Jump to content

Մայեր Ամշել Ռոտշիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայեր Ամշել Ռոտշիլդ
Mayer Amschel Bayern Rothschild
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 23, 1744(1744-02-23)[1]
ԾննդավայրՖրանկֆուրտ, Free City of Frankfurt, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 19, 1812(1812-09-19)[1][2] (68 տարեկան)
Մահվան վայրՖրանկֆուրտ, Grand Duchy of Frankfurt, Հռենոսյան միություն
ԳերեզմանJewish cemetery Battonnstraße
Քաղաքացիություն Սրբազան Հռոմեական կայսրություն և  Grand Duchy of Frankfurt
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունբանկիր, բարեգործ և վաճառական
ԱմուսինGutle Rothschild?[3]
Ծնողներհայր՝ Amschel Moses Rothschild?, մայր՝ Schönche Lechnich?[4]
ԵրեխաներԱմշել Մայեր, Սոլոմոն Մայեր, Նատան Մայեր, Կալման Մայեր, Ջեյմս Մայեր
 Mayer Amschel Rothschild Վիքիպահեստում

Մայեր Ամշել Բաուեր (Ռոտշիլդ) (գեր. Mayer Amschel Bayern Rothschild՝ փետրվարի 23, 1744(1744-02-23)[1], Ֆրանկֆուրտ, Free City of Frankfurt, Սրբազան Հռոմեական կայսրություն - սեպտեմբերի 19, 1812(1812-09-19)[1][2], Ֆրանկֆուրտ, Grand Duchy of Frankfurt, Հռենոսյան միություն), (Ռոտշիլդներ) միջազգային հայտնի գործարարների դինաստիայի հիմնադիր, Ֆրանկֆուրտի բանկի հիմնադիր, մասոն։ Իր գործը շարունակեցին իր հինգ որդիները՝ Ամշել Մայեր, Սողոմոն Մայեր, Նատան Մայեր, Կալման Մայեր, Ջեյմս Մայեր։ Որդիները կառավարում էին 5 բանկեր Եվրոպայի մեծագույն քաղաքներում (Փարիզում, Լոնդոնում, Վիեննայում, Նեապոլում, Ֆրանկֆուրտում

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Մայեր Ամշելի ընտանիքը ապրում էր հրեական առանձնաթաղում։ Նրա հայրը՝ Ամշել Մովսես Բաուերը ուներ փոքր դրամափոխ գրասենյակ կարմիր ցուցանակով, ինչը գերմաներեն հնչում է «Rot Schild». Այդպես ստեղծվեց մականուն, որը դարձավ շքեղության ու հարստության հոմանիշ և սկիզբ դրեց Ռոտշիլդների 270-ամյա դինաստիային։

Երբ Մայերը դարձավ 12 տարեկան, նրան ուղարկեցին Հաննովեր սովորելու Օպենհեյմերի բանկում։ Այնտեղ նա իմացավ ֆինանսական գործունեության գաղտնիքները, ծանոթացավ գերմանական իշխանությունների մետաղադրամներին, սովորեց առանձնացնել կեղծ մետաղադրամները և բարենպաստ փոխարժեքները։ Ծնողների մահից հետո 1760 թվին Մայերը վերադարձավ Ֆրանկֆուրտ և շարունակեց հոր գործը. սկսեց զբաղվել մետաղադրամների և մեդալների փոխանակմամբ ու վաճառքով։ Շատ շուտով նա դարձավ հայտնի հնաոճի սիրահարների շրջանում։ Կուտակելով փող Մայերը բացեց սեփական հնաոճ իրերի կրպակ, որտեղ կարելի էր փոխանակել դրամ։ Այդպես ստեղծվեց Ռոտշիլդների առաջին բանկը։

Ֆինանսական կարիերայի վաղ շրջանում նա հին մետաղադրամների և մեդալների վաճառական էր։ Իր հաճախորդ, հին մետաղադրամների կոլեկցիոներ գեներալ Ֆոն Էստորֆոմի միջնորդությամբ, նա ծանոթացավ Լանդգրաֆ Գեսսեն Կասելսկի Վիլհելմ IX-ի հետ, ով նրան դարձրեց իր վստահելի անձերից մեկը, երբ փախչում էր նապոլեոանական զորքերից։ Մայեր Ամշել Ռոտշիլդը ոչ միայն պահպանեց սեփական կապիտալը, այլ նաև այնպես ներդրեց, որ այն զգալիորեն աճեց։

Ռոտշիլդին տարբերում էր իր բիզնեսային խորաթափանցությունը։ Արտարժույթի փոխանակումը այն ժամանակ շատ թանկ էր, ինչպես նաև կար վտանգ ավազակների ձեռն ընկնելու։ Մայերը գտավ խնդրի շատ հեշտ լուծում։ Նա Անգլիայում գնում էր բուրդ և բամբակ ցածր գներով և վաճառում այն Եվրոպայում շատ ավելի թանկ գնով։ Լանդգրաֆ Վիլհելմ IX-ը գերմանական ամենահարուստ իշխաններից մեկն էր, նա վաճառում էր զինվորներին և վաելում էր կյանքը։ 1785 թվին նա մեծ շահույթով վաճառեց 17 հազար զինվոր Բրիտանական թագավորին՝ ամերիկյան գաղութաբնակների դեմ պատերազմի համար։ Երբ 1806 թվին Վիլհելմը փախչում էր Նապոլեոնից, Ռոտշիլդը շարունակեց գումար հավաքել իր պարտքատերերից և նույնիսկ կարողացավ ավելացնել ստացված գումարը։

Մի անգամ Ռոտշիլդը բրիտանական բանկից գումար վերցրեց լանդգրաֆի հաշվից և վճարեց դրանով ապրանքների համար։ Եվ, քանի որ վճարում էր կանխիկ նրան մեծ զեղչ տրամադրվեց։ Փողի փոխարեն Ռոտշիլդը բերեց ապրանքը, վաճառեց այն բարձր գնով, վերադարձրեց լանդգրաֆի պարտքը և արդյունքում բավականին շահեց։ Եվ քանի որ Վիլհելմ IX-ը ստանում էր թալերներ, իսկ բրիտանացիները վճարում էին ֆունտով բանկիրը շահեց նաև փոխարժեքների տարբերության վրա։ 27 տարեկանում Մայերը ամուսնանում է 17 ամյա Գուտլա Շնայպերի հետ – տեղի վաշխառուի աղջկա հետ։ Ռոտշիլդները ունենում են 5 տղա և 5 աղջիկ. Ժանետ (1771), Ամշել (1773), Սողոմոն (1774), Նատան (1777), Իզաբելլա (1781), Բաբետտա (1784), Կալման (1788), Ժուլի (1790), Գենրիետա (1791) և Ջեյմս (1792): Ռոտշիլդի հինգ որդիները շարունակեցին իր գործը։ Նրանց կոչում էին «մեկ ձեռքի հինգ մատ»։ 1810 թվի սեպտեմբերի 27-ին, Ամշել Մայերը հիմնադրեց «Մայեր Ամշել Ռոտշիլդ և որդիներ» ընկերությունը։

Ռոտշիլդի մահից հետո իր ընդհանուր կապիտալը երկու անգամ ավելի էր Ֆրանսիական բանկի ակտիվներից։ Նրա որդիները ցրվեցին ողջ Եվրոպայով և հետագայում ստեղծեցին բանկերի մի ամբողջ ցանց։ Ամշելը (ավագ որդին) գլխավորում էր ցեղային բոլոր հարցերը Ֆրանկֆուրտում։ Նատանը հիմնադրեց իր ընկերությունը Լոնդոնում, Ջեյմսը Փարիզում, Սողոմոնը բնակություն հաստատեց Վիեննայում, Կալմանը Նեապոլում։ Պաշտոնապես նրանք ազատ էին միմյանցից, բայց ունեին ընդհանուր հաղորդակցական համակարգ՝ առաքման ծառայություն որը թույլ էր տալիս նորություններ ստանալ քաղաքական կարևորագույն իրադարձություններից, բորսայի ցանկացած ցնցումների մասին բոլորից շուտ։ Ռոտշիլդների կարողությունը արագ տեղեկություններ հավաքել և անհրաժեշտության դեպքում ապատեղեկատվություն տարածել մեծ դեր է խաղացել Եվրոպայի պատմության մեջ, որի հետ նրանք սերտորեն կապված են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Wurzbach D. C. v. Rothschild, Maier Anselm (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 27. — S. 132.
  3. Kindred Britain
  4. 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայեր Ամշել Ռոտշիլդ» հոդվածին։