվել նաև ոչ միանշանակ՝ ինչպես եվրոպական աշխարհամաս, որը կարող է և նշանակել ողջ Եվրոպա, և եվրոպացիների համար, պարզապես մայրցամաք։

Մայրցամաքային Եվրոպան առավել տարածված է հասկանալ որպես Եվրոպայի տարածք, որը բացառում է մայրցամաքային կղզիները, այդ թվում հունական կղզիները, Կիպրոսը, Մալթան, Սիցիլիան, Սարդինիան, Կորսիկան, Բալեարյան կղզիները, Իռլանդիա կղզին, Մեծ Բրիտանիա կղզին, Մեն կղզին, Նորմանդյան կղզիները, Նոր Երկիր ու Դանիական կղզիախումբը, ինչպես նաև մոտակա օվկիանոսային կղզիները, ներառյալ Կանարյան կղզիները, Մադեյրա, Ազորյան կղզիները, Իսլանդիան, Ֆարերյան կղզիները և Շպիցբերգենը։

Սկանդինավյան թերակղզին երբեմն նույնպես բացառվում է, քանի որ թեև նա տեխնիկապես կոնտինենտալ Եվրոպայի մասն է կազմում, բայց մայրցամաքի մնացած մասերի հետ կապը Բալթիկ կամ Հյուսիսային ծովի միջոցով է իրականանում (այլ ոչ թե երկար՝ ցամաքային ճանապարհով, որը ներառում է ճանապարհորդություն դեպի թերակղզու հյուսիս, որն անցնում է Ֆինլանդիայով, որից հետո Եվրոպայի հյուսիս-արևելքով դեպի հարավ)։

Եվրոպա հասկացությունը, որպես աշխարհաքաղաքական և մշակութային տերմին, հիմնական Եվրոպայի (core Europe կամ Kerneuropa), պատմական Կարոլինգյան կայսրություն (800-887) մայրցամաքային տարածքի և  լատինական քրիստոնեական աշխարհի տարածքն է, որը ընդգրկում է ժամանակակից Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան (կամ գերմանախոս Եվրոպան) և Բենիլյուքս պետությունները (պատմական Ավստրասիան)։ Կարոլինգյան Եվրոպայի այս պատմական կենտրոնը 1950-ական թվականներին գիտակցաբար շրջանառվել է որպես ապագա Եվրոպական ինտեգրման պատմական էթնո-մշակութային հիմք (Multi-speed Europe)[3][4]։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիա և Իռլանդիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Իռլանդիայի կղզիներում, մայրցամաք անվանումը լայնորեն և, որպես կանոն, օգտագործվում է մայրցամաքային Եվրոպայի վերաբերյալ։ Մի չճշտված (ապոկրիֆային) բրիտանական թերթի խորագրում իբր մի անգամ գրված է եղել. «Մառախուղ նեղուցում. կոնտինենտն անջատվել է» (Fog in Channel; Continent Cut Off)[5]։ Հայտնի է նաև, որ դա եղել է 1930-ական թվականների Մեծ Բրիտանիայի եղանակի սովորական կանխատեսում[6]։ Բացի այդ, Եվրոպա բառը պարբերաբար օգտագործվում է Եվրոպա իմաստով՝ բացառելով Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի և Իռլանդիայի կղզիները (չնայած այս տերմինը հաճախ օգտագործվում է Եվրոպական Միության իմաստով[7])։ Տերմինը մայրցամաքային Եվրոպա նաև երբեմն օգտագործվում է որպես ածանցյալ, մայրցամաքային ածականը վերաբերվում է սոցիալական գործունեությանը կամ մայրցամաքային Եվրոպայի մոդային։ Օրինակներից են նախաճաշը, առանց վերնազգեստի արևայրուկ ընդունելը և պատմականորեն, հեռավոր ուղևորությունները (մինչև Մեծ Բրիտանիայի ավտոմայրուղի ունենալը), որոնք հաճախ անվանել են Գրանդ տուր (Grand Touring)։ Ինչպես նաև ներառում են էլեկտրական խցանները, ժամային գոտիները, որոնց մեծ մասում օգտագործվում է ձախակողմյան երթևեկությունը և Միացյալ Թագավորության արժույթը և կայսերական չափումների համակարգը։

Մեծ Բրիտանիան ֆիզիկապես միացված է մայրցամաքային Եվրոպային ստորջրյա նեղուցի թունելի միջոցով (ամենաերկար ստորջրյա թունելն աշխարհում), որն ընդգրկում է Եվրոթունելի (ուղևորատար և տրանսպորտային միջոցների համար) և Eurostar-ի (միայն տեխնիկական օգտագործման համար) ծառայությունները։ Այդ ծառայությունները ստեղծվեցին Անգլիայի և Մայրցամաքային Եվրոպայի միջև թունելի միջոցով 24/7 (24 ժամ / շաբաթը 7 օր) ռեժիմով ուղևորների և տրանսպորտային միջոցների փոխադրման համար՝ միաժամանակ պահպանելով անձնագրային և ներգաղթի վերահսկողության միջոցառումները թունելի երկու կողմերում։ Այս երթուղին ժողովրդականություն է վայելում փախստականների և միգրանտների մեջ, որոնք ձգտում են հասնել մեծ Բրիտանիա[8]։

Սկանդինավիայի կղզիների քարտեզ, որը վերարտադրել է գերմանացի կոսմոգրաֆ Նիկոլաուս Գերմանուսը Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրություն» աշխատության լատիներեն թարգմանության մեջ օբյեկտների նկարագրության հիման վրա. արված է 1467 թվականի Cosmographia Claudii Ptolomaei Alexandrini հրապարակման համար

Հատկապես Գերմանական ուսումնասիրություններում մայրցամաքային ածականը վերաբերվում է եվրոպական մայրցամաքին, բացառությամբ Սկանդինավյան թերակղզու, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Իսլանդիայի։

Պատճառն այն է, որ չնայած Սկանդինավյան թերակղզին մայրցամաքային Եվրոպայի մասն է կազմում, և հասանելի է 66-րդ հյուսիսային զուգահեռականի ցամաքայն ճանապարհի երկայնքով, այնտեղ սովորաբար հասնում են ծովով։

Kontinenten (մայրցամաք) շվեդական բարբառով արտահայտություն է, որը վերաբերում է այն տարածքին, որը չի ներառում Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան, բայց ներառում է Դանիան (նույնիսկ Դանիական կղզեխումբը) և մայրցամաքային Եվրոպայի մնացած մասը։ Նորվեգիայում, նմանապես, Kontinentet  անվանում են տարածքը, սովորաբար նկատի ունենալով Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Բենիլյուքս երկրները և այդպես շարունակ։

Այսօր, Սկանդինավյան թերակղզի հասանելի է գնացքով և մի քանի կամուրջ/թունելային կառուցապատված ճանապարհներով, որոնք կապում են Դանիական Յուտլանդիա թերակղզին շվեդական Սկոնեի հետ։

Միջերկրական և Ատլանտյան կղզիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրցամաքը երբեմն կարող է վերաբերվել Իտալիայի մայրցամաքային մասին (բացի Սարդինիան, Սիցիլիա մարզի կղզիները և այլն), Իսպանիայի կոնտինենտալ մասը (բացառությամբ Բալեարյան կղզիների, Կանարյան կղզիները, Ալբորանը և այլն), Ֆրանսիայի կոնտինենտալ մասը (բացի Կորսիկա և այլն), Պորտուգալիայի կոնտինենտալ մասը (բացառությամբ Մադեյրա և Ազորյան կղզիների), կամ Հունաստանի կոնտինենտալ մասը (բացառությամբ Հոնիական կղզիների և Էգեյան կղզիները և Կրետեն)։ Այս տերմինը յուրաքանչյուր կղզու բնակիչների տեսանկյունից օգտագործվում է իրենց երկրի մայրցամաքային մասի կամ ընդհանուր մայրցամաքի նկարագրության համար (կամ Մեծ Երկրի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Europe — Noun. Princeton University.
  2. «Merriam Webster dictionary definition». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. Marc Trachtenberg (2003) Between Empire and Alliance: America and Europe During the Cold War. էջ 67
  4. Adrian Hyde-Price (2000) Germany and European Order: Enlarging NATO and the EU էջ 128
  5. Oakley, Robin (2005 թ․ ապրիլի 19). «Europe no star as election issue». CNN. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  6. Fog in Channel? (book)
  7. Fraser, Douglas (2011 թ․ օգոստոսի 15). «Britain pushes hard choices for Europe's hard core». BBC News.
  8. http://www.bbc.co.uk/news/uk-33709244
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայրցամաքային Եվրոպա» հոդվածին։