Jump to content

Մայոլիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մայոլիկա (իտալերեն maiolica, Majolica-Մալիորկա կղզու հին անվանումից, որի վրայով Իտալիա էր բերվում իսպանա-մավրիտանական խեցեղեն)

  1. XIV—XVII դարերի գունավոր ծակոտկեն մակերեսով և հում, անթափանցիկ կապարե ջնարակի վրա կատարված, ուղղումներ չվերցնող, սյուժետային զարդանկարով իտալական խեցեղեն իրեր (Ֆլորենցիայի, Սիենայի, Ուրբինոյի և այլ արվեստանոցների արտադրանքը)։
  2. Լայն առումով՝ գունավոր թրծված կավե իրեր, ջնարակապատ, խոշոր ծակոտկեն մակերեսով։ Տարածված էր Հին Արևելքի երկրներում (Եգիպտոս, Բաբելոն, Իրան, Հայաստան), միջին դարերում՝ Միջին, Կենտրոնական և Առաջավոր Ասիայի երկրներում, XIV-XVIII դարերում՝ Եվրոպայի երկրներում (Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա)։ Հին Ռուսաստանում հայտնի էր XI դարից։ Գեղարվեստական պրակտիկայում Մայոլիկա են անվանում նաև գունավոր ջնարակներով պատված հախճապակյա գունավոր կամ սպիտակ խեցեղենը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 204
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայոլիկա» հոդվածին։