Մայնցի տաճար (գերմ.՝ Mainzer Dom, լրիվ անվանումը` Der hohe Dom zu Mainz) կամ Սուրբ Մարտին Տուրցու և սուրբ Ստեփանի տաճար, եպիսկոպոսական տաճար ԳերմանիայիՄայնց քաղաքում, կայսերական տաճարներից է (գերմ.՝ Kaiserdom): Ճարտարապետական տեսանկյունից այն սյուներով եռանավ բազիլիկ է։ Տաճարը կառուցված է ռոմանական ոճով, բայց պարունակում է նաև գոթիկայի ու բարոկկոյի տարրեր[2]։
Տաճարի շինարարությունը հավանաբար սկսվել է 10-րդ դարի վերջին։ Հետագա երկու դարերում ավարտին են հասցվել տարբեր մասերի կառուցումները, իրականացվել են վերանորոգումներ, վերականգնվել են մասամբ վնասված մասերը։ Միջնադարում տաճարում թագադրվել են մի շարք արքաներ։ 1184 թվականին Ֆրիդրիխ I Շիկամորուսի որդիները տաճարում ասպետներ են կարգվել։ Այդ արարողությունը պատմության մեջ մտել է որպես միջնադարի նմանատիպ խոշորագույն իրադարձություն։
↑Dumont, Franz; Ferdinand Scherf; Friedrich Schütz (1998). Mainz Die Geschichte der Stadt (The history of the town) (in German). Verlag Philipp von Zabern. ISBN 3-8053-2000-0. page 138