Jump to content

Մայամի Մարլինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայամի Մարլինս
անգլ.՝ Miami Marlins
Изображение логотипа
Հիմնադրում1993
Տան դաշտLoanDepot Park?
ԼիգաԲեյսբոլի բարձրագույն լիգա
Գլխ. մարզիչSkip Schumaker?[1][2]
Անվանված էIstiophoridae?
Կայքmlb.com/marlins(անգլ.)

Մայամի Մարլինս (անգլ.՝ Miami Marlins), բեյսբոլի ամերիկյան ակումբ (Մայամի, Ֆլորիդա), hանդես է գալիս Բեյսբոլի Բարձրագույն Լիգայի (MLB) Ազգային Լիգայի Արևելյան դիվիզիոնում։ Մայամի Մարլինսը իր տնային խաղերն անցկացնում է «LoanDepot Park» մարզադաշտում։

1993 թվականի մրցաշրջանից առաջ Բեյսբոլի Բարձրագույն Լիգայի Ազգային Լիգան համալրվեց 2 նոր թիմերով, որոնցից մեկը Կոլորադո Ռոքիսն էր, իսկ մյուսը՝ Մայամի Մարլինսը, որը մինչև 2012 թվականի մրցաշրջանը հանդես է եկել Ֆլորիդա Մարլինս անվանումով։ Մարլինսը իր խաղերը սկսել է անցկացնել «Hard Rock Stadium» մարզադաշտում, որտեղ իր խաղերն էր անցկացնում նաև Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Մայամի Դոլֆինս» թիմը։ 2012 թվականին թիմը տեղափոխվել է «Marlins Park» մարզադաշտ, որը նախագծվել էր որպես բեյսբոլի մարզադաշտ[3][4]։ Մարզադաշտի սեփականատիրոջ հետ ունեցած համաձայնությամբ թիմը փոխեց նաև իր անվանումը և 2012 թվականի մրցաշրջանից առաջ դարձավ «Մայամի Մարլինս»[5]։

Մարլինսը 3 անգամ կարողացել է որակավորվել հետմրցաշրջանային խաղերին. կարողացել է հաղթել 2 դեպքում՝ 1997 և 2003 թվականների Համաշխարհային Սերիայում (World Series): Բոլոր 3 դեպքերում Մարլինսը հնարավորություն է ստացել խաղալու ուայլդ քարդի շնորհիվ. Մարլինսը և Ռոքիսը չեն կարողացել հաղթել իրենց դիվիզիոններում։ Մարլինսը առաջին թիմն է, որ կարողացել է հաղթել Համաշխարհային Սերիայում ուայլդ խաղերի փուլում ունեցած հաղթանակից հետո։

Ուեյն Հայզինգան՝ «Blockbuster» ընկերության գործադիր տնօրենը, ստացավ Ազգային Լիգայում համալրում կատարելու իրավունք 95 միլիոն դոլար վճարով, և թիմը 1993 թվականին սկսեց իր մրցաշրջանը Ֆլորիդա Մարլինս անվանումով։ Մինչ այդ մի քանի ամիս առաջ Բեյսբոլի Բարձրագույն Լիգան հայտարարել էր այն մասին, որ նախատեսվում է Ազգային Լիգան համալրել 2 թիմերով։ Որոշում էր կայացվել նաև, որ թիմերից մեկը պիտի լինի Ֆլորիդա նահանգում. միակ հարցն այն էր, թե կկարողանա արդյոք Հայզինգան հաղթել Օռլանդոյի և Տամպա Բեյի մրցակցող խմբերին։ 1991 թվականի հունիսի 10-ին Ազգային Լիգան հավանություն տվեց Հայզինգային։ Թիմը ստացավ «Մարլինս» մականունը փոքր լիգայում հանդես եկող նախորդ թիմերից. «Մայամի Մարլինս» թիմը հանդես էր եկել Միջազգային Լիգայում 1956-1960 թվականներին, մեկ այլ «Մայամի Մարլինս» անվանումով թիմ հանդես է եկել Ֆլորիդա Նահանգի Լիգայում 1982-1988 թվականներին։

1997 թ. առաջին հաղթանակը Համաշխարհային Սերիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի մրցաշրջանից առաջ թիմը Մարլինսը գլխավորելու է գալիս Ջիմ Լեյլանդը, ով մինչ այդ գլխավորում էր Փիթսբուրգ Փայրեթսը։

1997 թվականի մրցաշրջանից հետո Մարլինսը կարողանում է դիվիզիոնում գրավել երկրորդ տեղը իրենից առաջ թողնելով Ատլանտա Բրեյվսին, ով կարողացել էր 9 հաղթանակ ավելի ունենալ, քան Մարլինսը, սակայն Մարլինսին տրվեց ուայլդ քարդ։ Թիմին իրենց փորձով կարողացան օգնել Մոյզես Ալուն, Բոբբի Բոնիլլան, Դարրեն Դալթոնը, Ջիմ Այզենրայքը, իսկ տաղանդավոր երիտասարդ խաղացողներ Լուիս Կաստիլլոն և Էդգար Ռենտերիան Ազգային Լիգայի լավագույն զույգերից մեկն էին, ովքեր հիանալի կերպով իրականացնում էին դաբլ փլեյներ (double play): Մարլինսը կարողացավ Ազգային Լիգայի Դիվիզիոնի Սերիայում 3-0 հաշվով հաղթել Սան Ֆրանցիսկո Ջայենթսին, այնուհետև կարողացավ 4-2 հաշվով հաղթել Ատլանտա Բրեյվսին և հնարավորություն ստացավ խաղալու Համաշխարհային Սերիայում։ Համաշխարհային Սերիայում Մարլինսի մրցակիցը Քլիվլենդ Ինդիանսն էր. Մարլինսը 7 խաղերի արդյունքով կարողացավ 4-3 հաշվով հաղթել Ինդիանսին։ Վերջին 7-րդ խաղում 9 իննիննգների արդյունքով խաղի հաշիվը հավասար էր՝ 2-2, և լրացուցիչ 2 իննինգների անցկացումից հետո՝ 11-րդ իննինգում Մարլինսը կարողացավ վաստակել 3-րդ միավորը և առաջ անցնել հաշվի մեջ[6]։

2003 թ. երկրորդ հաղթանակը Համաշխարհային Սերիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանի ընթացքում հաջող մրցելույթներով աչքի էր ընկնում Միգել Կաբրերան, ով իր առաջին իսկ խաղում, երբ թիմը «Hard Rock Stadium» մարզադաշտում մրցում էր Տամպա Բեյ Դևիլ Ռեյսի հետ, կարողացավ հոմ ռան հարվածով հաղթանակ պարգևել իր թիմին։ Մրցաշրջանից առաջ Բալթիմոր Օրիոլսից վերադարձել էր Ջեֆֆ Քոնինը, Տեխաս Ռեյնջերսից՝ Ուգեթ Ուրբինան։ Թիմը կարողացավ մրցակցության մեջ մնալ իրենից առաջ թողնելով միայն Ատլանտա Բրեյվսին, որը 10 հաղթանակ ավելին ուներ, սակայն Մարլինսին կրկին ուայլդ քարդ է տրվում։

Հոկտեմբերի 15-ին Մարլինսը ընդհանուր հաշվի մեջ հետ լինելով 1-3 հաշվով, կարողանում է տանել երեք անընդմեջ հաղթանակ և 4-3 ընդհանուր հաշվով առավելության հասնել Չիկագո Քաբսի դեմ խաղում։

Համաշխարհային Սերիայում Մարլինսը կարողացավ 6 խաղերում հաղթել Նյու Յորք Յանկիսին. վեցերորդ խաղում Մարլինսը կարողացավ հաղթել իր մրցակցին «Yankee Stadium» մարզադաշտում։ Թիմերի միջև կայացած 4-րդ խաղում Ալեքս Գոնսալեսի հոմ ռանի շնորհիվ Մարլինսը կարողանում է հաղթանակ տոնել խաղի 12-րդ իննինգում։

Մայամի Մարլինսի հիմնական լոգոն (2012–2018)

2012 թ. - մինչ հիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին թիմը տեղափոխվում է «Marlins Park» մարզադաշտ[7]։ Տեղափոխության պայմաններից ելնելով թիմը փոխեց իր անունը, դարձավ «Մայամի Մարլինս», փոփոխվեցին նաև թիմի լոգոն և գույները։

Համազգեստի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոնի Թեյլորը 1990-ական թվականների հիմնական համազգեստով

Ֆլորիդա Մարլինսը իր խաղերը սկսել է անցկացնել երեք տարբեր համազգեստներով։ Տնային խաղերի հիմնական և այլընտրանքային համազգեստները ունեին նմանատիպ դիզայն. «Marlins» գրվածքը փիրուզագույն էր սև եզրագծումներով, «S» տառից հետո գրվածքը ունի նաև եզրագծում, համազգեստի վրայի գրված խաղահամարները սև գույն ունեին փիրուզագույն եզրագծումներով, ամբողջ համազգեստը զարդարված էր փիրուզագույն բարակ գծերով։ Արտագնա խաղերի համազգեստի «Florida» գրվածքը ևս փիրուզագույն էր սև եզրագծումներով, բացակայում էր գրվածքի ընդգծումը, խաղահամարները ևս սև գույն ունեին փիրուզագույն եզրագծումներով։ Համազգեստների ձախ թևի հատվածում ավելացված էր թիմի լոգոն։

2003 թվականի մրցաշրջանից առաջ Մարլինսը ցուցադրեց նոր համազգեստները. տնային խաղերի համազգեստի «Marlins» գրվածքը և խաղահամարները ունեին սև գույն փիրուզագույն եզրագծումներով։ Այլընտրանքային համազգեստի վրա բացակայում էր «Marlins» գրվածքը, սակայն նկատելի էր թիմի լոգոներից մեկը. «F» տառը, որը կարծես փաթաթված լիներ մարլինով։ Արտագնա խաղերի համազգեստի «Florida» գրվածքը ևս սև էր փիրուզագույն եզրագծումներով, սակայն տարբերությունը նախորդ տարիների այն էր, որ այս դեպքում ևս գրվածքի վերջին տառից հետո այն ուներ ընդգծում։

Թիմը իր անունը փոխելուց հետո ներկայացրեց նաև իր նոր գույները. նարնջագույն, սև և կապույտ։ «Miami» գրվածքի «M» տառը ուներ նարնջագույն, դեղին, կապույտ եզրագծումներ, որի վերևում նկատելի էր նաև աբստրակտ մարլին։ Այս լոգոն կարելի էր տեսնել նաև գլխարկների վրա, համազգեստների ձախ թևի հատվածում։ Տնային, արտագնա, այլընտրանքային խաղերի համազգեստների վրա կարելի էր տեսնել նույն «Miami» գրվածքը նույնպիսի «M» տառի դիզայնով։

Համաշխարհային Սերիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան Գլխավոր մարզիչ Մրցակից Հաշիվ Ցուցանիշ
1997 Ջիմ Լեյլանդ Քլիվլենդ Ինդիանս 4–3 92–70
2003 Ջեք ՄաքԿեոն Նյու Յորք Յանկիս 4–2 91–71
Մայամի Մարլինսի Կազմը 2022 թ. գարնանային մարզումների համար
Խաղացողներ
Pitchers Catchers Infielders Outfielders
Սենդի Ալկանտարա Նիք Ֆորտես Խեսուս Ագիլար Գարրեթթ Կուպեր
Էնթոնի Բասս Փեյթոն Հենրի Բրայան Անդերսոն Բրայան Դե Լա Կրուս
Էնթոնի Բենդեր Ալեքս Ջեքսոն Ջոն Բերթի Ջերար Էնկարնասիոն
Ռիչարդ Բլեյեր Ջեյքոբ Ստալլինգս Ջազզ Չիսհոլմ Կրտսեր Ավիսայլ Գարսիա
Էդվարդ Կաբրերա Խոսե Դևերս Մոնթե Հարրիսոն
Փոլ Քեմպբել Իսան Դիաս Խեսուս Սանչես
Դանիել Կաստանո Լևին Դիաս
Դիլան Ֆլորո Միգել Ռոխաս
Բրեքսթոն Գարրեթթ Ջոուի Վենդլ
Շոն Գենթեր
Լուի Հեդ
Էլիեսեր Հերնանդես
Ջորդան Հոլլովեյ
Պաբլո Լոպես
Խեսուս Լուսարդո
Նիք Նեյդերթ
Սթիվեն Օկերթ
Զաք Փոփ
Քոդի Փոթիիթ
Թրեվոր Ռոջերս
Սիքսթո Սանչես

Բացման օրվա կազմերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դի Գորդոն, infielder
Խոսե Ֆերնանդես, pitcher
Դոնթրելլ Ուիլլիս, pitcher
Տարի 1 2 3 4 5 6 7 8 9
2021 Քորի Դիքերսոն LF Սթարլինգ Մարթե CF Խեսուս Ագիլար 1B Ադամ Դուվալլ RF Բրայան Անդերսոն 3B Ջազզ Չիսհոլմ 2B Խորխե Ալֆարո C Միգել Ռոխաս SS Սենդի Ալկանտարա P
2020 Ջոնաթան Վիլլար CF Խեսուս Ագիլար 1B Քորի Դիքերսոն LF Հարոլդ Ռամիրես RF Բրայան Անդերսոն 3B Գարրեթթ Կուպեր DH Իսան Դիաս 2B Ֆրանցիսկո Սերվելլի C Միգել Ռոխաս SS
2019 Լյուիս Բրինսոն CF Բրայան Անդերսոն 3B Սթարլին Կաստրո 2B Գարրեթթ Կուպեր RF Մարտին Պրադո 1B Խորխե Ալֆարո C Միգել Ռոխաս SS Ռոսելլ Էրրերա LF Խոսե Ուրենա P
Տարի 1 2 3 4 5 6 7 8 9
2018 Լյուիս Բրինսոն CF Դերեկ Դիտրիք LF Սթարլին Կաստրո 2B Ջասթին Բոուր 1B Բրայան Անդերսոն 3B Գարրեթթ Կուպեր RF Միգել Ռոխաս SS Չադ Ուոլլակ C Խոսե Ուրենա P
2017 Դի Գորդոն 2B Ջ. Տ. Ռեալմուտո C Քրիստիան Յելիչ CF Ջիանկառլո Ստանտոն RF Ջասթին Բոուր 1B Մարսելլ Օզունա LF Դերեկ Դիտրիք 3B Ադեինի Հեչավարրիա SS Էդինսոն Վոլկես P
2016 Դի Գորդոն 2B Մարսելլ Օզունա CF Քրիստիան Յելիչ LF Ջիանկառլո Ստանտոն RF Մարտին Պրադո 3B Ջասթին Բոուր 1B Ջ. Տ. Ռեալմուտո C Ադեինի Հեչավարրիա SS Վեյ-Յին Չեն P
2015 Դի Գորդոն 2B Քրիստիան Յելիչ LF Ջիանկառլո Ստանտոն RF Միչել Մորսե 1B Մարտին Պրադո 3B Մարսելլ Օզունա CF Ջերրոդ Սալտալամակկիա C Ադեինի Հեչավարրիա SS Հենդերսոն Ալվարես P
2014 Քրիստիան Յելիչ LF Ջեֆֆ Բեյքեր 2B Ջիանկառլո Ստանտոն RF Քեյսի ՄաքԳիհի 3B Գարրեթթ Ջոնս 1B Ջերրոդ Սալտալամակկիա C Մարսելլ Օզունա CF Ադեինի Հեչավարրիա SS Խոսե Ֆերնանդես P
2013 Խուան Պիերրե LF Քրիս Քոգլան CF Ջիանկառլո Ստանտոն RF Պլասիդո Պոլանկո 3B Ռոբ Բրենթլի C Դոնովան Սոլանո 2B Քեյսի Կոտչման 1B Ադեինի Հեչավարրիա SS Ռիկի Նոլասկո P
[2012 Խոսե Ռեյես SS Էմիլիո Բոնիֆասիո CF Հանլի Ռամիրես 3B Ջիանկառլո Ստանտոն RF Լոգան Մորրիսոն LF Գաբի Սանչես 1B Օմար Ինֆանտե 2B Ջոն Բուք C Ջոշ Ջոնսոն P
Տարի 1 2 3 4 5 6 7 8 9
2011 Քրիս Քոգլան CF Օմար Ինֆանտե 2B Հանլի Ռամիրես SS Ջիանկառլո Ստանտոն RF Գաբի Սանչես 1B Լոգան Մորրիսոն LF Ջոն Բուք C Դոննի Մյորֆի 3B Ջոշ Ջոնսոն P
2010 Քրիս Քոգլան LF Քեմերոն Մեյբին CF Հանլի Ռամիրես SS Խորխե Կանտու 3B Դան Ուգգլա 2B Ռոննի Պաուլինո C Քոդի Ռոսս RF Գաբի Սանչես 1B Ջոշ Ջոնսոն P
2009 Էմիլիո Բոնիֆասիո 3B Ջոն Բեյքեր C Հանլի Ռամիրես SS Խորխե Կանտու 1B Դան Ուգգլա 2B Ջերեմի Էրմիդա LF Քոդի Ռոսս RF Քեմերոն Մեյբին CF Ռիկի Նոլասկո P
2008 Հանլի Ռամիրես SS Դան Ուգգլա 2B Մայք Ջեյքոբս 1B Ջոշ Ուիլլինգհամ LF Խորխե Կանտու 3B Քոդի Ռոսս CF Լուիս Գոնսալես RF Մաթթ Թրինոր C Մարկ Հենդրիքսոն P
2007 Հանլի Ռամիրես SS Դան Ուգգլա 2B Միգել Կաբրերա 3B Մայք Ջեյքոբս 1B Ջոշ Ուիլլինգհամ LF Ջո Բորչարդ RF Միգել Օլիվո C Ալեխանդրո Դե Ազա CF Դոնթրելլ Ուիլլիս P
2006 Հանլի Ռամիրես SS Ջերեմի Էրմիդա RF Միգել Կաբրերա 3B Մայք Ջեյքոբս 1B Ջոշ Ուիլլինգհամ LF Դան Ուգգլա 2B Միգել Օլիվո C Էրիկ Ռիդ CF Դոնթրելլ Ուիլլիս P
2005 Խուան Պիերրե CF Լուիս Կաստիլլո 2B Միգել Կաբրերա LF Կարլոս Դելգադո 1B Մայք Լոուելլ 3B Փոլ Լո Դուքա C Խուան Էնկարնասիոն RF Ալեքս Գոնսալես SS Ջոշ Բեքեթթ P
2004 Խուան Պիերրե CF Լուիս Կաստիլլո 2B Միգել Կաբրերա RF Մայք Լոուելլ 3B Ջեֆֆ Քոնին LF Հի-Սեոփ Չոի 1B Ռամոն Կաստրո C Ալեքս Գոնսալես SS Ջոշ Բեքեթթ P
2003 Լուիս Կաստիլլո 2B Խուան Պիերրե CF Իվան Ռոդրիգես C Դերրեկ Լի 1B Մայք Լոուելլ 3B Խուան Էնկարնասիոն RF Թոդդ Հոլլանդսուորթ LF Ալեքս Գոնսալես SS Ջոշ Բեքեթթ P
2002 Լուիս Կաստիլլո 2B Փրեսթոն Ուիլսոն CF Քլիֆֆ Ֆլոյդ LF Քևին Միլլար RF Մայք Լոուելլ 3B Դերրեկ Լի 1B Ալեքս Գոնսալես SS Մայք Ռեդմոնդ C Ռայան Դեմփսթեր P
2001 Լուիս Կաստիլլո 2B Էրիկ Օուենս RF Քլիֆֆ Ֆլոյդ LF Փրեսթոն Ուիլսոն CF Մայք Լոուելլ 3B Չարլզ Ջոնսոն C Դերրեկ Լի 1B Ալեքս Գոնսալես SS Ռայան Դեմփսթեր P
2000 Լուիս Կաստիլլո 2B Ալեքս Գոնսալես SS Քլիֆֆ Ֆլոյդ LF Փրեսթոն Ուիլսոն CF Մայք Լոուելլ 3B Քևին Միլլար 1B Բրանթ Բրաուն RF Մայք Ռեդմոնդ C Ալեքս Ֆերնանդես P
1999 Լուիս Կաստիլլո 2B Ալեքս Գոնսալես SS Մարկ Կոտսեյ CF Դերրեկ Լի 1B Թոդդ Դանվուդի CF Փրեսթոն Ուիլսոն LF Քևին Օրի 3B Մայք Ռեդմոնդ C Ալեքս Ֆերնանդես P
1998 Քլիֆֆ Ֆլոյդ LF Էդգար Ռենտերիա SS Ռայան Ջեքսոն 1B Գարի Շեֆֆիլդ RF Մարկ Կոտսեյ CF Չարլզ Ջոնսոն C Քրեյգ Քոունսելլ 2B Ջոշ Բութի 3B Լիվան Հերնանդես P
1997 Լուիս Կաստիլլո 2B Էդգար Ռենտերիա SS Գարի Շեֆֆիլդ RF Բոբբի Բոնիլլա 3B Մոիսես Ալու LF Դևոն Ուայթ CF Ջեֆֆ Քոնին 1B Չարլզ Ջոնսոն C Քևին Բրաուն P
1996 Քիլվիո Վերաս 2B Դևոն Ուայթ CF Գարի Շեֆֆիլդ RF Ջեֆֆ Քոնին LF Թերրի Փենդլթոն 3B Գրեգ Քոլբրուն 1B Չարլզ Ջոնսոն C Կուրտ Աբբոթթ SS Քևին Բրաուն P
1995 Քիլվիո Վերաս 2B Ալեքս Արիաս SS Գարի Շեֆֆիլդ RF Ջեֆֆ Քոնին LF Թերրի Փենդլթոն 3B Գրեգ Քոլբրուն 1B Չարլզ Ջոնսոն C Չակ Քարր CF Ջոն Բարկեթթ P
1994 Չակ Քարր CF Ջերրի Բրաուն 3B Գարի Շեֆֆիլդ RF Օրեստես Դեստրադե 1B Ջեֆֆ Քոնին LF Բրեթ Բարբերի 2B Բենիտո Սանտիագո C Կուրտ Աբբոթթ SS Չարլի Հաֆ P
1993 Սքոթթ Փոս CF Բրեթ Բարբերի 2B Ջունիոր Ֆելիքս RF Օրեստես Դեստրադե 1B Դեյվ Մագադան 3B Բենիտո Սանտիագո C Ջեֆֆ Քոնին LF Ուոլթ Ուայսս SS Չարլի Հաֆ P
  • No-Hitters: Մարլինսը կարողացել է անցկացնել 6 no-hitter խաղ. 5-ը Ազգային Լիգայի Արևմտյան Դիվիզիոնի թիմերի դեմ խաղերում, 1-ը՝ Ամերիկյան Լիգայի[8][9]։
Pitcher Ամսաթիվ Թիմ Արդյունք Մարզադաշտ
Ալ Լեյթեր Մայիսի 11, 1996 Կոլորադո Ռոքիս 11–0 Pro Player Stadium
Քևին Բրաուն Հունիսի 10, 1997 Սան Ֆրանցիսկո Ջայենթս 9–0 Candlestick Park
Ա. Ջ. Բարնեթթ Մայիսի 12, 2001 Պադրես 3–0 Qualcomm Stadium
Անիբալ Սանչես Սեպտեմբերի 6, 2006 Արիզոնա Դայմոնդբեքս 2–0 Dolphin Stadium
Հենդերսոն Ալվարես Սեպտեմբերի 29, 2013 Դետրոյթ Թայգերս 1–0 Marlins Park
Էդինսոն Վոլքես Հունիսի 3, 2017 Արիզոնա Դայմոնդբեքս 3–0 Marlins Park

Մրցաշրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն 5 մրցաշրջանները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան Մրցաշրջան Հետմրցաշրջան
Տեղ Հաղթանակ Պարտություն % ՔՀ
1997 2-րդ 92 70 .568 9 Ուայլդ քարդի հաղթող, Համաշխարհային Սերիայի Հաղթող
2003 2-րդ 91 71 .562 10 Ուայլդ քարդի հաղթող, Համաշխարհային Սերիայի Հաղթող,
2009 2-րդ 87 75 .537 6
2008 3-րդ 84 77 .522
2020 2-րդ 31 29 .517 4

Վատագույն 5 մրցաշրջանները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան Մրցաշրջան
Տեղ Հաղթանակ Պարտություն % ՔՀ
1998 5-րդ 54 108 .333 52
2019 5th 57 105 .352 40
2013 5th 62 100 .383 34
1999 5th 64 98 .395 39
1993 6th 64 98 .395 33

Տնային խաղերին հանդիսականների հաճախումները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Dolphin Stadium (1993–2011)
Marlins Park (Ապրլի 4, 2012, երբ թիմը մրցում է Սենթ Լուիս Կարդինալսի հետ)
Հանդիսականների թիվը Hard Rock Stadium մարզադաշտում
Տարի Ընդհանուր Միջին Լիգայի վարկանիշ
1993 3,064,847 37,838 7-րդ
1994 1,937,467 33,695 9-րդ
1995 1,700,466 23,950 13-րդ
1996 1,746,767 21,565 18-րդ
1997 2,364,387 29,190 11-րդ
1998 1,730,384 21,363 22-րդ
1999 1,369,421 16,906 28-րդ
2000 1,218,326 15,041 15-րդ
2001 1,261,226 15,765 29-րդ
2002 813,118 10,038 29-րդ
2003 1,303,215 16,089 28-րդ
2004 1,723,105 21,539 26-րդ
2005 1,852,608 22,871 28-րդ
2006 1,164,134 14,372 30-րդ
2007 1,370,511 16,919 30-րդ
2008 1,335,076 16,482 30-րդ
2009 1,464,109 18,075 29-րդ
2010 1,524,894 18,826 28-րդ
2011 1,520,562 19,007 29-րդ
Հանդիսականների թիվը LoanDepot Park մարզադաշտում
Տարի Ընդհանուր Միջին Լիգայի վարկանիշ
2012 2,219,444 27,401 18-րդ
2013 1,586,322 19,584 29-րդ
2014 1,732,283 21,386 27-րդ
2015 1,752,235 21,632 28-րդ
2016 1,712,417 21,405 27-րդ
2017 1,583,014 20,295 28-րդ
2018 811,104 10,014 30-րդ

[10][11]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.baseball-reference.com/teams/FLA/managers.shtml
  2. https://www.espn.com/mlb/story/_/id/34877303/source-miami-marlins-hire-skip-schumaker-new-manager
  3. Frisaro, Joe (2011 թ․ սեպտեմբերի 27). «Sun to set on Sun Life Stadium». MLB Advanced Media. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  4. Tompkins, Wayne (2007 թ․ մայիսի 24). «Commissioners OK plan to have Marlins change name, spring-training site». Miami Today. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  5. Frisaro, Joe (2011 թ․ նոյեմբերի 10). «New name, but deep-rooted tradition in Miami». MLB.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. Chass, Murray (1997 թ․ հոկտեմբերի 27). «'97 World Series; Marlins Win World Series». The New York Times. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  7. Knapel, Robert (2011 թ․ հուլիսի 27). «Florida Marlins to Be Renamed Miami Marlins Next Season». Bleacher Report. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  8. Frisaro, Joe; Sattell, Glenn (2017 թ․ հունիսի 3). «Heavy-hearted, hobbled Volquez nets no-no». MLB.com. MLB Advanced Media. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  9. ESPN Stats & Information (2017 թ․ հունիսի 4). «Volquez, playing with seventh team, pitches sixth no-hitter in Marlins histor». ESPN.com. ESPN Internet Ventures, LLC. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  10. [1] Attendance Report
  11. [2] Attendance Report

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]